Վորմս
Վորմս (գերմ.՝ Worms), քաղաք Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց հողում, որը տեղակայված է Վերին Ռայնից 60 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Մայնի Ֆրանկֆուրտում։ 2015 թվականի դրությամբ քաղաքն ունի 82000 բնակիչ[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
գերմ.՝ Worms | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 108,73 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▲83 850 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06241, 06242, 06246 և 06247 | ||||
Փոստային ինդեքսներ | 67547, 67549, 67550 և 67551 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WO | ||||
Պաշտոնական կայք | worms.de | ||||
| |||||
Վորմսը Բուրգունդյան թագավորության մայրաքաղաքն է եղել դեռ 5-րդ դարի սկզբին, հետևաբար միջնադարյան լեգենդների տեսարանները վերագրվում են այս ժամանակահատվածին, ինչպես օրինակ «Նիբելունգների երգը» էպոսի առաջին մասում։ 614 թվականից սկսած Վորմսը նաև եղել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսական կենտրոն և ամենակարևորը՝ Կառլոս Մեծի նստավայրը։ Վորմսի տաճարը կայսերական տաճարներից մեկն է ու Գերմանիայի Ռոմանական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքը, որպես կայսերական քաղաք, բարգավաճեց միջնադարում։ Ավելի քան հարյուր կայսերական «Դիետ» ժողովներն անցկացվում էին այստեղ։ 1521 թվականի նմանօրինակ մի ժողովում Մարտին Լյութերը հռչակվեց որպես հերետիկոսություն։
Այսօր քաղաքը արդյունաբերական կենտրոն է և հայտնի է Liebfraumilch տեսակի գինով։ Արդյունաբերական մյուս ճյուղերից են քիմիական նյութերն ու մետաղական ապրանքները։
ԱշխարհագրությունԽմբագրել
Աշխարհագրական դիրքԽմբագրել
Վորմս քաղաքը գտնվում է Հռենոս գետի արևմտյան ափին՝ Լյուդվիգսհաֆեն ամ Ռայն և Մայնց քաղաքների միջև։ Քաղաքի հյուսիսային եզրով հոսում է Պֆրիմ, իսկ հարավային եզրով՝ Այսբախ գետերը։ Դրանք երկուսն էլ միանում են Հռենոսին։
ՀամայնքներԽմբագրել
Վորմսն ունի քաղաքի կենտրոնը շրջափակող 13 ավան։ Դրանք հետևյալն են․
Անուն | Բնակչություն | Ուղղությունը և հեռավորությունը քաղաքի կենտրոնից |
---|---|---|
Աբենհայմ | 2,744 | Հյուսիս-արևմուտք (10 կիլոմետր) |
Հեպպենհայմ | 2,073 | Հարավ-արևմուտք (9 կիլոմետր) |
Հերցհայմը | 6,368 | Հյուսիս (5 կիլոմետր) |
Հոխայմ | 3,823 | Հյուսիս-արևմուտք |
Հորխհայմ | 4,770 | Հարավ-արևմուտք (4․5 կիլոմետր) |
Իբերշեյմ | 692 | Հյուսիս (13 կիլոմետր) |
Լեյսելհելմ | 1,983 | Արևմուտք (4 կիլոմետր) |
Նոյհաուզեն | 10,633 | Հյուսիս |
Ֆեդերշեյմ | 7,414 | Արևմուտք (7 կիլոմետր) |
Ֆֆիֆլիգեյմ | 3,668 | Արևմուտք |
Rheindürkheim | 3,021 | Հյուսիս (8 կիլոմետր) |
Վեյնշեյմ | 2,800 | Հարավ-արևմուտք (4 կիլոմետր) |
Վեիսօպենհեյմ | 1,796 | Հարավ-արևմուտք (5․5 կիլոմետր) |
ԿլիմաԽմբագրել
Հռենոսի հովտում ձմռանը կլիման չափազանց մեղմ է, իսկ ամռանը՝ բավականին հաճելի։ Տեղումների քանակը միջինից ցածր է շրջակա տարածքներում։ Ձյան շերտը ցածր է և հաճախ արագ հալչում է։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Սուրբ Պետրոսին նվիրված ռոմանական տաճար
- Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ քաղաքի ամենամեծ բողոքական եկեղեցին
- Սուրբ Պողոսի եկեղեցի (13-րդ դար)
- Սուրբ Անդրեի եկեղեցի (13-րդ դար)
- Սուրբ Մարտինի եկեղեցի (13-րդ դար)
- Liebfrauenkirche (15-րդ դար)
- Լյութերի հուշարձան (1868 թվական)
- Սինագոգ
- Հրեական թանգարան Ռաշի տանը
- Նիբելունգեն թանգարան
Քույր քաղաքներԽմբագրել
Վորմսի քույր քաղաքներն են․
|
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.) — DESTATIS, 2023.
- ↑ Statistisches Landesamt (2015-12-31)։ «Bevölkerung der Gemeinden am 31.Dezember 2015 - A1033_201522_hj_G.pdf» (pdf)։ statistik.rlp.de (German)։ Rheinland Pfalz։ էջ 15։ Վերցված է 2017-11-27
Արտաքին հղումներԽմբագրել
- Վորմսի պաշտոնական կայք Archived 2005-10-30 at the Wayback Machine.
- Նիբելունգ թանգարանի կայք (անգլերենով)
- wormser-dom.de, Վորմսի տաճարի կայք և նկարներ]
- Wormatia, Վորմս ֆուտբոլային ակումբ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վորմս կատեգորիայում։ |