Բացել գլխավոր ցանկը
Մարգագետին

Պրերիաներ (լատ.՝ pratum - մարգագետին), Հյուսիսային Ամերիկայում (Կանադայում և ԱՄՆ-ում) սևահողերի վրա տարածված տափաստանային կամ սավաննային տիպի բարձրախոտ բուսական կազմավորումների խումբ։

Տեղ-տեղ պահպանված բնական լանդշաֆտը ներկայացնում է խիտ ու բարձր (մինչև 1,5 մ) խոտային բուսածածկույթ՝ կազմված բազմամյա խոտաբույսերից (կծմախոտի, փետրախոտի և սիզախոտի տեսակներ)։

Ծառային բուսականությունը (հյուսիսում՝ դողդոջուն կաղամախի, բարդի, ուռենի, հարավում՝ կաղնի, տխլենի և այլն) հանդիպում է գետահովիտներում և առավել խոնավ ցածրադիր վայրերում։ Պրերիաներ են կոչվում նաև Հյուսիսային Ամերիկայի նոսր ծառային ու խիտ բարձրախոտային բուսածածկույթով հարթավայրերը։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 427