Նոր քվեարկություն՝ «Վարդանանց պատերազմ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Վարդանանց պատերազմ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 06:54, 2 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ազգությունները նշելու մասին

Բարև, ժողովուրդ ջան: Մեր սփյուռքի անձանց մասին հոդվածներում հաճախակի հանդիպող մի դրսևորման մասին եմ ուզում խոսել: Հաճախ է հանդիպում, ասենք, հայ և ռուս (նշվում է մասնագիտությունը): Կա նաև այսպիսի կատեգորիա Ռուսներ հայկական սերմամբ կատեգորիա: Կարող է լինել Հայկական սերմամբ ռուսական կամ Ռուսաստանի բալետմայսեր, բայց չի կարող լինել լինել երբեք Հայկական սերմամբ ռուս: Նման դրսևորումները բազմաթիվ են ու մտահոգիչ:Խնդրում եմ ուշադրություն դարձնել: Գաբրիելյան Աշոտ (քննարկում) 15:21, 28 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Ընդհանրապես, եթե անձի մասին հոդվածում նշում ենք նրա ազգությունը, ապա այն պետք է անել միմիայն աղբյուրի առկայության դեպքում: Չնայած քո ասածը մի քիչ այլ բանի մասին է: --Գարդմանահայ (քննարկում) 16:49, 3 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Բեսլանի ահաբեկչական հարձակում» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 06:44, 3 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նոր քվեարկություն՝ «Քսավյե Դոլան»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Քսավյե Դոլան» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես լավ հոդված։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 22:02, 5 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Բոսնիա և Հերցեգովինա»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Բոսնիա և Հերցեգովինա» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Գևորգ💬 16:25, 6 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Արտավազդ Բ»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Արտավազդ Բ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--Օmıcrօn 09:01, 9 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Interwiki Women 3

Հարգելի խմբագիրներ, Interwiki Women համագործակցությունը շարունակվում է, որի շրջանակներում կանանց կենսագրությունների, կանանց շարժումների մասին հոդվածներ ստեղծելով ու թարգմանելով լրացնում ենք հոդվածների բացը: Համագործակցությունը կտևի մեկ ամիս, և նախատեսվում է այն կազմակերպել օգոստոս ամսվա վերջում՝ օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը:

Ակնկալում ենք ձեր աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Armineaghayan (քննարկում) 05:24, 7 Օգոստոսի 2019 (UTC):[reply]
Նման նախաձեռնություններին ես միշտ   Կողմ եմ եղել, իսկ Interwiki Women-ը Հայերեն Վիքիպեդիայում հաջողության հասել է։--TonJ (քննարկում) 05:52, 7 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ --Tamara Karvajar (քննարկում) 06:14, 7 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ --Safi-iren (քննարկում) 06:17, 7 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ --Vardik9 (քննարկում) 17:59, 7 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ--Արարատ Թրվանց (քննարկում) 04:01, 8 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ--Աբգարյան Անի 04:03, 8 Օգոստոսի 2019 (UTC)
  ԿողմՍիրով կմասնակցեմ:--Գևորգ💬 08:24, 8 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ--Slava sahakyan (քննարկում) 09:47, 8 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ----Անահիտ Բաղդասարյան (քննարկում) 17:07, 8 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ոչ ազատ պատկեր կաղապարի փոփոխություն

Հարգելի համայնք, առաջարկում եմ {{Ոչ ազատ պատկեր}} կաղապարից հեռացնել «Թույլտվություն» և «Նվազագույն օգտագործում» տողերը, քանի որ հենց պատկերի ներքևում գրված է պատկերի չափը (անիմաստ քոփի ենք անում, շատ դեպքերում էլ սխալ են լրացնում մասնակիցները), իսկ «Նվազագույն օգտագործում» տողում մեշտ էլ պետք է գրվի հոդվածում այլ ոչ ազատ պատկերներ չկան՝ ըստ կանոնակարգի, այսինքն դա առանց գրելու էլ կարող ենք հասկանալ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 05:24, 2 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Շատ լավ որոշում է։ Իսկ եթե պարտադիր է գրություններն էլ հանվեն, հիանալի կլինի (դա չի վերաբերում {{ՈԱՊ-փոխարինում}}/{{FU-մահացած}} կաղապարներին)։--Voskanyan (քննարկում) 05:46, 2 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ եմ նշված դաշտերը հանելուն, իսկ «պարտադիր» գրությունները տեղադրելուց հետո էականորեն նվազել է կիսատ-պռատ կաղապարով նիշքերի բեռնման դեպքերը: Դրանք հուշող-ուղղորդող նշանակություն ունեն և անգամ չհանելուց հետո չեն երևում:--Սիգմա (քննարկում) 07:01, 2 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ եմ հնարավորինս պարզեցմանը և անիմաստ կրկնություններից զերծ մնալուն։--A.arpi.a (քննարկում) 11:32, 3 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ եմ, ինքս ցանկացել եմ առաջարկը ներկայացնել, լիովին համաձայն եմ:--Արեն Ձավարյան (քննարկում) 11:25, 12 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Մրցանակակիրների կատեգորիաներ

Բարև օր։ Հավանաբար ես արդեն զզվացրի իմ ցանկերով ։Դ, բայց, եթե այս էջի կատեգորիաները ստեղծենք ու կապենք Վիքիդատայի հետ, դիմացի թվով հոդվածներ ավտոմատ կավելանան այդ կատեգորիայում (տեղեկաքարտերից ավտոմատ կգան)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:06, 14 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Isabelle de Charrière

Ժողովուրդ, ես ստացել եմ խնդրանք թարգմանել հոդված։ Գուցե մեկնումեկին հետաքրք՞իր է։ - Kareyac (քննարկում) 16:24, 15 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Kareyac ջան, եթե հարկավոր է, ես կարող եմ թարգմանել։--Գևորգ💬 16:41, 15 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Գևորգ ջան, ուղղակի անծանոք մասնակից առաջարկեց։ - Kareyac (քննարկում) 16:44, 15 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Հասկացա, այսօր կթարգմանեմ Kareyac ջան։--Գևորգ💬 16:50, 15 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նոր գադջեթ կատեգորիաներ հեշտ գտնելու համար

Բարի օր, ժողովուրդ ջան։ Ստեղծել եմ նոր գադջեթ, այն հնարավորություն է տալիս արագ ստուգել, թե հոդվածում որ կատեգորիաներն են պակասում՝ օգտավելով այլ վիքիներից։ Գործիքը ունի երկու պատուհան, մեկը Հայերեն Վիքիպեդիայում արդեն գոյություն ունեցող կատեգորիաների համար, մյուսը դեռ չստեղծված, բայց այլ լեզուներով համապատասխան հոդվածում շատ օգտագործվող կատեգորիաների համար։ Ցանկը դասավորովում է ըստ միջլեզվայինների քանակի։ Բացատրությունիցս բնականաբար բան չհասկացվեց, դրա համար սարքել եմ էս կարճ վիդեոն, այստեղ կարող եք տեսնել և՛ միացնելու ձևը, և՛ օգտագործման կարճ օրինակ։ Բնականաբար եթե այլ լեզվում ինչ-որ կատեգորիա կա, դա դեռ չի նշանակում, որ Հայերեն Վիքիպեդիայում այդ կատեգորիան պարտադիր պետք է լինի, հետևաբար՝ գործիքը, ինչպես և աստեղերը, հուշում է, բայց չի պարտադրում ։Դ։ Ինչպես միշտ, շատ շնորհակալ կլինեմ, եթե թերությունների կամ առաջարկների դեպքում գրեք ինձ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:34, 13 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ընտիրա, շատ հեշտացնումա խմբագիրների գործը, շնորհակալ եմ Աշոտ ջան։--Nooberella💬 06:07, 14 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Աշոտ ջան, շատ լավ գործիք է, շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:10, 14 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Աշոտ ջան շնորհակալություն այսպիսի լավ գործիքներ ստեղծելու համար, իսկապես շատ օգտակար է: Կուզենայի նշել մի քանի նկատառում: Հնարավոր կլինի՞ առաջնությունը տալ անգլերեն Վիքիի կատեգորիաներին, քանի որ մեր Վիքիի ծառի տրամաբանությունը ավելի նման է անգլերենին: Հնարավո՞ր է գործքի կիրառել, որը ավտոմատ բոլոր կատեգորիաներում, որտեղ կա «ըստ» բառը, ավելացվի {{Container category}} կաղապարը: Եվ վերջապես հնարավոր կլինի՞ ավոտոմատ ոչ միայն հոդվածներում ավելացվի կատեգորիաները, այլ այն կատեգորիաներում, որոնք հանդիսանում են տվյալ կատեգորիայի ճյուղ:--Սամվելքննարկում 12:35, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Սամվել ջան, շնորհակալություն նկատառումների համար։ Ճիշտն ասած մի քանի բան նորմալ չհասկացա ։(
  • Առաջնությունը անգլերենին տալ ասելով նկատի ունես աջ կողմի չստեղծված կատեգորիաների ցանկում անգլերենի հղումը վերևո՞ւմ դնեմ։
  • Գործիքով բոլո՞ր կատեգորիաներում :/ կարծում եմ՝ դա բոտի գործ է ու կարող եմ այսօր էլ անել։
  • Այս կետը ավելի մանրամասն կբացատրե՞ս, որովհետև գործիքը ոչ մի խմբագրում չի անում, պարզապես կատեգորիաներ է առաջարկում։
--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:43, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նոր գնահատում՝ «Գեորգ Կանտոր»

