Աորտալ անբավարարություն

Աորտալ անբավարարություն (հայտնի է նաև աորտալ հետհոսք անունով), աորտայի փականի անբավարարություն, որի դեպքում փորոքային դիաստոլայի ժամանակ արյունը հետ է հոսում աորտայից դեպի ձախ փորոք։ Որպես հետևանք, ձախ փորոքը գերծանրաբեռնվում է և ստիպված ավելի մեծ ծավալի աշխատանք է կատարում[4]։

Աորտալ անբավարարություն
Միքսոմատոզ դեգեներացիայի մանրադիտակային պատկեր, ինչը հանդիսացել է աորտալ անբավարարության պատճառ
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառԱորտայի արմատի լայնացում[1]
Հիվանդության ախտանշաններՀևոց՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ, օրթոպնոե, պարոքսիզմալ գիշերային հևոց, սրտխփոց, կրծքային հեղձուկ, ցիանոզ (սուր դեպքերում)[1]
ՀետևանքԿորիգանի նշան
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀոմանիշներԱորտալ ռեգուրգիտացիա, աորտայի անբավարարություն, աորտայի փականի անբավարարություն
ԱխտորոշումԷխոկարդիոգրաֆիա[2]
ԲուժումԱնոթալայնիչներ (կախված հիվանդի վիճակից, կարող է առաջանալ վիրահատության անհրաժեշտություն)[1][3]
 Aortic valve insufficiency Վիքիպահեստում

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Աորտալ անբավարարության ախտանիշները նման են սրտային անբավարարության ախտանիշներին և ներառում են[1]՝

Պատճառներ

խմբագրել

Աորտալ անբարարություն հաճախ առաջանում է աորտայի արմատի լայնացման ժամանակ, ինչը 80% դեպքերում իդիոպաթիկ է, սակայն կարող է առաջանալ նաև տարիքի հետ միասին։ Այլ պատճառներից են սիֆիլիսի ժամանակ աորտայի ախտահարումը, ոսկրագոյացման թերությունը (անգլ.՝ Osteogenesis Imperfecta), Բեխչետի հիվանդությունը, աորտայի շերտազատումը, ռեակտիվ արթրիտը, զարկերակային հիպերտենզիան[1]։ Աորտայի արմատի լայնացումն աորտալ անբավարարության ամենահաճախ հանդիպող պատճառն է զարգացած երկրներում[5]։ Աորտալ անբավարարությունը նաև կապված է որոշակի դեղորայքի հետ՝ ֆենֆլուրամին կամ դեքսֆենֆլուրամին պարունակող դեղորայքի, դոֆամինային համազդիչների հետ[6][7]։ Այլ պատճառներից են Մարֆանի համախտանիշը, Էհլերս-Դանլոյի հիվանդությունը, Բեխտերևի հիվանդությունը, համակարգային կարմիր գայլախտը։ Սուր դեպքերում պատճառներն են ինֆեկցիոն էնդոկարդիտը, աորտայի շերտազատումը, վնասվածքը[1]։

Ախտաֆիզիոլոգիա

խմբագրել
 

Նորմայում, երբ աորտայում ճնշումն ավելի բարձր է, քան ձախ փորոքում, աորտալ փականը ճնշման ազդեցության տակ փակվում է, սակայն ամբողջությամբ չփակվելու դեպքում արյան մի մասը հետ է հոսում դեպի ձախ փորոք։ Սա նշանակում է, որ սրտից մղված արյան մի մասը նորից հետ է հոսում դեպի սիրտ և ծանրաբեռնում այն։ Հետհոսք կատարող արյան մասն անվանում են ռեգուրգիտացիոն ֆրակցիա։ Արյան հետհոսքն առաջացնում է աորտայի դիաստոլիկ ճնշման իջեցում, բայց պուլսային ճնշման մեծացում։ Դիաստոլիկ ճնշումն իջնում է այն պատճառով, որ արյան մի մասը դիաստոլայի ժամանակ հետ է լցվում ձախ փորոք և աորտայում գտնվող արյան ծավալը փոքրանում է[8][9]։

