Տակամացու (ճապ.՝ 高松市 Տակամացու-սի)՝ Ճապոնիայի կենտրոնական քաղաք, Սիկոկու կղզու Կագավա պրեֆեկտուրայի վարչական կենտրոն, Ճապոնական ծովում խոշոր նավահանգիստ։ 2005 թվականի սեպտեմբերի 26-ին և 2006 թվականի հունվարի 10-ին Տակամացուն ընդլայնվեց՝ ի հաշիվ Սիոնոե, Մուրե, Աձի, Կագավա, Կոնան և Կոկուբունձի ավանների միավորման։ Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 1876,55 կմ²[2], բնակչությունը՝ 981 577, (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 523,08 մարդ/կմ²։

Բնակավայր
Տակամացու
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էփետրվարի 15, 1890 թ.
Մակերես375,41 կմ²
Բնակչություն417 814 մարդ (սեպտեմբերի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC+9
Փոստային դասիչ760-8571
Պաշտոնական կայքcity.takamatsu.kagawa.jp(ճապոներեն)
Տակամացու (Ճապոնիա)##
Տակամացու (Ճապոնիա)

Պատմություն և զբոսաշրջություն խմբագրել

Բնակավայրը պաշտոնապես ստացել է քաղաքի կարգավիճակ 1890 թվականի փետրվարի 15-ին։ Տակամացուն Էդոյի ժամանակաշրջանից սկսած կար և մնում է շրջանի քաղաքական և տնտեսական կենտրոն, երբ Մացուդայրա դինաստիայի կառավարիչները վերջինիս հռչակեցին իրենց տերությունների մայրաքաղաք։

Սետոյի մեծ կամուրջի բացումից հետո գնացքները Տակամացուից երթևեկում են դեպի Ունո (Տամանո, Օկայամա

Տակամացուի գլխավոր տեսարժան վայրը կարելի է համարել Ռիցուրին զբոսայգին՝ հիանալի այգի՝ հիմնադրված Էդոյի ժամանակաշրջանում։ Տակամացուում են գտնվում մի քանի թանգարաններ՝ Կագավայի պրեֆեկտուրայի թանգարանը և նրա մասնաճյուղ Ճապոնական ծովի ժողովրդական պատմության թանգարանը։ Տակամացուում է գտնվում Գոկեն լեռը (Յակուրի), որտեղ էլ գտնվում է Յակուրի-ձի վանքը։ Յասիմա շրջանում գտնվում է Յասիմա- ձի վանքը և բաց երկնքի տակ թանգարան հանդիսացող Սիկոկու-մուրան։

Տրանսպորտ խմբագրել

Տակամացուն ծովային նավահանգիստ է։ Տակամացուի նավահանգիստը լաստուղիներով կապված է Ճապոնական ծովի տարբեր նավահանգիստների հետ։ Կան JR. երկաթգծերի կայարաններ։ Տակամացուն հանդիսանում է նաև տեղական Կոտոդեն երկաթգծային ընկերության կենտրոն, որի ուղիները քաղաքին կապում են Կոտոխիրա և Սանուկի քաղաքների հետ։ Գոկեն լեռան վրա գործում է տուրիստական թեք վերելքով լարային երկաթուղի։

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնադրվել է «Կատամատարե Սանուկի» ֆուտբոլային ակումբը։

Մշակույթ խմբագրել

2010 թվականից Տակամացուն հանդիսանում է մեկը տասնչորս տեղանքներից (տասներկու կղզի և երկու մերձծովյան քաղաք), որտեղ անցկացվում է Տրիեննալե Սետոուտի ժամանակակից մշակույթի միջազգային փառատոնը։

Եղբայր քաղաքներ խմբագրել

Հիշատակումներ գրականության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 人口統計|香川県 (яп.)
  2. 平成30年全国都道府県市区町村別面積調(平成30年10月1日時点)
  3. «ページが見つかりませんでした». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել