Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես

Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես (անգլ.՝ Robert Thorburn Ayton Innes; նոյեմբերի 10, 1861(1861-11-10)[1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 13, 1933(1933-03-13)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի աստղագետ։

Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1861(1861-11-10)[1]
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 13, 1933(1933-03-13)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ՀԱՀ[2]
Մասնագիտությունաստղագետ
ԱշխատավայրՅոհանեսբուրգի աստղադիտարան
Պարգևներ և
մրցանակներ
 Robert Thorburn Ayton Innes (astronomer) Վիքիպահեստում

Ծնվել է Էդինբուրգում, ինքնուրույն է կրթվել։ Երիտասարդ տարիքում ուղևորվել է Ավստրալիա, Սիդնեյում աշխատել է որպես գինու վաճառող և միաժամանակ որպես սիրողական աստղագետ 12 դյույմանոց տնական Ռեֆլեկտորով կատարել է դիտարկումներ։

Հայտնաբերել է մի քանի նոր աստղեր, նաև հրապարակել է նյութեր Մարսի և Վեներայի ուղեծրերի վերաբերյալ։ 1894 թվականին Բրիտանական թագավորական ընկերության աստղագետ սըր Դեյվիդ Գիլլի կողմից հրավիրվել է Բարեհուսո հրվանդանում գտնվող աստղադիտարան՝ աշխատանքի։ 1903 թվականին զբաղեցրել է Յոհաննեսբուրգի նոր մետեորոլոգիական աստղադիտարանի տնօրենի պաշտոնը, որը հետագայում վերակազմավորվել է Յոհանեսբուրգի աստղադիտարանի, իսկ Իննեսը մնացել է այդ պաշտոնում մինչև 1927 թվականը։

1915 թվականին հայտնաբերել է Կենտավրոսի ալֆա C-ն[4], որի համար առաջարկել է «Proxima Centaurus»[5], լատիներեն՝ «Կենտավրոսին ամենամոտ աստղ»[6] անունը։ Կենտավրոսի Պրոքսիման հետագայում ավելի լայն կիրառություն է ձեռք բերել և այժմ Միջազգային աստղագիտական միության կողմից համարվում է ընդունելի հատուկ անուն[7][8]

Հիմնական աշխատությունները վերաբերվում են դիտարկման աստղագիտությանը, մասնավորապես հայտնի է կրկնակի աստղերի բազմաթիվ դիտարկումներով, մշտադիտարկումներ է իրականացրել նաև փոփոխական աստղերին, հայտնագործել է ավելի քան հարյուր փոփոխական աստղեր։ Առաջիններից մեկն է հայտնաբերել մեծ հունվարյան գիսավորը՝ 1910 թվականին։ Եղել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ (1904), ունեցել է Լեյդենի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում (1923)։

Նրա պատվին է անվանվել լուսնի խառնարաններից մեկը և № 1658 աստերոիդը։

Գրականություն խմբագրել

Колчинский И.Г.,Корсунь А.А.,Родригес М.Г. Астрономы.Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.

Արտաքին հղումներ խմբագրել

Biography of Robert T. A. Innes at the S2A3 Biographical Database of Southern African Science

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical Database of Southern African Science — 2002.
  2. Deutsche Nationalbibliothek Record #117139645 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. https://www.universiteitleiden.nl/en/about-us/facts-and-figures/laureates
  4. Innes, R. T. A. (October 1915). «A Faint Star of Large Proper Motion». Circular of the Union Observatory Johannesburg. 30: 235–236. Bibcode:1915CiUO...30..235I.
  5. Innes, R. T. A. (September 1917). «Parallax of the Faint Proper Motion Star Near Alpha of Centaurus. 1900. R.A. 14 h 22 m 55s.-0s 6t. Dec-62° 15'2 0'8 t». Circular of the Union Observatory Johannesburg. 40: 331–336. Bibcode:1917CiUO...40..331I.
  6. Stevenson, Angus, ed. (2010), Oxford Dictionary of English, OUP Oxford, էջ 1431, ISBN 978-0-19-957112-3.
  7. Alden, Harold L. (1928). «Alpha and Proxima Centauri». Astronomical Journal. 39 (913): 20–23. Bibcode:1928AJ.....39...20A. doi:10.1086/104871.
  8. «Bulletin of the IAU Working Group on Star Names, No. 2» (PDF). International Astronomical Union. October 2016. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Թորբերն Էյթոն Ինես» հոդվածին։