Մինչդեռ արյան դիաստոլիկ և պուլսային ճնշումները փոփոխվում են, սիստոլիկ ճնշումը մնում է նորմալ կամ թեթևակի բարձրանում է։ Այն մնում է նորմալ երիկամների ռենին-անգիոթենզին-ալդոստերոնային համակարգի գործելու շնորհիվ, ինչը փոխհատուցում է նվազած սրտային արտամղումը[10]։ Կատեխոլամիններն արագացնում են սրտի ռիթմը և ուժեղացնում փորոքային կծկումը, ինչը բերում է սրտային արտամղման մեծացման։ Կատեխոլամինները նաև մեծացնում են ծայրամասային անոթների դիմադրությունը, ինչը բերում է անոթային դիմադրության մեծացման և ներքին օրգանների համապատասխան արյունամատակարարման[11]։ Ռենինը պրոտեոլիտիկ ֆերմենտ է, որը վերածում է անգիոտենզինոգենն անգիոտենզին I-ի, ինչը հետագայում կվերածվի անգիոտենզին II[12]։ Քրոնիկ աորտալ անբավարարության պատճառով զարգանում է սրտային անբավարարություն, ինչի ժամանակ փոխվում է նաև սիստոլիկ ճնշումը[13]։ Աորտալ անբավարարությունն առաջացնում է և՛ ծավալով (նախաբեռնվածության մեծացում), և՛ ճնշումով (հետբեռնվածության մեծացում) գերծանրաբեռնում[14]։

Ծավալով գերծանրաբեռնումը բերում է ձախ փորոքի հիպերտրոֆիայի[9]։ Հայտնաբերվում է և՛ կոնցենտրիկ, և՛ էկցենտրիկ հիպերտրոֆիա աորտալ անբավարարության ժամանակ։ Կոնցենտրիկ հիպերտրոֆիան զարգանում է ձախ փորոքում եղած բարձր ճնշման պատճառով, իսկ էկցենտրիկ հիպերտրոֆիան զարգանում է ծավալով գերծանրաբեռնման պատճառով[15]։

Ֆիզիոլոգիապես նորմալ վիճակում աորտալ փականը բացվում է միայն այն ժամանակ, երբ ճնշումը ձախ փորոքում ավելի մեծ է, քան աորտայում։ Դա թույլ է տալիս դուրս մղել արյունը ձախ փորոքից դեպի աորտա սիստոլայի ընթացքում։ Սրտից դուրս մղված արյան քանակը կազմում է սրտի հարվածային ծավալը։ Նորմայում ձախ փորոքում լցված արյան >50% մասը սիստոլայի ընթացքում լցվում է աորտա։ Փորոքային սիստոլայից հետո փորոքը թուլանում և լցվում է ձախ նախասրտից եկող արյունով։ Ձախ փորոքի թուլացումն (դիաստոլա) առաջացնում է ճնշման անկում վերջինիս խոռոչում։ Երբ ճնշումն ավելի ցածր է դառնում, քան աորտայում, աորտալ փականը փակվում է և կանխում արյան հետհոսքը դեպի ձախ փորոք[16][17][18]։

Ախտորոշում

խմբագրել
Ուլտրաձայնային հետազոտությամբ երևում է աորտալ անբավարարություն և վեգետացիաներ աորտայի վրա[19]

Աորտալ հետհոսքը հայտնաբերելու համար օգտագործում են էխոկարդիոգրաֆիան, որը թույլ է տալիս ստանալ հետհոսքի ալիքի երկչափ պատկերը, չափել ծավալը և հետհոսքի արագությունը[2]։ Ըստ Ամերիկյան Սրտաբանության Քոլեջի/Սրտի Ամերիկյան Ասոցացիայի 2012 թվականին հրապարակած ուղեցույցերի՝ ծանր աորտալ հետհոսքի ժամանակ հայտնաբերվում են[20][21]՝

  • Աորտալ հետհոսքի ժամանակ արյան շիթի լայնությունը > 65 % ավել է ձախ փորոքից արտահոսքի հատվածի շառավղից
  • Հետհոսք կատարող շիթի միջին մասի լայնությունը > 0.6 սմ
  • Հետհոսք կատարող շիթի ճնշման կիսով չափ անկման ժամանակը < 200 մվ
  • Միտրալ փականով արյան հոսքի վաղ ավարտ
  • Դիաստոլայի ընթացքում արյան հոսքի հակառակ ուղղություն վայրէջ աորտայում
  • Հետհոսք կատարող ծավալը՝ > 60 մլ
  • Ռեգուրգիտացիոն ֆրակցիան > 50 %
  • Հետհոսքի հատվածի հաշվարկային չափը՝ > 0.3 սմ2
  • Ձախ փորոքի մեծացած չափսեր

Կրծքի ռենտգեն հետազոտությունը կարող է օգնել ախտորոշում կատարելիս։ Ռենտգեն հետազոտության ժամանակ կհայտնաբերվի ձախ փորոքի հիպերտրոֆիա և լայնացած աորտա։ Էլեկտրասրտագրությունով կհայտնաբերվի ձախ փորոքի հիպերտրոֆիա։ Սրտի խոռոչների կաթետերիզացիան օգնում է պարզել հետհոսքի ծանրության աստիճանը և ձախ փորոքի ֆունկցիայի խանգարման աստիճանը[1]։

Ֆիզիկալ հետազոտություն

խմբագրել
 
Աորտալ հետհոսքն ի համեմատ աորտալ ստենոզի

Աորտալ անբավարարության ֆիզիկալ հետազոտությունը ներառում է աուսկուլտացիան, որի ժամանակ հայտնաբերվում է աորտալ անբավարարության աղմուկ և սրտի երրորդ տոն՝ S3 տոն (այդ ձայնի ի հայտ գալն ուղիղ համեմատական է ձախ փորոքի ֆունկցիայի խանգարմանը)[1]։ Քրոնիկ աորտալ անբավարարության աղմուկը նկարագրվում է որպես վաղ դիաստոլիկ, դեկրեսչենդո տիպի աղմուկ, որն առավել լավ լսվում է ձախից՝ երրորդ միջկողային տարածությունում և կարող է տարածվել դեպի կրծոսկրի ձախ սահման[22]։

 
Ֆոնոկարդիոգրամմա՝ նորմալ և ոչ նորմալ սրտային հնչյունների դեպքում

Հարվածային ծավալի մեծացման դեպքում աորտայի լսման կետում կարող է լսվել սիստոլիկ աղմուկ։ Աորտալ ստենոզի դեպքում աղմուկից առաջ լսվում է նաև սիստոլիկ չխկոց։ Կարող է լսվել նաև Աուստին Ֆլինտի աղմուկ[1], որը սրտի գագաթում լսվող միջնադիաստոլիկ աղմուկ է։ Այն առաջանում է, երբ հետհոսք կատարող արյան շիթը մասնակիորեն թակում է միտրալ փականի առաջային թերթիկը։ Աորտալ անբավարարության ժամանակ լինում է բարձր պուլսային ճնշում և արագ ճնշման անկում դիաստոլայի ժամանակ, որովհետև դիաստոլայի ընթացքում արյունը մասնակիորեն հետ է լցվում ձախ փորոք և ճնշումը զարկերակներում ընկնում է[23]։ Ֆոնոկարդիոգրամմայով հստակ հայտնաբերվում են աորտալ անբավարարության աղմուկները[24]։

Աորտալ անբավարարության նշաններն են՝

* Կորրիգանի անոթազարկ[25]
  • Դե Մյուսսեի նշան[26]
  • Կվինկեի նշան[26]
  • Տրաուբեի նշան[27]
  • Դուրիոսիեցի նշան[26]
  • Լանդոլֆի նշան[27]
  • Բեքերի նշան[27]
  • Մյուլլերի նշան[26]
  • Մայնեի նշան[27]
  • Ռոզենբախի նշան[27]
  • Գերհարդտի նշան[27]
  • Հիլլի նշան[27]
  • Լինկոլնի նշան[27]
  • Շերմանի նշան[27]

Դասակարգում

խմբագրել

Աորտալ անբավարարության հեմոդինամիկ հետևանքները կախված են անբավարարության առաջացման արագությունից[28]։ Ըստ առաջացման արագության՝ աորտալ անբավարարությունը կարող է լինել սուր և քրոնիկ։

