Վիքիպեդիա:Բովանդակության սեփականություն

Վիքիպեդիայի ողջ բովանդակությունը համագործակցաբար խմբագրվում է կամավորների համայնքի կողմից։ Անհատ մասնակիցները, որոնց անվանում են նաև խմբագիրներ, հայտնի են որպես վիքիպեդիստներ։ Ոչ ոք անկախ ամեն ինչից, իրավունք չունի վարվել այնպես, կարծես ինքը որոշակի հոդվածի (կամ դրա որևէ մասի) սեփականատերն է: Նույնիսկ հոդվածի առարկան, լինի այն անձ կամ կազմակերպություն, հոդվածի սեփականատերը չէ, ոչ էլ իրավունք ունի թելադրել, թե ինչը կարող է ներառվել հոդվածում, կամ ինչը՝ ոչ:

Որոշ մասնակիցներ Վիքիպեդիայում իրենց կողմից ներդրած նյութերի նկատմամբ սեփականության զգացում ունեն։ Մի քանիսն էլ նույնիսկ պաշտպանում են այդ նյութերը ուրիշներից։ Միանգամայն ողջամիտ է հոգ տանել ձեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ հոդվածի ճակատագրով. գուցե դուք փորձագետ եք, կամ գուցե դա պարզապես ձեր հոբբին է. սակայն, եթե այս զգոնությունը սկսում է դառնալ սեփականատիրություն, ապա դուք չափն անցնում եք: Կարծելը, որ Վիքիպեդիայի հոդվածը տեր ունի, շատ տարածված սխալ է։

Հենց հոդվածը տեղադրեցիք Վիքիպեդիայում, դուք չեք կարող որևէ մեկին արգելել խմբագրել ձեր գրած տեքստը։ Քանի որ յուրաքանչյուր խմբագրման էջում հստակ նշված է.

Վիքիպեդիա ներկայացված աշխատանքները յուրաքանչյուրի կողմից կարող են խմբագրվել, օգտագործվել և տարածվել։

Նմանապես, Վիքիպեդիայում ներկայացնելով (հոդվածների կազմակերպման, կատեգորիզացման, ոճի, ստանդարտների և այլ) ձեր գաղափարները, դուք դրանք զարգացնելու մարտահրավեր եք նետում այլոց։

Եթե դուք հայտնվել եք այլ մասնակիցների հետ խմբագրական պատերազմում, ինչու՞ որոշ ժամանակ չհանգստանալ խմբագրման գործընթացից։ Դա կարող է զգալիորեն սառեցնել իրավիճակը։ Մեկ կամ երկու շաբաթ անց թարմ աչքով նայեք։ Կամ, եթե մեկ ուրիշը էջի "սեփականատեր" է ներկայանում, դու կարող ես դա բերել հոդվածին վերաբերող քննարկման էջ, բողոքարկել այլ մասնակիցներին, կամ դիտարկել վեճերի լուծման գործընթաց։

Թեև խմբագիրները երբեք չեն կարող «տիրանալ» հոդվածին, կարևոր է հարգել ձեր գործընկերների աշխատանքն ու գաղափարները: Ուստի, զգույշ եղեք մեծ քանակությամբ բովանդակություն հեռացնելիս կամ վերաշարադրելիս, հատկապես, եթե այս բովանդակությունը գրված է մեկ խմբագրի կողմից. Ավելի արդյունավետ էփորձել աշխատել խմբագրի հետ, քան ընդեմ, նույնիսկ եթե կարծում եք նրանք գործում են ասես հոդվածի տերն են։ (Տես նաև Վիքիպեդիա:Քաղաքավարություն, Վիքիպեդիա:Վարվելակարգ, և Վիքիպեդիա:Ենթադրեք բարի մտադրություններ։)

Հոդվածի հիմնական կամ միակ խմբագիրը լինելը ձեզ սեփականության իրավունք չի տալիս՝ անտեսելու կամ անմիջապես հեռացնելու գործընկեր խմբագիրների ներդրումները: Թեմային ծանոթ և համապատասխան հավաստի աղբյուրների տիրապետող խմբագիրները կարող են ներառել նման հոդվածներն իրենց հսկացանկում և քննարկել կամ փոփոխել ուրիշների խմբագրումները: Իհարկե, այդ հանգամանքը նրանց նույնպես սեփականության իրավունք չի տալիս։ Հաճախ այդ խմբագիրներից կարելի է դիմել օգնություն խնդրել ձեզ քիչ ծանոթ թեմայով հոդվածը խմբագրելիս։

