Գրիգոր Մուշեղյան
Գրիգոր Պետրոսի Մուշեղյան (հունվարի 10, 1900, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 7, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1937), դոցենտ (1940), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Գրիգոր Պետրոսի Մուշեղյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10, 1900 |
Ծննդավայր | Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 7, 1971 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Տիգրան Մուշեղյանի եղբայրը։
Կենսագրություն Խմբագրել
1927 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը և աշխատել նույն ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնում։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի (1936-1970), համատեղության կարգով նաև համալսարանի (1937-1949), անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի հայկական բաժնի ֆիզիոլոգիայի ամբիոնների (1932-1936) վարիչ, ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1944-1950)։ Աշխատել է Լևոն Օրբելու, Ալեքսեյ Ուխտոմսկու, Ս․ Սևերինի լաբորատորիաներում։
Գիտական աշխատանքները վերաբերում են մարսողական համակարգի, ուղեղիկի, սիմպաթիկ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերին, ինչպես նաև ՀԽՍՀ հանքային ջրերի բուժիչ ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությանը։
Պարգևներ Խմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 82)։ |