Լյութեր Ջորջ Սիմջյան

հայ գյուտարար

Լյութեր Ջորջ (Կարապետ) Սիմջյան (արևմտԼութեր Ճորճ Սիմճեան, անգլ.՝ Luther George Simjian, հունվարի 28, 1905(1905-01-28)[1], Այնթապ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 23, 1997(1997-10-23), Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկահայ գյուտարար։ Հեղինակ է բազմաթիվ սարքերի և ունի 200-ից ավելի արտոնագրեր։

Լյութեր Ջորջ Սիմջյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1905(1905-01-28)[1]
ԾննդավայրԱյնթապ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 23, 1997(1997-10-23) (92 տարեկան)
Մահվան վայրՖորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
 Luther Simjian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1905 թվականին Այնթապում։ Եղեռնից մազապուրծ փախել է Բեյրութ, այնուհետև՝ Մարսել։ 1920 թվականին արտագաղթում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 15 տարեկանից սկսած աշխատում է որպես լուսանկարիչ։ Յեյլի բժշկական դպրոցի (Yale School of Medicine) լաբորատորիայում որպես լաբորատորիայի լուսանկարիչ աշխատելու տարիներին նվիրվում է բժշկության ուսումնասիրմանը։ Ավելի ուշ, 1928 թվականին, դառնում է լուսանկարչական բաժանմունքի տնօրեն և ստեղծում է մի քանի սարք, ինչպիսին է նկարների մանրադիտակի լուսարձակը։ 1934 թվականին տեղափոխվում է Նյու Յորք։

Բանկոմատի գյուտ

խմբագրել

1939 թվականին Սիմջյանի մոտ ծնվեց կանխիկ դրամ տրամադրող ավտոմատ սարքի (անգլերեն՝ Automated Teller Machine- ATM) ստեղծման գաղափարը։ Ի հեճուկս բանկերի թերահավատության նա մինչև 1960 թվականը գրանցում է 20 արտոնագիր՝ կատարելագործելով սարքը՝ հիմք ստեղծելով այսօրվա բանկոմատների համար։ Վերջապես, 1960 թվականին նա պայմանագիր կնքեց Նյու Յորքի City Bank-ի (այսօր՝ Citibank) իր սարքը վեց ամիս ժամկետով փորձնական շահագործելու վերաբերյալ։ Սակայն վեց ամիս անց պայմանագիրը խզվեց, քանի որ այն ժամանակ սարքն այսօրվա պես պահանջարկ չուներ։ Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ՝ 1965 թվականին՝ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

Այլ գյուտեր

խմբագրել

Սիմջյանն առևտրային հաջողություն ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործեց ռազմական թռիչքների սիմուլյատորը, որն օգտագործվում էր ԱՄՆ ռազմական օդաչուների մարզումներում գնահատելու համար ավիատեխնիկաների արագությունն ու միջտարածությունը։ Այն բաղկացած էր հայելուց, լույսի աղբյուրից և փոքր սավառնակներից։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյութեր Ջորջ Սիմջյան» հոդվածին։