Մարկո Ասենսիո

իսպանացի ֆուտբոլիստ

Մարկո Ասենսիո Վիլեմսեն (իսպ.՝ Marco Asensio Willemsen, հունվարի 21, 1996, Պալմա, Իսպանիա), բասկա-հոլանդական ծագմամբ[2] իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում։

Football pictogram.svg
Մարկո Ասենսիո
իսպ.՝ Marco Asensio
Marco Asensio 2018.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1996(1996-01-21)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պալմա դե Մալյորկա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 20
Պատանեկան կարիերա
Իսպանիա Մալյորկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2015 Իսպանիա Մալյորկա 56 (7)
2013-2014  Իսպանիա Մալյորկա Բ 14 (3)
2015— Իսպանիա Ռեալ Մադրիդ 23 (3)
2015-2016  Իսպանիա Էսպանյոլ 34 (4)
Ազգային հավաքական
2014— Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 11 (8)
2015— Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 18 (7)
2016— Իսպանիա Իսպանիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ՄանկությունԽմբագրել

Մարկոն ծնվել է Պալմայում: Նրա մայրը` Մարիա Վիլեմսենը, հոլանդացի է, իսկ հայրը՝ Գիլբերտո Ասենսիոն, իսպանացի: Պատահական չէ, որ Ասենսիոն և Վան Բաստենը կրում են միևնույն անունը: Նրա ծնվելուց հետո, մայրը որոշում է նրան տալ իր սիրելի ֆուտբոլիստ՝ հոլանդացի Մարկո Վան Բաստենի անունը: Մարկոն փոքր տարիքում ծնկներում ունեցել է աճի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք, բարեբախտաբար կարողացել է հաղթահարել: Երբ տղան 8 տարեկան էր, նրա մայրն արդեն գիտեր, որ որդին խաղալու է Մադրիդի Ռեալում: Այդ մասին ասել է նաև Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը. «Քո ծնողներն ինձ հանդիպեցին 12 տարի առաջ Մալյորկայում և ասացին. «Նախագահ, սա մեր տղա Մարկոն է, և մի օր նա խաղալու է Ռեալում»»: Մարկոյի մայրը մահացել է 2011 թվականին քաղցկեղից, երբ տղան ընդամենը 15 տարեկան էր: Նա իր գոլերը նվիրում է սիրելի մորը: Որպես երեխա, նրա առաջին նվերը եղել է գնդակը, որն էլ ճանապարհ է բացել նրա համար դեպի ֆուտբոլային աշխարհ: Չնայած նա շատ էր սիրում ֆուտբոլը, Մարկոյի ծնողները մեծ ուշադրություն էին դարձնում նրա կրթության վրա: Ինչպես նա է ասում՝ «Հիշում եմ, որ երբ երեխա էի, գնդակ ստացա, որով ֆուտբոլ էի խաղում, բայց ծնողներս միշտ մեծ ուշադրության են դարձրել ուսմանս վրա»: Բայց միևնույն է, տղայի ճակատագիրը ՖՈՒՏԲՈԼՆ ԷՐ:

Ակումբային կարիերաԽմբագրել

Մարկո Ասենսիոն «Մալյորկա» ֆուտբոլային ակումբի սան է: 2013 թվականի հոկտեմբերի 27-ին մասնակցել է «Ռեկրեատիվո» ակումբի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Սեգունդայում[3]: 2014 թվականի մարտի 16-ին՝ «Տեներիֆե» ակումբի դեմ խաղում, Մարկո Ասենսիոն խփել է իր առաջին գոլը հոգուտ «Մալյորկայի»[4]:

2014 թվականի դեկտեմբերին Ասենսիոն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ. ըստ դրա՝ ֆուտբոլիստն «արքայական ակումբի» խաղացող էր դառնալու 2015 թվականի ամռանը[5]: Օգոստոսին Մարկո Ասենսիոն խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել է «Էսպանյոլ»: Սեպտեմբերի 19-ին Ասենսիոն մասնակցել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Լա Լիգայում[6]: 2016 թվականի փետրվարի 20-ին կայացած «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում Մարկո Ասենսիոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էսպանյոլի»[7]:

2016 թվականի ամռանը, երբ ավարտվել է վարձավճարային պայմանագրի ժամկետը, Ասենսիոն վերադարձել է «Ռեալ», որի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հիացած լինելով ֆուտբոլիստի խաղով, որոշել է նրան թողնել թիմում:

«Նա այստեղ երջանիկ է և ցույց է տալիս, որ ուզում է խաղալ «Ռեալում»: Ես հիացած եմ նրանով, ինչ նա անում է»,- ասել է Զիդանն Ասենսիոյի մասին[8]:

Օգոստոսի 9-ին կայացած ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկության՝ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում Ասենսիոն կատարել է իր նորամուտն արքայական ակումբի կազմում[9]: Այդ խաղում էլ նա խփել է իր առաջին գոլը «Ռեալի» օգտին՝ գրավելով Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը[10]: Օգոստոսի 21-ին նա «Ռեալի» կազմում կատարել է իր նորամուտը առաջնությունում՝ մասնակցելով «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին[11], որի ընթացքում աչքի է ընկել գոլով: Հոկտեմբերի 18-ին մասնակցելով լեհական «Լեգիա» ակումբի դեմ խաղին՝ Ասենսիոն խփել է իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում[12]: 2017 թվականի ապրիլի 18-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում Ասենսիոն գոլ է խփել[13]: 2017 թվականին նա թագավորական ակումբի կազմում առաջին անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: 2017 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ իտալական «Յուվենտուսի» դեմ խաղում, Մարկո Ասենսիոն խփել է իր չորրորդ գոլը հօգուտ «Ռեալի»[14] և դարձել մրցաշարի հաղթող:

Միջազգային կարիերաԽմբագրել

2015 թվականին Մարկո Ասենսիոն Իսպանիայի պատանեկան (մինչև 19 տարեկանների) հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որ անցկացվել է Հունաստանում: Մրցաշարում նա մասնակցել է Նիդերլանդների[15], Գերմանիայի[16], Ֆրանսիայի[17] և երկու անգամ Ռուսաստանիմ[18][19] հավաքականների դեմ խաղերին: Ֆրանսիացիների հետ անկացված կիսաեզրափակչում Մարկո Ասենսիոն դուբլ է ձևակերպել:

2016 թվականի մայիսի 29-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ ընկերական խաղում Մարկո Ասենսիոն կատարել է իր նորամուտն Իսպանիայի հավաքականի կազմում[20]:

2017 թվականին Մարկո Ասենսիոն Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Լեհաստանում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր: Մրցաշարում նա մասնակցել է Մակեդոնիայի[21], Պորտուգալիայի[22], Իտալիայի[23] և Գերմանիայի[24] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին: Մակեդոնացիների դեմ խաղում Ասենսիոն ձևակերպել է հեթ տրիկ[25]:

ՁեռքբերումներԽմբագրել

Ակումբային

  «Ռեալ Մադրիդ»

Միջազգային

  Իսպանիա (մինչև 19)

  • Եվրոպայի մինչև 19 տարեկաների առաջնության հաղթող – 2015

  Իսպանիա (մինչև 21)

  • Իսպանիայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2017

Անհատական

  • Ամսվա խաղացող Սեգունդայում (2014 թվականի հոկտեմբեր)
  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Ոսկե խաղացող» (MVP մրցաշար) (2015)
  • Պրիմերայի 2015/16 մրցաշրջանի խաղացող-հայտնություն[26]

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2017 թվականի հունիսի 4-ի տվյալներով[27]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[28] Գավաթ[29] Մայրցամաքային[30] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Գոլ. փոխ. Խաղեր Գոլեր Գոլ. փոխ. Խաղեր Գոլեր Գոլ. փոխ. Խաղեր Գոլեր Գոլ. փոխ.
  Մալյորկա 2013/14 20 1 1 0 0 0 0 0 0 20 1 1
2014/15 36 6 8 0 0 0 0 0 0 36 6 8
Ընդհանուր 56 7 9 0 0 0 0 0 0 56 7 9
   Էսպանյոլ 2015/16 34 4 13 3 0 2 0 0 0 37 4 15
Ընդհանուր 34 4 13 3 0 2 0 0 0 37 4 15
  Ռեալ Մադրիդ 2016/17 23 3 2 6 3 1 9 4 1 38 10 4
Ընդհանուր 23 3 2 6 3 1 9 4 1 38 10 4
Ընդհանուր կարիերայում 113 14 24 9 3 3 9 4 1 131 21 28

