Վիքիպեդիա:Գնահատում/Պահոց/2020
Բովանդակություն
- 1 Կենտավրոսի ալֆա
- 2 Իտալիայի վարչապետների ցանկ
- 3 Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ
- 4 Առյուծ
- 5 Անգլո-իսպանական պատերազմ
- 6 Թեյլորի շարք
- 7 Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
- 8 Գեորգ Կանտոր
- 9 Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկ
- 10 Կեսարի քաղաքացիական պատերազմ
- 11 Մելիքգյուղ
- 12 Աորտալ անբավարարություն
- 13 Մեծ Հայքի գավառների ցանկ
Գնահատումն անցել է դրական։ Ներկայացվում քվեարկության որպես ընտրյալ հոդված։--∑ίγμα (քնն.) 14:35, 23 Հոկտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Կենտավրոսի ալֆա (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 20․09․2020-20․10․2020 |
---|
Վիքիհամայնք ջան, գնահատման եմ ներկայացնում «Կենտավրոսի ալֆա» հոդվածը, որը երկու լեզվում կարգավիճակ ունի և ուզում եմ հայերեն Վիքիպեդիայում նույնպես ունենա։ Թարգմանված է անգլերենից, խիստ ողջունվելու են բոլոր տեսակի առաջարկություններն ու ուղղումները։ Շնորհակալ կլինեմ համագործակցության համար։ --Avagyanasya (քննարկում) 14:47, 20 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
ընդհանուր նայեցի, շատ դրական տպավորություն է թողնում, ապրես հարգելի Avagyanasya: Մի քանի փոքր բաներ գրեմ, խնդրեմ նայես
- մի ընդհանուր բան, հոդվածում այսպես ասած չկան կարմիր հղումներ, երևի որը որ չի եղել հայերեն վիքիում, չես դրել հղում, մանավանդ գիտնականների անունները, չգիտեմ թե ինչ կարծիք ունեք, բայց ես առաջարկում եմ դնել հղում, թեկուզ կարմիր, այդպես վիքիպեդայի տեսանկյունից ճիշտ կլինի, գուցե ժամանակ գտնեմ այդ կարմիր հղումներից ինքս 1-2 հոդված ստեղծեմ
- հետևաբար այնտեղ կյանք գոյություն չունենա - նախադասության իմաստը չի հասկացվում, գուցե չի ունենա ?
- թե աստղեր կուտակումներ առաջացներ - երևի աստղերի
- ռուսերեն վիքիում կամ բաժնի В массовой культуре, նման բաժին ես կավելացնեմ, կարծում եմ օգտակար կլինի ընթերցողի համար– Այս անստորագիր գրառման հեղինակն է ERJANIK (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հարգելի Մասնակից:ERJANIK, անչափ շնորհակալ եմ կարծիքի համար։ Այո, կարմիրով հղումներ չէի տվել, մտածելով, որ կարիք չկա ավելորդ կարմրացնելու։ Հիմա գիտնականների անունները տվել եմ։ Մնացած դիտարկումները նույնպես ուղղել եմ Արված է, --Avagyanasya (քննարկում) 06:56, 21 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Ջոն Հերշելի մասին ստեղծեցի փոքր հոդված, երևի կհասցնեմ ևս 1-2 հոդված կստեղծեմ կարմիրներից: --ERJANIK (քննարկում) 06:30, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ նաև Ձեր ստեղծած հոդվածների համար․ շատ ուրախ եմ, որ այս հոդվածը նպաստում է նոր հոդվածների ստեղծմանը--Avagyanasya (քննարկում) 10:12, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել, երևի 1 հատ էլ հասցնեմ: --ERJANIK (քննարկում) 15:35, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես սա էլ ու վերջ: --ERJANIK (քննարկում) 15:26, 24 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Կեցցե՛ք--Avagyanasya (քննարկում) 16:32, 24 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես սա էլ ու վերջ: --ERJANIK (քննարկում) 15:26, 24 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել, երևի 1 հատ էլ հասցնեմ: --ERJANIK (քննարկում) 15:35, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հարգելի Avagyanasya, կարմիր հղումները Վիքիպեդիայի մասն են, նրանք օգնում են Վիքիպեդիայի զարգացմանը, մանրամասների համար տես կանոնը։--Սամվելքննարկում 09:09, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հարգելի Մասնակից:ERJANIK, անչափ շնորհակալ եմ կարծիքի համար։ Այո, կարմիրով հղումներ չէի տվել, մտածելով, որ կարիք չկա ավելորդ կարմրացնելու։ Հիմա գիտնականների անունները տվել եմ։ Մնացած դիտարկումները նույնպես ուղղել եմ Արված է, --Avagyanasya (քննարկում) 06:56, 21 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Ես դիտողություն ունեմ հոդվածի անվանման հետ, կցանկանային իմանալ որտեղից է վերցվել «Կենտավրոսի ալֆա» տարբերակը և ինչու ոչ «Ալֆա Կենտավրոս», ինչպես օրինակ այստեղ է։--Սամվելքննարկում 09:18, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հարգելի Սամվել, Ձեր նշած աղբյուրը նախկինում չէի նայել (աստղի անվան հետ կապված) ու ճիշտն ասած ինձ համար անբնական էր հնչում «Ալֆա Կենտավրոս» տարբերակը, դրա համար գրել եմ տրամաբանական բացատրություն ունեցող «Կենտավրոսի ալֆա» անունը, այսինքն՝ Կենտավրոս համաստեղության ալֆա աստղ։ Բացի այդ, «Կենտավրոսի ալֆա» տարբերակը կապված է դպրոցական հիշողություններիս հետ․ եթե չեմ սխալվում, մենք այդպես ենք սովորել։ Սակայն եթե ընդունված է աստղի «Ալֆա Կենտավրոս» անունը (որն ինձ ուղղակի անհաջող թարգմանություն է հիշեցնում), որևէ խնդիր չեմ տեսնում հոդվածն անվանափոխելու հետ կապված։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար--Avagyanasya (քննարկում) 10:12, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հարգելի Avagyanasya, ես ինքս աստղագիտության մասնագետ չեմ, դժվար կարողանամ ասել որն է ճիշտ, սակայն մեր կանոններով պետք է ընտրենք այն անվանումը, որն ավելի շատ է գործածվում հայերեն հեղինակավոր աղբյուրներում։ Երևի Դուք ինձնից լավ տեղեկացված կլինեք հայալեզու հեղինակավոր աղբյուրների մասին, կխնդրեմ մի հատ ուսումնասիրեք, որ տարբերակն է ավելի գործածական։--Սամվելքննարկում 10:47, 22 Սեպտեմբերի 2020
- Վերահղում տվեցի «Ալֆա Կենտավրոս» անունով--Avagyanasya (քննարկում) 11:43, 26 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հարգելի Avagyanasya, ես ինքս աստղագիտության մասնագետ չեմ, դժվար կարողանամ ասել որն է ճիշտ, սակայն մեր կանոններով պետք է ընտրենք այն անվանումը, որն ավելի շատ է գործածվում հայերեն հեղինակավոր աղբյուրներում։ Երևի Դուք ինձնից լավ տեղեկացված կլինեք հայալեզու հեղինակավոր աղբյուրների մասին, կխնդրեմ մի հատ ուսումնասիրեք, որ տարբերակն է ավելի գործածական։--Սամվելքննարկում 10:47, 22 Սեպտեմբերի 2020
- Հարգելի Սամվել, Ձեր նշած աղբյուրը նախկինում չէի նայել (աստղի անվան հետ կապված) ու ճիշտն ասած ինձ համար անբնական էր հնչում «Ալֆա Կենտավրոս» տարբերակը, դրա համար գրել եմ տրամաբանական բացատրություն ունեցող «Կենտավրոսի ալֆա» անունը, այսինքն՝ Կենտավրոս համաստեղության ալֆա աստղ։ Բացի այդ, «Կենտավրոսի ալֆա» տարբերակը կապված է դպրոցական հիշողություններիս հետ․ եթե չեմ սխալվում, մենք այդպես ենք սովորել։ Սակայն եթե ընդունված է աստղի «Ալֆա Կենտավրոս» անունը (որն ինձ ուղղակի անհաջող թարգմանություն է հիշեցնում), որևէ խնդիր չեմ տեսնում հոդվածն անվանափոխելու հետ կապված։ Շնորհակալ եմ մեկնաբանության համար--Avagyanasya (քննարկում) 10:12, 22 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
Կեցցես Avagyanasya, հիանում եմ քո անսպառ եռանդով ու տաղանդով Marineyesayan (քննարկում) 20:42, 24 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ--Avagyanasya (քննարկում) 11:39, 26 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Դրվել է քվեարկության։--∑ίγμα (քնն.) 21:33, 17 Սեպտեմբերի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման ժամկետները | 2020-08-10 - 2020-09-10 |
---|
Սիրելի Վիքիհամայնք Ձեր գնահատմանն եմ ներկայացնում Իտալիայի վարչապետների ցանկ հոդվածս։ Հույս ունեմ՝ սխալները շատ չեն։ Սիրով կլսեմ Ձեր կարծիքը։ --Արշո (քննարկում) 09:44, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Զուտ առաջին հայացքից. կուսակցությունների մի մասը չակերտներում են, մյուսները՝ ոչ։ Ռոմանո Պրոդիի ամբողջ տողն է կարմիր, հատու՞կ է արված։ --A.arpi.a (քննարկում) 10:40, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- A.arpi.a ջան չակերտները չէի նկատել, Ուղղված է, Ռոմանո Պրոդիի ամբողջ տողն կարմիր էր քանի որ երկու կուսակցություն էր ներկայացնում չէի կողմնորոշվում թե որ գույնով նշեմ սակայն դա էլ փոխեցի: --Արշո (քննարկում) 11:58, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- երբ տարիներ առաջ նման ցանկ էր ներկայացվել գնահատման Վիքիպեդիա:Գնահատում/Նոբելյան մրցանակի դափնեկիր տնտեսագետների ցանկ, մի բառով ասած ինքս դեմ եմ, ընտրյալ ցանկում պետք է կարմիր հղումներ չլինեն, չգիտեմ ակտիվությանս հետ կապված կանոնակարգով իրավունք ունեմ կարծիք հայտնել թե ոչ, բայց դեմ եմ: Լավ ցանկ է, թող ստեղծվեն բոլոր պակասող վարչապետերի մասին հոդվածներ, խոստանում եմ ժամանակ գտնեմ 1-2 հոգու մասին էլ ես ստեղծեմ, նաև փորձեք անգլերեն վիքիից տեսնել կան այնպիսի տվյալներ որ այստեղ չկան: --ERJANIK (քննարկում) 13:24, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ ERJANIK ջան կարծիքի համար հենց այսօրվանից էլ կփորձեմ մի քանիսի մասին գրել: --Արշո (քննարկում) 13:42, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- քեզ շնորհակալություն, դե այսպես ասած անցանք գործի, ով կարող է թող միանա միահամուռ ուժերով դարձնենք ընտրյալ: --ERJANIK (քննարկում) 15:25, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Ներողություն եմ խնդրում, բայց այնուամենայնիվ, եթե վարչապետների հոդվածները չկան, ապա դա չի կարող հիմք դառնալ, որ հոդվածը կարգավիճակ չսատանա։--Նուբեռելլա 💬 17:16, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- բայց եթե լինեն, ապա շատ լավ հիմք է որ դառնա Մասնակից:Nooberella ջան: --ERJANIK (քննարկում) 20:37, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հիմքի հարց չի, բայց ուզում եմ հասկանամ այդ դեպքում՝ ի՞նչն է հոդվածը սովորականից դարձնում ընտրյալի. կարող եք մտքում էլ, այստեղ էլ թվարկել, բայց կարծում եմ՝ որքան խիստ ու պահանջկոտ լինենք, այնքան հանրագիտարանի որակը կշահի, ոչ թե իմ աչքին գոնե սովորական հոդվածների աստղիկաշնորհումների տարափը (խոսքն այս հոդվածի մասին չի, չեմ կարդացել դեռ)։--A.arpi.a (քննարկում) 20:51, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Լուիջի Կառլո Ֆարինիի մասին ստեղծեցի հոդված, շարունակենք ստեղծել մյուս պակասող հոդվածները: --ERJANIK (քննարկում) 01:27, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- տեսնես հետաքրքված մասնակիցներ կլինեն ստեղծենք նմանատիպ հոդված Հայաստանի վարչապետերի մասին: --ERJANIK (քննարկում) 08:42, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Լուիջի Կառլո Ֆարինիի մասին ստեղծեցի հոդված, շարունակենք ստեղծել մյուս պակասող հոդվածները: --ERJANIK (քննարկում) 01:27, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Ներողություն եմ խնդրում, բայց այնուամենայնիվ, եթե վարչապետների հոդվածները չկան, ապա դա չի կարող հիմք դառնալ, որ հոդվածը կարգավիճակ չսատանա։--Նուբեռելլա 💬 17:16, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- քեզ շնորհակալություն, դե այսպես ասած անցանք գործի, ով կարող է թող միանա միահամուռ ուժերով դարձնենք ընտրյալ: --ERJANIK (քննարկում) 15:25, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- «Աջ» կամ «Ձախ»-ը կուսակցություններ չեն, իսկ եթե կուսակցության չի անդամակցել, գրում ենք անկուսակցական ոչ թե «չկա»։--Սամվելքննարկում 08:12, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Մարկո Մինգետիի մասին էլ ստեղծեցի: --ERJANIK (քննարկում) 10:07, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Անցնում է քվեարկության փուլ՝ որպես ընտրյալ ցանկի թեկնածու:--∑ίγμα (քնն.) 05:04, 30 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 2020-07-27 - 2020-08-27 |
---|
Հոդվածի հիմնական մասը գրել եմ մոտ հինգ տարի առաջ։ Այս ընթացքում տարբեր մասնակիցներ ուղղումներ արել են հոդվածում։ Վերջերս պարզեցի, որ Նոբելյան հիմնադրամի սրիկա կայքը տեղափոխվել է ու ստիպված բոլոր ծանոթագրությունները նորից դրեցի։ Հետագայում նման խնդիր չունենա համար բոլոր ծանոթագրությունների համար ավելացրել եմ հղման արխիվային տարբերակը։ Թարգմանությունները (տերմիններ և այլն) փորձել եմ ինչքան հնարավոր է զգույշ անել (այդ պատճառով էլ հինգ տարի տևեց մինչև ամբողջն արեցի ։Դ), հույս ունեմ՝ սխալները շատ չեն։ Բացակայող հոդվածների մի մասը ժամանակին ստեղծել եմ Անգլերեն Վիքիպեդիայից կամ ՀՍՀ-ից։ Գիտնականների կամ կրթական հաստատությունների ցանկում բացակայողները քիչ են, բայց կփորձեմ այս ընթացքում լրացնել բացը։ Հոդվածն ավելի պակաս բովանդակությամբ ընտրյալ է մի շարք լեզուներում ու եթե գնահատումը դրական ընթանա, պատրաստվում եմ առաջադրել որպես ընտրյալ ցանկ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:21, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
Ական թթ․ Վիքիպեդիայում պայմանավորվել էինք չգրել, կամ ական թվականներ կամ ականներ։--Սամվելքննարկում 08:15, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատումն անցել է դրական:--∑ίγμα (քնն.) 06:48, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Առյուծ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | 25.07.2020-25․08․2020 |
---|
Վերստին գնահատման եմ ներկայացնում «Առյուծ» հոդվածը, քանի որ գտնում եմ, որ արժանի է ստանալ ընտրյալ հոդվածի կարգավիճակ։ Նախորդ տարի գնահատումն անցել է դրական, սակայն համայնքի պասիվության պայմաններում չի ընտրվել։ Պատրաստ եմ լսել բոլորիդ դիտարկումները։--Օmıcrօn 22:41, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Թեմայից առանձնապես չեմ հասկանում որակական գնահատականի համար (դեռ չեմ էլ կարդացել հոդվածը), բայց «Կերպարը հայկական իրականությունում» բաժինը նախ ծանոթագրություն չունի, հետո չեմ կարծում, որ այս հոդվածում նման բաժնի առկայությունը տեղին է, քանի որ մենք գրում են Հայերեն Վիքիպեդիայում, ոչ թե Հայկական։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:56, 27 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, կներես փոքր-ինչ ուշ արձագանքի համար։ Քո կողմից նշված բաժնի պնդումներն արդեն ունեն աղբյուրներ, իսկ բաժնի առկայությունը, ըստ իս, չի խանգարում։ Համենայն դեպս մյուս վիքիներում ևս հանդիպել եմ նման մոտեցումներ (օրինակ՝ գերմաներեն վիքիում իրավունքի թեմատիկ հոդվածները Գերմանիայի օրենսդրության համապատասխանությամբ են գրված, ռուսերենինը՝ Ռուսաստանի):--Օmıcrօn 18:39, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն աղբյուրների համար (ի դեպ, հաստա՞տ ամենանշանավորներից մեկը ։պ), O'micron ջան։ Չհամոզեցիր ճիշտն ասած, քանի որ բերածդ միակ «փաստարկը» այլ վիքիների օրինակն էր ։Ճ։ Գոնե հոդվածում չի նշվում թե ինչ առանձնահատկություն կա Հայաստանի մեջ այս առումով․ վստահ եմ, որ շատ-շատ երկրների դրոշների/զինաննշանների վրա կա առյուծ (նման ցանկը գուցե տեղին լիներ հոդվածում), կամ առյուծները ուժեղ կենդանիներ են, դժվար չէ ենթադրել, որ շատ ժողովուրդների մոտ կլինեն խիզախության, վեհության կամ արիության խորհրդանիշ։ Տես օրինակ en:Cultural depictions of lions հոդվածը, բազմաթիվ մշակույթներում առյուծները կարևոր դեր են ունեցել ու մենք ոչ մի լուրջ հիմք չունենք հայերին առանձին վերնագրով առանձնացնելու, եթե մնացածի համար չենք անում (առավել ևս 2-րդ մակարդի վերնագրով)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:55, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Համամիտ եմ, Աշոտի հետ, O'micron ջան, եթե կա «Կերպարը մշակույթում» բաժինը, որտեղ խոսվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում առյուծի կերպարի և մեկնաբանությունների մասին, ապա նույն բաժնի տակ էլ կարելի է որպես 3-րդ մակարդակի վերնագրով նշել հայկական իրականությունում դրա դերի մասին: Առայժմ՝ այսքանը, մնացածը՝ հաջորդիվ:--∑ίγμα (քնն.) 21:59, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- 4-րդ մակարդակի բաժնով Եվրոպայի տակը ։Ճ չնայած դրան էլ եմ դեմ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:02, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Համամիտ եմ, Աշոտի հետ, O'micron ջան, եթե կա «Կերպարը մշակույթում» բաժինը, որտեղ խոսվում է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում առյուծի կերպարի և մեկնաբանությունների մասին, ապա նույն բաժնի տակ էլ կարելի է որպես 3-րդ մակարդակի վերնագրով նշել հայկական իրականությունում դրա դերի մասին: Առայժմ՝ այսքանը, մնացածը՝ հաջորդիվ:--∑ίγμα (քնն.) 21:59, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն աղբյուրների համար (ի դեպ, հաստա՞տ ամենանշանավորներից մեկը ։պ), O'micron ջան։ Չհամոզեցիր ճիշտն ասած, քանի որ բերածդ միակ «փաստարկը» այլ վիքիների օրինակն էր ։Ճ։ Գոնե հոդվածում չի նշվում թե ինչ առանձնահատկություն կա Հայաստանի մեջ այս առումով․ վստահ եմ, որ շատ-շատ երկրների դրոշների/զինաննշանների վրա կա առյուծ (նման ցանկը գուցե տեղին լիներ հոդվածում), կամ առյուծները ուժեղ կենդանիներ են, դժվար չէ ենթադրել, որ շատ ժողովուրդների մոտ կլինեն խիզախության, վեհության կամ արիության խորհրդանիշ։ Տես օրինակ en:Cultural depictions of lions հոդվածը, բազմաթիվ մշակույթներում առյուծները կարևոր դեր են ունեցել ու մենք ոչ մի լուրջ հիմք չունենք հայերին առանձին վերնագրով առանձնացնելու, եթե մնացածի համար չենք անում (առավել ևս 2-րդ մակարդի վերնագրով)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:55, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, կարող ենք լսել այլոց կարծիքները․․․ ես դեմոկրատական որոշման կողմնակից եմ ։դ համենայն դեպս կարծում եմ, որ ընթերցողի համար օգտակար կլինի։ Իհարկե ընկալում եմ նաև քո ասածի տրամաբանությունը։--Օmıcrօn 20:26, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, կներես փոքր-ինչ ուշ արձագանքի համար։ Քո կողմից նշված բաժնի պնդումներն արդեն ունեն աղբյուրներ, իսկ բաժնի առկայությունը, ըստ իս, չի խանգարում։ Համենայն դեպս մյուս վիքիներում ևս հանդիպել եմ նման մոտեցումներ (օրինակ՝ գերմաներեն վիքիում իրավունքի թեմատիկ հոդվածները Գերմանիայի օրենսդրության համապատասխանությամբ են գրված, ռուսերենինը՝ Ռուսաստանի):--Օmıcrօn 18:39, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հարգելի՛ O'micron, ձեր այս պնդման («Հայերենում կիրառվող «առյուծ» տարբերակն ունի բնիկ հնդեվրոպական ծագում և առաջացել է «reug՛» (թարգմանաբար նշանակում է «մռնչալ») բառարմատից») համապատասխան աղբյուրում այդ մասին ոչինչ չգտա:--A.arpi.a (քննարկում) 20:44, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Նույնը կարող եմ ասել դրա հաջորդ` «Գրական և խոսակցական լեզվուն օգտագործվում են նաև «շեր» և «ասլան» փոխառությունները, իսկ «ուշբան» տարբերակը բնորոշ է բարբառային լեզվին» պնդման և աղբյուրի մասին:--A.arpi.a (քննարկում) 20:49, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- A.arpi.a ջան, էս պահին չեմ մտաբերում, թե ինչը կարող է այս վրիպակի պատճառը լինել, սակայն, ըստ երևույթին, առանց ստուգելում տեղափոխել եմ վիքիբառարանի աղբյուրները, քանի որ պնդումները ևս էնտեղից եմ վերցրել (առերևույթ)։--Օmıcrօn 20:57, 1 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Աղբյուրների հետ կապված խնդիրը Ուղղված է--Օmıcrօn 00:07, 26 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման ժամկետները | Հուլիսի 23 1, 2020 - Օգոստոսի 22, 2020 |
---|
Գնահատման եմ ներկայացնում վերջերս իմ կողմից ստեղծված «Անգլո-իսպանական պատերազմ» հոդվածը, որը ներկայացնում է միջնադարյան Եվրոպայի պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկը։ Հոդվածը հետագայում հավակնում է ստանալ «լավ հոդված»-ի կարգավիճակ։--Օmıcrօn 17:29, 23 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Օmıcrօn ջան, «Ցածրահողեր» տերմինը ո՞րտեղից ես վերցրել։--Սամվելքննարկում 05:42, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլինի «Ցածրադիր երկրներ» տարբերակը, քանի որ անգլերենում այդ տերմինը կոչվում է «Low Countries»։--Նուբեռելլա 💬 12:18, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, ռուսերենից (նաև նիդերլանդերենից) բառացի թարգմանած էդպես է ստացվում (Нижние Земли): Բայց ավելի շատ մոտս որևէ տեղից տպավորվել էր․․․ եթե չեմ սխալվում՝ սովետական հանրագիտարաններից մեկում էր գրված․ Նիդերլանդներ՝ թարգմանաբար «Ցածրահողեր»։ Այնուամենայնիվ, եթե այլ տարբերակ ունեք՝ առաջարկեք, քննարկենք--Օmıcrօn 12:28, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Օmıcrօn ջան, ունենք ցածրադիր հողեր, բայց սա Նիդերլանդների բառացի թարգմանությունն է, ոչ թե պատմական տարածաշրջանի, ռուսների հոդվածում Low Countries-պատմական տարածաշրջանը կոչել են Нидерланды (историческая область), գուցե մենք էլ այդպես գրենք, չգիտեմ, համենայն դեպս ցածրահողեր տարբերակ որևէ տեղ չգտա։ Գուցե այլ մասնակիցներ կօգնեն։--Սամվելքննարկում 12:46, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, ռուսերենից (նաև նիդերլանդերենից) բառացի թարգմանած էդպես է ստացվում (Нижние Земли): Բայց ավելի շատ մոտս որևէ տեղից տպավորվել էր․․․ եթե չեմ սխալվում՝ սովետական հանրագիտարաններից մեկում էր գրված․ Նիդերլանդներ՝ թարգմանաբար «Ցածրահողեր»։ Այնուամենայնիվ, եթե այլ տարբերակ ունեք՝ առաջարկեք, քննարկենք--Օmıcrօn 12:28, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Փոխոխություն կատարեցի՝ «Ցածրահողեր → Նիդերլանդներ», Սամվել ջան, եթե այլ կարծիքներ լինեն՝ տեքստը կարող ենք համապատասխան փոփոխությունների ենթարկել։ Նաև կարծիքդ է հետաքրքիր․ Միացյալ պրովինցիաների հանրապետություն, թե՞ Միացյալ նահանգների հանրապետություն։ --Օmıcrօn 15:00, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սովետական հանրագիտարանով Միացյալ նահանգների հանրապետություն կամ նիդերլանդական յոթ նահանգներ։--Սամվելքննարկում 16:40, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Ինձ թվում է՝ ավելի ճիշտ կլինի «Ցածրադիր երկրներ» տարբերակը, քանի որ անգլերենում այդ տերմինը կոչվում է «Low Countries»։--Նուբեռելլա 💬 12:18, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ։։։Շնորհակալություն։--Օmıcrօn 22:10, 24 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Ներողություն եմ խնդրում կարծիքս ուշ տալու համար։ Գտնում եմ, որ հոդվածը նման տեսքով լավ հոդվածի կարգավիճակի արժանի չէ, բացատրեմ ինչու․
- Կարևոր անձնանց, իրադարձություններին ներքին հղումներ դրված չեն, դրված են միայն նրանց վրա, որոնց մասին արդեն հոդվածներ կան (միայն կապույտ հղումներ)։
- Շատ նախադասություններ անգլերենից թարգմանելիս լրիվ ուրիշ իմաստ են ստացել։ Օրինակ՝ «"As a defender of the Catholic Church, he sought to suppress the rising Protestant movement in his territories, which eventually exploded into open rebellion in 1566"» թարգմանվել է «Մասնավորապես, քննարկվող ժամանակահատվածում իսպանահպատակ Նիդերլանդներում (կամ ինչպես առավել հայտնի է՝ «Նիդերլանդներում») օրեցօր աճում է բողոքականությունը, որն Իսպանիայի կայսերական իշխանության անսասանության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերներից էր» այսպիսի օրինակները շատ շատ են, չեմ ուզում հատ-հատ թվարկեմ, հեղինակին կխնդրեմ նորից վերախմբագրի կամ դիմի որևէ մեկի օգնությանը։
- Որպես լավ հոդված կարծում եմ կարմիր կատեգորիաներ չպիտի ունենա, քանի որ լավ հոդվածը պետք է լինի օրինակ բոլորի համար ինչպես հոդված գրել։ Շնորհակալություն։--Սամվելքննարկում 09:59, 10 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, չեմ կարող շնորհակալություն հայտնել նկատառումներիդ համար, քանի որ վերջին շրջանում իմ կողմից առաջադրված հոդվածները քո կողմից արժանանում են անհասկանալի քննադատությունների, որը անձնապես ինձ որոշակի դիտավորություն է թվում։ Համենայն դեպս, այս տպավորությունը դեռ առաջացել էր Արտավազդ Բ-ի քննարկումներից հետո։ Ինչևէ,
- երկակի ստանդարտներ իրապես չեմ սիրում ու չեմ կարող չնկատել սա․ նախկինում մեծ հաճույքով կողմ էիր քվեարկում կարմիր հղումներ չունեցող հոդվածներին (կարող եմ մի շարք դեպքեր առանձնացնել), այսօր դա քո «դեմ» քվեի հիմնական հիմնավորումներից է։ Խնդիր չկա․․․ որքան էլ անհիմն եմ համարում կարմիր հղումներով հոդվածների ողողումը, այնուամենայնիվ, կավելացնեմ որոշները։
- Անգլերենի որոշ հատվածներին չհամապատասխանելու մասով։ Սամվել ջան, մենք գեղարվեստական գրքերի թարգմանությամբ չենք զբաղվում, որը բնագրից շեղվելու դեպքում իր իմաստը կորցնում է (համենայն դեպս ես որևէ տեղ չեմ նշել, որ անգլերեն վիքիպեդիայից թարգմանություն եմ կատարել, որ դու փորձել ես համեմատել)։ Ես պարտավոր չեմ տառացի թարգմանել անգլերենի բովանդակությունը, իսկ քո բերած օրինակը, իմ սուբյեկտիվ կարծիքով, բացարձակ աբսուրդ է։ Նշված հատվածը ես այսպես կթարգմանեի․ «․․․Որպես կաթոլիկների պաշտպան՝ նա ձգտում էր ճնշել իր տարածքներում աճող բողոքական շարժումը, որը, ի վերջո, վերաճում է ապստամբության։․․․»։ Ի՞նչ իմաստային ձևախեղում կա։ Քո մեծբերած հատվածը նաև կոնտեքստից է կտրված։ Մեծջբերում եմ իմ գրած հատվածամասը հոդվածից, իսկ դու նշիր՝ ո՞ր պահն է սխալ․ «1560-ական թվականներին Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի իշխանությանը պատուհասում են կրոնական հակասությունները, որոնք վերաճում են անջատողական պայքարի։ Մասնավորապես, քննարկվող ժամանակահատվածում իսպանահպատակ Նիդերլանդներում օրեցօր աճում է բողոքականության շարժումը, որն Իսպանիայի կայսերական իշխանության անսասանության դեմ ուղղված կարևորագույն մարտահրավերներից էր։ Իսպանիայի թագավորը, հանդիսանալով Կաթոլիկ եկեղեցու պաշտպան, ձգտում էր հնարավորինս ճնշել իր իշխանության ներքո գտնվող տարածքներում բռնկված բողոքականության շարժումները, որը, ի վերջո, դառնում է Անգլիայի շահերի ոտնահարման պատճառ։»։
- Չգիտեմ որքանով է արդարացի կարմիր կատեգորիաների համար հոդվածը անարժան համարելը, բայց խնդիր չեմ տեսնում կատեգորիաները կապույտ դարձնելու մեջ։--Օmıcrօn 14:44, 11 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հարգելի @O'micron չեմ ուզում նորից անդրադառնալ նախկին գնահատումներին, եթե «անհիմն» կամ «երկակի» մոտեցումներ ես տեսնում (ինչով շատ խիստ վիրավորում ես), կարող ես առանձին քննարկում բացել և բերել հիմնավորումներ։ Անդրադառնամ հարցադրումներիդ․
- «որքան էլ անհիմն եմ համարում կարմիր հղումներով հոդվածների ողողումը», խնդրում եմ կարդալ Ներքին հղումների մասին կանոնի նախաբանը, որտեղ գրած է «Ներքին հղումները ոչ միայն ցանկալի են, այլև՝ անհրաժեշտ։ Դրանց բացակայության դեպում հոդվածը ներկայացվում է վիքիֆիկացման։» նաև խնդրում եմ կարդալ կարմիր հղումների մասին կանոնը։ Հուսով եմ կարդալուց հետո անհիմն չես համարի։
- «համենայն դեպս ես որևէ տեղ չեմ նշել, որ անգլերեն վիքիպեդիայից թարգմանություն եմ կատարել, որ դու փորձել ես համեմատել», հոդվածի քննարկման մեջ տեղադրված է թարգմանված հոդված կաղապարը, ու ես փորձել եմ համեմատել։ Ես չեմ ասում տառ առ տառ թարգմանի, բայց իմաստային շեղում չպիտի ստանա։ Մոտ ժամանակում առավել հանգամանալից կներկայացնեմ իմաստային շեղումների վառ օրինակներ։--Սամվելքննարկում 05:00, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Իմաստային շեղման վառ օրինակներ-1
- «Meanwhile, relations with the regime of Elizabeth I of England continued to deteriorate, following her restoration of royal supremacy over the Church of England through the Act of Supremacy in 1559; this had been first instituted by her father Henry VIII and rescinded by her sister Mary I, Philip's wife.» հայերենով թարգմանված է կամ գրված է «Անգլո-իսպանական հարաբերություններն էլ ավելի են բորբոքվում Անգլիայի պառլամենտի կողմից, այսպես կոչված, «Գերակայության ակտերի» ընդունումից հետո, որով ամրապնդվում էին Ռեֆորմացիայի շարժման փաստական նվաճումներն ու նշանավորում Անգլիայի եկեղեցու վերջնական անջատումը Հռոմի Կաթոլիկ եկեղեցուց։» հիմա հարց, որտե՞ղից է հեղինակը ենթադրել, որ ամրապնդվեցին Ռեֆորմացիայի նվաճումները, կամ սա էր վերջնական անջատումը Հռոմի Կաթոլիկ եկեղեցուց։
- «Calls by leading English Protestants to support the Protestant Dutch rebels against Philip increased tensions further as did the Catholic-Protestant disturbances in France, which saw both sides supporting the opposing French factions.» հայերենում՝ «Հընթացս անգլիացիների շրջանում աճում էր այն համոզմունքը, որ Անգլիայի թագավորությունը պարտավոր է օժանդակել Նիդերլանդների բողոքականների՝ Ֆիլիպ II-ի իշխանության դեմ բարձրացված ընդվզումներին։» անգլիացի բողոքականներն ընդամենը կոչ էին անում օգնել հոլանդացի բողոքականներին, որտե՞ղ է գրված, որ Անգլիայի թագավորությունը պարտավոր է։ նաև գրված է, որ «Այս կոչերը ևս պայթյունավտանգ լարվածություն են մտցնում երկկողմ հարաբերություններում։», այս մասն իմ կարծիքով հեղինակի սկզբնական հետազոտությունն է, քանի որ նման ձևակերպում ոչ անգլերենում, ոչ աղբյուրներում չգտա։ Առայժմ այսքանը, ես ընդամենը ներկայացրեցի ևս 2 իրար հաջորդող նախադասություններ, ընթերցողներին կխնդրեմ հետևություններ անել։--Սամվելքննարկում 05:34, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Սամվել, նորից կարդա հոդվածի քննարկման էջում տեղադրված կաղապարը՝ կամ սխալ ես կարդացել, կամ սխալ հասկացել։--Օmıcrօn 17:04, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Մեկնաբանություն՝ ուրեմն խնդիրը հետևյալն է․ դու սխալ ես կարդացել/հասկացել հոդվածի քննարկման էջում տեղադրված կաղապարը և հիմա փորձում ես տառացի համեմատություն անցկացնել անգլերեն հոդվածի և հայերեն տարբերակի միջև։ Չգիտեմ ինչու ես նման բան եզրակացրել, բայց ես երբեք տառացի թարգմանություն չեմ կատարել անգլերենից, որպեսզի ամեն մի պարբերություն համապատասխանի որևէ լեզվով համարժեքի հետ։ Նաև տեղեկացնեմ, որ եթե հաջորդիվ նորից բերես քո համոզմամբ «ոչ համապատասխան թարգմանությունների» օրինակներ, պարզապես ձեռնպահ կմնամ պատասխանելուց (նախորդիվ քանիցս տեղեկացրել եմ, որ հոդվածը չի թարգմանվել անգլերենից և կարող է սկզբունքայնորեն չհամապատասխանել «Anglo-Spanish War (1585–1604)» հոդվածին): Նախքան թարգմանելը ես մանրամասն ուսումնասիրում եմ հոդվածի ներքին հղումները և շատ պնդումներ քաղում հենց առանձին հոդվածներից։ Քո կողմից մատնանշված առաջին հատվածամասը քաղված է en:Acts of Supremacy հոդվածից (կարող ես տեսնել հենց բովանդակության հատվածում), իսկ երկրորդ օրինակիդ տրամաբանությամբ մենք կարող ենք ամեն բառի հետ կապված 5496565 տեսակետներով քննարկումներ ունենալով։ Խնդիր չկա․․․ «պարտավոր է»-ն կփոխարկեմ «պետք է»-ով։
Հգ․, իսկ անգլերենում «պայթյունավտանգ» բառը ինչպե՞ս ես որոնել։ Հարգանքներով՝--Օmıcrօn 17:22, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Կներեք, մոռացա նշեմ․․․ կարմիր հղումների հետ կապված ես վերևում նշեցի, որ փոփոխություններ կկատարեմ (կարմիր հղումներ կավելացնեմ)։ Նաև նշել եմ, որ չեմ ընդունում այդ մոտեցումը, թեպետ ենթարկվում եմ կանոնին։ Որևէ խնդիր կա՞--Օmıcrօn 17:25, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Ես իմ կողմից արած դիտարկումները հանում եմ, ընդհանրապես քննարկումը չեմ շարունակում այն կառուցողական դաշտից ապակառուցողական դաշտ տանելու հիմքով։ Խնդրում եմ չդիտարկել, որ իմ դիտողություններն անհիմն էին և անբովանդակ։--Սամվելքննարկում 05:50, 13 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Կներեք, մոռացա նշեմ․․․ կարմիր հղումների հետ կապված ես վերևում նշեցի, որ փոփոխություններ կկատարեմ (կարմիր հղումներ կավելացնեմ)։ Նաև նշել եմ, որ չեմ ընդունում այդ մոտեցումը, թեպետ ենթարկվում եմ կանոնին։ Որևէ խնդիր կա՞--Օmıcrօn 17:25, 12 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, համենայն դեպս ես պատասխանել եմ քո բոլոր դիտարկումներին։ Դա այն ամենն էր, ինչը պահանջվում էր ինձանից։--Օmıcrօn 16:06, 14 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Ուղղված է--Օmıcrօn 23:10, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
Հոդվածն անգլերենում start դասի է իսկ մեր մոտ անգլերենից թարգմանվելուց հետո լուրջ բարելավման չի ենթարկվել։ Օրինակ «Նախապատմություն» բաժինը անաղբյուր է։ Հոդվածում կան առանց ծանոթագրության ամբողջ պարբերություններ, բացի դա, ես ձևի համար դրված աղբյուրների հոտ եմ առնում։ Մեր հոդվածում կարդում ենք «Արշավանքից տուն են վերադառնում թվով 67 նավեր և 10 հազար զինվորներ», որի աղբյուրը նշված է Parker Geoffrey, Martin Colin (1999)։ The Spanish Armada: Revised Edition գիրքի 215-րդ էջը, բայց այդ հատվածը ենթադրում եմ, որ թարգմանված է Անգլերեն Վիքիպեդիայի en:Spanish Armada հոդվածի «Return to Spain» բաժնի «In the end, 67 ships and fewer than 10,000 men survived» նախադասությունից, որտեղ որպես աղբյուր նշված է Hanson, Neil. The Confident Hope Of A Miracle: The True History Of The Spanish Armada գրքի 563-րդ էջը։ Հետաքրքիր պատահականությամբ Geoffrey-ի ու Colin-ի գրքի 215-րդ էջը Anglo-Spanish War (1585–1604) հոդվածում աղբյուր է «As they approached the West coast of Ireland more damaging stormy conditions forced ships ashore while others were wrecked. Disease took a heavy toll as the fleet finally limped back to port.» նախադասության համար։ Փորձեցի գիրքն օնլայն գիտնել, բայց չկարողացա։ Նորայր ջան, եթե այդ գիրքն ունես, խնդրում եմ այդ էջի նկարը ինձ էլ նամակով ուղարկել (կամ նկարը ինչ-որ տեղ բեռնել ու հղումը դնել այստեղ), իսկ եթե չունես, խնդրում եմ նշել թե ինչ հիմքերով ես ենթադրել, որ այդ էջում նման տվյալ կա։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 02:52, 15 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, փորձել եմ էնպես անել, որ բոլոր պնդումները հիմնավորված լինեն աղբյուրներով (բավականին դաժան էր ։Դ), իսկ քո բերած օրինակը ուղղակի անփութության հետևանք է (ծանոթագրությունը ավելացրել եմ հարևան նախադասությանը)։--Օmıcrօn 23:10, 21 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Ըստ կանոնակարգի հոդվածը գնահատման փուլը չի անցնում, եթե արձագանք չի ստացել։ Չնայած կանոնակարգում «արձագանքը» սահմանված չէ (գոնե ոչ հստակ), բայց քանի որ ես կանոնակարգի բացից կախվելու մտադրություն չունեմ, համարում եմ, որ այս գնահատումը արձագանք չի ունեցել ու փակում եմ այն։ TonJ ջան, շատ շնորհակալություն ու կներես :)։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 18 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Թեյլորի շարք (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Հուլիսի 19, 2020 - Օգոստոսի 18, 2020 |
---|
Բարև Ձեզ, ժողովուրդ ջան։ Ես գիտեմ, որ մաթեմ առանձնապես չեք սիրում ու խոստանում եմ հաջորդ անգամ փորձել մաթեմից հեռու թեմա առաջադրել։ Այս հոդվածը թարգմանել եմ Անգլերեն Վիքիպեդիայից, որտեղ լավ հոդված է։ Թարգմանելուց հետո փորձել եմ ԵՊՀ-ի օնլայն գրադարանից գտնել ու ավելացնել հայերեն աղբյուրներ (ցավոք ոչ բոլոր փաստերի համար հաջողվեց հայերեն աղբյուր գտնել)։ Կարծում եմ՝ այս տեսքով կարող է դառնալ «Լավ հոդված»։ Սիրով կլսեմ Ձեր կարծիքը։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:04, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Աշոտ ջան, հոդվածից ոչ մի բան չեմ հասկանում, կներես :)) Բայց այստեղ երևի պետք է «կարելի» լինի, չէ՞. «Աստիճանային շարքերը կարել է անդամ առ անդամ ածանցել և ինտեգրել, ինչը սովորաբար ավելի հեշտ է։»--TonJ (քննարկում) 19:07, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Խոստանում եմ վերևի խոստումս պահել, TonJ ջան ։Ճ։ Հա իհարկե, աստիճանային շարքերը մատնոց չունեն, դրա համար կար ու ձև չեն կարող անել :Դ։ Ուղղեցի արդեն, շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:12, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մերսի շատ, Աշոտ ջան:--TonJ (քննարկում) 19:17, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Խոստանում եմ վերևի խոստումս պահել, TonJ ջան ։Ճ։ Հա իհարկե, աստիճանային շարքերը մատնոց չունեն, դրա համար կար ու ձև չեն կարող անել :Դ։ Ուղղեցի արդեն, շնորհակալություն։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:12, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Քանի որ արդեն առաջին կարծիքը կա ու տեխնիկապես հոդվածը կանցնի գնահատման փուլը (եթե երկու փաստարկված դեմ կարծիք չլինի) ու այս էջում քննարկում/հոդվածի գնահատում է տեղի ունենում, ոչ թե քվարկություն, ես անտեսում եմ գնահատմանը մարդկանց անձնապես չհրավիրելու կանոնը, քանի որ հակառակ դեպքում անորակ հոդվածը կարող է կարգավիճակ ստանալ։ Վարդան ջան, Dminasyan ջան, խնդրում եմ հնարավորության դեպքում աչքի անցկացնել հոդվածը։ Չնայած հիմնականում օգտվել եմ Տոնոյանի բառարանից ու հայերեն գրքերում ստուգել եմ թարգմանությունները, բայց ամեն դեպքում կխնդրեմ համոզվել, որ տերմինների թարգմանության ընթացքում սխալներ չեմ արել (ես մաթեմատիկա սովորել/սովորում եմ անգլերենով, այդ պատճառով ցանկանում եմ լսել Ձեր կարծիքը)։ Հաճույքով կլսեմ Ձեր քննադատությունները։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 19:39, 21 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գանահատման փուլը անցել է բարեհաջող, ներկայացնում եմ ընտրյալ հոդվածի քվեարկության--Նուբեռելլա 💬 06:50, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | հուլիսի 2, 2020 - օգոստոսի 1,2020 |
---|
Վիքիհամայնքի գնահատմանն եմ ներկայացնում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մասին պատմող հոդվածը։ Ակնկալում եմ օգնություն՝ հոդվածն ավելի լավը դարձնելու և բարելավելու համար։ Դեռ չեմ որոշել՝ ինչ կարգավիճակի է հավակնում հոդվածը։ Կարծում եմ՝ դա պարզ կդառնա գնահատման արդյունքում։ Սպասում եմ կարծիքների :) Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 07:45, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Nooberella մասնակցին հրաշալի հոդվածներ գրելու համար։ Հոդվածը իմ կարծիքով բավականին ծավալուն է ստացվել, կարելի է որոշ մասեր համառոտագրել, օրինակ՝ Բալկանյան արշավանքներ բաժինը, կարելի է նոր հոդված ստեղծել, մանրամասնությունները տանել այնտեղ, այստեղ թողնել միայն կարևոր հակիրճ տեղեկատվությունը։ Համաձայն ՎՊ:ԿՀ կանոնի, «Չի խրախուսվում կարմիր հղումներ տեղադրել Տես նաև տեսքով ենթավերնագրերի տակ, «Հիմնական հոդված» կամ «Տես նաև» կաղապարներում, քանի որ այս կաղապարների իմաստը ընթերցողին ավելի շատ տեղեկություն տալն է:»։ Առայժմ այսքանը, հաճելի խմբագրում։ Կխնդրեի նաև վերևում ստրագրեք։--Սամվելքննարկում 07:41, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մոռացել էի ստորագրել ։Դ Սամվել ջան, հիմա աշխատում եմ կարմիր հղումները կապույտ դարձնելու համար, գրում եմ այդ հոդվածները։ Չեմ կարծում, որ բոլորը կգրեմ, բայց ինչքան հնարավոր է կանեմ։ Մինչև գնահատման վերջ որոնք կգրեմ, դրանք կթողնեմ, իսկ մնացած կարմիր հղումները կհանեմ, լա՞վ։ Իսկ Բալկանյան արշավանքների մասին իրոք որ մանրակրկիտ եմ գրել, արդյո՞ք թույլատրվում է այստեղից copy-past անել, տեղափոխել նոր հոդված, իսկ այստեղ հոդվածում ավելի համառոտ տարբերակը գրել։--Նուբեռելլա 💬 07:45, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Իհարկե թույլատրվում է, ինչու չպետք է թույլատրվի։--Սամվելքննարկում 09:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, Արված է, Բալկանյան արշավանքների ենթավերնագիրը հնարավորինս կրճատել եմ, իսկ մանրամասները տեղափոխել գլխավոր հոդված։ Մի քանի այլ ենթավերնագրեր, որոնք երկար եմ համարում, նույնպես օրերս կկրճատեմ և կտեղափոխեմ։ Որ հոդվածները մինչը գնահատման վերջ չհասցնեմ ստեղծել և որոնք կարմիր հղում մնան (հիմնական ու տես նաև կաղապարներն ի նկատի ունեմ), դրանք կհանեմ։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:43, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Նուբեռելլա ջան, ևս մեկ հարց կապված հոդվածի անվանման հետ, Ձեր կողմից որևէ ուսումնասիրություն կատարվե՞լ է կապված հայերեն աղբյուրներում ավելի տարածված անվանման հետ։ Հարցը ծագել է, քանի որ այլալեզու Վիքիպեդիաներում հիմնականում հոդվածն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ։--Սամվելքննարկում 07:11, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, սկզբում ես էլ էի պատրաստվում «Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ» անվանել, սակայն հետո մի քանի աղբյուրներ (12) նայելուց հետո կարծեցի, որ հայերենում այսպես ավելի ճիշտ կլինի։ Վերահղում թողել եմ, սակայն խնդիր չեմ տեսնում, կարող ենք պատերազմներ անվանակոչել, եթե օգտվածս աղբյուրները այդքան վստահելի չեն։--Նուբեռելլա 💬 07:17, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կխնդրեմ հնարավորինս համառոտագրել ճակատամարտերի մասը, նշել ճակատամարտերում միայն հույժ նշնակալի իրադարձությունները, թե ինչպես է Ալեքսանդրի նիզակը կոտրվել, ումից է նիզակ խնդրել և այլն պետք չէ այստեղ գրել, այն պետք է գրել ճակատամարտի մասին հոդվածում։ Ծանոթագրության մեջ գրված է «Արիանոս Փլաբիոս Լուցիոս (1987 թվական)», ընթերցողը կկարծի Լուցիոսը 1987 թվականին է գրել, կամ գրքի կաղապարն է սխալ, կամ սխալ է լրացվել։--Սամվելքննարկում 07:41, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, որոշ չափով օպտիմալացրի Գրանիկոսի ճակատամարտի հատվածը, ըստ իս՝ հոդվածի վերջին մասը օպտիմալացման կարիք չունի, քանի որ հասկանալով, որ հոդվածը շատ երկար է ստացվում՝ «Սիրիա» ենթավերնագրից սկսած գրել եմ միայն կարևորագույն բաները՝ բաց թողնելով մանրամասները։ Բայց Գրանիկոսի և Իսոսի ճակատամարտերի ենթավերնագրերը օպտիմալացման կարիք ունեն, որոնցից առաջինը որոշ չափով արել եմ, իսկ Իսոսը չգիտեմ՝ ինչը կարելի է հանել։ Այդ հարցում քո օգնության կարիքն ունեմ, քանի որ ես ավելի բարդ եմ հասկանում, թե ինչը կարելի է հանել, որովհետև ես եմ գրել ։Դ Ծանոթագրությունների մասով համամիտ եմ, արդեն համապատասխան ուղղումներն Արված է։ Անչափ շնորհակալ եմ օգնության համար։--Նուբեռելլա 💬 09:23, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կոնկրետ Իսոսի մասով «Քննարկման ժամանակ Պարմենինոնն առաջարկում է կանգ առնել և առաջ չգնալ, քանի որ տեղանքը ճակատամարտի համար բարենպաստ էր․ այն նեղ էր, իսկ հակառակորդն ուներ թվական գերակշռություն, որն անիմաստ կդառնար տեղանքի պատճառով։ Ալեքսանդրն ընդունում է այդ առաջարկը։» նախադասությունները գտնում եմ շատ մանրամասնած են։ Կարելի է գրել քննարկում, որոշում ենընտրել այս տեղանքը։ Մանրամասնությունները՝ Իսոսի ճակատմարտ հոդվածում։ Սա միայն օրինակ էր, կան նաև համառոտագրման ենթակա այլ հատվածներ։--Սամվելքննարկում 10:19, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, Արված է, կարծում եմ հիմա ավելի ներկայանալի տեսք ունի։--Նուբեռելլա 💬 07:19, 8 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կոնկրետ Իսոսի մասով «Քննարկման ժամանակ Պարմենինոնն առաջարկում է կանգ առնել և առաջ չգնալ, քանի որ տեղանքը ճակատամարտի համար բարենպաստ էր․ այն նեղ էր, իսկ հակառակորդն ուներ թվական գերակշռություն, որն անիմաստ կդառնար տեղանքի պատճառով։ Ալեքսանդրն ընդունում է այդ առաջարկը։» նախադասությունները գտնում եմ շատ մանրամասնած են։ Կարելի է գրել քննարկում, որոշում ենընտրել այս տեղանքը։ Մանրամասնությունները՝ Իսոսի ճակատմարտ հոդվածում։ Սա միայն օրինակ էր, կան նաև համառոտագրման ենթակա այլ հատվածներ։--Սամվելքննարկում 10:19, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, սկզբում ես էլ էի պատրաստվում «Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ» անվանել, սակայն հետո մի քանի աղբյուրներ (12) նայելուց հետո կարծեցի, որ հայերենում այսպես ավելի ճիշտ կլինի։ Վերահղում թողել եմ, սակայն խնդիր չեմ տեսնում, կարող ենք պատերազմներ անվանակոչել, եթե օգտվածս աղբյուրները այդքան վստահելի չեն։--Նուբեռելլա 💬 07:17, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Նուբեռելլա ջան, ևս մեկ հարց կապված հոդվածի անվանման հետ, Ձեր կողմից որևէ ուսումնասիրություն կատարվե՞լ է կապված հայերեն աղբյուրներում ավելի տարածված անվանման հետ։ Հարցը ծագել է, քանի որ այլալեզու Վիքիպեդիաներում հիմնականում հոդվածն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ։--Սամվելքննարկում 07:11, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, Արված է, Բալկանյան արշավանքների ենթավերնագիրը հնարավորինս կրճատել եմ, իսկ մանրամասները տեղափոխել գլխավոր հոդված։ Մի քանի այլ ենթավերնագրեր, որոնք երկար եմ համարում, նույնպես օրերս կկրճատեմ և կտեղափոխեմ։ Որ հոդվածները մինչը գնահատման վերջ չհասցնեմ ստեղծել և որոնք կարմիր հղում մնան (հիմնական ու տես նաև կաղապարներն ի նկատի ունեմ), դրանք կհանեմ։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:43, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Իհարկե թույլատրվում է, ինչու չպետք է թույլատրվի։--Սամվելքննարկում 09:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մոռացել էի ստորագրել ։Դ Սամվել ջան, հիմա աշխատում եմ կարմիր հղումները կապույտ դարձնելու համար, գրում եմ այդ հոդվածները։ Չեմ կարծում, որ բոլորը կգրեմ, բայց ինչքան հնարավոր է կանեմ։ Մինչև գնահատման վերջ որոնք կգրեմ, դրանք կթողնեմ, իսկ մնացած կարմիր հղումները կհանեմ, լա՞վ։ Իսկ Բալկանյան արշավանքների մասին իրոք որ մանրակրկիտ եմ գրել, արդյո՞ք թույլատրվում է այստեղից copy-past անել, տեղափոխել նոր հոդված, իսկ այստեղ հոդվածում ավելի համառոտ տարբերակը գրել։--Նուբեռելլա 💬 07:45, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Nooberella ջան, մեկ ամսում այսպիսի ծավալի աշխատանք, ուղղակի հրաշալի է: Առավել ևս, երբ գրել ես հնարավորինս գիտահանրամատչելի ոճով, համեմել լուսանկարներով ու ճշգրիտ հղումներով: Դա դեռ նախաբանից ես նկատեցի: Երկու հարց կա, որ խիստ սկզբունքային չէ: Առաջին, ծավալը իսկապես շատ մեծ է. մեկ էջը մոտ 5000 բայթ է հաշվվում, ուրեմն դու գրել ես 50 էջանոց փոքր գիրք, և ոչ հոդված: Ասածս չի նշանակում, որ պետք է հասցնել 10 էջի, բայց 50 էջ կարդալը ընթեռնելի չէ: Խիստ ցանկալի է, որ հոդվածները լինեն միջին չափի՝ մինչև 60-70 հազար բայթ, քեզ մոտ շուրջ քառակի գերազանցում է: Այս բնույթի հոդվածը, բնական է, պետք է լիներ ավելի ծավալուն, բայց կարծում եմ որ մոտ 30-40 տոկոսով կրճատելը վատ չէր լինի: Ենթադրենք, Թեբեի ճակատամարտի ենթավերնագիրն ես դրել, և գրել՝ հիմնական հոդված, որը կարմիր է: Այ հենց այդ հիմնական հոդվածում էլ պետք է լիներ այս ամբողջ ինֆորմացիան, ոչ թե բոլորը այստեղ: Կասկածում եմ, որ կարելի կլինի ավելի շատ գրել այդ նոր հոդվածում: Երկրորդ, շատ ցանկալի կլիներ որ նախաբանում կամ ներածության մեջ նշեիր հույն և մակեդոնացի եզրույթները՝ գոնե երեք-չորս նախադասությամբ, կարդացողին դա ավելի քան անհրաժեշտ է (կարող եմ օգնել, եթե դժվարանում ես) --Հայկ (արաբագետ) 18:15, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, Հայկ ջան։ Առաջին կետի վրա արդեն աշխատում եմ, փորձում եմ առանձին-առանձին հոդվածները ստեղծել և մայր հոդվածինը կրճատել, իսկ երկրորդ կետով խնդրում եմ օգնել, քանի որ ես ինքս էլ փոքր-ինչ տարակուսում եմ՝ չհասկանալով արդյոք այդ ժամանակ մակեդոնացիները համարվում էին հելլեններ, թե առանձին ազգ էին կազմում։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 18:23, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Երկու բառով այստեղ ասեմ՝ վաղը կգրեմ հոդվածում: Հույն ժողովուրդը ձևավորվել է տարբեր ցեղերից ու տեղային տոհմերից՝ աքայացիներ, դորիացիներ, հոնիացիներ (հիմնական երեքը), ինչպես նաև տեղական մարզի կամ կղզու անունով կոչվող հունալեզու խմբեր: Դրանցից էին մակեդոնացիները, որոնք հույներ էին ու ապրում էին Մակեդոնիա կոչվող մարզում՝ կենտրոնը Թեսալոնիկի: Այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացին բնիկ հույն էր Մակեդոնիայից (վասպուրականցի, այրարատցի, արցախցի, տայեցի...): Ինչ վերաբերում է այսօրվա Մակեդոնիա պետությանը, որը բնակեցված է հիմնականում բուլղարալեզու սլավոններով, ապա այն ունի նույն պատմությունն ինչ Ադրբեջանը: Բուլղարիան իշխել է ժամանակակից Մակեդոնիայում և Հունաստանի Մակեդոնիա մարզում, ապա ստեղծել Մակեդոնիա պետությունը՝ հետագայում Հունաստանի հաշվին ընդարձակվելու և Եգեյան ծով հասնելու համար: Նույն կերպ և թուրքերը ստեղծեցին Ադրբեջանը՝ Իրանի տարածքում գոյություն ունեցող իրանական ազարիների տարածքի հաշվին ընդարձակվելու համար: Սա շատ կարևոր փաստ է, որ այս հոդված կարդացողը պետք է իմանա: --Հայկ (արաբագետ) 19:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մի դիտարկում էլ իմ կողմից. ծանոթագրություններ կան, որտեղ կան չթարգմանված հատվածներ, որոնք թարգմանելու դեպքում կառանձնանար «Նշումներ» բաժինը, որը տողատակով լրացուցիչ նյութ կներկայացներ թեմայի վերաբերյալ, օրինակ՝ 257-րդ ծանոթագրությունը:--∑ίγμα (քնն.) 19:13, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Բացի այդ, անհրաժեշտ է կիսով չափ կրճատել նախաբանը (այժմ՝ 2035 նիշք է, ընտրյալ հոդվածների համար՝ 1000 նիշքը, իսկ հոդվածի ընդհանուր ծավալը՝ 247 830 բայթ է: Լուրջ աշխատանք պիտի տարվի «հիմնական հոդվածների» ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող եք երկարաձգել գնահատման փուլը:--∑ίγμα (քնն.) 19:22, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, շնորհակալ եմ դիտարկումների համար, արդեն աշխատում եմ հոդվածը «թեթևացնելու» վրա։ Իհարկե, անհրաժեշտ դեպքում կարող ենք երկարացնել գնահատման փուլը, կարևորը հոդվածը հնարավորինս կատարյալ լինի։ Շնորհակալ եմ բացատրության համար, Հայկ ջան, նույն կերպ էի մտածում, սակայն կասկածում էի։ --Նուբեռելլա 💬 19:52, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Երկու բառով այստեղ ասեմ՝ վաղը կգրեմ հոդվածում: Հույն ժողովուրդը ձևավորվել է տարբեր ցեղերից ու տեղային տոհմերից՝ աքայացիներ, դորիացիներ, հոնիացիներ (հիմնական երեքը), ինչպես նաև տեղական մարզի կամ կղզու անունով կոչվող հունալեզու խմբեր: Դրանցից էին մակեդոնացիները, որոնք հույներ էին ու ապրում էին Մակեդոնիա կոչվող մարզում՝ կենտրոնը Թեսալոնիկի: Այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացին բնիկ հույն էր Մակեդոնիայից (վասպուրականցի, այրարատցի, արցախցի, տայեցի...): Ինչ վերաբերում է այսօրվա Մակեդոնիա պետությանը, որը բնակեցված է հիմնականում բուլղարալեզու սլավոններով, ապա այն ունի նույն պատմությունն ինչ Ադրբեջանը: Բուլղարիան իշխել է ժամանակակից Մակեդոնիայում և Հունաստանի Մակեդոնիա մարզում, ապա ստեղծել Մակեդոնիա պետությունը՝ հետագայում Հունաստանի հաշվին ընդարձակվելու և Եգեյան ծով հասնելու համար: Նույն կերպ և թուրքերը ստեղծեցին Ադրբեջանը՝ Իրանի տարածքում գոյություն ունեցող իրանական ազարիների տարածքի հաշվին ընդարձակվելու համար: Սա շատ կարևոր փաստ է, որ այս հոդված կարդացողը պետք է իմանա: --Հայկ (արաբագետ) 19:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, ի դեպ, ներածության վերաբերյալ մի քիչ համամիտ չեմ Ձեզ հետ, քանի որ չափանիշների մեջ ասվում է, որ ներածությունը ոչ թե պետք է լինի 1000 նիշք, այլ ասվում է՝ «Խորհուրդ չի տրվում, որ ներածությունը միջին չափսի մոնիտորի վրա ունենա 10 տողից կամ 1000 նիշքից պակաս չափս»։ Ներածությունը հնարավորինս սեղմ է, ոչինչ չեմ գտնում կրճատելու համար, իսկ ծանոթագրությունների մասով կխնդրեմ մի փոքր ավելի հանգամանալից ասել, թե ինչն է սխալ, մի քիչ լավ չհասկացա անկեղծ ասած։ Կանխավ շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 06:56, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, քանի որ այդպես էլ չհասկացա, թե ինչ պետք է անեմ, որ այդ ծանոթագրությունների մեջ գտնվող նշումները դառնան առանձին նշումներ, ապա չթարգմանված մասերը հանեցի (եթե դրանք միայն նշում-բացատրություն լինեին, ապա դա հասկանալի կլիներ, ուղղակի կփոխեի կոդը, սակայն դրանք միայն բացատրություններ չեն, այլ աղբյուր, ինչին ի հավելումն մեջբերած է այն հայտվածը, որից օգտվել է)։ Դեմ չե՞ս։--Նուբեռելլա 💬 09:34, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, ներողամիտ եղիր ուշ պատասխանի համար, սակայն մոտեցումդ ինձ համար գոնե ամենահեշտ ճանապարհ ընտրելն էր, այնինչ հնարավոր էր այլ ճանապարհով գնալ, և ես սիրով կօգնեի այդ հարցում, միայն անհրաժեշտ է թարգմանել այդ հատվածները:--∑ίγμα (քնն.) 10:09, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Հ.