Վիքիպեդիայի քննարկում:Վստահելի աղբյուրներ

Latest comment: 14 տարի առաջ by Lilit Gabyan in topic valid, verifiable, reliable

Այս ուղիգիծը պատրաստվել է անգլերեն Վիքիփեդիայի այս և այս, և պարսկերեն Վիքիփեդիայի իմաստների վրա հենվելով: Chaojoker 10:24, 28 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

վավերակա՞ն, թե...

խմբագրել

Կարծում եմ «վստահելի» կամ «հեղինակավոր» եզրերը ավելի ճշգրիտ են արտահայտում «reliable» ածականը։ Ի՞նչ կասեք։ ― Teak 16:48, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ինձ թվում է «վստահելին» է այստեղ հարմար («հեղինակավորը» այդքան էլ ճիշտ չէ)։ Վազգեն 17:02, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Ինձ էլ է ովում «վստահելի», «վավերական» ես ընկալում եմ ավելի շատ որպես «valid»-ի թարգմանություն։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 17:39, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Ողջույն, translator.am կայքը նաև տալիս է «վստահելի» թարգմանությունը: Իսկ Ասմանգուլյան-Հովհաննիսյան անգլերեն-հայերեն բառարանը տալիս է «վստահելի», «վավերական», և «ստույգ» բառերը: Անձամբ, երեք տարբերակն էլ լավ եմ ընկալում: Քանի որ կարծում եմ դուք ավելի ծանոթ եք Հայաստանի բարբառին քան ես, կփոխեմ «վստահելի» տարբերակին: Chaojoker 07:19, 19 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

valid, verifiable, reliable

խմբագրել

valid = վավեր
verifiable = վավերական (հայերեն "վավերականելի" բառ չկա), վավերական բառը լիարժեքորեն կարող է օգտագործվել որպես verifiable-ի թարգմանություն, կարելի է ասել նաև ստուգելի, ստուրգման ենթակա, ստուգվող կամ վավերացվող

verify - վավերացնել
verified - վավերացված նաև վավերական
reliable = վստահելի

--Lilit Gabyan 13:43, 26 Մարտի 2010 (UTC)Պատասխանել

Return to the project page "Վստահելի աղբյուրներ".