Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ

Կանոնակարգի հապավում:

Հոդվածները պետք է հենվեն վավերական (ստուգելի), երկրորդական, հրապարակված աղբյուրների վրա, որոնք փաստերի ստուգման և ճշգրտության համբավ ունեն: Վավերական են համարվում այն աղբյուրները, որոնք վստահելի ճանապարհով են տպագրվել, այսինքն՝ նրանց վրա կատարվել է սպառիչ գրական և տեխնիկական խմբագրություն, և գրվել են այդ թեմային քաջածանոթ և վստահելի անձանց միջոցով: Հոդվածները չպիտի հենվեն Վիքիպեդիացիների կարծիքների վրա, որոնք կարդացել և մեկնաբանել են առաջնային աղբյուրները իրենց համար: Նաև, մի աղբյուր, որ վավերական է մի կոնտեքստում, կարող է վավերական չլինել մյուսում: Ճիշտ աղբյուր ներկայացնելը միշտ կապվում է կոնտեքստին. առողջ բանականությունը և խմբագրման դատողությունը ընթացքի անհրաժեշտ մասերից են:

Տպագրվածը կարող է վերաբերել ոչ միայն տեքստային նյութերին, այլև ձայնագրություններին, տեսանյութերին և մուլտիմեդիա այլ նյութերին, որոնք արձանագրվել և հաղորդվել, տեղաբաշխվել կամ արխիվացվել են վավերական երրորդ աղբյուրի կողմից: Տեքստային աղբյուրների նման, սրանք պետք է ճշգրտորեն նշվեն: Նաև, այդ մեդիայի արխիվացված պատճենը պիտի գոյություն ունենա, սակայն պարտադիր չէ, որ համացանցում հասանելի լինի:

Վավերական աղբյուրից օգտվելու պատճառը

խմբագրել

Աղբյուրները օգտագործվում են երկու պատճառով՝

  • Հոդվածում արտահայտված պնդումները հաստատելու։

Ճշգրիտ աղբյուրների նշումը ընթերցողին տալիս է այն վստահությունը, որ Վիքիպեդիայի հոդվածը հետևում է վավերականելիության և ոչ-սկզբնական հետազոտության չափանիշներին: Նաև ընթերցողին առիթն է տալիս հղվել այդ աղբյուրներին և նրանց ընթերցել, և աղբյուրի հեղինակներին հարգում է:

Եթե որևէ նախադասության կամ հոդվածի մասին բոլոր աղբյուրները քիչ վավերականելիություն ունենան, երևի ավելի լավ է այդ պարունակությունը Վիքիպեդիայում չընդգրկվի:

Աղբյուրի վավերականության տեսակներ

խմբագրել

Հետազոտական աղբյուրներ

խմբագրել

Ակադեմիկական և հավասարակիցների կողմից վերանայված հրատարակությունները (անգլերեն՝ peer-reviewed publications) ամենալավ աղբյուրներն են երբ հասանելի են: Սակայն, սրանցից որոշները կարելի է հնացած լինեն, կամ ավելի նոր հետազոտություններով հերքված լինեն, ուրիշ տեսությունների հետ մրցեն, կամ իրենց վերաբերող գավառում վիճելի լինեն: Վավերականելի ոչ-ակադեմիակական աղբյուրներ էլ է կարելի օգտագործել, հատկապես համբավավոր հիմնական հոսքի տպագրություններից: Վիքիպեդիայի հոդվածները պետք է պարունակեն բոլոր հիմնական տեսակետները, հարաբերությամբ իրենց տպագրված ուռուցիկության ամենավավերականելի աղբյուրների միջև: Հարմար աղբյուրի ընտրությունը կապվում է կոնտեքստին և տեղեկությունը պետք է պարզորեն ատրիբուտացվի երբ ընդհարող աղբյուրներ կան:

Լրատվական կազմակերպություններ

խմբագրել

Հիմնական հոսքի կազմակերպությունների նյութերից կարելի է օգտվել, հատկապես շուկայի բարձրորակ հրատարակություններից: Կան բացառություններ՝