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Գեորգ Կանտոր» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:19, 17 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Շատ կարճ հոդվածներ

Բարև ^^: Պարզվում է, որ մենք ունենք լի՜քը շատ կարճ հոդվածներ (Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ կարճ հոդվածներ)։ Այս հոդվածների մի մասի դեպքում գրելու բան առանձնապես չկա։ Բայց, Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/շատ կարճ հոդվածներ/en էջում կարող եք գտնել այն կարճ հոդվածները, որոնց անգլերեն տարբերակում առնվազն մեկ ref կա ու անգլերեն հոդվածի ծավալը գերազանցում է հայերեն հոդվածի ծավալին։ Նույն ցանկի ռուսերեն տարբերակը կարող եք գտնել այստեղ։ Եթե ցանկանում եք հոդվածները բարելավել, բայց թարգմանում եք ուրիշ լեզվից, ասեք ։Ճ։ Շնորհակալություն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:41, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

@ԱշոտՏՆՂ ջան, շա՜տ մերսի ցանկերի համար։ Իմ կարծիքով՝ սա ավելի կարևոր աշխատանք է, քան հոդվածներ ստեղծելը։ Որքանով կարողանամ, կօգնեմ։ --ջեօ (✡) 15:58, 20 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Պակասող կատեգորիաներ

Բարի օր։ Մասնակից:ԱշոտՏՆՂ/ցանկեր/պակասող_կատեգորիաներ/ֆիլմեր էջում կարող եք գտնել Անգլերեն Վիքիպեդիայի այն կատեգորիաները, որոնք Հայերեն Վիքիպեդիայում չկան, բայց լիքը հոդվածներ ունենեք այդ կատեգորիայից։ Օրինակ՝ en:Category:2010s drama films կատեգորիան չունենք (ցանկում՝ Q8199122), բայց այդ կատեգորիայի հոդվածներից 254-ը ունենք։ Բնականաբար բոլորովին պարտադիր չէ, որ Հայերեն Վիքիպեդիայի կատեգորիաների ծառը ամբողջությամբ համընկնի Անգլերեն Վիքիպեդիայի ծառի հետ (կանոնակարգի տարբերության պատճառով), բայց այս ցանկը կարող է օգնել պակասող կատեգորիաները գտնել։ Ցանկում շատ կան սպասարկող կատեգորիաներ, որոնք իհարկե ստեղծելու կարիք չկա։ Կատեգորիան ստեղծելուց հետո կարող եք օգտագործել catcompleter գործիքը՝ հոդվածները հեշտ գտնելու համար։ Մի քանի օրից հավանաբար կլինի նման ցանկ անձանց համար։ Խնդրում եմ տեղակ պահեք ինձ, եթե այլ թեմայով հոդվածների համար նման ցանկի կարիք եք տեսնում։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 04:39, 27 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Կարևոր ցանկեր են, ապրես Աշոտ ջան։--BekoՔննարկում 09:43, 27 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն, Beko ջան։ Ցանկից ջնջեցի թաքցված կատեգորիաները ու q-ի փոխարեն հիմա երևում է անգլերեն անվանումը։ Կարծում եմ՝ այսպես ավելի հեշտ կլինի օգվել ցանկից։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 01:14, 28 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Նման ցանկեր ստեղծել եմ ալբոմների, բույսերի, գրքերի, թանգարանների, լեռների, կենդանիների և սինգլների համար։ Եթե ձեզ ինչ-որ կոնկրետ թեմաներ են հետաքրքրում, ասենք այդ թեմայով ցանկ էլ կստեղծեմ (Օրինակ՝ Արմենի համար Թուրքիայի թեմայով ցանկ սարքեցի)։ Բոլոր ցանկերի ցանկը կարող եք գտնել այստեղ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:22, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան մեկ հարց, եթե այդ ցանկերի կատեգորիաներից ստեղծում ենք, ապա պետք է այդ կատեգորիան ավելացնենք հոդվածներում:--Գևորգ💬 11:47, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Հա Գևորգ ջան, սա մրցանակակիրների նման չի։ Ստեղծելուց հետո պետք է ավելացնել, վերևում օգնող գործիք նշել եմ։ Ցանկի կատեգորիաների մի մասը նույնիսկ պետք չէ ստեղծել Հայերեն Վիքիպեդիայում (կանոնակարգերի տարբերության պատառով)։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 12:14, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
+Վրաստան, գիտնականներ, դերասաններ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:37, 21 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
+երաժիշտներ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:47, 21 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
+գրողներ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:10, 21 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