Աորտալ հետհոսք
  • Աորտալ սուր անբավարարություն, կարող է զարգանալ էնդոկարդիտի հետևանքով վնասված աորտայի փականի պատռման պատճառով, որի դեպքում կդիտվի ձախ փորոքի արյունով ծանրաբեռնվածության կտրուկ մեծացում։ Փորոքն ունակ չի լինում հարմարվել ծավալի հանկարծակի փոփոխմանը[29], որի պատճառով ճնշումը ձախ փորոքում մեծանում է։ Որպես հետևանք մեծանում է նաև ձախ նախասրտի ճնշումը, ինչի պատճառով զարգանում է թոքի այտուց։ Աորտալ սուր անբավարարությունը համարվում է բժշկական անհետաձգելի իրավիճակ։ Աորտալ փականի անհետաձգելի փոխարինում չկատարելու դեպքում գրանցվում է մահացության մեծ տոկոս[9]։
Աորտալ սուր անբավարարությունն արտահայտվում է որպես սրտի կանգային անբավարարություն և չի ցուցաբերում աորտալ քրոնիկ անբավարարությանը բնորոշ ախտանիշներ՝ ձախ փորոքի հիպերտրոֆիա և լայնացում։ Աուսկուլտացիայով կհայտնաբերվի դիաստոլիկ փափուկ աղմուկ և փափուկ S1 հնչյուն։ S1 հնչյունը լինում է փափուկ, որովհետև մեծ քանակի արյան ծավալը ձախ փորոքում փակում է միտրալ փականը դիաստոլայի ժամանակ։
  • Աորտալ քրոնիկ անբավարարություն, զարգանում է այն դեպքում, երբ հիվանդի սիրտը կարողանում է հարմարվել աորտալ սուր անբավարարության ժամանակ առաջացած փոփոխություններին (ենթարկվում է հիպերտրոֆիայի, լայնացման)։ Ճնշումները կարգավորվում են և հիվանդը չի ունենում սրտային անբավարարություն։ Այս տեսակ կոմպենսացիայի դեպքում հիվանդը կարող է նորմալ կերպով կատարել ֆիզիկական աշխատանք, իսկ ախտանիշները կարող են բացակայել։ Վերջիվերջո, ձախ փորոքի ֆունկցիան դառնում է դեկոմպենսացված և ճնշումը ձախ փորոքի խոռոչում կրկին մեծանում է։ Որոշ անհատներ մտնում են դեկոմպենսացիայի փուլ առանց ախտանիշների։ Աորտալ փականի փոխարինում պետք է կատարել մինչև դեկոմպենսացված վիճակի զարգացումը[30]։

Բուժում

խմբագրել

Աորտալ անբավարարությունը կարող է բուժվել դեղորայքային կամ վիրահատական ճանապարհով՝ կախված վիճակի սրությունից, ախտանիշների և նշանների առկայությունից, ձախ փորոքի գործառույթի խանգարման աստիճանից[5][31]։ Անախտանիշ հիվանդներին խորհուրդ է տրվում կատարել վիրահատական բուժում, եթե հարվածային ծավալը 50% է կամ դրանից քիչ, առկա է ձախ փորոքի ծանր և հարաճուն լայնացում, առկա են արտահայտված ախտանիշներ։ Վիրահատությունը խորհուրդ է տրվում կատարել մինչ հարվածային ծավալի վատացումը, քանզի դա իջեցնում է հանկարծամահության հավանականությունը և իջեցնում է վիրահատության հետ կապված մահվան հավանականությունը։ Վիրահատությունը կատարվում է անհետաձգելի կերպով սուր վիճակների դեպքում[1][5]։

Դեղորայքային բուժում

խմբագրել
 
Անգիոտենզին II-ի ընկալիչի հակազդիչի օրինակ (Լոզարտան)

Անախտանիշ և կայուն աորտալ անբավարարության դեպքում դեղորայքային բուժումը ներառում է անոթալայնիչներ[1]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՓՖ պաշարիչների, անգիոտենզին II-ի ընկալիչների պաշարիչների, նիֆեդիպինի և հիդրալազինի օգտագործումը ցույց է տվել կարճ ժամանակում դրական արդյունք (ձախ փորոքի վրա ճնշման իջեցում, արտամղման ֆրակցիայի բարելավում)[5]։ Այս տեսակի դեղորայքների օգտագործումն իջեցնում է հետբեռնվածությունը, ինչի շնորհիվ ձախ փորոքի վրա ծանրաբեռնվածությունն իջնում է[32]։ Հետհոսք կատարող արյան ծավալը կարող է զգալիորեն չիջնել, քանզի բուժման սկզբում ճնշման տարբերությունն աորտայի և ձախ փորոքի միջև զգալի չի լինում։ Այլ պահպանողական բուժման միջոցներից են աղի սահմանափակումով սննդակարգը, միզամուղները, դիգօքսինը, կալցիումական պաշարիչները, ծանր ֆիզիկական աշխատանքից խուսափելը[1]։

2007 թվականից սկսած Սրտի Ամերիկյան Ասոցացիան խորհուրդ չի տալիս կատարել աորտալ անբավարարությունով մարդկանց մոտ էնդոկարդիտի կանխարգելիչ հակաբիոտիկային բուժում վիրահատությունից առաջ[33]։ Այլևս խորհուրդ չի տրվում կատարել փականային խնդիրներով մարդկանց մոտ էնդոկարդիտի հակաբիոտիկային կանխարգելում՝ ստամոքսաղիքային կամ միզասեռական ուղիների վրա կատարվող միջամտություններից առաջ[33]։ Սրտի սթրեսային թեստերով կարելի է ի հայտ բերել մարդկանց, որոնց հնարավոր կլինի ենթարկել վիրահատական միջամտության[34]։ Ռադիոնուկլիդային հետազոտությունն օգտակար է սիստոլայի ժամանակ սթրեսի հաշվարկման ժամանակ[35]։

Վիրահատություն

խմբագրել

Աորտալ անբավարարության վիրահատական բուժումն աորտալ փականի փոխարինումն է[3]։ Ներկայումս այս վիրահատությունը կատարվում է բաց եղանակով։ Սուր աորտալ անբավարարության դեպքում բոլոր մարդկանց պետք է կատարել անհետաձգելի վիրահատական միջամտություն, եթե բացակայում են վիրահատության բացարձակ հակացուցումները[5][36]։ Բակտերեմիայով մարդկանց վիրահատությունը չպետք է հետաձգել մինչ կկատարվի էնդոկարդիտի հակաբիոտիկային կանխարգելում, քանզի սուր աորտալ անբավարարությունը կապված է բավականին բարձր մահացության հետ։ Հնարավորության դեպքում պետք է կատարել աորտալ փականի արհեստական փականով փոխարինում[37][38]։

Քրոնիկ ծանր աորտալ անբավարարության վիրահատական ցուցումներ[20]
Ախտանիշներ Արտամղման ֆրակցիա Հավելյալ հայտնաբերված նշաններ
Առկա են
(Սրտի Նյու-Յորքյան ասոցացիա (NYHA) II-IV դաս)
Ցանկացած Բացակայում են
Բացակայում են > 50% Ֆիզիկական ծանրաբեռնվածության ոչ նորմալ արդյունքներ, Ձախ փորոքի ոչ նորմալ լայնացում
(փորոքի սիստոլիկ շառավիղը՝ >55 մմ)
Բացակայում են <=50 % Բացակայում են
Սրտի վիրահատություն այլ պատճառով (պսակային զարկերակների հիվանդություն, այլ փականների հետ կապված խնդիրներ, վերել աորտայի անևրիզմա)

Կանխատեսում

խմբագրել

Լայնացած փորոք, նորմալ արտամղման ֆրակցիա, անախտանիշ վիճակ ունեցող աորտալ անբավարարությունով մարդկանց մահվան հավանականությունը տարեկան 0.2 % է։ Ռիսկը մեծանում է, եթե արտամղման ֆրակցիան իջնում է կամ զարգանում են բնորոշ ախտանիշները[36]։

