Տայսոն (ֆուտբոլիստ)
Տայսոն Բարսելոս Ֆրեդա, կամ պարզապես Տայսոն (պորտ.՝ Taison Barcellos Freda, հունվարի 13, 1988[1], Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։
Տայսոնը Շախտյորի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Taison Barcellos Freda | ||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 13, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Պելոտաս, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 64 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան,․վինգեր | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Շախտյոր Դոնեցկ | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2007 | Ինտերնասիոնալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2007-2010 | Ինտերնասիոնալ | 69 | (9) |
2010-2013 | Մետալիստ Խարկով | 57 | (13) |
2013-ներկա | Շախտյոր Դոնեցկ | 109 | (19) |
Ազգային հավաքական‡ | |||
2016-ներկա | Բրազիլիա | 5 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԻնտերնասիոնալ
խմբագրելԻր պրոֆեսիոնալ կարիերան Տայսոնը սկսել է Ինտերնասիոնալում։ Ինտերնասիոնալի առաջին թիմում իր դեբյուտը նշել է 2009 թվականին՝ շուտով դառնալով թիմի հիմնական խաղացող։ 2009 թվականին դարձավ Լիգա Գաուշուի լավագույն ռմբարկու՝ խփած 15 գոլերով՝ օգնելով իր թիմին հաղթել առաջնությունը[3]։ Թեև Տայսոնը Ինտերնասիոնալի կազմում չհաղթեց Բրազիլիայի Սերիա A-ն, նա 2010 թվականին հաղթեց Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով մեքսիկական Գվադալախարային[4][5]։
Մետալիստ
խմբագրելՏայսոնի ծառայություններով հետաքրքրված էին Նապոլին և Վոլֆսբուրգը[6], սակայն 2010 թվականին նա տեղափոխվեց Խարկովի Մետալիստ 6 միլիոն եվրոյի դիմաց[7]։ Նա սկսեց լավ հանդես գալ Ուկրաինայում՝ ստվերելով Վիլյանին որպես լավագույն նոր տրանսֆեր։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Զարյա Լուգանսկի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Արսենալ Կիևի դեմ խաղում[9]։ Մետալիստի կազմում Տայսոնը անցկացրեց 3 մրցաշրջան՝ անցկացնելով 83 հանդիպում և դառնալով 20 գոլի հեղինակ։
Շախտյոր Դոնեցկ
խմբագրել2013 թվականի հունվարի 1-ին Տայսոնը տեղափոխվե Շախտյոր Դոնեցկ 12․4 միլիոն եվրոյի դիմաց[10][11]։ Իր դեբյուտը Շախտյորի կազմում նշեց փետրվարի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[12][13]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 19-ին՝ Մետալուրգ Զապորոժիեի դեմ խաղում։ Այս խաղում նա տվեց նաև գոլային փոխանցում և ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[14]։ Մայիսի 22-ին՝ Ուկրաինայի գավաթի եզրափակչի Չեռնոմորեց Օդեսայի դեմ խաղում Տայսոնը դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով ու նվաճել Ուկրաինայի գավաթը[15]։ Հուլիսի 10-ին բրազիլացին գոլի հեղինակ դարձավ նաև Ուկրաինայի սուպերգավաթի Չեռնոմորեցի դեմ խաղում, իսկ Շախտյորը հաղթեց Ուկրաինայի սուպերգավաթը[16]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2013 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[17][18]։
Միջազգային կարիերա
խմբագրելՈւկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոն հայտարարեց, որ Տայսոնը կարող է հանդես գալ Ուկրաինայի ազգային հավաքականի կազմում։ Տայսոնը հայտարարեց, որ եթե նրան հայտարարեն Ուկրաինայի հավաքական, նա կընդունի հրավերը[19]։ Այնուամենայնիվ, 2016 թվականի օգոստոսի 22-ին Տայսոնը հրավիրվեց Բրազիլիայի ազգային հավաքական։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ Կոլումբիայի դեմ խաղում[20][21]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունիսի 13-ին՝ Ավստրալիայի դեմ խաղում[22][23]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[24]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտերնասիոնալ | 2008 | 30 | 2 | - | - | 9 | 0 | - | - | 39 | 2 |
2009 | 28 | 4 | 12 | 7 | 4 | 0 | 19 | 15 | 63 | 26 | |
2010 | 11 | 3 | - | - | 11 | 0 | 14 | 4 | 36 | 7 | |
Ընդհանուր | 69 | 9 | 12 | 7 | 24 | 0 | 33 | 19 | 138 | 35 | |
Մետալիստ Խարկով | 2010–11 | 21 | 8 | 0 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 27 | 9 |
2011–12 | 23 | 2 | 0 | 0 | 13 | 5 | 0 | 0 | 36 | 7 | |
2012–13 | 13 | 3 | 1 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 20 | 4 | |
Ընդհանուր | 57 | 13 | 1 | 0 | 25 | 7 | 0 | 0 | 83 | 20 | |
Շախտյոր Դոնեցկ | 2012–13 | 11 | 2 | 3 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 16 | 3 |
2013–14 | 19 | 1 | 4 | 1 | 8 | 1 | 1 | 1 | 32 | 4 | |
2014–15 | 21 | 4 | 6 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 36 | 4 | |
