Վիքիպեդիա:Գնահատում/Արտաշեսյանների թագավորություն
Գնահատումն անցել է դրական: 26.09.2019-ից դրվում է քվեարկության:--Սիգմա (քննարկում) 12:37, 25 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Արտաշեսյանների թագավորություն (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Օգոստոսի 24, 2019 - Սեպտեմբերի 23, 2019 |
---|
Ողջույն հարգելի վիքիհամայնք։ Գնահատման եմ ներկայացնում Արտաշեսյանների թագավորության մասին պատմող գրածս հոդվածը, որը գրել եմ օգտվելով մի շարք պատմական աղբյուրներից։ Հոդվածի մի մասը գրվել է 2019 թվականի ամառային վիքիճամբարի ընթացքում։ Գնահատման փուլից հետո այն հավակնում է դառնալ ընտրյալ հոդված։ Անհամբեր սպասում եմ փաստարկված քննադատությունների։ Կանխավ շնորհակալություն։ --Nooberella💬 11:52, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Nooberella ջան, խնդրում եմ, մի անգամ էլ անցիր հոդվածի վրայով՝ շատ տառասխալներ կան (օր.՝ նտոնիոսին, նշում համար 6 և այլն)։--TonJ (քննարկում) 12:32, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Այսօրվա մեջ ամբողջովին տառասխալները կուղղեմ TonJ ջան:--Nooberella💬 12:42, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- ՀԳ․ Արված է--Nooberella💬 17:10, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Nooberella ջան, հոդվածը իմ կարծիքով հնարավորինս կատարյալ է, որի համար մեծ շնորհակալություն եմ հայտնում: Կցանկանայի ուշադրություն դարձել «Այսօր մաս է կազմում» բաժնին, որում տեղեկությունը շատ քիչ է, և հավաստի աղբյուր գտնելու դեպքում խնդրում եմ բարելավել այդ բաժինը: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում:--Գևորգ💬 19:59, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Այդ ենթավերնագիրը գրելիս քարտեզից եմ օգտվել Գև ջան։ Վաղը կտեղադրեմ հոդվածում, իսկ եթե կարողանամ աղբյուր գտնել դա էլ կնշեմ։ Շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ --Nooberella💬 20:06, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Անկեղծ ասած՝ հոդվածը դեռևս ամբողջովին աչքի չեմ անցկացրել, սակայն մի բան նկատեցի․ «Մ․թ․ա․»-ի փոխարեն «Ք․ա» է նշված։ Խնդրում եմ դրանք ուղղել։ Մնացած դիտարկումներս կանեմ կարդալուց հետո ։) --ջեօ (✡) 20:49, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- ջեօ ջան ամբողջովին փոխարինված է։ Շնորհակալություն։ --Nooberella💬 03:52, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- @Nooberella ջան, շնորհակալություն դիտարկումս հաշվի առնելու և հոդվածում փոփոխություններ մտցնելու համար։ Հաջորդ հարցս վերաբերում է ներքին հղումներին․ անզեն աչքով էլ երևում է, որ հոդվածում առհասարակ «կարմիր հղումներ» չկան։ Ինչո՞վ է պայմանավորված դրանց բացակայությունը։ --ջեօ (✡) 10:32, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Իրականում հոդվածում կան կարմիր հղումներ @GeoO ջան, ուղղակի քիչ են, տես օրինակ «Գիր և գրականություն» բաժինը կամ «Կրոն» բաժինը։ Հոդվածի մեջ կարմիր հղումների քչությունը հիմնականում բացատրվում է նրանով, որ թեման լավ է ներկայացված Հայերեն Վիքիպեդիայում, սակայն չեմ հերքում, որ ցանկույան դեպքում կարելի է ավելացնել նաև մի շարք այլ կարմիր հղումներ, որը այսօրվա ընթացքում կանեմ։--Nooberella💬 10:42, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- @Nooberella ջան, շնորհակալ եմ շատ։ Իսկ Հայ ժողովրդի ամբողջական դիցապաշտական հին դիցարանի ցանկում Այլ անվանումների կարիք կա՞, առավել ևս, որ դրանց կեսը հայերեն է, մյուս կեսը՝ անգլերեն։ --ջեօ (✡) 10:57, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- @GeoO ջան կարող ենք այդ մասում ներկայացնել թե հայկական այդ աստվածների համարժեքները որոնք են օրինակ հունական կամ պարսկական դիցարանում։ Հո դեմ չե՞ք։ :) --Nooberella💬 11:05, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- @Nooberella ջան, շնորհակալ եմ շատ։ Իսկ Հայ ժողովրդի ամբողջական դիցապաշտական հին դիցարանի ցանկում Այլ անվանումների կարիք կա՞, առավել ևս, որ դրանց կեսը հայերեն է, մյուս կեսը՝ անգլերեն։ --ջեօ (✡) 10:57, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Իրականում հոդվածում կան կարմիր հղումներ @GeoO ջան, ուղղակի քիչ են, տես օրինակ «Գիր և գրականություն» բաժինը կամ «Կրոն» բաժինը։ Հոդվածի մեջ կարմիր հղումների քչությունը հիմնականում բացատրվում է նրանով, որ թեման լավ է ներկայացված Հայերեն Վիքիպեդիայում, սակայն չեմ հերքում, որ ցանկույան դեպքում կարելի է ավելացնել նաև մի շարք այլ կարմիր հղումներ, որը այսօրվա ընթացքում կանեմ։--Nooberella💬 10:42, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- @Nooberella ջան, շնորհակալություն դիտարկումս հաշվի առնելու և հոդվածում փոփոխություններ մտցնելու համար։ Հաջորդ հարցս վերաբերում է ներքին հղումներին․ անզեն աչքով էլ երևում է, որ հոդվածում առհասարակ «կարմիր հղումներ» չկան։ Ինչո՞վ է պայմանավորված դրանց բացակայությունը։ --ջեօ (✡) 10:32, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- ջեօ ջան ամբողջովին փոխարինված է։ Շնորհակալություն։ --Nooberella💬 03:52, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Շնորհակալություն եմ հայտնում -Nooberella մասնակցին՝ մեծ աշխատանքի և ջանասիրության համար։ Առանձնացնեմ դիտարկումներս՝ առանց բովանդակությանն անդրադառնալու (դեռ չեմ կարդացել):
Այսպիսի ընդհանրական հոդվածները պետք է լինեն մաքսիմալ օպտիմալացված և ընդհանրական՝ առանց խիստ մանրամասնությունների։ Պատմությունից բացի, բոլոր բաժինները բավականին կոմպակտ են և ծավալային առումով հասանելի են շարադրված։ Կարծում եմ օպտիմալացման խնդիր կա ներածությունում, ինչպես նաև պատմություն բաժնում․ մասնավորապես՝ չափազանց շատ է անդրադաձը Տիգրան Բ Մեծի և նրա որդիների գործունեությանը։ Ինձ թվում է, որ այդ բաժինները պետք է համապատասխան չափով (նաև ենթավերնագրերի քանակական առումով) կրճատվեն, քանի որ խիստ մանրամասներ են պարունակում։ Նաև մանրամասն է շարադրված հայ-հռոմեական պատերազմը, որը ըստ իս չպետք է գերազանցի առնվազն երկու-երեք պարբերությունը։ Մնացածը՝ հաջորդիվ։ --Օmıcrօn 22:04, 24 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Օmıcrօn ջան, և՛ ներածությունը, և՛ հոդվածը հնարավորինս օպտիմալացրել եմ, ճիշտ է, չկարողացա հայ-հռոմեական պատերազմը երկու-երեք պարբերությամբ ներկայացնեմ, բայց երկրորդական դեպքերը հեռացրել եմ։ Շնորհակալ եմ թերությունները մատնանշելու համար։ --Nooberella💬 06:44, 25 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Nooberella ջան, շնորհակալություն ամենավերևում ասածս շտկելու համար: Խնդրում եմ ինձ չքարկոծեք, բայց ես կարծում եմ, որ հոդվածի հանրագիտարանային և չեզոք տեսակետը խախտված է, որի պատճառով ես քվեարկության ժամանակ կա՛մ դեմ եմ լինելու, կա՛մ չեմ մասնակցելու: Մի պահ հանդիպեցի «Հռոմը սկսեց իր հայացքը ուղղել նորից դեպի...», իրո՞ք, իրոք ուղղեց: Սա հանրագիտարանային ոճ չէ, սա դասագիրք է հիշեցնում, որտեղ, ինքդ էլ գիտես, չեզոք տեսակետի մասին երազել անգամ անհնար է: Հոդվածը լիքն է նման, արի ասենք, «վեհաշուք բառերով»: Մյուսը, որ նկատել եմ. խնդրում եմ, հոդվածում բայերը գրել վաղակատար ժամանակաձևով, այլ ոչ անցյալ կատարյալով (նորից, սա հանրագիտարան է): Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 15:26, 4 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
- TonJ ջան, շնորհակալ եմ կարծիքի համար, սակայն կարծում եմ, որ քո նշած օրինակում հանրագիտարանային բովանդակությունից շեղում չկա, կցանկանամ այդ թեմայով լսել նաև այլ մասնակիցների կարծիքներ: Հնարավոր է ես սխալվում եմ, բայց մենք կարող ենք գոնե մի փոքր չափով գեղարվեստական տարր մտցնել հոդվածի մեջ և ոչ թե «չոր ու ցամաք» գրել «Հռոմը արշավեց Արևելք», այլ գրել «Հռոմը սկսեց իր հայացքը ուղղել նորից դեպի...»: Մյուս մասով արդեն ուշադիր կլինեմ հետագա խմբագրումների ժամանակ խորհուրդդ օգտագործելու համար: Շնորհակալություն:--Nooberella💬 18:34, 4 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
- Ես, այնուամենայիվ, չեզոքության խնդիր եմ տեսնում, բայց քանի որ պատմությունից գլուխ չեմ հանում, ես էլ կուզենամ լսել ուրիշներին :)--TonJ (քննարկում) 17:04, 5 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
- TonJ ջան, շնորհակալ եմ կարծիքի համար, սակայն կարծում եմ, որ քո նշած օրինակում հանրագիտարանային բովանդակությունից շեղում չկա, կցանկանամ այդ թեմայով լսել նաև այլ մասնակիցների կարծիքներ: Հնարավոր է ես սխալվում եմ, բայց մենք կարող ենք գոնե մի փոքր չափով գեղարվեստական տարր մտցնել հոդվածի մեջ և ոչ թե «չոր ու ցամաք» գրել «Հռոմը արշավեց Արևելք», այլ գրել «Հռոմը սկսեց իր հայացքը ուղղել նորից դեպի...»: Մյուս մասով արդեն ուշադիր կլինեմ հետագա խմբագրումների ժամանակ խորհուրդդ օգտագործելու համար: Շնորհակալություն:--Nooberella💬 18:34, 4 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։