Գ. Խոսքը այսպիսի «Նշումներ» բաժին ստանալու մասին էր, որը հիմա ես անում եմ Գեորգ Կանտոր հոդվածում:--∑ίγμα (քնն.) 10:13, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, հասկանալի է, թե ինչ էիր ուզում։ Բանն այն է, որ դրանք ուղղակի բացատրություններ են, իսկ իմ այդ ծանոթագրությունները բացատրություն չէին, այլ մեջբերումներ գրքից, որոնք օգտագործվել էին որպես աղբյուր։ Ես թողել եմ աղբյուրը, սակայն ջնջել մեջբերումը։ Կարծում եմ սա այդքան էլ սկզբունքային չէ :) Շնորհակալ եմ այնուամենայնիվ։ Հաջորդ անգամ կփորձեմ հոդվածներիս մեջ դրանք կամ չօգտագործել, կամ էլ թարգմանված տարբերակը գտնել և մեջբերել (հնարավոր է, որ հեղինակի միտքը չկարողանամ ամբողջությամբ ճշգրիտ ներկայացնել)։ Շնորհակալ եմ օգնության համար։--Նուբեռելլա 💬 07:24, 8 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Հայկ ջան, նոր և հին մակեդոնացիների սահմանումը նշումների տեսքով տվել եմ հենց հոդվածի սկզբում։--Նուբեռելլա 💬 09:48, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, քանի որ այդպես էլ չհասկացա, թե ինչ պետք է անեմ, որ այդ ծանոթագրությունների մեջ գտնվող նշումները դառնան առանձին նշումներ, ապա չթարգմանված մասերը հանեցի (եթե դրանք միայն նշում-բացատրություն լինեին, ապա դա հասկանալի կլիներ, ուղղակի կփոխեի կոդը, սակայն դրանք միայն բացատրություններ չեն, այլ աղբյուր, ինչին ի հավելումն մեջբերած է այն հայտվածը, որից օգտվել է)։ Դեմ չե՞ս։--Նուբեռելլա 💬 09:34, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կարո՞ղ եմ խնդրել, որ <հեգեմոնիա> և <թրուրաքոս> բառերը նույնպես comment-ով բացատրեք։ Շնորհակալություն --Avagyanasya (քննարկում) 07:49, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Avagyanasya ջան, իհարկե, հեգեմոնիան Արված է, բայց «թրուրաքոս»-ի ճշգրիտ բացատրության հարցում կարող ե՞ք օգնել, ինչքանով ես եմ տեղյակ ուղղակի կառավարիչն է, սակայն հայկական աղբյուրներում բան չգա, իսկ իմ աղբյուրում չի բացատրում իմաստը։ Կանխավ շնորհակալություն :--Նուբեռելլա 💬 14:21, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, գուցե «ամրոցապետ»։ Կարծում եմ բացատրության կարիք ունեն նաև «տրիերներ, հիպոլիտ, սատրապ, աղեմոս» բառերը նույնպես։ Շնորհակալ եմ --Avagyanasya (քննարկում) 15:25, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Avagyanasya ջան, բացի աղեմոսը բոլորն Արված է, իսկ դա ուղղակի փոխարինեցի, որ շատ տերմինաշատ հոդված չստացվի ։Դ Անչափ շնորհակալ եմ նաև հոդվածի վրա տարվող աշխատանքի համար:--Նուբեռելլա 💬 17:28, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, քեզ ենք շնորհակալ այսպիսի ծավալուն հոդվածի համար։ Ես պարզապես փորձում եմ օգնել, որ այն ընտրվի։--Avagyanasya (քննարկում) 18:13, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կարո՞ղ եմ խնդրել, որ <հեգեմոնիա> և <թրուրաքոս> բառերը նույնպես comment-ով բացատրեք։ Շնորհակալություն --Avagyanasya (քննարկում) 07:49, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման փուլն անցավ: Տեղափոխվում է քվեարկության:--∑ίγμα (քնն.) 18:11, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Գեորգ Կանտոր (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Հունիսի 18, 2020 - Հուլիսի 18, 2020 |
---|
Հոդվածը գնահատման ներկայացրել եմ նաև անցած տարի։ Քանի որ ոչ մի արձագանք չկար, էլի եմ ներկայացնում ։Ճ։ Հույս ունեմ՝ հաջորդ տարի էլի չեմ ներկայացնի։ Եթե գոնե ասեք, որ շատ վատն ա, խոսք եմ տալիս չեմ ներկայացնի :D։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:24, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
Աշոտ ջան, ՀՍՀ-ից մասեր դեռ մնացե՞լ են, թե՞ կարող ենք հանել կաղապարը:--TonJ (քննարկում) 03:43, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Վերնագիրը, TonJ ջան ։Դ։ Թողել եմ, որովհետև միակ հայերեն աղբյուրն էր։ Երևի կարող ենք տեղափոխել Գրականություն բաժնի մեջ։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 03:49, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հիանալի լուծում:)--TonJ (քննարկում) 14:33, 18 Հունիսի 2020 (UTC)[reply]
ԱշոտՏՆՂ ջան, վստահ եմ՝ թեման քիչ մարդկանց է հետաքրքրում, ինչի պատճառով էլ արձագանքները քիչ են։ Հոդվածը լավ վիճակում է․ մտա հոդված, վիզուալ խմբագրիչը միացրի, որ մանր-մունր անուշադրական բաներ ուղղեմ, այդպես էլ բան չգտա ։Դ Շնորհակալ եմ նման հոդվածի ստեղծման համար, կսպասեմ հաջորդ փուլին։--Նուբեռելլա 💬 11:24, 22 Հունիսի 2020 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, նայեցի հոդվածը, որոշ խմբագրումներ կատարեցի, կարծում եմ՝ արժանի է կարգավիճակի հավակնելու: Շնորհակալություն կատարած աշխատանքի համար:--∑ίγμα (քնն.) 21:19, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն խմբագրումների համար, ∑ίγμα ջան։ --ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:56, 12 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
3 փաստարկված Դեմ ձայնով հոդվածը չի անցնում քվեարկության փուլ և կարող է վերառաջադրվել էական փոփոխություններից հետո միայն:--∑ίγμα (քնն.) 02:45, 8 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Հունիսի 8, 2020 - Հուլիսի 7, 2020 |
---|
Գնահատման եմ ներկայացնում «Համաշխարհային ժառանգություն» նախագծի ընթացքում ստեղծված Սիքստինյան կապելլայի որմնանկարների ցանկ հոդվածը: Գնահատման փուլից հետո հոդվածը հավակնելու է Ընտրյալ ցանկի կարգավիճակին: Ակնկալում եմ առողջ քննարկում: --Soghomon Matevosyan (քննարկում) 18:57, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Soghomon Matevosyan, Հիսուսի պատմություններից (հյուսիսային պատ) հատվածի երրորդ որմնանկարը՝ Առաջին առաքյալների կոչումը որտեղի՞ց եք գրել, մտացածին է, հորինվա՞ծ, թե որևէ տեղից պատճենած. աղբյուր չկա այդտեղ: Նույնը՝ Քարոզ լեռան վրա, Քրիստոսի մկրտություն, Կարմիր ծովի անցուղի, Ծագում Սինա լեռից. եթե աղբյուրներ չներկայացվեն, բնականաբար դրանք հեռացվելու են հոդվածից: Բացի այդ կան վատ թարգմանված հատվածներ, տառասխալներ: Հոդվածը խիստ վերանայման կարիք ունի: --Valen1988 (քննարկում) 20:09, 8 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ աղբյուրների բացակայությունը մատնանշելու համար, ես դրանք ավելացրեցի: Իսկ ինչ վերաբերվում է վատ թարգմանություններին կխնդրեի նշել դրանք Valen1988 ջան: Ես անընդհատ ստուգում եմ, բայց եթե բաց թողումներ կան կշտկեմ անպայման: Կանխավ շնորհակալություն:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:10, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հոդվածի նախաբանը պետք է լինի ոչ թե Սիքստինյան կապելլայի մասին, այլ որմնանկարների մասին ընդհանուր տեղեկության, բացի այդ արդյո՞ք հոդվածի հեղինակը անցել է հոդվածի վրայով և ուղղել սխալները մինչ գնահատման ներկայացնելը։ Ես խիստ կասկածում եմ։--Սամվելքննարկում 07:20, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, նախաբանը փոխեցի, իսկ ինչ վերաբերվում է հեղինակի կողմից հոդվածի վրայով անցնելու, ապա ասեմ, որ հոդվածի վրա անընդհատ անցնում եմ և այս փուլը հենց լավ առիթ է, որ տեղեկացվում է մասնակցին իր սխալների մասին և օգնում է, որ խմբագիրը ավելի լավ խմբագրել սովորի: Շնորհակալ եմ շատ դրանք մատնանշելու համար:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:10, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- « Այս երեք տեսարանները պատկանում են Բաջո դ'Անթոնիո Տուչչիի խոզանակին..» - արդյո՞ք խոզանակը ճիշտ ընտրված բառ է:--TonJ (քննարկում) 07:50, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- TonJ ջան, խոզանակը նույնպես օգտագործվում է, բայց այն կփոխարինեմ վրձնով: Շնորհակալ եմ մատնանշելու համար:--Soghomon Matevosyan (քննարկում) 08:10, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Իմ կարծիքով «Լրացուցիչ տվյալներ» սյան տողերում չափազանց շատ տեղեկատվություն է գրված։ Չեմ ասում, որ այդ հանգամանքը վատ է, պարզապես կարելի է նշված վանդակներում տեղադրված բովանդակությունը կրճատել կամ տեղափոխել համապատասխան հոդվածներ։ Նկատի ունեմ տվյալ նկարների վերաբերյալ հոդվածներ տեղափոխել, եթե այդպիսիք կան։--Գարդմանահայ (քննարկում) 09:47, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Միգուցե մանրախնդիր թվամ, սակայն որոշ փոքր հարցերի անդրադառնամ։ Հոդվածում առկա որոշ բառեր ես կփոխարինեի այլ բառերով։ Օրինակ «․․․Որմանկարները դասավորված են ժամանակագրական կարգով․․․», այլ «․․․Որմանկարները դասակարգված են ժամանակագրական կարգով․․․»։ Կամ օրինակ ներքին հղում եք դրել Դանիել հոդվածին (դեռ գրված չէ), սակայն նախադասության մեջ նրան անվանել եք Դանիելե։ Միգուցե նրան այդպես էլ են անվանում։ Եթե այո, ապա խնդիր չեմ տեսնում։ Իհարկե, կարող եմ ինքս ուղղել նման բաները, սակայն երևի թե ավելի ճիշտ կլիներ, Դուք մեկ անգամ ևս մանրամասն կարդաք հոդվածը՝ վերացնելով մատնանշածս թերությունները (եթե իհարկե դրանք թերություն եք համարում)։--Գարդմանահայ (քննարկում) 09:55, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հոդվածի ներքևում տեղադրել եք Վիքիպահեստ տանող հղում, որը տանում է Վատիկան քաղաքի կատեգորիան։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի ՎՊԵ կաղապարում Վատիկան քաղաքը փոխել Sistine Chapel-ով։ Ես իհարկե այդ փոքր ուղղումը կարող եմ անել, բայց քանի որ հնարավոր է նմանատիպ դրվագներ էլի լինեն, Դուք այս մասով նույնպես ևս մեկ անգամ ուսումնասիրեք հոդվածը։--Գարդմանահայ (քննարկում) 10:00, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հոդվածի ամենասկզբում պետք է ներքին հղում լինի Սիքստինյան կապելլա հոդվածին։ Վերջիվերջո հենց Սիքստինյան կապելլայի մասին է։--Գարդմանահայ (քննարկում) 10:10, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Գարդմանահայ ջան, շնորհակալ եմ թերությունները մատնանշելու և առաջարկների համար: Տեղեկացնեմ Ձեզ, որ ցավոք Սիքսինյան կապելլայի առանձին որմնանկարների մասին հոդվածներ չկան հայերեն վիքիպեդիայում (բացառությամբ Ահեղ դատաստանի), այդ իսկ պատճառով «Լրացուցիչ տվյալներ» սյան հատվածում ցանկացել եմ մանրամասնորեն նկարագարել որմնանկարը: Բայց կաշխատեմ թեթևացնել այնտեղ եղած տեղեկատվությունը: Վիքիպահեստ տանող հղումը փոխարինել եմ: Նախաբանում Սիքստինյան կապելլայի հոդվածին հղում տվել եմ:--Soghomon Matevosyan (քննարկում) 10:20, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Այնքան լավ կլիներ, որ մինչև գնահատման ներկայացնելը հեղինակն ուսումնասիրեր բիբլիական ավանդապատումները, որ օրինակ «Գողիաթը» չվերածվեր Գոլիաթի, կամ էլ ավելի լավ կլիներ, եթե Աստվածաշնչյան մեջբերումները հենց հայերեն թարգմանություններից տեղադրվեին և ոչ թե հեղինակն ինքը թարգմաներ։ Բացի այդ, լավ կլիներ, որ պահպանվեին նաև հոդվածի կառուցվածքի կանոնները, երբ Գրականություն բաժինը գրվում է Ծանոթագրություններից հետո։ Էլ չեմ ասում կետադրական սխալների մասին, որոնք ուղղակի հպանցիկ նայելով, աչքս միանգամից ֆիքսել է։--Armen (քննարկում) 13:28, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Armen ջան մատնանշված թերությունների համար: Ինչպես վերևում արդեն ասվել է «Լրացուցիչ տվյալներ» սյան մեջ տեղեկատվությունը շատ է, ես ներկայումս աշխատում եմ այն «թեթևացնելու» ուղղությամբ: Այդ ընթացքում նաև կետադրական նշանների, ինչպես նաև Աստվածաշնչից մեջբերումների պահով բարձրացված անհանգստությունը կլուծվի: Ծանոթագրությունները բերվել է Գրականությունից առաջ:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:43, 9 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Դեմ, օրեր առաջ էի պիտակել, նշելով, որ կան լիքը սխալներ: Այսօր կրկին նայեցի. սխալները դեռևս շատ-շատ են: Հոդվածագիրը ընդամենը որոշ մասեր էր հեռացրել չգիտես ինչու, մինչդեռ պետք էր ընդամենը ուղղել: Ուստի հորդորս է, որ նախքան գնահատման ներկայացնելը, վստահ լինել, որ հոդվածն անթերի է, ոչ թե այսպիսի տեսքով: --Valen1988 (քննարկում) 20:33, 13 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Valen1988 ջան, նախ սկսեմ հոդվածը քո կողմից պիտակելուն։ Հոդվածը պիտակել էիք 17 հատ հղումներ չբացելու համար, բայց պարզվեց, որ դրանցից 12 հղումը բացվում է, այսինքն առանց ստուգելու թվեր եք գրել հղումների, որոնք իբր չեն բացվում։ Երկրորդ, եթե գնահատման քննարկումները կարդացել եք, ապա այնտեղ գրված է, որ լրացուցիչ սյան մեջ տեղեկատվությունը շատ է, ես էլ այն թեթևացրել եմ։ Երրորդը ամենասկզբում գրել էիք որ վատ թարգմանություն է, սակայն երբ ձեզ հարցրեցի թե որտեղ եք տեսնում վատ թարգմանություն այդպես էլ որևէ օրինակ չբերեցիք։ Գնահատման փուլը հատուկ ստեղծված է թերությունների մատնանշման և դրանց շտկման համար, ոչ թե դեմ/կողմ քվեարկելու համար։ Ձեր կողմից նշված թերությունները ուղղվել են, եթե կան նորեր գրեք դրանք ես անպայման կշտկեմ։--Soghomon Matevosyan (քննարկում) 06:24, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Soghomon Matevosyan, եթե հոդվածը դրված է գնահատման, դրանից պետք է եզրակացնել, որ այն անթերի է ու միայն մեկ-երկու վրիպակ կարող է լինել, մինչդեռ ծայրեիծայր սխալներով է՝ կետադրական, ուղղագրական, քերականական, թարգմանական: Ասում եք մատնանշեք սխալները. մատնանշում եմ՝ ահա՛: Իսկ ինչ վերաբերում է իմ՝ թարգմանական սխալները նշելուն՝ կասեմ, որ ինձ համար ավելի հեշտ է զրոյից գրել, քան ողջ տեքստը ձեզ նշել ու ուղարկել: Որպես օգնություն սա եմ ուղարկում. ցանկության դեպքում կարող եք օգտվել: --Valen1988 (քննարկում) 06:59, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հ.Գ. Որպեսզի նայողների մոտ թյուր ընկալում չլինի, թե որտեղից է վատ թարգմանություն, եթե ոչ մի լեզվի կապված չէ, նշեմ, որ ռուսերենից հատ-հատ բոլոր որմնանկարների հոդվածներից է թարգմանված, և իտալերենից, ինչպես նշել է մասնակիցը: --Valen1988 (քննարկում) 07:13, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Փաստորեն, ոչ մի թերություն չեք նշում, հատկապես թարգմանության հետ կապված: Եթե ընթացքում հայտնվեն խնդրեմ իմաց արեք՝ կշտկեմ: Իսկ ձեր մատնանշված թերությունները ուղղված են՝ սկսած այսպես ասած չբացվող հղումներով (որոնք իմ մոտ բացում էին) և վերջացրած, որոշ որմնանկարների նկարագրություններում աղբյուրների ավելացմամբ: Շնորհակալ եմ յուրաքանչյուր հոդվածի նկատմամբ Ձեր այսքան հոգատար վերաբերմունքի համար:--Soghomon Matevosyan (քննարկում) 07:22, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Դեմ, Հարգելի՛ Սողոմոն, դժվար չէր հոդվածը ևս մեկ անգամ «անծանոթի աչքով» կարդալ: «Պատմության սկիզբը սկսում է երկրորդ պլանի աջ հատվածից..» մի՞թե սա անհեթեթություն չէ: Բացթողումների մասին արդեն ասվել է վերևում, խնդրում եմ ուշադրություն դարձնեք նաև հոլովներին և որոշիչ հոդերին: Ցավոք, այս վիճակում հոդվածը պատրաստ չէ մյուս փուլին:--TonJ (քննարկում) 05:58, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
- TonJ ջան, վերևում արդեն գրել եմ, որ գնահատման փուլը հատուկ ստեղծված է թերությունների մատնանշման և դրանց շտկման համար, ոչ թե դեմ/կողմ քվեարկելու համար։ Ցանկացած թերություն հոդվածի հետ կապված այս փուլի ընթացքում շտկվում է։ Ես շատ ուրախ եմ, որ հոդվածը այսքան ուշադրության կենտրոնում է հայտնվել և քեզ պես լիքը խմբագիրներ այն կարդացել և սխալները մատնանշել են։ «Պատմության սկիզբը սկսում է երկրորդ պլանի աջ հատվածից..» այս նախադասության հետ կապված ասեմ, որ անհեթեթություն չէ, քանի որ յուրաքանչյուր որմնանկար որը վերաբերվում է Մովսեսի և Քրիստոսի կյանքի պատմություններին, կազմված են մի քանի դրվագներից, այդ իսկ պատճառով նախադասության իմաստը ցույց տալ այն դրվագը, որով սկսվում է որմնանկարում պատկերված պատմությունների հերթականությունը։ Ինչ վերաբերվում է հոլովներին և որոշիչ հոդին, մինչև այս փուլի ավարտը դրանք ուղղված կլինեն։--Soghomon Matevosyan (քննարկում) 06:24, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Ողջույն: Կանոններ հորինելու փոխարեն խնդրում եմ կարդալ կանոնները: Շնորհակալ եմ:--TonJ (քննարկում) 06:34, 14 Հունիսի 2020 (UTC)[reply]
Կարևոր է՝ Հարգելինե՛ր TonJ և Valen1988, Ձեր կարծիքներում փոփոխություններ չկա՞ն. խնդրում եմ հստակեցնել մինչ գնահատման ժամկետի ավարտը, քանի որ մոտենում է գնահատման ավարտը, իսկ երկու փաստարկված դեմ ձայնով հոդվածը քվեարկության փուլ չի անցնում:--∑ίγμα (քնն.) 09:49, 26 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Ողջույն, ∑ίγμα: Ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Ես տեսնում եմ, որ այստեղ կան վատ թարգմանություններ և մտքի ոչ սահուն ձևակերպումներ: Օրինակ՝ «Նկարում նրանց ձեռքերը չեն դիպչում, ինչը Միքելանջելոն մեկնաբանում է, որ դա նշանակում է...», «Էրիթրեան նստած է քարե կամ մարմար գահի վրա..» և այլն, կետադրության մասին չեմ խոսում: Հոդվածը լրջորեն չի վերանայվել:--TonJ (քննարկում) 10:44, 26 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Ողջույն, հարգելի՛ ∑ίγμα, ո՛չ, դեռևս թարգմանական սխալներներ կան հոդվածում: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 16:16, 26 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հոդվածի մի քանի բաժին ստուգելուց և որոշ ուղղումներ կատարելուց հետո իմ կարծիքով այս տեսքով ցանկը իմաստ չունի քվեարկության փուլ ուղարկել։ Ես Դեմ եմ քվեարկում քվեարկության փուլ ուղարկելուն։--Գարդմանահայ (քննարկում) 19:07, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման փուլն անցել է բարեհաջող, շուտով կառաջադրեմ ընտրյալ հոդվածի քվեարկության--Նուբեռելլա 💬 07:33, 1 Հունիսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Կեսարի քաղաքացիական պատերազմ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Մայիս 1, 2020 - Մայիսի 31, 2020 |
---|
Ողջույն, հարգելի վիքհամայնք։ Վերջերս իմ կողմից ստեղծված հոդվածներից մեկը՝ Կեսարի քաղաքացիական պատերազմի մասին պատմող հոդվածը, առաջադրում եմ գնահատման՝ վստահ լինելով, որ միասին այն կդարձնենք էլ ավելի կատարյալ։ Այդ հարցում ինձ կօգնեն Ձեր ավելի պրոֆեսիոնալ կարծիքները, քննադատությունները, որոնց լսել, հավաստիացնում եմ, շատ եմ ցանկանում։ Հոդվածի վրա աշխատել եմ ավելի քան 1 ամիս։ Գնահատումը հաջող անցնելու դեպքում հավակնում է ներկայացվել ընտրյալ հոդվածի կարգավիճակի քվեարկության։ Կանխավ շնորհակալ եմ, սպասում եմ կրածիքների :) --Նուբեռելլա 💬 07:54, 1 Մայիսի 2020 (UTC)[reply]
Ողջույն: «Դեպի Բրունդիզիա գնալու ճանապարհին Կեսարը հանդիպում է Ցիցերոնին, որի հանդեպ շատ սիրալիր է վարվում՝ չնայած նրա դիրքորոշմանը» մտքի նշանակալիությունը չեմ հասկանում, ու եթե թեկուզ նշանակալի է՝ աղբյուրի կարիք ունի:--TonJ (քննարկում) 11:44, 1 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Ողջույն TonJ ջան, աղբյուրն ավելացված է, իսկ նշանակալիության վերաբերյալ նշեմ, որ դա առանձնահատուկ գրել եմ, որպեսզի հոդվածում ակնառու դառնա Կեսարի կիրառած «գթասրտության քաղաքականությունը», ոչ թե ուղղակի նշվի դրա առկայության մասին։ Խնդրում եմ հաստատիր, որ թերությունն ուղղված է։ Շնորհակալություն ^^ --Նուբեռելլա 💬 15:47, 1 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Կարծում եմ՝ պատմաբանները ու ոլորտի մասնագետները պետք է նայեն հոդվածը: Շնորհակալություն ավելացնելու համար:--TonJ (քննարկում) 06:27, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Համամիտ եմ։ --Նուբեռելլա 💬 08:59, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Կարծում եմ՝ պատմաբանները ու ոլորտի մասնագետները պետք է նայեն հոդվածը: Շնորհակալություն ավելացնելու համար:--TonJ (քննարկում) 06:27, 2 Մայիսի 2020 (UTC)[reply]
Նուբեռելլա կարդացել եմ միայն հոդվածի Նախապատմություն բաժինը։ Շարահյուսությունը թերի է։ Շուտով բառը շատ է կիրառվում, ընդ որում իրար հաջորդող նախադասություններում ևս, օրինակ․
