Տեո Էռնանդես

ֆրանսիացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Տեո Էրնանդեսից)

Տեո Էռնանդես (ֆր.՝ Theo Bernard François Hernández, հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2], Մարսել), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Միլանի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Տեո Էռնանդես
Theo Hernández
Տեոն Միլանի կազմում 2022 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Theo Bernard François Hernández
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 6, 1997(1997-10-06)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Մարսել
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 19
Պատանեկան կարիերա
2006-2007 Իսպանիա Մայադահոնդա
2007-2015 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ B 9 (0)
2016-2017   Իսպանիա Ալավես 32 (1)
2017-2019 Իսպանիա Ռեալ Մադրիդ 13 (0)
2018-2019   Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 24 (1)
2019-ներկա Իտալիա Միլան 0 (0)
Ազգային հավաքական
2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (0)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 9 (0)
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 3 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 18-ի, 2019:

Ակումբային կարիերա խմբագրել

Ատլետիկո Մադրիդ խմբագրել

Տեոն ծնվել է Մարսելում։ 2007 թվականին՝ 10 տարեկանում միացել է Ատլետիկո Մադրիդի ակադեմիային։

Պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 30-ին`խաղալով Ատլետիկո Մադրիդ B-ի կազմում Պուերտա Բոնիտայի դեմ խաղում[4]։ Փետրվարի 3-ին ֆրանսիացին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ[5]։ 2 օր անց հայտավորվել է Լա Լիգայի Էյբարի դեմ խաղում[6], սակայն այդպես էլ խաղադաշտ չի դուրս եկել[7]։

2016 թվականի օգոստոսի 4-ին Տեոն երկարաձգեց պայմանագիրը Ատլետիկոյի հետ մինչև 2021 թվականը[8] և 3 օր անց 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Դեպորտիվո Ալավես[9]։ Ալավեսի կազմում դեբյուտը նշել է օգոստոսի 28-ին Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[10]։ 2017 թվականի մայիսի 7-ին խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը՝ գրավելով Ատլետիկ Բիլբաոյի դարպասը[11]։ 2016-2017 մրցաշրջանում Ալավեսը Տեոյի հետ իր պատմության մեջ առաջին անգամ հասավ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որի ժամանակ Տեոն գոլի հեղինակ է դարձել, սակայն Ալավեսը պարտվել է Բարսելոնային 1-3 հաշվով[12]։

Ռեալ Մադրիդ խմբագրել

2017 թվականի հուլիսի 5-ին Տեոն 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի Ռեալի հետ[13][14]։ Ակումբը նրա համար վճարեց 24 միլիոն եվրո[15][16]։ Իր դեբյուտը Ռեալի կազմում նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինելով Մարկո Ասենսիոյին Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում[17]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Լևանտեի դեմ խաղում[18]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց նոյեմբերի 1-ին՝ փոխարինելով Լուկա Մոդրիչին Տոտենհեմի դեմ խաղում[19]։ Իր առաջին մրցաշրջանում Տեոն անցկացրեց 23 հանդիպում բոլոր մրցաշարերում[20]՝ Ռեալ Մադրիդի հետ հաղթելով Չեմպիոնների Լիգան[21][22]։

2018 թվականի օգոստոսի 10-ին Տեոն 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Սոսիեդադին[23][24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[27]։ Սեպտեմբերի 21-ին Տեոն գոլային փոխանցում տվեց Միկել Մերինոյին, ապա հեռացվեց խաղադաշտից Հուեսկայի դեմ խաղում՝ ստանալով կարմիր քարտ հանդիպման 82-րդ րոպեին[28]։ Իր առաջին և միակ գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 9-ին՝ Լևանտեի դեմ խաղում[29]։ Ռեալ Սոսիեդադի կազմում Տեոն անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միլան խմբագրել

2019 թվականի հուլիսի 6-ին Տեոն 5 տարվա պայամանագիր կնքեց Միլանի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[33][34]։

