Յակուրի ազգային պարկ
Յակուրի ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Yacurí), ազգային պարկ Էկվադորում, որն ունի 431 քառ. կմ տարածք։ Տեղակայված է Լոխա և Սամորա Չինչիպե գավառների սահմանի միջև[1]։ Այն ավելի մեծ Պաշտպանված անտառի մի մասն է կազմում, որն ունի 733 քառ. կմ տարածք։ Հիմնադրվել է 2009 թվականին։ Պարկում են գտնվում Չինչիպե Մայո և Կատամայո Չիրա ջրային ավազանների ակունքները[1]։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Էկվադոր |
Վարչատարածք | Լոխա և Սամորա Չինչիպե |
Հիմնվել է | 2009 |
Մակերես | 481,34 կմ² |
Բուսական աշխարհ
խմբագրելՊարկի բաղկացուցիչ մաս են կազմում մի շարք էկոհամակարգեր։ Պարկի մեծ մասում առկա են հետևյալ շրջանները.
- Հարավային Անդյան տափաստաններ 42.6%
- Արևելյան Անդյան մշտադալար խոնավ անտառ 22%
- Հարավային Անդյան չոր լեռնային մացառուտներ 15.1%
- Արևելյան Անդյան խոնավ անտառ 14%
Պարկում աճում են 280 բուսատեսակներ։ Բույսերից 32-ը էնդեմիկ են։ Երկու տեսակներ կանգնած են ոչնչացման եզրին, իսկ 11-ը խոցելի են։
Կենդանական աշխարհ
խմբագրելՅակուրի ազգային պարկում կան կաթնասունների 18 տեսակներ, որոնցից 5-ը վտանգված են։ Անհետացման եզրին են պումաները, լեռնային գետակինճերը և ակնոցավոր արջերը։ Կան 111 թռչնատեսակներ, որոնցից 4-ը վտանգված են և 11 երկկենցաղների տեսակներ, որոնք կրկին ոչնչացման եզրին են[1]։
Տեսարժան վայրեր
խմբագրելԱզգային պարկն ունի մեծ խորությամբ շուրջ 46 լիճ։ Ամենից շատ այցելվել են հետևյալ լճերը.
- Լագունա Նեգրա, չափազանց խորը լիճ հանգած հրաբխի խառնարանում։ Հայտնի է իր բուժիչ ջրերով։ Լագունաս Ջիմբուրայի մուտքից մինչև լիճ կարելի է հասնել 50 րոպեի ընթացքում։ Լճից կարելի է հասնել ամենաբարձր գագաթը, որը գտնվում է Լոխայում։
- Լագունա Յակուրի, ամենամեծ լիճը պարկում, որից էլ այն ստացել է իր անվանումը։ Հետիոտնը այնտեղ կարող է հասնել 5 ժամվա ընթացքում։ Էսպինդոլայի ճանապարհը տանում է դեպի Յակուրի ազգային պարկ։
- Ինկայի արահետը հատում է ազգային պարկը, որտեղ էլ կան հնագիտական ավերակներ։ Պաշտպանված անտառի արևմտյան կողմում կան ժայռապատկերներ և դամբարաններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Yacurí». Ministerio del Ambiente, Ecuador. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Official Yacuní Information Page Արխիվացված 2018-11-28 Wayback Machine - Ministry of the Environment