Լուիջի Կառլո Ֆարինի
Լուիջի Կառլո Ֆարինի (իտալ.՝ Luigi Carlo Farini, հոկտեմբերի 22, 1812[1][2][3][…], Ռուսի, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա - օգոստոսի 1, 1866[1][2][3][…], Ռուսի, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն), իտալացի պետական գործիչ, մասնագիտությամբ բժիշկ, լրագրող և գրող, մոտ տարի ու կես եղել է Նախարարների խորհրդի նախագահ։
Ստացել է բժշկական կրթություն, անցել է բժշկական պրակտիկա Ռոմանիայի տարբեր բնակավայրերում։
1844 թվականին ստիպողաբար լքել է երկիրը Պապական ոստիկանության հետապնդումների պատճառով։
1847 թվականին համաներման հիմքով վերադարձել է, որը հայտարարել էր Հռոմի պապ Պիոս IX-ը, և հենց նույն տարում ստանձնել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
1848 թվականին Իտալիայի սահմանադրության հրապարակումից հետո ընտրվել է հռոմեական պառլամենտի դեպուտատ, այնուհետև հրաժարվել է պաշտոնից և մեկնել է Թուրին համակագործակցելով «Risorgimento» թերթի հետ, որոշ ժամանակ հրատարակել է սատիրական «La Frusta» բացիկներ։
Հեղինակել է «Storia dello stato romano dall'anno 1814 al 1850» և «Storia d'Italia dall'anno 1814 la 1850» աշխատությունները։
1851—1852 թվականներին եղել է ժողովրդական լուսավորության նախարար, այդ պաշտոնից նույնպես հրաժարական է տվել։ 1859 թվականին ուղարկվել է Միջին Իտալիա որպես սարդինական լիազոր, սկզբում Մոդենի, ապա Պարմաի և Ռոմանիի բնակչությունը նրան ճանաչել է դիկտատոր։
Պայքար է մղել Ջուզեպպե Գարիբալդիի հետ, 1860 թվականի մարտ ամսին իր ղեկավարած տարածքները միավորել է Իտալական թագավորությանը Էմիլիա պրովինիցայի անվան տակ։
1860 թվականի հուլիս հոկտեմբեր ամիսներին Ֆարինին նորից ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը, ապա եղել է Նեապոլում թագավորական հանձնակատար, կրկին պայքարի մեջ լինելով Գարբալդիի հետ։
1862 թվականին Ուրբանո Ռատացիի կաբինետի լուծարման ժամանակ ձևավորել է նոր կառավարություն, սակայն արդեն 1863 թվականին առողջական խնդիրների պատճառով ստիպված հրաժարական է ներկայացրել, ունեցել է նյարդային լուրջ խանգարումներ, որոնք հետո դարձել են հոգեկան խանգարման պատճառ։
1878 թվականին Ռավեննայում քանդակագործ Է. Պացցին տեղադրել է նրա արձանը, որը սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քանդվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://storia.camera.it/deputato/luigi-carlo-farini-18121022
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Կառլո Ֆարինի» հոդվածին։ |