Soghomon Matevosyan (քննարկում) 05:03, 3 Մայիսի 2020 (UTC)[reply]- Ողջույն, հարգելի Soghomon Matevosyan, շնորհակալ եմ թերությունները մատնանշելու համար։ «Շուտով»-ների մասով համամիտ եմ, անհրաժեշտ փոփոխությունը Արված է։ «Այստեղ առաջարկում եմ վտանգ բառից հետո դրվի ստորակետ, շոտով և Կեսար բառերին փոխարինել որից հետո նրա»․ սրա վերաբերյալ ուզում եմ նշել, որ Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունները այդ երկու լեգեոնը հետ կանչելու պատճառով չէ, որ վատացել էին․ դա պայմանավորված էր այլ հանգամանքներով, դրա համար մի փոքր այլ կերպ եմ ձևակերպել։ Խնդրում եմ հաստատիր, որ թերությունն ուղղված է։ Կանխավ շնորհակալություն։ --Նուբեռելլա 💬 06:03, 3 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Թերությունները ուղղված են, ահռելի աշխատանք է կատարվել:--Soghomon Matevosyan (քննարկում) 18:01, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Եթե տվյալ բառին հաջորդող բառն սկսվում է ձայնավորով, ապա այդ բառն ստանում է «ն» հոդ: Հոդվածում նմանատիպ սխալները շատ-շատ են:
- «որը ամուսնանում է», «հարաբերությունները ակնհայտ» ...:--Angelixus (քննարկում) 10:50, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Հարգելի Angelixus, խնդրում եմ վերընթերցիր այս գրքի 41-րդ էջի առաջին տողերը, որտեղ ասվում է, որ և՛ ը-ն, և՛ ն-ն ընդունելի են։ Շնորհակալ եմ դիտարկման համար։--Նուբեռելլա 💬 14:19, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Հարգելի՛ Նուբեռելլա, սովորաբար տեքստն ավելի գրագետ դարձնելու համար օգտագործում են իմ ասած տարբերակը: Ը-ի փոխարեն գործածվում է «ն» հոդը, որպեսզի երկու բառերի միջև արտասանական դադար չլինի, դրանք արտասանվեն միասին, սերտ: Բացի այդ կարող եք ուսումնասիրել այս հոդվածը:--Angelixus (քննարկում) 16:16, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Angelixus ջան, կարծում եմ՝ ը կամ ն հոդը գործածելը տեքստի գրագիտությունը չի արտահայտում, քանի որ ընդհանուր վերցրած երկուսն էլ ճիշտ են, սակայն հոդվածը նորից կվերընթերցեմ և կաշխատեմ փոփոխություններ կատարել։ Շնորհակալություն։ :) --Նուբեռելլա 💬 16:22, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն փոխըմբռնման համար:--Angelixus (քննարկում) 16:29, 6 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Արված է, Angelixus ջան։--Նուբեռելլա 💬 06:06, 7 Մայիսի 2020 (UTC)[reply]

Ես առաջարկում եմ բայերը գրել վաղակատար/անկատար ձևաբայերով: Օր.՝ «Շուտով x-ը զորք ուղարկեց ————> զորք է ուղարկում», «Պոմպեոսը զոհվեց Ֆարսալոսի ճակատամարտից շուրջ 2 ամիս անց —————> ...զոհվել էր...»: Շնորհակալություն:--TonJ (քննարկում) 09:57, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Արված է, TonJ ջան։--Նուբեռելլա 💬 20:32, 17 Մայիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Այստեղ գտնվում են ավարտված քննարկումներ։ Խնդրում ենք, փոփոխություններ չմտցնել։ Արդյունքը՝ Հոդվածի գնահատման փուլը անցել է դրական, ներկայացնում եմ լավ հոդվածի քվեարկության --Nooberella (քննարկում) 15:09, 24 Ապրիլի 2020 (UTC)[reply]
- Մելիքգյուղ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | Մարտի 22, 2020 - Ապրիլի 21, 2020 |
---|
Ողջույն, հարգելի վիքհամայնք։ Բարելավել եմ Մելիքգյուղի մասին պատմող հոդվածը։ Փորձել եմ ամբողջացնել գյուղի մասին եղած տեղեկությունները և ստեղծել որակյալ հոդված։ Կարծում եմ այս 30 օրվա ընթացքում կարող ենք հոդվածը էլ ավելի բարելավել և հասցնել բարձր մակարդակի։ Հատկանշական է, որ Մելիքգյուղի մասին հոդվածը բարելավելով՝ փորձել եմ նոր ավանդույթ ձևավորել՝ սկսել բարելավել Հայաստանի բնակավայրերի մասին պատմող վատ հոդվածները։ Սիրով սպասում եմ առողջ քննադատության և կարծիքների։ --Nooberella💬 18:23, 22 Մարտի 2020 (UTC)[reply]
գրված է ըստ 2008 թ. մարդահամարի տվյալներ, ուղղակի Հայաստանում 2008 թվականին չի անցկացվել մարդահամար, 2011-ին է եղել (ինքս էլ մասնակցել եմ), փորձեից գտնել Արագածոտնի մարզի տվյալները չգտա, պետք է ճշտվի ու փոխվի այդ մասը: --ERJANIK (քննարկում) 13:06, 24 Մարտի 2020 (UTC)[reply]
- Ողջույն, ERJANIK ջան, անկեղծ ասած այդ տվյալը կար մինչև իմ բարելավելը, կարող ես նայել այստեղ՝ տեղեկաքարտում։ Եթե կարող ես օգնել նոր՝ թեկուզ 2011 թվականի տվյալներ գտնել, շորհակալ կլինեմ։--Nooberella💬 16:22, 24 Մարտի 2020 (UTC)[reply]
- ՀԳ. Կարծում եմ գտա։ Ըստ սրա` կա 999 մշտական բնակիչ։ Կարծում եմ սա ավելի ճիշտ է։ --Nooberella💬 20:43, 24 Մարտի 2020 (UTC)[reply]
- հա ապրես ճիշտ թվեր են։--ERJANIK (քննարկում) 14:57, 25 Մարտի 2020 (UTC)[reply]
- ՀԳ. Կարծում եմ գտա։ Ըստ սրա` կա 999 մշտական բնակիչ։ Կարծում եմ սա ավելի ճիշտ է։ --Nooberella💬 20:43, 24 Մարտի 2020 (UTC)[reply]
- Հոդվածն իսկապես շատ որակյալ է, բայց արդյո՞ք որևէ գյուղի մասին հոդվածը պետք է լինի ընտրյալ/լավ հոդվածների շարքում: Ինձ թվում է, որ այդ մակարդակին պատկանող հոդվածները պետք է ավելի հանրաճանաչ լինեն ողջ աշխարհին: (Զուտ իմ կարծիքն է): Համենայն դեպս հոդվածի վրա բազմաչարչար աշխատանք է կատարվել:--Angelixus (քննարկում) 17:25, 27 Մարտի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ կարծիքի և աշխատանքս գանհատելու համար Angelixus ջան։ Անկեղծ ասած ես էլ էի սկզբից նույն կարծիքին, սակայն մի շարք լեզուների լավ/ընտրյալ հոդվածների ցանկը ուսումնասիրելուց հետո իմ համար պարզ դարձավ, որ հոդվածի նշանակալիությունը այնքան կապ չունի, ինչքան որակը։ Շնորհակալություն։ --Nooberella💬 06:16, 28 Մարտի 2020 (UTC)[reply]
- Հոդվածի թեման չի որոշում հոդվածի կարգավիճակը, այլ տվյալ կարգավիճակի համար նախատեսված որկան է որոշում։ Այսինքն բնակավայրի մասին հոդվածը նույնպես կարող է կարգավիճակ ստանալ։ --Գարդմանահայ (քննարկում) 16:59, 7 Ապրիլի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ կարծիքի և աշխատանքս գանհատելու համար Angelixus ջան։ Անկեղծ ասած ես էլ էի սկզբից նույն կարծիքին, սակայն մի շարք լեզուների լավ/ընտրյալ հոդվածների ցանկը ուսումնասիրելուց հետո իմ համար պարզ դարձավ, որ հոդվածի նշանակալիությունը այնքան կապ չունի, ինչքան որակը։ Շնորհակալություն։ --Nooberella💬 06:16, 28 Մարտի 2020 (UTC)[reply]
Քվեարկության փուլ չի անցնում: Անարձագանք է:--∑ίγμα (քնն.) 17:30, 14 Մարտի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման ժամկետները | Փետրվարի 8, 2020 - Մարտի 10, 2020 |
---|
Գնահատման եմ ներկայացնում Աորտալ անբավարարություն հոդվածը --Poghosyan97 (քննարկում) 11:50, 8 Փետրվարի 2020 (UTC)
- Poghosyan97ջան, շնորհակալ եմ կատարած աշխատանքի համար: Հոդվածում կատարել եմ որոշ փոփոխություններ, եթե ինչ-որ հարցեր առաջանան դրանց հետ կապված, սիրով կպատասխանեմ: Սիրով՝--Գևորգ💬 20:54, 8 Փետրվարի 2020 (UTC)
- Գևորգ ջան, քեզ նույնպես շնորհակալություն --Poghosyan97 (քննարկում) 05:42, 9 Փետրվարի 2020 (UTC)
- Հատուկ կարծիքներ, մեկնաբանություններ, չեղարկումներ
Ուզում եմ հրավիրել ադմինների ուշադրությունը ու նաև արձանագրել, որ այս պահի դրությամբ հոդվածի գնահատման փուլը համարվում է անարձագանք, քանի որ ուղղումներ անելն ու դրա մասին տեղյակ պահելը գնահատման ենթաէջում դեռևս չի կարող համարվել արձագանք հոդվածի որակական ցուցանիշների վերաբերյալ: Խորին հարգանք հոդվածագրի աշխատանքին, սակայն այս պահին իրավիճակն այսպիսին է:--∑ίγμα (քնն.) 22:12, 4 Մարտի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Գնահատման ժամկետները | Հունվարի 19 8, 2020 — փետրվարի 18, 2020 |
---|
Ողջույն: Գնահատման եմ ներկայացնում «Հայոց պատմություն նախագծի» շրջանակներում իմ կողմից ստեղծված հոդվածը: Կարծում եմ, որ հոդվածը գնահատումից հետո կարող է հավակնել ընտրյալ ցանկի կարգավիճակին: --Soghomon Matevosyan (քննարկում) 18:36, 19 Հունվարի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan, շնորհակալություն այսպիսի ընդարձակ և որակյալ բովանդակությամբ ցանկ ստեղծելու համար։ Հոդվածում կատարել եմ որոշակի փոփոխություններ, հիմնականում՝ վիքիֆիկացում։ Իմ կարծիքով նախաբանը փոքր ինչ մեծ է։ Իհարկե, սա զուտ իմ կարծիքն է, որը չի արժեզրկում կատարված աշխատանքը։ Քարտեզների օգտագործման մասով նույնպես դրական եմ գնահատում․ նկատելի է, որ մեծ աշխատանք է արված)։ Քարտեզների ճշգրտության մասով չեմ կարող գնահատական տալ, քանզի չեմ ստուգել։ Առաջարկում եմ արտաքին հղումներ բաժնից հեռացնել http://www.armenianhighland.com/ կայքը, քանի որ այն այլ ուղղվածություն ունի (հայկական մշակույթ, Անի քաղաքի պատմություն, նկարիչների, գրողների կենսագրություն և այլն)։ Նաև առաջարկում եմ ենթաբաժինների վերնագրերից ներքին հղումը հեռացնել և ենթաբաժնի վերնագրի տակ տեղադրել դեպի հիմնական հոդված տանող հղումը։ Այսպես՝
=== Աղձնիք նահանգ ===
{{Հիմնական|Աղձնիք}}--Գարդմանահայ (քննարկում) 13:53, 13 Փետրվարի 2020 (UTC)
- Հարգելի Գարդմանահայ: Շնորհակալ եմ շատ՝ փոփոխությունների, առաջարկի և կարծիքի համար:--Soghomon Matevosyan (քննարկում) 13:59, 13 Փետրվարի 2020 (UTC)
- Հարգելի՛ Soghomon Matevosyan, շնորհակալություն կատարած աշխատանքի համար, սակայն համամիտ եմ Գարդմանահայի հետ. ներածական մասը շատ մեծ է (3024 նիշ, այնինչ ցանկալի չափսը 1000 նիշ է) և անհրաժեշտ է անհրաժեշտ միջամտություններ, որոնք հեղինակից լավ, երևի, ոչ ոք չի անի:--∑ίγμα (քնն.) 15:37, 14 Փետրվարի 2020 (UTC)
- Հ.Գ. Հոդվածի ծավալները կարելի է չափել հետևյալ եղանակով՝
- Ակտիվացում՝ Նախընտրություններ -> Գադջեթներ -> Տարբեր վիճակագրական փաստեր հոդվածի մասին:
- Օգտագործում՝ Էջի վերևում Ավելին -> Վիճակագրություն--∑ίγμα (քնն.) 15:38, 14 Փետրվարի 2020 (UTC)
Հարգելի՛ Գարդմանահայ և ∑ίγμα, Ձեր առաջարկները ընդունվել է և կատարվել է շտկումներ Մեծ Հայքի գավառների ցանկ հոդվածում։ Շնորհակալ եմ կատարված աշխատանքի վերաբերյալ Ձեր կարծիքների համար։--Soghomon Matevosyan (քննարկում) 07:13, 16 Փետրվարի 2020 (UTC)
- Soghomon Matevosyan ջան, շնորհակալություն եմ հայտնում կատարած ահռելի աշխատանքի համար: Քանի որ հոդվածը ստեղծվել և բարելավվել է «Հայոց պատմություն նախագծի» շրջանակներում, ժամանակ առ ժամանակ փոփոխություններ/ուղղումներ եմ կատարել հոդվածում: Եթե կատարած փոփոխությունների հետ համաձայն չես, սիրով կպատասխանեմ հարցերիդ: Ըստ իս՝ արժանի հոդված է:--Գևորգ💬 18:05, 17 Փետրվարի 2020 (UTC)
- Գևորգ💬 ջան, հարցեր չկան, շնորհակալ եմ շատ կատարածդ աշխատանքի համար:--Soghomon Matevosyan (քննարկում) 09:01, 18 Փետրվարի 2020 (UTC)
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։