New tools and IP masking

14:18, 21 Օգոստոսի 2019 (UTC)

Վիքին սիրում է հուշարձաններ 2019

Վիքիհամայնքի լուսանկարող անդամներ, ի ուրախություն բոլորիս, այս տարի մենք կրկին միանում ենք միջազգային «Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթին»։ Հրավիրում ենք բոլորին մասնակցել՝ ընտրել և լուսանկարել հուշարձան Հայաստանի Հանրապետության կամ Արցախի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերից, բեռնել Վիքիպահեստ և սպասել մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմանը։ Առաջնահերթ գնահատվելու են լուսանկարների գեղարվեստական որակը, Վիքի նախագծերում օգտագործվելու պայմաններին համապատասխանելիությունը և միայն վերջում քանակը։ Առանձին ուշադրության կարժանանան Վիքի նախագծերում մինչ այժմ քիչ լուսաբանված հուշարձանների լուսանկարները։ Մրցույթին մասնակցող լուսանկարները կարելի է բեռնել Վիքիպահեստ միայն սեպտեմբեր ամսին, նշված ժամկետից դուրս բեռնված լուսանկարները մրցանակաբաշխությանը չեն մասնակցի։ Լավագույն 20 լուսանկարը ուղարկվելու են միջազգային մրցանակաբաշխության։ Մանրամասնություններին կարող եք ծանոթանալ մրցույթի էջում։--BekoՔննարկում 08:46, 22 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

 

Հարգելի՛ վիքիհամայնք, «Արտաշեսյանների թագավորություն» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում --Nooberella💬 11:56, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նոր գրեթե նախագիծ ։Դ

