Տիգրան Մուշեղյան

հայ ֆիզիոլոգ, լուսավորության բնագավառի գործիչ

Տիգրան Պետրոսի Մուշեղյան (օգոստոսի 20, 1886(1886-08-20)[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 22, 1935(1935-04-22)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ֆիզիոլոգ, լուսավորության բնագավառի գործիչ։

Տիգրան Մուշեղյան
Ծնվել էօգոստոսի 20, 1886(1886-08-20)[1]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 22, 1935(1935-04-22)[1] (48 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԳերեզման Տիգրան Մուշեղյանի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1912)[1]
 Tigran Musheghyan Վիքիպահեստում

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Գրիգոր Մուշեղյանի եղբայրն է։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին1906 թվականին ավարտելով Երևանի արական գիմնազիան՝ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանության բաժինը, որն ավարտել է 1912 թվականին և աշխատանքի անցել նույն բուհի ֆիզիոլոգիայի ամբիոնում։

1919 թվականին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ՝ կենսաբանության և մաթեմատիկայի դասախոս։ 1921 թվականին հրավիրվել է ԵՊՀ՝ դասավանդելու «Կենդանիների ֆիզիոլոգիա», «Բնության դիալեկտիկա», «Բնագիտության դասավանդման մեթոդիկա» դասընթացները։ 1922 թվականին նրա ջանքերով ԵՊՀ-ում կազմակերպվել են կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորատորիան[2]։

 
Տիգրան Մուշեղյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

1922-1935 թթ. ղեկավարել է Ֆիզիոլոգիայի ամբիոնը։ 1933 թվականից մինչև կյանքի վերջը եղել է ԵՊՀ ռեկտոր[3]՝ միաժամանակ վարելով ՀԽՍՀ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի բնագիտական բաժանմունքի նախագահի պարտականությունները։

Մեծ է Մուշեղյանի դերը դպրոցական ուսումնական պլանների, ծրագրերի և դասագրքերի ստեղծման, ինչպես նաև մանկավարժական կադրերի պատրաստման գործում։

Զբաղվել է նաև գիտական աշխատանքով։ Նա ցորենից, գարուց, բրնձից և կարտոֆիլից ստացել է ինսուլինանման նյութեր, որոնց ազդեցությունն ուսումնասիրել է կենդանիների և բույսերի վրա։

Վախճանվել է 1935 թվականին Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[4]։

Հիշատակ խմբագրել

ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը 1973 թվականից կրում է Տիգրան Մուշեղյանի անունը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 86.
  2. «Տիգրան Մուշեղյան».
  3. «ԵՊՀ ՌԵԿՏՈՐՆԵՐԸ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «The memorial of Musheghyan Tigran (Տիգրան Մուշեղյան Պետրոսի) buried at Yerevan's Komitas Pantheon cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  5. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 20-21։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 82