Վիքիպեդիա:Շաբաթվա կենսագրություն/Թեկնածուներ/Արխիվ 1
Այստեղ տեղադրվում են Գլխավոր էջում «Շաբաթվա ականավոր հայը» սյունյակի անցյալ թողարկումները։
Հովհաննես Թումանյան
խմբագրելՀովհաննես Թադևոսի Թումանյան (Փետրվար 19, 1869 - Մարտ 23, 1923)՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։ Իր ստեղծագործություններից շատերում, նա նկարագրում է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։
Հովհաննես Բաղրամյան
խմբագրելՀովհաննես Բաղրամյան (1897-1982), ԽՍՀՄ նշանավոր զորահրամանատար, պաշտպանության փոխնախարար, մարշալ։ Հայրենական Պատերազմի գլխավոր հրամանատարներից մեկն էր։ ԽՍՀՄ կրկնակի հերոս էր, պարգևատրվել է նաև Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի III, Սուվորովի II և Կուտուզովի շքանշաններով։
Վիլյամ Սարոյան
խմբագրելՎիլյամ Արմենակի Սարոյանը (անգ.՝ William Saroyan, 1908 - 1981) ամերիկահայ գրող է։ Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Նրա ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի մշակութային ավանդույթների ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։
Սողոմոն Թեհլերյան
խմբագրել
Սողոմոն Թեհլերյան (ապրիլի 2, 1897 – մայիսի 23, 1960) Հայոց Ցեղասպանության վերապրող և ազգային հերոս, որ գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թալեաթ փաշային։
Սողոմոն Թեհլիրեանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913-ին փոխադրվել է Սերբիա։
Արշակ Ֆեթվաճյան
խմբագրել
Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։ Ծնվել է 1866 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ 1887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թվականին
մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ...։
Նոր թեկնածուներ
խմբագրել- Ականավոր հայի իմ թեկնածան մեծն Պարույր Սևակն է։—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ 87.241.177.79 (քննարկում • ներդրում) 08:19, 20 Սեպտեմբերի 2009.
- Ականավոր հայի իմ թեկնածուն հռչակավոր Սայաթ-Նովան է։—Նախորդ չստորագրված մեկնաբանությունը ավելացրել էր հետևյալ մասնակիցը՝ Hovhannes Vardumyan (քննարկում • ներդրում) 10:37, 1 Նոյեմբերի 2009.
- Կոմիտաս
- Տիգրան Մանսուրյան
- Ականավոր հայի իմ թեկնածուն բանկոմատի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանն է
- Ալան Հովհաննես - կարծում եմ արժանի թեկնածու է--Bekoքննարկում 08։19, 8 Մարտի 2012 (UTC)
- Ոճային որոշ վերախմբագրումների կարիք ունի, ինչպես նաև մի քիչ ընդարձակում։ --vacio 21:42, 18 Մարտի 2012 (UTC)
- Նորատ Տեր-Գրիգորյանցի կենսագրությունը կարծում եմ շատերի համար հայտնություն կլինի։ Թարգմանել եմ անգլերենից։SusikMkr (talk) 17։39, 11 Մարտի 2012 (UTC)
- Կարմիր հղումները մի քիչ շատ են, ցանկալի է նաև որ տեքստային մասը մի քիչ ընդլայնվի (եթե թեման թույլ է տալիս)։ --vacio 21:42, 18 Մարտի 2012 (UTC)
- Չարլզ Դարվին, հետաքրքիր, ծավալուն հոդված։--Արամ-Վան 17։41, 11 Մարտի 2012 (UTC)
- Մայքլ Ջեքսոն ---46.130.31.40 17։47, 11 Մարտի 2012 (UTC)
- Երկար ժամանակ եղել է ԳԷ-ում։ --vacio 20:11, 18 Մարտի 2012 (UTC)
- առաջարկում եմ Պաբլո Պիկասո հոդվածը։ ERJANIK 10։27, 9 Մարտի 2012 (UTC)
- Ընտրված է։ --vacio 21:43, 18 Մարտի 2012 (UTC)
- առաջարկում եմ Տիգրան Բ Մեծ հոդվածը։--Արամ-Վան 19։22, 14 Մարտի 2012 (UTC)
- Հովհաննես Շիրազ-SusikMkr (talk) 20։57, 17 Մարտի 2012 (UTC)
- ։ Համաձայն եմ, ինֆորմատիվ հոդված է։ -- Maykel քննարկում 18։48, 20 Մարտի 2012 (UTC)
- առաջարկում եմ թեկնածու Տիգրան Մեծին։ Լավ հայկական հոդված։ - – Այս անստորագիր գրառման հեղինակն է 212.73.91.6 (քննարկում|ներդրումներ) 19:13, 18 Մարտի 2012 մասնակիցը։
- առաջարկում եմ Ֆրիդրիխ Նիցշե հոդվածը։--Արամ-Վան 19։38, 22 Մարտի 2012 (UTC)
- առաջարկում եմ Լիոնել Մեսսի հոդվածը։--Արամ-Վան 19։38, 22 Մարտի 2012 (UTC)
- Առաջարկում եմ Պոլ Գոգեն հին ու բարի հոդվածը։ Hovhannes (talk) 15։36, 25 Մարտի 2012 (UTC)
- Առաջարկում եմ Մառլեն Դիտրիխ հոդվածը։ բավականին ծավալուն՝ 26 100 բայթ հոդված է։ Առաջարկների դեպքում պատրաստ եմ շտկել ու ավելացնել։ ERJANIK 12։13, 4 Ապրիլի 2012 (UTC)
- Ճիշտ է, ցանկալի է հայերի մասին հոդվածներ լինեն, բայց կարևոր է նաև որ լավ հոդվածներ լինեն, առաջարկում եմ Մաքսիմիլիան Շելլ և Բերտ Լանկաստեր հոդվածները։ ERJANIK 15։23, 16 Ապրիլի 2012 (UTC)
- Յակոբ Կյունցլեր- Հոդվածը կարճ է, սակայն թեման ապրիլի 24-ին է առընչվում։ Ինձ համար նորություն էր Յակոբ Կյունցլերի առաքելությունը։
SusikMkr (talk) 21։34, 24 Ապրիլի 2012 (UTC)
- Առաջարկում եմ Չառլի Չապլինին։ Ճիշտ է փոքր հոդված է, բայց կարելի է։ Hovhannes (talk) 13։20, 28 Ապրիլի 2012 (UTC)
- Այո ճիշտ ես հարգելի Hovhannes, փոքր է, հաստատ սրանից ավելի լավերը կան: Ես ինքս Չապլինի ֆիլմերը շաաաաատ եմ սիրում, բայց դա դեռ չի նշանակում որ նրա մասին հոդվածը կարելի է դարձնել շաբաթվա կենսագրություն: Կարող ես անհրաժեշտ փոփոխություններ մտցնես, դրանից հետո միայն կարելի է անդրադառնալ այս հոդվածին: Շնորհակալություն: ERJANIK 06:49, 29 Ապրիլի 2012 (UTC)
- Շնորհակալ եմ, որ հետևում եք ամեն քայլիս, հարգարժան Երջանիկ, և արձագանքում ամեն գրածիս: Ի դեպ ասեմ, որ ռուսերեն վիքիպեդիայում դրա համար արգելափակում են: Hovhannes (talk) 08:07, 29 Ապրիլի 2012 (UTC)