Վլադիմիր Այվազյան

հայ նկարիչ

Վլադիմիր Տիգրանի Այվազյան (1915, մայիսի 15 (մայիսի 28), Փոռ, Վայոց ձորի մարզ- 1999, հունվարի 15, Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967

Վլադիմիր Այվազյան
Վլադիմիր Այվազյան.jpg
Ծնվել էմայիսի 15, 1915(1915-05-15)
ԾննդավայրՓոռ, Վայոց Ձորի մարզ, Հայաստան
Վախճանվել էհունվարի 15, 1999(1999-01-15) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՍտեփան Աղաջանյան, Սուրեն Ստեփանյան և Արա Սարգսյան
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և «Պատվո նշան» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

1934 թվականին եղել է ազատ ունկնդիր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Նրա ուսուցիչներն են եղել Ստեփան Աղաջանյանը, Սուրեն Ստեփանյանը, Արա Սարգսյանը։ 1940-1946 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1948-1950 թթ. աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Աշխատել է լինոփորագրության, օֆորտի, գեղանկարչության բնագավառներում։ Հեղինակ Է միջնադարյան հայկական ճարտարապետական կոթողների, հայկական բնությունը ներկայացնող գրաֆիկական շարքերի, կենցաղային, անիմալիստական պատկերների, երփնագիր նատյուրմորտների, բնանկարների։ Ստեղծագործության սկզբնական շրջանում իրականությունը պատկերել Է առավել մանրամասն։ Հետագայում ձգտել է ձևերի պարզեցման և ընդհանրացման[1][2]։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Գեղարվեստական ինքնատիպ հղացումներով են առաձնանում Այվազյանի բնականից կամ հիշողությամբ ստեղծած միագույն և գունավոր գծանկարները՝ մարդկանց, կենդանիների հետ ներկայացնող ժանրային պատկերները, հայ միջնադարյան ճարտարապետության կոթողներին նվիրված գրաֆիկական առանձին թերթերն ու բազմաթերթ նկարաշարերը։ Ստվար շարք են կազմում հայկական բնությունը, գյուղական կյանքի աշխատանաքային դժվար առօրյան ներկայացնող կենցաղային, անիմալիստական պատկերները, երփնագիր նատյուրմորտները և այլն։

Այվազյանն առաջինն էր, որ խորհրդահայ գրաֆիկայի մեջ ներմուծել է անիմալիստական ժանրը։ Նկարչի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում մերկ մարմնի պատկերումը, որին հայ գրաֆիկները հազվադեպ են անդրադարձել։

Այվազյանի՝ գրչածայրով, վիմագրական մատիտով, ասեղնափոր կամ կերագծված օֆորտի տարբեր եղանակներով ստեղծված փորագրություններն աչքի են ընկնում տեխնիկական բազմազանությամբ, արտիստիկ կատարմամբ։ Առանձնապես զարմացնում է տեխնիկական արտահայտչաձևերի առատությունը և բազմազանությունը՝ փափուկ լաք, ակվանտինա, ռեչերվաժ, խառը տեխնիկա։ Այվազյանը տիրապետում է նաև հեղինակային վիմագրության բազմատեսակ տեխնիկական հնարներին[4]։

  • «Նորք», 1953 թ.
  • «Ձմեռ», 1953 թ.
  • «Սանահին. զանգակատուն», 1959 թ.
  • «Ձմեռ», 1962 թ.
  • «Էջմիածնի տաճարը», 1973 թ.
  • «Տալլին. Մեծ Հերմանի աշտարակը», 1965 թ.
  • «Նկարիչ Վրույր Գալստյանի դիմանկարը», 1967 թ.
  • «Օհանավանք, 13-րդ դար», 1969 թ.
  • «Պահլավունի իշխանների զինանիշը. 12-րդ դար», 1972 թ.

ԾանոթագրություններԽմբագրել