  • Լրատվությունը տարբեր է կարծիքի կտորնեից: Հրատարակված կարծիքը վավերականելի է միայն որպես հեղինակի կարծիք, և ոչ թե որպես փաստ, և պետք է տեքստում ատրիբուտացվի: Ապրող մարդկանց մասին հոդվածներում, միայն բարձրորակ լրատվական կազմակերպությունների տեղեկությունները կարելի է օգտագործվեն:
  • Ասեկոսեները գուցե լրատվական արժեք ունենան, բայց հանրագիտարանում ոչ մի տեղ չունեն: Միայն վավերականելի աղբյուրներով վավերացված տեղեկությունն է պարունակելի:
  • Ակադեմիական նյութերի, ինչպես ֆիզիկայի կամ հին պատմության մասին, ակադեմիական աղբյուրները գերադասելի են լրատվական աղբյուրներին: Լրատուները հակում ունեն արդյունքները խեղաթյուրելու, կարևոր մանրամասերը դուրս թողնելու և հայտնագործությունների կոնտեքստից դուրս զեկուցելու: Օրինակ՝ լրատվային զեկույցները հաճախ չեն հաջողում արժանաբար զեկուցեն մի նոր գիտական արդյունքի կամ բժշկական բուժման մեթոդիկան, սխալները, ռիսկերը և ծախսերը:
  • Որոշ լրատվական կազմակերպություններ օգտվել են Վիքիպեդիայի հոդվածներից որպես իրենց գործի միակ աղբյուրը: Այս անուղղակի ինքնահղումից հեռու մնալու համար, խմբագիրները պետք է վստահանան, որ լրատվական կազմակերպություններից նյութը Վիքիպեդիայից բացի միակ գոյություն ունեցող աղբյուրը չէ: Ընդհանրապես, այն աղբյուրները, որ ավելի հին են, Վիքիպեդիայի այդ նյութը ընդգրկելուց գերադասելի են:

Հեղինակային հրատարակություններ

խմբագրել

Հեղինակային հրատարակությունները մեծ մասամբ ընդունելի չեն, այնուամենայնիվ կարող են օգտագործվել սահմանափակ հանգամանքներում, զգուշությամբ՝

  • Երբ կազմված են թեմայի մասին նշանակալի փորձագետի կողմից, ում աշխատանքը նախկինում հրատարակվել է վավերականելի երրորդ-կողմանի հրատարակությունների կողմից:
  • Որպես հեղինակի մասին տեղեկության աղբյուր, հատկապես հեղինակի մասին հոդվածներում, առանց այն պահանջի, որ թեմայի մասին հրատարակված հեղինակ լինեն:

Ծայրահեղական աղբյուրներ

խմբագրել

Այն կազմակերպությունները և անհատները, որոնց տեսակետները հեղինակավոր աղբյուրներում լայնորեն ճանաչված են որպես ծայրահեղական կամ կեղծ-ակադեմիկական, չպիտի օգտագործվեն, բացի որպես տեղեկության աղբյուր այդ անհատների կամ կազմակերպությունների մասին:

Ոչ սկզբնական հետազոտություն

խմբագրել
Կանոնակարգի հապավում:

Վիքիպեդիայի հոդվածները պետք է հիմնված լինեն երկրորդական աղբյուրների վրա: Սա նշանակում է, որ քանզի թույլատրելի է սկզբնական և երրորդական աղբյուրներից օգտվել հատուկ պնդումների համար` հոդվածի մեծագույն մասը պետք է հիմնված լինի երկրորդական աղբյուրի վրա:

  • Երրորդական աղբյուրները հանրագիտարանները և այլ համառոտագրերն են, որոնք հիմնականում ամփոփում են երկրորդական աղբյուրները: Օրինակ՝ Վիքիպեդիան ինքը մի երրորդական աղբյուր է: Շատ ներածական նախավարտական (undergraduate) դասագրքերը նաև կարող են երրորդական համարվել այն չափով, որ ամփոփում են տարբեր երկրորդական աղբյուրներ:
  • Երկրորդական աղբյուրները գոնե մի քայլ որևէ իրադարձությունից հեռու են: Նրանք հենվում են սկզբնական աղբյուրների վրա` փաստերի և կարծիքների համար, որպեսզի ներկայացնեն որևէ վերլուծական, համադրական, մեկնաբանական, բացատրական, կամ որակավորման արդյունք: Վիքիպեդիան նախընտրում է այդ աղբյուրները:
  • Սկզբնական աղբյուրները իրադարձության շատ մոտիկ աղբյուրներ են: Օրինակ՝ ճանապարհատրանսպորտային վթարի ականատեսի զեկույցը տեղեկության սկզբնական աղբյուր է: Այլ օրինակներ են՝ հնագիտական արտեֆակտները, լուսանկարները, պատմական փաստաթղթերը` ինչպես հուշատետրերը, մարդահամարի արդյունքները, հսկողության տեսանյութը կամ տառադարձումը, հրապարակային արձանագրությունները, դատաքննությունները կամ հարցազրույցները, զննումների կամ հարցարանների սյունատված արդյունքը, օրիգինալ փիլիսոփայական գործերը, կրոնական սուրբ գրքերը, լաբորատորիական և փորձագիտական փորձերի հրատարակված նոտաները կամ նրանց վարող կամ դիտարկող անձանց գրած նկատողությունը, արվեստագիտական և գեղարվեստական աշխատանքները, ինչպես բանաստեղծությունները, սցենարները, վեպերը, կինոնկարները, տեսանյութերը և հեռուստատեսային ծրագրերը: Սկզբնական աղբյուրի հիմնական կետն այն է, որ առաջարկում է ներքին անձի տեսակետը որևէ իրադարձության, պատմական ժամանակաշրջանի, արվեստի գործի, քաղաքական որոշման կամ այլ թեմաների մասին:

Տես նաև

խմբագրել