Բացել գլխավոր ցանկը

Երվանդ Զախարյան

հայ քաղաքական գործիչ

Երվանդ Վազգենի Զախարյան (1946, մայիսի 14, Ադրբեջանական ԽՍՀ, Շամխորի շրջան, գյուղ Սալեր), ՀՀ պետական գործիչ։ Տնտեսական գիտությունների դոկտոր։ Երվանդ Զախարյանի գործունեությունը ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել հասարակության[1] և մամուլի կողմից։ Նրան մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման[2] և կաշառակերության[3] մեջ։ Որոշ տվյալներով Երվանդ Զախարյանի անձնական կարողությունը կազմում է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար[4],[5]։

Երվանդ Զախարյան
Yervand Zakharyan.jpg
Դրոշ
-
2014 - 2016
Նախորդող Արմեն Մովսիսյան
Հաջորդող Լևոն Յոլյան
Դրոշ
-
2009 - 2014
Նախորդող Մանուկ Վարդանյան
Հաջորդող Մարտին Սարգսյան
Դրոշ
-
Նախորդող Ռոբերտ Նազարյան
Հաջորդող Գագիկ Բեգլարյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 14, 1946(1946-05-14) (73 տարեկան)
Ծննդավայր Շամխորի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

1968 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1987-1988 թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում։ 1991 թվականին Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու է։ Տրանսպորտի միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, Էկոլոգիայի և կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի, Հումանիզմի հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս է։ է։ ՀՀ պետական հարկային ծառայության խորհրդական է։ Ամուսնացած է։ Ունի մեկ որդի, երկու դուստր և 5 թոռնիկ։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

  • 1962-1963 թթ. - Երևանի «Գունմետշին» տրեստ՝ բանվոր։
  • 1963-1964 թթ. - «Հրազդանշին» ձեռնարկություն՝ մոնտաժավորող։
  • 1966-1974 թթ. - «Ջերմշին» շինարարական վարչության ինժեներ, տեղամասի պետ։
  • 1974-1977 թթ. – Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրամասի պետ։
  • 1977-1983 թթ. - «Հայոսկի» արտադրական միավորման շինարարական վարչության պետ։
  • 1983-1992 թթ. – Հայկական ԽՍՀ գազիֆիկացման պետական կոմիտեի «Հայգազշին» տրեստի կառավարիչ։
  • 1992-1993 թթ. – ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
  • 1994-1997 թթ. - «Գազշին» արտադրական շինարարական ընկերության նախագահ։
  • 1997-1998 թթ. - «Հայտրանսգազ» ձեռնարկության գլխավոր տնօրեն։
  • 1998-2000 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարար։
  • 2000-2001 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ։
  • 2001 թ. – ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։
  • 2001-2002 թթ. – ՀՀ Պետական եկամուտների նախարար։
  • 2002-2003 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ։
  • 2003-2009 թթ. - Երևանի քաղաքապետ։
  • 2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Երևանի քաղաքապետի պաշտոնից[6]։
  • 2009 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[7]։
  • 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[8]։
  • 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ[9]։
  • 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[10]
  • 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար[11]։
  • 2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից[12]։
  • 2016 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

ՊարգևներԽմբագրել


Քրեական ներգրավվածությունԽմբագրել

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել 2008 թվականին այդ ժամանակվա Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից ապօրինաբար (ապօրինի որոշմամբ) «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը օտարելու կապակցությամբ։ Քրեական գործրը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով։[14]

ԱղբյուրներԽմբագրել

Հայաստանի Հանրապետության կառավարության կայք

Նախորդող
Հենրիկ Քոչինյան
ՀՀ տրանսպորտի նախարար
Երվանդ Զախարյան

20.04.1998-28.02.2000 թթ.
Հաջորդող
Ռոբերտ Նազարյան
Նախորդող
Էդուարդ Մադաթյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Երվանդ Զախարյան

08.01.2001-06 հուլիսի 2001 թթ.
Հաջորդող
Անդրանիկ Մանուկյան
Նախորդող
Անդրանիկ Մանուկյան
ՀՀ պետական եկամուտների նախարար
Երվանդ Զախարյան

06 հուլիսի 2001 - 13 նոյեմբերի 2002 թթ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ պետական եկամուտների նախարար
ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
Երվանդ Զախարյան

13 նոյեմբերի 2002 - 01 հուլիսի 2003 թթ.
Հաջորդող
Ֆելիքս Ցոլակյան
Նախորդող
Ռոբերտ Նազարյան
Երևանի քաղաքապետ
Երվանդ Զախարյան

01 հուլիսի 2003 - 04 մարտի 2009 թթ.
Հաջորդող
Գագիկ Բեգլարյան
Նախորդող
Մանուկ Վարդանյան
ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Երվանդ Զախարյան

2009 թ. ապրիլի 2- 30 ապրիլի 2014
Հաջորդող
Մարտին Սարգսյան
Նախորդող
Արմեն Մովսիսյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Երվանդ Զախարյան

30 ապրիլի 2014 թ. - 29 փետրվարի 2016 թ.
Հաջորդող
Լևոն Յոլյան


ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.youtube.com/watch?v=YCT2dayhFyM&t=20
  2. Երվանդ Զախարյանը թաքցնելու բան ունի՞
  3. Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին (վիդեո)
  4. http://mediagid.am/am/news/pet-e-povi-payari-voraky-karcum-en-aghaaciakan-hasarakutyan-nerkayacucichnery-1099421
  5. Թող Երվանդ Զախարյանն իր կուտակած 600 միլիոն դոլարից վճարի ՀԷՑ-ի կուտակած պարտքը. Գառնիկ Իսագուլյան
  6. 157 Ե. Զախարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին
  7. 158 Ե. Զախարյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
  8. 165 Ե. Զախարյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
  9. Ե. Զախարյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  10. 1151 Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
  11. 1152 Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. 2597 Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  13. 1067 Ե. Վ. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՆ
  14. «Նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քմ տարածքի օտարման փաստով հարուցվել է քրգործ․ ՀՔԾ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2019-09-05