Բարի օր ^^։ Ցանկանում եմ իմ մասնակցային էջերում ստեղծված ցանկերը տեղափոխել Վիքիպեդիա անվանատարածքում որևէ տեղ։ Կարծում եմ, որ դա ճիշտ կլինի, քանի որ ցանկերը ընդհանուր օգտագործման համար են, ոչ թե միայն իմ (մասնակիցները ավելի «դուխով» կօգտվեն ցանկերից)։ Հատուկ էջում լինելու դեպքում մասնակիցները կարող են նաև ազատ այլ ցանկերը խնդրել՝ կախված իրենց հետաքրքրություններից։ Բացի դա, Խորհրդարանի արխիվացումից հետո այս ցանկերը գտնել չի լինի (գտնելու համար մասնակիցները պետք է ինչ-որ հրաշքով հայտնվեն իմ մասնակցային էջում)։ Իսկ Վիքիպեդիա անվանատարածք տեղափոխելու դեպքում կարելի է ավելացնել Վիքիպեդիա:Համագործակցություն/Այլ բաժնում։ Այլ վիքիներում ևս կա նման փորձ, օրինակ՝ en:Wikipedia:Database reports։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 17:11, 23 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ես միայն   Կողմ եմ։--Գևորգ💬 18:26, 23 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Ես նույնպես   Կողմ եմ, դրանով ցանկերն ավելի հանրային կդառնան և ավելի շատ ուղղումներ կկատարվեն։--Nooberella💬 18:42, 23 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ, ինքս իմ էջում այդ ցանկերն ավելացրել եմ, որպեսզի օգտվեմ, շնորհակալ եմ ցանկերն ստեղծելու համար: --Արեն Ձավարյան (քննարկում) 19:34, 23 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
  Կողմ, նաև կողմ եմ, որ ընթացքում, եթե նոր ցանկել լինեն նոր բաժիններ ավելացնես մեջը։--Emptyfear (քննարկում) 10:56, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Gevorg Ghazaryan, Nooberella, Արեն Ձավարյան և Emptyfear, շնորհակալություն կողմ լինելու համար ^_^։ Emptyfear ջան, նոր ցանկերի գաղափար եթե լինի, անպայման կավելացնեմ։ Բայց ուզում եմ մի բան նորից շեշտել։ Ես ունեմ Toolforge-ում աշխատող բոտ, ինչը նշանակում է, որ Վիքիպեդիաների տվյալների բազայից ու API-ից օգտվելու որոշակի առավելություններ ունեմ, բացի դա, հիմնական կոդը գրելուց հետո բոտը կարող է ցանկը պարբերաբար թարմացնել առանց իմ միջամտություն։ Հետևաբար, ցանկի միտք կամ կարիք ունենալու դեպքում բոլորին խնդրում եմ ասել ինձ, թեկուզ ֆեսբուքով ։Դ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:11, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
շնորհակալություն, Աշոտ ջան։--Emptyfear (քննարկում) 15:09, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Գույնզգույն կաղապարների գույների փոփոխման ժամանակավոր լուծում

Հարգելի՛ վիքիհամայնք, քանի որ ունենք Հայերեն Վիքիպեդիայի կաղապարներում գույների փոփոխման երկու քննարկում (Քննարկում 1, Քննարկում 2) և այդ քննարկումների արդյունքում որոշում՝ այն է Հայերեն Վիքիպեդիայի կաղապարներում օգտագործել {{Հիմնական գույն}} կաղապարը, առաջարկում եմ որպես ժամանակավոր լուծում {{Գույն}} կաղապարում գույների կոդերը փոխարինել հիմնական գույնի կոդով։ Դա թույլ կտա այն հոդվածներում, որտեղ օգտագործվում են երկրների առանձին գույները, երևա քննարկումների արդյունքում որոշած գույնը։ Ի՞նչ կարծիքի եք։ --ջեօ (✡) 08:07, 27 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

ջեօ ջան, բայց ինչո՞ւ ժամանակավոր։ Եթե որոշում եղել է, ինչո՞ւ պետք է հետ շրջենք էլ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:37, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, մտածում էի՝ որպես արխիվ այդ էջը պահեինք ։/ --ջեօ (✡) 11:53, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, չնայած ճիշտ ես։ Եթե որոշում կա, ամեն գնով պետք է դրան հասնել ։ճ Ուրեմն կսկսեմ փոփոխությունները կատարել։ --ջեօ (✡) 18:31, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
@GeoO ջան, կներես չպատասխանելու համար։ Ես լրիվ կողմ եմ կաղապարները պատմության համար պահելուն (հետո մեր թոռներին կասենք՝ էէէէէհ, մեր ժամանակվա վիքին ուրիշ էր էլի :D :D :D )։ Եթե համատարած փոխելու կարիք կա, կարող եմ բոտով անել ու Գույն կաղապարներին ձեռք տալու կարիք չի լինի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:40, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
@ԱշոտՏՆՂ ջան, եթե հնարավորություն ունենք արխիվը պահելու և մեր հետագա թոռներին պատմելու, արի այդպես էլ անենք էլի ։ճ --ջեօ (✡) 09:10, 31 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Մենթորական ծրագրի ներդրում հայերեն Վիքիպեդիայում։

Սիրելիներս,

Վիքիմեդիա Հիմնադրամի ծրագրավորողների թիմի կողմից ստեղծվել է գործիք, որի նպատակն է Վիքիպեդիայում նորեկներին աջակցելը։ Այս գործիքը հաջողությամբ ներդրված է վիքիպեդիայի չեխերեն և կորեերեն հարթակներում։ Սխեման հետևյալն է՝ փորձառու խմբագիրները գրանցվում են որպես մենթորներ։ Նորեկները գրանցվելիս ցանկության դեպքում կցվում են որևէ մենթորի, ով պետք է օգնի նորեկին, այդպիսով բացառելով դժվարությունների դեպքում հիասթափվելը։ Գործիքի մասին ինձ պատմել էր նրա հեղինակներից մեկը։ Նրան առաջարկել էի այս փուլում ներառել նաև հայերեն Վիքիպեդիան։

