Բաուտցեն[3] (Бауцен, գերմ.՝ Bautzen), Бу́дышин или Бу́дишин[4] (Upper Sorbian: Budyšin ), քաղաք Գերմանիայում՝ Սաքսոնիա երկրամասում, Շփրե գետի վերին հոսանքում։ Լուժիկյան սերբերի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է։ Մտնում է «Լուժիկյան բնակմարզ» անվանումով հայտնի մշակութա-տարածքային ինքնավարության մեջ, որտեղ գործում են լուժիկյան լեզվի ու մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստող օրենսդրական ակտեր՝ ընդունված Սաքսոնիա և Բրանդենբուրգ երկրամասերի օրենսդիր մարմինների կողմից[5][6]։ Քաղաքում, գերմաներենի հետ մեկտեղ, պաշտոնական լեզու է համարվում լուժիկերենը[7]։: Ըստ Առնոշտ Մուկայի «Dodawki k statisticy a etnografiji łužickich Serbow» վիճակագրական աշխատության՝ 1884 թվականին քաղաքում ապրողների թիվը եղել է 17 509, որից մոտավորապես 4 հազարը կամ 23 տոկոսը լուժիկյան սերբեր էին[8]։ 2013 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 39 607[9]։

Բնակավայր
գերմ.՝ Bautzen
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Ներքին բաժանումBloaschütz/Błohašecy?, Bautzen-Nordostring?, Bolbritz/Bolborcy?, Burk/Bórk?, Temritz/Ćemjercy?, Teichnitz/Ćichońca?, Döberkitz/Debrikecy?, Niederkaina/Delnja Kina?, Oberuhna?, Oberkaina/Hornja Kina?, Löschau/Lešawa?, Lubachau/Lubochow?, Kleinwelka/Mały Wjelkow?, Nadelwitz/Nadźanecy?, Bautzen-Innenstadt?, Stiebitz/Sćijecy?, Salzenforst/Słona Boršć?, Schmochtitz/Smochćicy?, Bautzen-Gesundbrunnen?, Ostvorstadt?, Auritz/Wuricy?, Südvorstadt (Bautzen)?, Westvorstadt?, Q60029232?, Niederuhna/Delni Wunjow?, Boblitz/Bobolcy? և Oehna/Wownjow?
Հիմնադրված է1002 թ.
Մակերես66,67 կմ²
ԲԾՄ204 մետր
Բնակչություն38 261 մարդ (հոկտեմբերի 31, 2022)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ03591 և 035935
Փոստային դասիչ02625
Ավտոմոբիլային կոդBZ
Պաշտոնական կայքbautzen.de
Բաուտցեն (Գերմանիա)##
Բաուտցեն (Գերմանիա)

Պատմություն Խմբագրել

Բնակավայրը պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1002 թվականին։ 1018 թվականի Բուդիշինյան պայմանագրով հանձնվել է Լեհաստանի թագավոր Բոլեսլավ Առաջին Խիզախին։

1319-ից մինչև 1635 թվականը գտնվել է Չեխիայի թագավորության (Չեխական թագի հողերի) կազմում, միաժամանակ ընդգրկվել «Վեց քաղաքների միության» մեջ։ Երեսնամյա պատերազմի շրջանում հանձնվել է Ալբերտինյան ճյուղի Վետտիններին։

Բաուտցենի մոտ 1813 թվականի մայիսին տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտին հաջողվել է նեղը գցել ռուս-պրուսական զորքերին։

Քույր քաղաքներ Խմբագրել

Բաուտցենը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[10].

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Bevölkerung des Freistaates Sachsen jeweils am Monatsende ausgewählter Berichtsmonate nach GemeindenStatistical Office of the Federal State of Saxony.
  2. GeoNames — 2005.
  3. Германия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 64. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. «Будишин»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  5. Gesetz zur Ausgestaltung der Rechte der Sorben (Wenden) im Land Brandenburg (Sorben (Wenden)-Gesetz — SWG) Archived 2016-03-04 at the Wayback Machine. от 7 июля 1994 года
  6. Gesetz über die Rechte der Sorben im Freistaat Sachsen (Sächsisches Sorbengesetz — SächsSorbG) Archived 2019-03-13 at the Wayback Machine. от 31 марта 1999 года
  7. «Закон о правах лужичан в Саксонии»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-07-ին։ Վերցված է 2019-01-24 
  8. Ernst Tschernik: Die Entwicklung der sorbischen Bevölkerung. Akademie-Verlag, Berlin 1954, str. 52
  9. Aktuelle Einwohnerzahlen nach Gemeinden 2013 Archived 2013-10-05 at the Wayback Machine. Численность населения по состоянию на 31 декабря 2013 (с учётом данных переписи населения 9 мая 2011 года)
  10. «Partnerstädte»։ bautzen.de (գերմաներեն)։ Bautzen։ Վերցված է 2021-02-04 

Արտաքին հղումներ Խմբագրել