Վիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2019
Վիքին սիրում է հուշարձաններ Հայաստանի և Արցախի լուսանկարչական մրցույթ 2013 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային լուսանկարչական մրցույթին։ Մրցույթն անց է կացվում ամեն տարի սեպտեմբերին․ մրցույթին մասնակցել ցանկացողները լուսանկարում են պատմամշակութային հուշարձաններ և լուսանկարներն այդ ամսվա ընթացքում բեռնում Վիքիպահեստում։ Մրցույթի ավարտից հետո տեղի է ունենում մրցանակաբաշխություն։ 2019 թվականի սեպտեմբերին Վիքիմեդիա Հայաստանը կմիանա «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթին։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կարող եք բեռնել ՀՀ պետական հուշարձանների ցանկերում եղած ցանկացած հուշարձանի լուսանկար, մասնակցել մրցույթին և հաղթելու դեպքում ակնկալել մրցանակ։ ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են։ Բեռնվող լուսանկարների քանակը սահմանափակ չէ, մեկ հուշարձանը կարելի է նկարել մի քանի դիրքից։ Լուսանկարները կարող են նախապես նկարված լինել, բայց մրցույթին մասնակցելու են միայն սեպտեմբեր ամսին Վիքիպահեստ բեռնված լուսանկարները։
Ի՞նչ, Ե՞րբ, Ո՞վ և Ինչպե՞ս
«Վիքին սիրում է հուշարձանները» միջազգային լուսանկարների մրցույթ է, որի նպատակն է պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության օբյեկտների լուսանկարները Վիքիպահեստում հավաքելը և ինտերնետային ազատ հանրագիտարան Վիքիպեդիանյում և Վիքիմեդիա հիմնադրամի այլ նախագծերում օգտագործելը: Ի՞նչ - Թիրախը լինելու են հայկական ժառանգության օբյեկտները: Պատմական հուշարձանների ցանկը տեսնելու համար կարող եք սեղմել Հայաստանի և Արցախի քարտեզներին: Այնուհետև ըստ բնակավայրի կգտնեք Հայաստանի մարզերի և Արցախի շրջանների բոլոր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկը։ Ե՞րբ - Սեպտեմբերի 1-30-ն ընկած ժամանակահատվածում կարող եք բեռնել նախկինում լուսանկարված հուշարձանի պատկեր, պայմանով, որ այն լինի Ձեր լուսանկարածը և նախկինում Վիքիպահեստ բեռնված չլինի։ Ո՞վ - Ցանկացած ոք, ցանկացած երկրից կարող է լուսանկարել և մասնակցել ցանկացած երկրի մրցույթին։ Ինչպե՞ս - Հուշարձանները կարելի է գտնել Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկերում, հարկավոր է սեղմել յուրաքանչյուր հուշարձանին կից բեռնել պատկեր տողին և շարժվել առաջ ըստ հրահանգների։
Օգտակար հղումներ
Մրցույթը կլուսաբանվի հետևյալ էջերում
|
Ինչպես մասնակցել
Հայաստան
Հայաստանի Հանրապետության 23.460 պետական հուշարձանները ընդգրկված են ցուցակներում՝ ըստ բնակավայրերի։ Գտի՛ր քեզ անհրաժեշտ ցուցակը՝ սեղմելով համապատասխան մարզի վրա։
Արցախ
Արցախի շրջաններից միայն Մարտակերտի շրջանի հուշարձաններն են այս պահին Հայերեն Վիքիպեդիայում, մնացածը կտեղադրվեն շուտով։ Սեղմե՜ք քարտեզի վրա, ցանկը բացելու համար։ |
-
Ախթալա ամրոց
-
Ախթալայի վանք
-
Հաղպատի վանք
-
Նորատուսի մեծ գերեզմանոց
-
Մարմաշենի վանք
-
Մելիք Թանգի ամրոց
-
Նորավանք
-
Սուրբ Գևորգ եկեղեցի
-
Սանահինի վանք
-
Որոտավանք