Քրոնիկ աորտալ անբավարարությունով մարդիկ առաջին ախտանիշի ի հայտ գալուց հետո անցնում են բուժման կուրս, ինչից հետո անհրաժեշտություն է առաջանում կատարել վիրահատական միջամտություն։ Վիրահատություն չկատարելու դեպքում մահացությունը քրոնիկ աորտալ անբավարարության դեպքում 10-ից 20 % է։ Ձախ փորոքի ֆունկցիայի խանգարումն ուղղակիորեն կապ ունի աորտալ անբավարարության դեպքի ծանրության հետ[5][39]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Chapter 1: Diseases of the Cardiovascular system > Section: Valvular Heart Disease in: Elizabeth D Agabegi; Agabegi, Steven S. (2008). Step-Up to Medicine (Step-Up Series). Hagerstwon, MD: Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-7153-5.(անգլ.)
  2. 2,0 2,1 Lancellotti, P.; Tribouilloy, C.; Hagendorff, A.; Moura, L.; Popescu, B. A.; Agricola, E.; Monin, J. L.; Pierard, L. A.; Badano, L.; Zamorano, J. L.; Sicari, R.; Vahanian, A.; Roelandt, J. R. T. C. (2010 թ․ ապրիլի 7). «European Association of Echocardiography recommendations for the assessment of valvular regurgitation. Part 1: aortic and pulmonary regurgitation (native valve disease)» (PDF). European Journal of Echocardiography. 11 (3): 223–244. doi:10.1093/ejechocard/jeq030. PMID 20375260. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  3. 3,0 3,1 Choices, NHS. «Aortic valve replacement - Why it's done - NHS Choices». www.nhs.uk. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.
  4. «Aortic insufficiency: MedlinePlus Medical Encyclopedia». www.nlm.nih.gov. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.(անգլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Aortic Regurgitation: Background, Pathophysiology, Etiology». 2018 թ․ նոյեմբերի 19. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Schade R, Andersohn F, Suissa S, Haverkamp W, Garbe E (2007). «Dopamine agonists and the risk of cardiac-valve regurgitation». N. Engl. J. Med. 356 (1): 29–38. doi:10.1056/NEJMoa062222. PMID 17202453.
  7. Zanettini R, Antonini A, Gatto G, Gentile R, Tesei S, Pezzoli G (2007). «Valvular heart disease and the use of dopamine agonists for Parkinson's disease». N. Engl. J. Med. 356 (1): 39–46. doi:10.1056/NEJMoa054830. PMID 17202454.
  8. Hijazi, Ziyad M.; Ruiz, Carlos E.; Bonhoeffer, Philipp; Feldman, Ted (2006 թ․ հունվարի 17). Transcatheter Valve Repair (անգլերեն). CRC Press. էջ 31. ISBN 9781841844725.(անգլ.)
  9. 9,0 9,1 9,2 Maurer, Gerald (2006 թ․ հուլիսի 1). «Aortic regurgitation». Heart. 92 (7): 994–1000. doi:10.1136/hrt.2004.042614. ISSN 1355-6037. PMC 1860728. PMID 16775114.(անգլ.)
  10. Galbraith, Alan; Bullock, Shane; Manias, Elizabeth; Hunt, Barry; Richards, Ann (2015 թ․ օգոստոսի 12). Fundamentals of Pharmacology: An Applied Approach for Nursing and Health (անգլերեն). Routledge. էջ 483. ISBN 9781317325871.(անգլ.)
  11. Ginsburg, Geoffrey S.; Willard, Huntington F. (2013 թ․ հունվարի 1). Genomic and Personalized Medicine (անգլերեն). Academic Press. էջ 543. ISBN 9780123822277.
  12. Kumar, Vinay; Abbas, Abul K.; Aster, Jon C. (2012 թ․ մայիսի 1). Robbins Basic Pathology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 331. ISBN 978-1455737871.
  13. Topol, Eric J.; Califf, Robert M. (2007). Textbook of Cardiovascular Medicine (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 381. ISBN 9780781770125. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  14. Haase, Jürgen; Schäfers, Hans-Joachim; Sievert, Horst; Waksman, Ron (2010 թ․ ապրիլի 1). Cardiovascular Interventions in Clinical Practice (անգլերեն). John Wiley & Sons. էջ 104. ISBN 9781444316711.(անգլ.)