Այդ խոսակցությունից մի քանի ամիս անց, Ստոկհոլմում Վիքիմանիայի ընթացքում մասնակիցներ Voskanyan-ը,Tamara Karvajar-ը և ես հեղինակների հետ քննարկեցինք և պայմանավորվեցինք գալուն պես զբաղվել դրանով։

Ակնկալում եմ ձեր դրական արձագանքը և համաձայնության դեպքում որոշակի օգնություն։

Սիրով, --WikiTatik (քննարկում) 16:44, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Նախագծի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել mw:Growth էջում։ Ես կողմ եմ փորձելուն։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:51, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Վերջերս Հայերեն Վիքիպեդիայի շատ նորեկ խմբագիրներ դժվարությունների դեպքում հիասթափվելու պատճառով դադարում են խմբագրելը: Իմ կարծիքով այս ծրագիրը շատ կօգնի նորեկներին, ինչպես նաև փորձառու խմբագիրներին: Հարգանքներով՝ --Գևորգ💬 16:53, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Մենթորները պետք է դարձյալ կամավո՞ր լինեն, թե ընտրվելու դեպքում նրանք վճարվելու են։ Միտքը դուրս եկավ ։)--TonJ (քննարկում) 17:01, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Հեղինակների հետ քննարկման ժամանակ հենց միտքը շատ հավանեցի: Ակումբների պարագայում կարող է օգտակար լինել այն մասնակիցներին, որոնք կարճ ժամանակով են այցելում ակումբ (տվյալ քաղաքում/գյուղում չեն բնակվում), հետո օֆլայն շփվելու ու օգնելու հնարավորություն չի լինում: Այսպես կարող ենք շարունակել միասին աշխատել: Կողմ եմ փորձելուն ու նաև պատրաստ եմ նյութից մի որոշակի հատված թարգմանել: --Tamara Karvajar (քննարկում) 17:14, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Վերջերս խնդիրներ ունենք նորեկների հետ կապված, ովքեր ուղղակի հիասթափվում են ու այլևս չեն խմբագրում։ Կարծում եմ այս համակարգի կիրառման դեպքում այսպիսի դեպքերը կքչանան։ Պատրաստ եմ ուժերիս ներածի չափով օժանդակել նախագծին։ -Nooberella💬 21:11, 29 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Կողմ եմ փորձելուն։ TonJ մասնակցի հարցին ի պատասխան կարող եմ ասել, որ լինելու է կամավոր։ Ուղղակի նոր գրանցված մասնակիցը հարցեր ունենալու դեպքում դիմելու է, իսկ փորձառու մասնակիցները ցանկության դեպքում պատասխանելու են։ Այնպես չէ, որ փորձառու մասնակիցը պարտավորվելու է վերահսկել և ուղղել նոր գրանցված մասնակցի բոլոր խմբագրումներն ու սխալները։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ թե մի նորեկի համար մի փորձառու է ընտրվելու, այլ ցանկության դեպքում բոլորն էլ կարող են օգնել, ուղղակի այստեղ նորեկների համար է հեշտ, որովհետև ավելի տեսանելի է, թե որտեղ կարելի է հարցեր տալ։ Հարց Գևորգին. ինչո՞վ պետք է այդ ծրագիրն օգնի փորձառու խմբագիրներին։ Արդյո՞ք Մոտակա ժամանակներս չի վերաբերում ապագային, իսկ նախադասության մնացած մասը՝ ներկային։ Ցանկալի է գրածը կարդալ պահպանելուց առաջ։ Պետք չէ չափազանցնել դժվարությունների պատճառով հիասթափվելու հարցը, որովհետև նախկինում բոլորն էլ ինքնուրույն են սովորել խմբագրել, ու ներկայիս ակտիվ խմբագիրների մի զգալի մասը հենց նրանք են, որոնք չեն հիասթափվել առաջին իսկ դժվարությունից։--Voskanyan (քննարկում) 05:01, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Voskanyan ջան, իմ կարծիքով այդ ծրագիրը կարող է օգնել փորձառու խմբագիրներին «վերապատրաստվել» որոշ հարցերում: Ցավալին այն է, որ չհիասթափվողները քիչ են և այդ ծրագիրը կօգնի փոխել իրավիճակը: Օրինակ վերջերս տեղի ունեցած Լևոն Հարությունյան մասնակցի հետ կապված դեպքը, որը դժվարությունների հանդիպելով լքեց Վիքիպեդիան: --Գևորգ💬 07:06, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Այս ծրագիրը նախատեսված է բացառապես նոր գրանցվող մասնակիցների համար, նախկինում գրանցվածները կամ գրանցման ժամանակ այն անտեսած մասնակիցները չեն տեսնելու այն։ Փորձառու մասնակիցները կարող են միայն պատասխանել հարցերին, օգնել նորեկներին՝ կանխելով սխալներ անելը և օգնելով խմբագրման սկզբնական շրջանում։ Հիասթափվելու (առավել ևս փորձառու մասնակիցների, ինչպիսին Լևոն Հարությունյանն է) պատճառները չեն վերանում, դրանք ոչ մի ծրագրից կախված չեն, դրանց պատճառներն այս ծրագրի հետ կապ չունեն։ Օրինակ՝ ես տեսնում եմ, որ մասնակիցը հոդվածներում սխալներ է անում, զգուշացնում են, հիմնականում չի ուղղում, մասնակցում է նախագծի, արագ-արագ սխալներով հոդվածներ է ստեղծում, բոլորից առաջ է անցնում, հաղթում է նախագծում, շարունակում է մեծ ոգևորությամբ խմբագրել, քվերակում է կարգավիճակի ներկայացված հոդվածների համար և այլն, իսկ ուրիշները տեսնում են, որ նա սխալներով կամ կարճ հոդվածներով է հաղթել, որ նա առանց հիմնավորման քվեարկում է և այլն, որ մարդու սխալն անցնում է, ու դրանից ավելի շատ են հիասթափվում։ Այնպես որ եթե ուզում ես օգնել, որ մարդիկ չհիասթափվեն, կարող ես օգնել առանց որևէ ծրագրի սպասելու, օրինակ՝ հոդվածներում սխալ չանելով կամ զգուշացվելու դեպքում գոնե նորմալ վերանայելով։ Ինչպես նաև պարտադիր չէ բոլոր էջերում միանգամից քվեարկել, եթե գոնե նախնական պատկերացում չկա տվյալ ծրագրի մասին, դա նույնպես մարդկանց դրդում է հիասթափության։--Voskanyan (քննարկում) 07:34, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Voskanyan ջան, ըստ իս Գևորգը ի նկատի ուներ այն, որ նորեկներին օգնելով մենք նույնպես կարող ենք նոր բաներ սովորել։ Օրինակ իմ հետ այդպիսի դեպք պատահել է, որ նորեկը ինձ հարց ուղղի, և ես, չիմանալաով այդ հարցի պատասխանը, ստիպված կանոնակարգը նորից կարդամ։ Դա երկու կողմին էլ նոր գիտելիքներ է տալիս :) --Nooberella💬 07:42, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Nooberella ջան, ինձ էլ այդպես թվաց, բայց իր վերջին գրածից ու Լևոն Հարությունյան մասնակցի մասին (դա բոլորովին այլ հանգամանք է ու կապված է հենց ուրիշի խմբագրումներն ուղղելու հետ) հիշելուց դա չերևաց։ --Voskanyan (քննարկում) 08:27, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Համաձայն եմ Աշոտի հետ։ - Kareyac (քննարկում) 16:07, 30 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Թամարային պիտի խնդրեմ, որ որոշ չափով թարգմանի, ինչպես ինքն էր առաջարկել, կծանոթանանք, հետո կարծիքներս կշարադրենք: --Սիգմա (քննարկում) 21:14, 31 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Sigma'am ջան, թարգմանությունն սկսելուց առաջ որոշ տեխնիկական հարցեր պետք է լուծվեն, WikiTatik-ի հետ խոսել ենք այդ մասին: Տեխնիկական մասը կարգավորելուց հետո կսկսենք թարգմանությունը, որին, հուսով ենք, կմիանան այլ կամավորներ ևս, քանի որ թարգմանելու նյութը բավականին շատ է:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Tamara Karvajar (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։