Սեփականության տեսակներ խմբագրել

Մասնակիցների միջև սեփականության վերաբերյալ հիմնականում երկու տիպի հակամարտություններ կարող են առաջանալ՝ «մեկ խմբագիր» և «բազմաթիվ խմբագիրներ»:

Թեև սեփականակատիրության վարքագիծը հաճախ վերագրվում է հոդված ստեղծողին, սակայն այն կարող է ներառել այլ խմբագիրներ, որոնք թեման առաջ մղելու կամ հակադիր բախումնային շահեր ունեն՝ փոխելու բնօրինակ հոդվածի ուղղությունը և շեշտադրումը, փոխել վերնագիրը՝ փոփոխություններն արդարացնելու համար, կամ անհաջողության դեպքում հեռացվում է պարունակությունը կամ ջնջվում հոդվածը որպես վրեժխնդրություն։

Մեկ խմբագրի սեփականություն խմբագրել

Շատ դեպքերում (բայց ոչ բոլոր) սեփականության հակամարտություններում ներգրավված առանձին խմբագիրները նաև հոդվածի «հիմնական ներդրողներն» են, այնպես որ նկատի ունեցեք, որ նրանք կարող են լինել իրենց ոլորտում փորձագետներ կամ իրական շահագրգռվածություն ունենալ որակի պահպանման հարցում:

Խմբագրին, ով կարծում է թե հոդվածն իր սեփականությունն է, պետք է դիմել հոդվածի քննարկման էջում՝ թեման նկարագրող վերնագրով, որպեսզի կարդացողն իմանա խոսքն ինչի մասին է։ Մշտապես խուսափեք խմբագրի մոտիվացիայի վերաբերյալ մեղադրանքներից, հարձակումներից և շահարկումներից: Եթե ​​վարքագիծը շարունակվի, խնդիրը կարող է պահանջել վեճի լուծում, սակայն, նախքան միջնորդության անցնելը, կարևոր է հոդվածի քննարկման էջում փորձել շփվել խմբագրի հետ։ Նմանատիպ խմբագիրները հաճախ հաճույքով քննարկում են, ուստի մտքերի պարզ փոխանակումը կարող է լուծել սեփականության խնդիրը:

Եթե պարզեք, որ խմբագիրը շարունակում է թշնաբար վարվել, անձնական հարձակումներ է կատարում, կամ խմբագրական պատերազմներ է հրահրում, փորձեք անտեսել քայքայիչ խմբագրումները, թեման քննարկելով քննարկման էջում։ Հնարավոր է անհրաժեշտ լինի անտեսել հարցմանն ի պատասխան հարձակումները։ Եթե քննարկումից հետո էլ սեփականության իրավունքը պահպանվի, հնարավոր է Հակամարտությունների կարգավորում անհրաժեշտ լինի, բայց գոնե դուք կգրանցեք, որ փորձել եք խնդիրը ուղղակիորեն լուծել խմբագրի հետ: Կարևոր է, նախքան միջնորդության անցնելը, հոդվածի քննարկման էջում խմբագրի հետ շփվելու լավ փորձ կատարել։ Կարող է նաև խելամիտ գտնվել՝ թույլ տալ, որ նրանք դադարեցնեն խոսակցությունը և վերադառնան, երբ պատրաստ լինեն քննարկման։

Բազմակի խմբագիրների սեփականություն խմբագրել

Բազմակի խմբագիրների ներգրավվածությունը, երբ յուրաքանչյուրը պաշտպանում է մյուսի սեփականությունը, շատ բարդ կարող է լինել։ Պարզագույն սցենարը սովորաբար բաղկացած է գերիշխող խմբագրից, որը պաշտպանվում է այլ խմբագիրների կողմից: Սա կարող է հիասթափեցնել ինչպես նոր, այնպես էլ փորձառու խմբագիրներին: Ինչպես վերևում, անդրադարձեք թեմային, այլ ոչ թե խմբագիրների գործողություններին։ Եթե ​​չհաջողեք, անցեք վեճերի լուծմանը, սակայն կարևոր է շփվել քննարկման էջում և փորձել ինքներդ լուծել վեճը նախքան կոնֆլիկտի լուծման գործընթացը սրելը:

Սեփականություն և վերահսկողություն խմբագրել

 
  • WP:OAS
  • WP:STEWARDSHIP
  • WP:SHEPHERD

Քանի դեռ խմբագիրը սեփականության վարքագիծ է դրսևորում, նրա պահվածքը համարել վերահսկողություն։ Հոդվածի կամ կապակցված հոդվածների խմբի վերահսկողությունը կամ ղեկավարումը կարող է լինել թեմայի կամ դրան առնչվող գործի կամ կազմակերպության նկատմամբ անկեղծ անձնական հետաքրքրության արդյունք: Խմբագիրը կարող է նաև լինել փորձագետ կամ թեմային լավ տիրապետող և կարող է վստահելի տեղեկություններ տրամադրել։Քննարկմանը մասնակցող խմագիրները պակաս պատասխանատվություն չեն կրում հիմնական կանոնների պահպանման, ինչպիսիք են չեզոք տեսակետ, վստահելի աղբյուրների հետ ստուգելիություն և քաղաքավարիություն։

Վիքիպեդիան այն հանրագիտարանն է, որը «յուրաքանչյուրը կարող է խմբագրել», բայց ոչ բոլոր խմբագրումներն են բարելավում բերում։ Շատ դեպքերում, խմբագիրների հիմնական խումբը, հոդվածը ներկայիս վիճակին հասցնելու համար, աշխատանք է կատարել և հանրագիտարանի որակը պահպանելու համար հետ կշրջի այն խմբագրումները, որոնք վնասակար է համարում։ Նման վերադարձը չի նշանակում «սեփականության» խնդրի դրսևորում չէ, եթե այն հաստատվում է Վիքիպեդիայի քաղաքականությանը և ուղեցույցներին, նախորդ ակնարկներին և քննարկումներին, կամ խմբագրման կողմից ներկայացված հատուկ քերականության կամ արձակի խնդիրներին վերաբերող խմբագրման ամփոոփումով։

Եթե ​​նման փոփոխությունից հետո անհամաձայնությունը պահպանվում է, փոփոխությունն առաջարկող խմբագիրը նախ պետք է հարցը տեղափոխի քննարկման էջ՝ առանց անձնական մեկնաբանությունների կամ սեփականության իրավունքի մեղադրանքների: Այս կերպ ցանկացած փոփոխության առանձնահատկությունները կարելի է քննարկել հոդվածին ծանոթ խմբագիրների հետ, որոնցից նույնպես ակնկալվում է քաղաքակիրթ քննարկել բովանդակությունը: Սա համահունչ է BRD ցիկլի հետ, որը նշանակում է համարձակ, հետադարձ, քննարկում: Թեև դա պաշտոնական քաղաքականություն կամ ուղեցույց չէ, այն վեճերի լուծման հուսալի մեթոդ է: Սա համահունչ է BRD ցիկլի հետ, որը նշանակում է համարձակ, հետադարձ, քննարկում: Թեև դա պաշտոնական քաղաքականություն կամ ուղեցույց չէ, այն վեճերի լուծման հուսալի մեթոդ է:

Ընտրյալ հոդվածներ խմբագրել

 
  • WP:FAOWN

Թեև ընտրյալ հոդվածները (վերին աջ անկյունում նշված են բրոնզե աստղով  ) բաց են խմբագրման համար, ինչպես ցանկացած այլ հոդված, դրանք որպես ընտրյալ հոդվածների թեկնածուներ համայնքի կողմից վերանայման գորընթաց են անցել որտեղ ստուգվել են բարձրորակ աղբյուրների, համապատասխան գրականության մանրակրկիտ ուսումնասիրության և ընտրյալ հոդվածի չափանիշների համապատասխանության տեսանկյունից։ Խմբագիրներին խնդրվում է ընտրյալ հոդվածները առանձնահատուկ ուշադիր լինել։ Նպատակահարմար է նախ քննարկել տեքստի կամ պատկերների էական փոփոխությունները քննարկման էջում: Առաջինը, քաղաքավարի բացատրել, թե ինչու տվյալ հոդվածի կոնկրետ տարբերակին աջակցելը անհրաժեշտաբար սեփականատիրություն չի ենթադրում; The {{article history}} template on the talk page will contain a link to the Featured article candidacy and any subsequent Featured article reviews.

