Կոաուիլա (իսպ.՝ Coahuila, (Իսպաներեն արտասանություն՝ [koaˈwila ðe saɾaˈɣosa]), պաշտոնական անվանումը՝ Կոաուիլա դե Սարագոսայի ազատ և ինքնիշխան նահանգ (իսպ.՝ Estado Libre y Soberano de Coahuila de Zaragoza), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։

Picto infobox map.png
Կոաուիլա
իսպ.՝ Coahuila
flag of Coahuila? Զինանշան
Flag of Coahuila.svg
Coat of arms of Coahuila.svg
Dunas y sierra - panoramio.jpg
ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էCoahuila y Tejas?
ՀիմնState Anthem of Coahuila?
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնՍալտիլյո
ԲԾՄ1307 մետր
Օրենսդրական մարմինCongress of Coahuila?
Բնակչություն (2012)2․841․657[1]
Տարածք151595[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3710[3] մ
Coahuila en México.svg
Հիմնադրված է1824 թ.
Սահմանակցում էՉիուաուա, Տեխաս, Նուևո Լեոն, Սակատեկաս և Դուրանգո
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդMX-COA
Փոստային ինդեքսներ25-27
coahuila.gob.mx

ՏվյալներԽմբագրել

Նահանգը գտնվում է հյուսիսարևելյան Մեքսիկայում և սահմանակից է ԱՄՆ-ին։

Կոաուիլան սահմանակից է արևելքում Նուևո Լեոնին, հարավում՝ Սակատեկասին և Սան Լուիսին, արևմուտքում՝ Դուրանգոյին և Չիուաուային։ Հյուսիսում Կոաուիլան ունի 512 կմ ձգվող սահման Միացյալ Նահանգների հետ, հարակից է Տեխասին։ Զբաղեցնում է 151563 կմ տարածք և համարվում է երրորդ ամենամեծ նահանգը երկրում։ Ունի 38 համայնքներ։ 2010 թվականին բնակչությունը կազմել է 2,748,391 մարդ։

Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենամեծ քաղաքը Սալտիլյոն է, երկրորդ մեծ քաղաքը՝ Տորեոնը։ Կոաուիլա նահանգում են գտնվում Մոնկլովա (նահանգի նախկին մայրաքաղաքը), Պիեդրաս Նեգրաս և Ակունյա քաղաքները։

ՊատմությունԽմբագրել

Իսպանացիները նվաճեցին Մեքսիկայի հյուսային հատվածը ացտեկների մայրաքաղաքը նվաճելուց մի քանի տասնամյակ հետո։ Հետախուզական աշխատանքները հետաձգվեցին, քանի որ կլիման հյուսիսային էր և խիստ և ոսկի չկար այդ տարածքում։ Իսպանական առաջին գաղութաբնակեցումը այժմ Կոաուիլա կոչվող տարածքում եղել է 1577 թվականին Տրինիդադի հանքավայրերում։ Սալտիդոն բնակեցվեց 1586 թվականին և կազմեց Նոր Իսպանիա շրջանի մաս։

Կոաուիլան և Տեխասը դարձավ նորաստեղծ անկախ Մեքսիկայի միացյալ նահանգների ընտրական նահանգը՝ համաձայն 1824 թվականի Մեքսիկայի սահմանադրության, և ներառում էր Տեխասը, Կոաուիլան և Նուևո Լեոնը։ Նույն թվականին Նուևո Լեոնն առանձնացավ, իսկ Տեխասը նահանգի մաս կազմեց մինչև 1835 թվականը, երբ անջատվեց նահանգից Տեխասի հանրապետություն ձևավորելու համար։ Մոնկլովան 1833-1835 թվականները եղել է նահանգի մայրաքաղաքը։

1840 թվականին Կոաուիլան դարձավ կարճ ժամանակ գոյատևած Ռիո Գրանդե հանրապետության անդամ։

1856 թվականի փետրվարի 19-ին Սանտիագո Վիդաուրին միավորեց Կոաուիլան իր Նուևո Լեոն նահանգին, սակայն 1868 թվականին այն վերականգնեց իր առանձին նահանգի կարգավիճակը։

Մեքսիկական հեղափոխության ժամանակ Ֆրանցիսկո Վիլան հարձակվեց Տորեոն քաղաքի վրա։

2004 թվականի ապրիլի 4-ին սահմանակից Պիեդրաս Նեգրաս քաղաքում տեղի ունեցավ ջրհեղեղ։ Մահացավ 30 մարդ և շուրջ 4000 մարդ զրկվեց տնից։ 2007 թվականին Կոաուիլան Մեքսիկայոմ դարձավ առաջին նահանգը, որն ընդունեց միասեռականների ամուսնությունը(Pacto Civil de Solidaridad)[4]:

Կոաուիլայի բուսական և կենդանական աշխարհԽմբագրել

Կոաուիլայի բուսական և կենդանական աշխարհ
         
Ursus americanus Felis concolor Tamiasciurus Cynomys ludovicianus Aquila chrysaetos
         
Meleagris gallopavo Crotalus molossus Antilocapra americana Odocoileus virginianus Didelphis virginiana
         
Acer saccharinum Opuntia ficus-indica Echinocactus grusonii Cylindropuntia imbricata Pinus ponderosa

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ENOE»։ Վերցված է օգոստոսի 24, 2012 
  2. «Resumen»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին։ Վերցված է փետրվարի 12, 2013 
  3. «Relieve»։ Cuentame INEGI։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-13-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2010 
  4. «"Mexican state moves to allow same-sex unions", Advocate News, Gay.com, January 11, 2007»։ Արխիվացված է օրիգինալից January 14, 2007-ին։ Վերցված է January 28, 2021 

Արտաքին հղումներԽմբագրել