  15. Haase, Jürgen; Schäfers, Hans-Joachim; Sievert, Horst; Waksman, Ron (2010 թ․ ապրիլի 1). Cardiovascular Interventions in Clinical Practice (անգլերեն). John Wiley & Sons. էջ 102. ISBN 9781444316711. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  16. «Aortic Valve Anatomy: Overview, Gross Anatomy, Microscopic Anatomy». 2018 թ․ սեպտեմբերի 25. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  17. Mulroney, Susan; Myers, Adam (2015 թ․ օգոստոսի 31). Netter's Essential Physiology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 118. ISBN 9780323375849.
  18. Mandeville, Lisa K.; Troiano, Nan H. (1999 թ․ հունվարի 1). High Risk and Critical Care Intrapartum Nursing (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 67. ISBN 9780397554676.(անգլ.)
  19. «UOTW #69 - Ultrasound of the Week». Ultrasound of the Week. 2016 թ․ ապրիլի 3. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.(անգլ.)
  20. 20,0 20,1 Bonow, RO; American Heart Association Task Force on Practice Guidelines (Writing Committee to revise the 1998 guidelines for the management of patients with valvular heart disease); Society of Cardiovascular Anesthesiologists; Bonow, RO; Carabello, BA; Chatterjee, K; De Leon Jr, AC; Faxon, DP; և այլք: (2006). «ACC/AHA guidelines for the management of patients with valvular heart disease. A report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines». J. Am. Coll. Cardiol. 48 (3): e1–148. doi:10.1016/j.jacc.2006.05.021. PMID 16875962.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)(անգլ.)
  21. Nishimura, Rick A.; Otto, Catherine M.; Bonow, Robert O.; Carabello, Blase A.; Erwin, John P.; Guyton, Robert A.; O'Gara, Patrick T.; Ruiz, Carlos E.; Skubas, Nikolaos J. (2014 թ․ հուլիսի 1). «2014 AHA/ACC guideline for the management of patients with valvular heart disease: a report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines». The Journal of Thoracic and Cardiovascular Surgery. 148 (1): e1–e132. doi:10.1016/j.jtcvs.2014.05.014. ISSN 1097-685X. PMID 24939033.(անգլ.)
  22. Bickley, Lynn S.; Szilagyi, Peter G.; Bates, Barbara (2009 թ․ հունվարի 1). Bates' Guide to Physical Examination and History Taking (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 368. ISBN 9780781780582.(անգլ.)
  23. Babu AN, Kymes SM, Carpenter Fryer SM (2003). «Eponyms and the diagnosis of aortic regurgitation: what says the evidence?». Ann. Intern. Med. 138 (9): 736–42. doi:10.7326/0003-4819-138-9-200305060-00010. PMID 12729428.(անգլ.)
  24. Tang, Hong; Zhang, Jinhui; Sun, Jian; Qiu, Tianshuang; Park, Yongwan (2016 թ․ ապրիլի 1). «Phonocardiogram signal compression using sound repetition and vector quantization». Computers in Biology and Medicine (English). 71: 24–34. doi:10.1016/j.compbiomed.2016.01.017. ISSN 0010-4825. PMID 26871603.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(անգլ.)
  25. Murthy, Pothuri Radha Krishna (2013 թ․ հուլիսի 30). Heart in Fours: Cardiology for Residents and Practitioners (անգլերեն). JP Medical Ltd. էջ 47. ISBN 9789350904930. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  26. 26,0 26,1 26,2 26,3 Camm, Christian F.; Camm, A. John (2016 թ․ հունվարի 6). Clinical Guide to Cardiology (անգլերեն). John Wiley & Sons. էջ 10. ISBN 9781119079255. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 27,6 27,7 27,8 Ashrafian, Hutan (2006 թ․ մարտի 8). «Pulsatile pseudo-proptosis, aortic regurgitation and 31 eponyms». International Journal of Cardiology. 107 (3): 421–423. doi:10.1016/j.ijcard.2005.01.060. ISSN 0167-5273. PMID 16503268.(անգլ.)