2015–16 | 18 | 6 | 6 | 1 | 17 | 1 | 1 | 0 | 42 | 8 | |
2016–17 | 24 | 5 | 3 | 1 | 12 | 4 | 1 | 0 | 40 | 10 | |
2017–18 | 16 | 1 | 1 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 25 | 2 | |
Ընդհանուր | 109 | 19 | 23 | 4 | 54 | 7 | 5 | 1 | 191 | 31 | |
Կարիերայի ընդհանուր | 235 | 41 | 36 | 11 | 103 | 14 | 38 | 20 | 412 | 86 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2018 թվականի մարտի 3-ի դրությամբ[24]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 3 | 1 |
Ընդհանուր | 5 | 1 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունիսի 13, 2017 | Մելբուրն Կրիկետ Գրաունդ, Մելբուրն, Ավստրալիա | Ավստրալիա | Ընկերական խաղ |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԻնտերնասիոնալ
- Լիգա Գաուշու․ 2008, 2009
- Հարավամերիկյան գավաթ․ 2008
- Սուրուգ բանկի գավաթ․ 2009
- Լիբերտադորեսի գավաթ․ 2010
- Շախտյոր Դոնեցկ
- Ուկրաինայի առաջնություն․ 2012–13, 2013–14, 2016–17
- Ուկրաինայի գավաթ․ 2012–13, 2015–16, 2016–17
- Ուկրաինայի սուպերգավաթ․ 2013, 2014, 2015, 2017
- Միացյալ առաջնություն․ 2014
Անհատական
խմբագրել- Լիգա Գաուշուի լավագույն ռմբարկու․ 2009
- Բրազիլիայի գավաթի լավագույն ռմբարկու․ 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Brazil - Taison - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Summary - Gaúcho 1 - Brazil - Results, fixtures, tables and news - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Internacional vs. Guadalajara - 19 August 2010 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Guadalajara vs. Internacional - 12 August 2010 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «FINISHED: Internacional Star Taison On Wolfsburg Radar - Report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Metalist Kharkiv Set To Sign Internacional Forward Taison - Report | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Metalist Kharkiv - Zorya Luhansk, Sep 12, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Arsenal Kyiv - Metalist Kharkiv, Sep 19, 2010 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ Association, Press (2013 թ․ հունվարի 11). «Chelsea beaten by Shakhtar Donetsk to sign Metalist Kharkiv's Taison». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Shakhtar sign Chelsea target Taison from Metalist | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ փետրվարի 13). «UEFA Champions League 2012/13 - History - Shakhtar Donetsk-Dortmund – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Shakhtar Donetsk 2-2 Borussia Dortmund: Hummels makes amends to put Germans in pole position | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Metalurh Zaporizhya vs. Shakhtar Donetsk - 19 May 2013 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Shakhtar Donetsk - Chornomorets Odessa, May 22, 2013 - Ukrainian Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Chornomorets Odessa - Shakhtar Donetsk, Jul 10, 2013 - Ukrainian Super Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Shakhtar Donetsk 1-1 Manchester United». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ հոկտեմբերի 2). «UEFA Champions League 2013/14 - History - Shakhtar Donetsk-Man. United – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Taison may soon be naturalized and play for Ukraine» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Brazil vs. Colombia - Football Match Summary - September 7, 2016 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Brazil-Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Australia v Brazil Match Report, 13/06/2017, Friendlies | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ Connolly, Paul (2017 թ․ հունիսի 13). «Australia 0-4 Brazil: international friendly – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
- ↑ 24,0 24,1 «Taison». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Տայսոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տայսոնը transfermarkt-ում
- Տայսոնը WhoScored.com կայքում
- Տայսոնը Ինտերնասիոնալի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-06-30 Wayback Machine
- Տայսոնը Շախտյորի պաշտոնական կայքում
- Տայսոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տայսոն (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |