Վիքիպեդիա:Գնահատում/Արտավազդ Բ
Արտավազդ Բ խմբագրել
Ներկայացվում է քվեարկության:--Օmıcrօn 21:00, 8
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Արտավազդ Բ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Օգոստոսի 8, 2019 - Սեպտեմբերի 8, 2019 |
---|
Գնահատման եմ ներկայացնում հայոց մեծագույն արքաներից Արտավազդ Բ-ի մասին պատմող հոդվածը (հավակնում է դառնալ լավ հոդված): Կարծում եմ Արտավազդ Բ-ն արժանի է hy.wiki-ում ունենալ արժանավայել հոդված դրա համար շատ կցանկանայի լսել այլոց կարծիքները։ Շնորհակալություն--Օmıcrօn 08:42, 9 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Սամվել ջան, քո արձագանքը կցանկանամ լսել։ Ժամանակ ունենալու պարագայում կխնդրեմ անդրադառնալ։ Շնորհակալություն!--Օmıcrօn 06:39, 10 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Նորայր ջան, շնորհակալություն իհարկե ինձ վստահելու համար, սակայն ես պատմաբան չեմ և խորը դատել չեմ կարող, այնուամենայնիվ ունեմ որոշ նկատառումներ.
- Սամվել ջան, քո արձագանքը կցանկանամ լսել։ Ժամանակ ունենալու պարագայում կխնդրեմ անդրադառնալ։ Շնորհակալություն!--Օmıcrօn 06:39, 10 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Նախևառաջ-հոդվածը իմ կարծիքով ավելի շատ նման է դասագրքային պատմվածքի, քան հանրագիտարանային հոդվածի: Անչափ շատ են ավելորդ հուզական մակդիրները, որոնք հանրագիտարանային չեն, օրինակ` «անփառունակ մահվան դատապարտվում հենց ինքը՝ Հռոմի եռապետը», ինչի անփառունակ? ճակատամարտում զոհվելը անփառունակ է?:
- Երկրորդը և ամենակարևորը-աղբյուրների բացակայությունը կամ եղածների վստահելի լինելու ոչ միանշանակ լինելը: Քանի որ խոսվում է 2000-ից ավելի տարի առաջ եղած դեպքերի մասին ըստ իս պետք է օգտագործել միայն ստույգ պատմական տվյալներ, սակայն հոդվածում կան այնպիսի մանրամասնություններ, որոնց հավատալս չի գալիս, ստուգել էլ չեմ կարող, քանի որ աղբյուր չեմ գտնում: Օրինակ` «Որոդես Բ-ն Արտավազդի այս որոշումն ընդունում է մեծ ոգևորությամբ»: Որտեղից են մեզ հասել տվյալներ, որ մեծ ոգևորությամբ է ընդունել, կամ օրինակ` «Արտավազդը շատ լավ գիտակցում էր, որ եթե չներկայանա Անտոնիոսին, վերջինս պատերազմ կսկի և սրի կմատնի հայերին։»
- Հոդվածում օգտագործված են աղբյուրներ, որոնց ստուգելիությունը ինձ համար խնդիր է, օրինակ ««Տիգրան Մեծ․ գահակալության 2100 ամյակ» միջազգային գիտաժողով, զեկուցումների հիմնադրույթներ, Աշտարակ, 2005», սա ինչ է գիրք, գիտական հոդված, պարզ չէ, ինչպես կարող եմ այն կարդալ նորից պարզ չէ: Կամ orum.armedu.am ինչպես կարող է համարվել վստահելի աղբյուր?--Սամվելքննարկում 12:25, 13 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Շնորհակալություն նկատառումների համար, Սամվել ջան։
- Ա) Առաջին կետի կապակցությամբ այդքան էլ համաձայն չեմ, քանզի հոդվածը գրելիս փորձել եմ ձեր մնալ մակդիրների կիրառությունից, իսկ որոշ ածականներ պարզապես ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը։ Անտոնիոսի մահվան գնահատականը տվել է պատմությունը․ վերջինս Ակտիումում կորցրել է իր բանակը, ապա՝ ինքնասպան եղել։ Սա իրապես անփառունակ մահ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարի համար փառքով նահատակվել նշանակում է «մահանալ սուրը ձեռքին»։ Սա պատմագիտական տեսանկյունից։
Բ) Մակդիրներ կարծես թե չեմ նկատում։ Եթե դժվար չէ, կխնդրեի մատնանշել։
- Հոդվածում նշվել են այն աղբյուրները, որոնցից օգտվել եմ (հնարավորինս զերծ եմ մնացել արհեստականորեն աղբյուրներ ավելացնելուց): Նշածդ հատվածների աղբյուրը ևս եղել է ծանոթագրութունների ցանկում․ տե՛ս այստեղ:
- Որքանով որ գիտեմ առանց հղում գրքեր ևս կարող ենք օգտագործել որպես աղբյուր :)--Օmıcrօn 23:06, 13 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Նորայր ջան, կարելի է առանց հղում գրքեր, սակայն այդ դեպքում կխնդրեմ լրացնես {{գիրք}} կաղապարը` հստակ նշելով հեղինակներին և էջերը, որտեղ զետեղված է տվյալ տեղեկատվությունը: Կրասոսի ինքնասպան լինելու վերաբերյալ առաջին անգամ եմ լսում, բացի այդ թշնամու ձեռքը չընկնելու համար ինքնասպան լինելը երևի թե անփառունակ չի, ինչևէ կխնդրեի բերել որևէ աղբյուր, որով նշված է, որ Կրասոսը «անփառունակ» ինքնասպան է եղել: Աղբյուրների մասով ինձ համար հեղինակավոր են տվյալ ժամանակի պատմագիրների գրվածքները, մնացածը պետք է լինեն դրանց վերարտադրությունը կամ ինչ-որ մեկի ենթադրությունները, քանզի նորից եմ կրկնում անցել է 2000-ից ավել տարի և այդպիսի մանրամասնորեն իմանալ իրականում ինչ է կատարվել հնարավոր չէ, բացի այդ պարսիկ պատմիչը կարող է դեպքերը այլ կերպ նկարագրել հայը` այլ:--Սամվելքննարկում 05:17, 14 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Կներես, Սամվել ջան։ Պարզապես մենք տարբեր անձանց մասին ենք խոսում (կոնկրետ ես Անտոնիոսին նկատի ունեի)․ Կրասոսի պարագայում «անփառունակ» մահվան հանգամանքը իրապես կարելի է պնդել, հաշվի առնելով, որ նա գլխատվել է, իսկ կոկորդի մեջ հալեցված ոսկի է լցվել։ Աղբյուրների մասին՝ մենք հոդվածում գրում ենք այն, ինչն ընդունված է մերօրյա պատմագիտության մեջ։ Ինչքանով տեղյակ եմ՝ Վիքիպեդիան հետազոտական հարթակ չէ և մենք պարտավոր չենք վերծանել պատմական իրողությունները։ Համենայն դեպս հոդվածում շարադրված է այն, ինչը հասանելի է մեզ և ընդունված է ճիշտ համարել։--Օmıcrօn 21:44, 14 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Նորայր ջան, ինքդ ես որոշել, որ այդ մահը «անփառունակ» է, թե՞ կա ինչ որ մասնագիտական կարծիք, որ այս մահերը հերոսական են, սրանք անփառունակ: Աղբյուրների մասով չհասկացա ինչ է նշանակում ընդունված է, ում կողմից է ընդունված: Ես չեմ ասում վերծանենք, ես ասում եմ գրենք ճիշտը, ամեն տեղեկություն չպետք է համարել ճիշտը:--Սամվելքննարկում 05:12, 15 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Սամվել ջան, forum.armedu.am-ը ՀՀ ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պաշտոնական կայքն է, ինչպե՞ս կարող է հեղինակավոր աղբյուր չլինել։ Կրասոսի «անփառունակ» մահվան կապակցությամբ կասեմ հետևյալը․ եթե կան փաստեր՝ դրանց շրջանակներում կարելի է տալ ընդհանրական բնորոշումներ։ Հռոմեացու համար հանրապետական շրջանում գլխատումը և անարգումը (նրա գլուխը նետվում է թագավորների առջև) հիրավի անփառունակ պահ է։ Բացի այդ, կարծես թե միևնույն կերպ է Կրասոսի մահը բնութագրել նաև Պլուտարքոսը։ Տե՛ս Խառանի ճակատամարտ հոդվածը։--Օmıcrօn 10:07, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Փորձեցի մուտք գործել forum.armedu.am կայքը, գրեց «Կայքը կվերագործարկվի ուսումնական տարվա սկզբին», այսինքն տեղեկությունը ստուգելու համար պետք է սպասենք ուսումնական տարվա սկբին, անփառունակի մասով Պլատոնի մեջբերման հետ կապված սպասում եմ հղմանը համապատասխան աշխատության համապատասխան էջին:--Սամվելքննարկում 10:42, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Կայքն աշխատում է, իսկ Պլատոնից ես չեմ օգտվել։--Օmıcrօn 12:30, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Կներես, Պլուտարքոսին ի նկատի ունեի:--Սամվելքննարկում 13:42, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Ես կարող է շփոթվում եմ, որևէ մեկին կխնդրեմ հավաքել https://forum.armedu.am, բերում է «Կայքը կվերագործարկվի ուսումնական տարվա սկզբին», սա էլ մեր հեղինակավոր աղբյուրը։--Սամվելքննարկում 17:02, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Նույն բանն էլ ինձ մոտ է: Բացի այդ, այո՛, կայքը ԿԳՍՄ նախարարության ենթակայության տակ է, սակայն չի կարող լինել հեղինակավոր, քանի որ նախ ֆորում է, երկրորդ մշտական հասանելիություն չունի, բացի այդ, ֆորումում ո՛վ ի՛նչ ուզի, կգրի, դա մեզ համար հիմք չի կարող լինել: Միանշանակ կողմ եմ աղբյուրը հեռացնելուն կամ բնօրինակին դիմելուն:--Սիգմա (քննարկում) 17:13, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
- Արված է--Օmıcrօn 19:22, 2 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։