Մասնակցի էջ խմբագրել

Վիքիպեդիան մասնակիցներին լայն հնարավորություն է ընձեռնում իրենց անվանատարածքը կառավարելու այնպես, ինչպես հարմար են գտնում։ Այնուամենայնիվ, դրանք անձնական սեփական էջեր չեն և օգտատիրոջը չեն պատկանում': Նրանք դեռևս Վիքիպեդիայի մաս են և պետք է ծառայեն դրա հիմնական նպատակներին Մասնավորապես, մասնակիցերի քննարկման էջերը հեշտացնում են խմբագիրների միջև շփումն ու համագործակցությունը: Այս գործառույթները չպետք է խոչընդոտվեն սեփականության վարքագծի պատճառով:

Թեև այլ օգտվողներ և բոտեր ավելի հաճախ կխմբագրեն ձեր մասնակցիի քննարկման էջը, նրանք իրավունք ունեն խմբագրելու ձեր անվանատարածքում այլ էջեր, նույնպես: Սովորաբար ուրիշները չեն խմբագրում ձեր անվանատարածքը, բացառությամբ էական մտահոգությունները լուծելու (հազվադեպ) կամ սովորական տնային աշխատանքներ կատարելու, օրինակ՝ նախագծի հետ կապված պիտակների մշակում, տեղափոխված էջերի հղումների ճշգրտում, հոդվածների համար նախատեսված կատեգորիաներից էջը հեռացնելու համար։ , փոխարինեք ոչ ազատ բովանդակությունը՝ հղում անելով դրան կամ հեռացնելով ակնհայտ վանդալիզմը կամ BLP խախտումները։ Usually

Սեփականության խնդիրների լուծում խմբագրել

Թեև կարող է հեշտ լինել սեփականության հետ կապված խնդիրները բացահայտելը, շատ ավելի դժվար է ներգրավված խմբագիրների հակամարտությունը բերել բավարարվածության: Միշտ օգտակար է հիշելIt is always helpful to remember to stay calm, assume good faith, and remain civil. Accusing other editors of owning the article may appear aggressive, and could be perceived as a personal attack. Address the editor in a civil manner, with the same amount of respect you would expect. Often, editors accused of ownership may not even realize it, so it is important to assume good faith. Some editors may think they are protecting the article from vandalism, and may respond to any changes with hostility. Others may try to promote their own point of view, failing to recognize the importance of the neutrality policy.

Սեփականության վարքագծի օրինակներ խմբագրել

Եթե ​​խմբագիրը որոշակի հոդվածի քննարկման էջում հետևողականորեն դրսևորում է ներքո բերված օրինակներին նման վարքագիծ, ապա նա հավանաբար այդ էջի սեփականության հետ խնդիրներ ունի:

 
  • WP:OWNBEHAVIOR
  • WP:OWNBEHAVIOUR

Գործողություններ խմբագրել

  1. Խմբագիրը հաճախակի վիճարկում է կոնկրետ հոդվածի դասավորության, պատկերի օգտագործման և ձևակերպման վերաբերյալ աննշան փոփոխությունները: Խմբագիրը, բացահայտ կամ անուղղակիորեն կարող է պահանջել ցանկացած փոփոխություն վերանայելու իրավունքը, նախքան դրանք հոդվածում ավելացնելը: (Սա չի ներառում հոդվածի հետևողականության կանոնավոր պահպանումը, օրինակ՝ հաստատված ուղղագրության կամ մեջբերման ոճերի պահպանումը:)
  2. Խմբագիրը երկար ժամանակահատվածում ետ է շրջում տարբեր խմբագիրների կողմից հոդվածի հիմնավորված փոփոխությունները՝ պաշտպանելու հոդվածի կոնկրետ տարբերակը:
  3. Խմբագիրը հետ է շրջում փոփոխությունը պարզապես այն պատճառով, որ խմբագիրն այն համարում է «ավելորդ»՝ առանց նշելու որ փոփոխությունը վնասակար է: Սա այն ազդոցությունն է ունենում, որ երկու համարժեք տարբերակների միջև առաջնահերթությունը տրվում է սեփականատիրոջ տարբերակին:
  4. Խմբագիրը, առանց Վիքիպեդիայի քաղաքականությանն ու ուղեցույցներին, նախորդ ակնարկներին և քննարկումներին, վստահելի աղբյուրներին կամ խմբագրման կողմից ներկայացված հատուկ քերականական կամ արձակի խնդիրներին վերաբերող խմբագրման ամփոփագիր ներկայացնելու, ետ է շրջում է բարեխիղճ փոփոխությունը։ Պատճառաբանություն խնդրելուց հետո նման անհիմն հետադարձումները կրկնելը սեփականության վարքագծի դրսևորման ազդակ է:
  1. Խմբագիրը այլ խմբագիրների քննարկման էջերում մեկնաբանություններ է անում՝ նրանց լրացուցիչ ներդրումներից հետ պահելու նպատակով: Քննարկումը կարող է տարբեր ձևեր ունենալ. այն կարող է լինել զուտ բացասական՝ բաղկացած սպառնալիքներից և վիրավորանքներից՝ հաճախ ընդհանրապես շրջանցելով հոդվածի թեման։ Մյուս ծայրահեղության դեպքում սեփականատերը կարող է հովանավորել այլ խմբագիրների՝ հայտարարել, որ նրանց գաղափարները հետաքրքիր են, միաժամանակ պնդելով, որ նրանք հոդվածը խմբագրելու համար ​​թեմայի վերաբերյալ անհրաժեշտ խորը պատկերացում չունեն։ (տե՛ս ստորև բերված հայտարարությունների բաժնում առաջին երկու մեկնաբանությունները):
  2. Խմբագիրը հետ է շրջում ցանկացած խմբագրում՝ նշելով անձնական հարձակում խմբագրման ամփոփագրում:

Հայտարարություններ խմբագրել

Թեև ներքո բերված հայտարարությունները, առանձին համատեքստից կամ այլ հայտարարություններից, չեն մատնանշում սեփականության վարքագիծ կամ մոտիվացիա, դրանք կարող են լինել սեփականության վարքագիծը ցույց տվող օրինակի մաս: Երբ դրանք տեղի են ունենում համառ և անողոք ճնշումների հետ մեկտեղ, առանց լավ քաղաքականության և հաճախ ներառյալ խմբագրման պատերազմի, դրանք կարող են լինել սեփականության վարքագծի արտահայտություն:

  1. «Դուք իրավասու՞ եք այս հոդվածը խմբագրելու»: / «Դուք ունեք միայն X խմբագրումներ»: (ձգող աստիճան)
  2. «Ես ստեղծել եմ/գրել եմ այս հոդվածի մեծ մասը»։ (նշանակում է, որ ինչ-որ իրավունք կամ կարգավիճակ գոյություն ունի դրա պատճառով)
  3. «Ես այս թեմայի մասնագետ եմ, եթե ունեք առաջարկներ, խնդրում եմ դրանք դրեք քննարկման էջում, և ես կվերանայեմ դրանք»:
  4. «Խնդրում ենք այլևս փոփոխություններ չանել առանց իմ/նրանց/մեր հավանության։»
  5. «Խնդրում եմ նախ մաքրել սա ՎիքիՆախագիծ Z-ի միջոցով։»
  6. «Ես հոդվածում ոչ մի վատ բան չեմ տեսնում և ընդհանրապես որևէ բան փոխելու կարիք չկա»։ (սխալ կիրառում է WP:AINTBROKE)
  7. "Undo peanut-gallery editor."
  8. «Դուք նախկինում այս հոդվածը կամ քննարկման էջը չէիք խմբագրել։»
  9. «Իմ ծանր աշխատանքը դուք վանդալիզմի եք ենթարկում։»