ՀավաքականումԽմբագրել

2017 թվականի հունիսի 4-ի տվյալներով[31]
Ազգային հավաքական
Թիմ Տարի Խաղեր Գոլեր Գոլ. փոխ.
  Իսպանիա (մինչև 19) 2014 3 3 0
2015 8 5 2
Ընդհանուր 11 8 2
  Իսպանիա (մինչև 21) 2015 6 2 2
2016 6 2 0
2017 2 0 2
Ընդհանուր 14 4 4
  Իսպանիա 2016 2 0 0
2017 0 0 0
Ընդհանուր 2 0 0
Ընդհանուր կարիերայում 27 12 6

Խաղերը հավաքականումԽմբագրել

Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Отец Марко Асенсио всегда мечтал, чтобы его сын играл за Атлетик — Real-Madrid.ru»։ Real-Madrid.ru (ru-RU)։ 2016-10-22։ Վերցված է 2017-07-23 
  3. «Ռեկրեատիվո VS. Մալյորկա 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—10—27 
  4. «Ռեկրեատիվո VS. Մալյորկա 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—03—16 
  5. Состоялся трансфер Марко Асенсио из «Мальорки» в «Реал Мадрид»
  6. «Ռեալ Սոսիեդադ VS. Էսպանյոլ 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—09—19 
  7. «Էսպանյոլ VS. Դեպորտիվո Լա Կորունյա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—02—20 
  8. «Зидан: я в восторге от Асенсио» (ռուսերեն)։ sports.ru։ 2016—07—30 
  9. «Ռեալ Մադրիդ VS. Սևիլյա 3:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—08—09 
  10. «Մարկո Ասենսիո: «Ռեալ Մ» - «Սևիլյա». 09.08.2016» (անգլերեն)։ sports.ru։ 2016—08—10 
  11. «Ռեալ Սոսիեդադ VS. Ռեալ Մադրիդ 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—08—21 
  12. «Ռեալ Մադրիդ VS. Լեգիա Վարշավա 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—10—18 
  13. «Ռեալ Մադրիդ VS. Բավարիա Մյունխեն 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—04—18 
  14. «Յուվենտուս VS. Ռեալ Մադրիդ 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—06—03 
  15. «Իսպանիա (մինչև 19) VS. Նիդերլանդներ (մինչև 19) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—13 
  16. «Գերմանիա (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—07 
  17. «Ֆրանսիա (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—16 
  18. «Իսպանիա (մինչև 19) VS. Ռուսաստան (մինչև 19) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—10 
  19. «Իսպանիա (մինչև 19) VS. Ռուսաստան (մինչև 19) 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015—07—19 
  20. «Իսպանիա VS. Բոսնիա և Հերցեգովինա 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016—05—29 
  21. «Իսպանիա (մինչև 21) VS. Մակեդոնիա (մինչև 21) 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—06—17 
  22. «Պորտուգալիա (մինչև 21) VS. Իսպանիա (մինչև 21) 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—06—20 
  23. «Իսպանիա (մինչև 21) VS. Իտալիա (մինչև 21) 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—06—27 
  24. «Իսպանիա (մինչև 21) VS. Գերմանիա (մինչև 21) 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017—06—30 
  25. «Хет-трик Марко Асенсио в первом матче на Евро до 21 — Real-Madrid.ru»։ Real-Madrid.ru (ru-RU)։ 2017-06-18։ Վերցված է 2017-07-23 
  26. «Марко Асенсио признан лучшим новичком сезона 2015/16 — Real-Madrid.ru»։ Real-Madrid.ru (ru-RU)։ 2016-10-25։ Վերցված է 2017-07-23 
  27. https://www.transfermarkt.ru/marco-asensio/leistungsdaten/spieler/296622/plus/0?saison=ges
  28. Լա Լիգա, Սեգունդա
  29. Թագավորի գավաթ
  30. Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
  31. https://www.transfermarkt.ru/marco-asensio/nationalmannschaft/spieler/296622/plus/0/verein_id/12609

Արտաքին հղումներԽմբագրել