Լինոփորագրություն (լինոլեում և փորագրություն), լինոլեումի և պլաստիկ պոլիմերային նյութերի վրա ուռուցիկ փորագրություն, որ տեխնիկայով մոտ է փայտագրությանը։

Լինոփորագրություն

Առաջացել է 20-րդ դարի սկզբին։ Լինոփորագրության առանձնահատկությունները (գեղարվեստական լեզվի հակիրճությունը, սևի և սպիտակի սուր հակադրությունը, նյութի փափկության շնորհիվ ստացվող հյութեղ, գեղանկարչական նրբագիծ, արագ աշխատելու կարելիության, մեծ տպաքանակը) գրավել են տպագիր գրաֆիկայի բազմաթիվ վարպետների։ 20-րդ դարի կեսերին ստեղծվել են լինոփորագրության մի քանի դպրոցներ։

Լինոփորագրությունը հատկապես զարգացել է Լատինական Ամերիկայի երկրներում (Մեքսիկա, Բրազիլիա, Արգենտինա, Չիլի)։ Լինոփորագրությանը դիմել են Պիկասսոն և Մատիսը (Ֆրանսիա), Պակկարդը և Ռենդոլլը (ԱՄՆ), Նիլսենը (Դանիա

Հայաստանում լինոփորագրության տեխնիկայով աշխատել են Մ. Աբեղյանը, Վ. Այվազյանը, Վ. Խաչիկյանը, Ռ. Ադալյանը, Լ. Սանամիրյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 619
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինոփորագրություն» հոդվածին։