Միջազգային կարիերա խմբագրել

Տեոն ներկայացրել է Ֆրանսիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում, թեև իրավասու է հանդես գալ նաև Իսպանիայի կազմում[35][36]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[37]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Մադրիդ B 2015–16 Տերսերա Դիվիզիոն 9 0 1 0 10 0
Դեպորտիվո Ալավես 2016–17 Լա Լիգա 32 1 6 1 38 2
Ռեալ Մադրիդ 2017–18 13 0 6 0 3 0 1 0 23 0
Ռեալ Սոսիեդադ (վարձավճար) 2018–19 24 1 4 0 28 1
Միլան 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 78 2 16 1 3 0 2 0 99 3

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ռեալ Մադրիդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Theo Hernández - Player Profile 17/18 | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Club Deportivo Puerta Bonita 3-4 Atletico de Madrid B - Spanish Bizkaia-Tercera Division - Aug 30 2015». sportepoch. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Theo ficha por el primer equipo - Marca.com». Marca.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  6. AS, Diario (2016 թ․ փետրվարի 5). «Simeone forced into rookie back line for Eibar visit | football | AS.com». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  7. «Atlético de Madrid vs Eibar: resumen, goles y resultado - MARCA.com». MARCA.com. 2016 թ․ մայիսի 2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Club Atlético de Madrid - Theo Hernández renews until 2021». Club Atlético de Madrid (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  9. «OFFICIAL - ALAVES sign ATLETICO MADRID's Theo Hernandez on loan - GHANAsoccernet.com». social_image. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  10. «La Liga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  11. «Deportivo Alavés - Athletic Bilbao, May 7, 2017 - LaLiga - Match sheet | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Barcelona vs. Alavés - Football Match Report - May 27, 2017 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  13. «Official Announcement: Theo Hernández | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  14. «Madrid sign Theo from rivals Atletico». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  15. «Madrid sign Theo from rivals Atletico». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  16. «OFFICIAL: Real Madrid sign Theo Hernandez». Managing Madrid. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  17. «Real Madrid - FC Barcelona, Aug 16, 2017 - Supercopa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  18. «Real Madrid - Levante UD, Sep 9, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  19. «Tottenham Hotspur - Real Madrid, Nov 1, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  20. «Theo Hernandez | Football Stats | Real Madrid | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  21. 21,0 21,1 Taylor, Daniel (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid win Champions League as brilliant Bale sinks Liverpool». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  22. Smyth, Rob (2018 թ․ մայիսի 26). «Real Madrid beat Liverpool 3-1 to win Champions League final 2018 – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  23. «Official Announcement: Theo Hernández | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  24. «Agreement for Theo Hernández to play on loan». www.realsociedad.eus (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  25. «Real's Hernandez signs for Sociedad on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  26. «Transfer Market - Real Madrid: Theo Hernandez joins Real Sociedad on season-long loan - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
  27. «Villarreal CF - Real Sociedad, Aug 18, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  28. «SD Huesca - Real Sociedad, Sep 21, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  29. «Levante UD - Real Sociedad, Nov 9, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  30. Milan, A. C. «OFFICIAL STATEMENT: THEO HERNANDÉZ». AC Milan. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  31. «Official Announcement: Theo Hernández | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  32. «Official: AC Milan complete Theo Hernandez signing». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  33. «Real Madrid transfer news: AC Milan complete €20m Theo Hernandez signing as Spanish side's selling spree continues | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  34. «AC Milan sign Theo Hernández». BeSoccer (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  35. «Real Madrid news: Theo Hernandez ready to pick Spain over France | Goal.com». www.goal.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  36. «Theo may opt to switch allegiance to Spain». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  37. «Theo Hernández». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  38. Bull, J. J. (2017 թ․ օգոստոսի 16). «Real Madrid 2 Barcelona 0 (5-1 on aggregate): Woeful Barca dismissed as Zinedine Zidane's unstoppable side win Super Cup». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  39. UEFA.com. «Real Madrid-Man. United - UEFA Super Cup». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  40. UEFA.com. «Ronaldo strike wins the Club World Cup for Real Madrid». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեո Էռնանդես» հոդվածին։