Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել
Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել (գերմ.՝ Friedrich Wilhelm Bessel; հուլիսի 22, 1784[1][2], Մինդեն, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա[3][4][1] - մարտի 17, 1846[4][1][2][…], Քյոնիգսբերգ, Պրուսիայի թագավորություն[1]), գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ, Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ[7], Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ։
Կառլ Գաուսի աշակերտը։
Մասնագիտական կրթություն չի ստացել և գիտելիքներ ձեռք է բերել բացառապես ինքնակրթությամբ։ Հալլեյի գիսաստղի ուղեծրի ճշգրիտ հաշվարկը (1804) Բեսելին հնարավորություն է տվել Շրյոտերի մասնավոր աստղադիտարանում (Լիլիենթալ) 1806 թվականից ստանձնել դիտորդ–ասիստենտի պաշտոնը։ 1810 թվականին նշանակվել է Քյոնիգսբերգի համալսարանի պրոֆեսոր և կառուցել է ժամանակի ամենակատարյալ գործիքներով սարքավորված աստղադիտարան, որի դիրեկտորն էլ եղել է մինչև կյանքի վերջը։
1824 թվականին ավարտել է 75011 աստղերի (ընդգրկելով +47° և –16° հակումների միջև ընկած 9-րդ մեծության բոլոր աստղերը) դիտումները։ Ֆրիդրիխ Բեսելի աշխատանքներն էապես ազդել են աստղագիտական դիտումների բնույթի և ընդհանրապես աստղագիտության հետագա զարգացման վրա։ Նա մշակել է աստղագիտական գործիքների ու դիտողի սեփական սխալների տեսությունը։ Դիտումները մշակելիս կիրառել է հավանականությունների տեսությունը և ամենափոքր քառակուսիների եղանակը։
1838 թվականին որոշել է Կարապի 61–ի պարալաքսը։ Մշակել է Արեգակի խավարումների տեսությունը, որոշել մոլորակների զանգվածները և Սատուրնի արբանյակների տարրերը։ Արժեքավոր են Բեսելի աշխատանքները նաև գեոդեզիայի բնագավառում։ Մաթեմատիկայում Բեսելի անունն են կրում առաջին կարգի գլանային ֆունկցիաները (Բեսելի ֆունկցիաներ) և դիֆերենցիալ այն հավասարումը (Բեսելի հավասարում), որին բավարարում են այդ ֆունկցիաները, անհավասարությունը Ֆուրյեի շարքի գործակիցների համար (Բեսելի անհավասարություն) և այլն։
Գրականություն
խմբագրել- Кларк А․, Общедоступная история астрономии в XIX столетии, пер․ с англ․, Одесса, 1913․
- Багратуни Г. В. Жизнь и геодезические исследования Ф. В. Бесселя. — М.: Геодезиздат, 1961. — С. 5—15.
- Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1977.
- Лавринович К. К. Фридрих Вильгельм Бессель (1784—1846). К 200-летию со дня рождения // Историко-астрономические исследования, вып. XVII. —М., 1984. — С. 285—322.
- Лавринович К. К. Фридрих Вильгельм Бессель. — М.: Наука, 1989. — 320 с. ISBN 5-02-005884-X
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Bruhns Bessel, Friedrich Wilhelm (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1875. — Vol. 2. — S. 558–567.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 Бессель Фридрих Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Бессель, Фридрих Вильгельм (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. IIIа. — С. 617—618.
- ↑ 5,0 5,1 Berry A. A Short History of Astronomy (բրիտ․ անգլ.) — London: John Murray, 1898.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 34.
- ↑ https://collections.royalsociety.org/DServe.exe?dsqIni=Dserve.ini&dsqApp=Archive&dsqCmd=Show.tcl&dsqDb=Persons&dsqPos=0&dsqSearch=((text)%3D%27NA3847%27)(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Վիլհելմ Բեսել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 408)։ |