  28. Mokadam, Nahush A.; Stout, Karen K.; Verrier, Edward D. (2011 թ․ հունվարի 1). «Management of Acute Regurgitation in Left-Sided Cardiac Valves». Texas Heart Institute Journal. 38 (1): 9–19. ISSN 0730-2347. PMC 3060740. PMID 21423463.(անգլ.)
  29. Stout, Karen K.; Verrier, Edward D. (2009 թ․ հունիսի 30). «Acute Valvular Regurgitation». Circulation (անգլերեն). 119 (25): 3232–3241. doi:10.1161/CIRCULATIONAHA.108.782292. ISSN 0009-7322. PMID 19564568.(անգլ.)
  30. Bekeredjian, Raffi; Grayburn, Paul A. (2005 թ․ հուլիսի 5). «Valvular Heart Disease Aortic Regurgitation». Circulation (անգլերեն). 112 (1): 125–134. doi:10.1161/CIRCULATIONAHA.104.488825. ISSN 0009-7322. PMID 15998697.(անգլ.)
  31. «Aortic Regurgitation. Health Information and treatment | Patient». Patient (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  32. «Heart Failure Medication: Beta-Blockers, Alpha Activity, Beta-Blockers, Beta-1 Selective, ACE Inhibitors, ARBs, Inotropic Agents, Vasodilators, Nitrates, B-type Natriuretic Peptides, I(f) Inhibitors, ARNIs, Diuretics, Loop, Diuretics, Thiazide, Diuretics, Other, Diuretics, Potassium-Sparing, Aldosterone Antagonists, Selective, Alpha/Beta Adrenergic Agonists, Calcium Channel Blockers, Anticoagulants, Cardiovascular, Opioid Analgesics». emedicine.medscape.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 4-ին.(անգլ.)
  33. 33,0 33,1 Wilson W, Taubert KA, Gewitz M, և այլք: (2007 թ․ հոկտեմբեր). «Prevention of Infective Endocarditis: Guidelines from the American Heart Association». Circulation. 116 (15): 1736–54. doi:10.1161/CIRCULATIONAHA.106.183095. PMID 17446442.(անգլ.)
  34. Picano, Eugenio; Pibarot, Philippe; Lancellotti, Patrizio; Monin, Jean Luc; Bonow, Robert O. (2009 թ․ դեկտեմբերի 8). «The Emerging Role of Exercise Testing and Stress Echocardiography in Valvular Heart Disease». Journal of the American College of Cardiology. 54 (24): 2251–2260. doi:10.1016/j.jacc.2009.07.046. ISSN 0735-1097. PMID 19958961.(անգլ.)
  35. Members, Committee; Klocke, Francis J.; Baird, Michael G.; Lorell, Beverly H.; Bateman, Timothy M.; Messer, Joseph V.; Berman, Daniel S.; O’Gara, Patrick T.; Carabello, Blase A. (2003 թ․ սեպտեմբերի 16). «ACC/AHA/ASNC Guidelines for the Clinical Use of Cardiac Radionuclide Imaging—Executive Summary A Report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines (ACC/AHA/ASNC Committee to Revise the 1995 Guidelines for the Clinical Use of Cardiac Radionuclide Imaging)». Circulation (անգլերեն). 108 (11): 1404–1418. doi:10.1161/01.CIR.0000080946.42225.4D. ISSN 0009-7322. PMID 12975245.(անգլ.)
  36. 36,0 36,1 Bonow, Robert O. (2013 թ․ փետրվարի 19). «Chronic Mitral Regurgitation and Aortic Regurgitation». Journal of the American College of Cardiology. 61 (7): 693–701. doi:10.1016/j.jacc.2012.08.1025. ISSN 0735-1097. PMID 23265342.(անգլ.)
  37. Carrel, Thierry (2009 թ․ հունվարի 1). «Aortic valve and/or aortic root replacement using an aortic homograft». Multimedia Manual of Cardio-Thoracic Surgery (անգլերեն). 2009 (626): mmcts.2009.003905. doi:10.1510/mmcts.2009.003905. ISSN 1813-9175. PMID 24413404.
  38. Prendergast, Bernard D.; Tornos, Pilar (2010 թ․ մարտի 9). «Surgery for Infective Endocarditis Who and When?». Circulation (անգլերեն). 121 (9): 1141–1152. doi:10.1161/CIRCULATIONAHA.108.773598. ISSN 0009-7322. PMID 20212293.(անգլ.)
  39. «Aortic Regurgitation / Aortic insufficiency information. Patient | Patient». Patient (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 2-ին.(անգլ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աորտալ անբավարարություն» հոդվածին։