Գևորգ Կառվարենց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Արաբաջյան (այլ կիրառումներ)
Գևորգ Կառվարենց (Արաբաջյան) (մայիսի 18, 1892, Բոլու, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 5, 1946, Միլան, Իտալիա[1], թաղված է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը), հայ բանաստեղծ։
Գևորգ Կառվարենց | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Գէորգ Արապաճեան |
Ծնվել է | մայիսի 18, 1892 |
Ծննդավայր | Բոլու, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 5, 1946 (54 տարեկան) |
Վախճանի վայր | Միլան, Իտալիա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Մխիթարյան վարժարան |
Աշխատավայր | Արևագալ |
Զավակներ | Ժորժ Կառվարենց |
Գևորգ Կառվարենց Վիքիդարանում |
Կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հայրը։
Կենսագրություն
խմբագրելՆախնական կրթությունը ստացել է Զմյուռնիայի Մխիթարյան վարժարանում։ Ավարտել է Պարտիզակի ամերիկյան բարձրագույն վարժարանը և Իզմիրի ամերիկյան քոլեջը։ Մինչև Առաջին աշխարհամարտը (1914) ուսուցչություն է արել Էնկյուրիի հայկական վարժարաններում, ապա Սկյուտարի Սեմերճյան նախակրթարանում։ Կ. Պոլսում, ապա 1922-1943 թվականներից Հունաստանի տարբեր քաղաքներում զբաղվել է մանկավարժական և խմբագրական աշխատանքներով։ 1930-ականներին Անտոն Կազելի, Գաբրիել Լազյանի և Վազգեն Եսայանի հետ Աթենքում խմբագրել է «Արևագալ» գրական հանդեսը։
Լույս են տեսել Գևորգ Կառվարենցի «Ծովեր» (1913)[2], «Գերեզմանի ծաղիկներ» (1921), «Տավիղ էվոլեան» (1931), «Բանաստեղծութիւն» (1977) բանաստեղծությունների ժողովածուները[3][4][5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Կառվարենց, Գեւորգ (1913). Ծովեր։ Ինքներգութիւն, հողերգութիւն, մարդերգութիւն. տպ. Մանուկ Յ. Գօչունեան.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Գևորգ Կառվարենց». zarkfoundation.com.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
- ↑ Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005, էջ 566։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Կառվարենց» հոդվածին։ |