Ի՞նչ է ընտրված հոդվածը. այստեղ ներկայացված են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի ընտրված հոդվածը Ցուցափեղկում ներառվելու համար։
Տվյալ պահանջները նվազագույնն են ընտրյալ հոդվածի համար: Ոչ մի հոդված չի կարող ստանալ ընտրյալ կարգավիճակ, եթե թեկուզ մի կետով չի համապատասխանում ներքոհիշյալ պահանջներին՝
- Հոդվածը պետք է լինի օրիգինալ (գրված Վիքիպեդիայի սահմաններում և Վիքիպեդիայի համար), այլ ոչ թե արտագրված լինի ինչ-որ տեղից:
- Հոդվածը պետք է բավարարի չեզոք տեսակետին և չպարունակի սկզբնական հետազոտություն և ոչ հավաստի և չստուգված փաստեր:
- Հիմնական թեման պետք է բացված լինի:
- Հոդվածը պետք է ունենա ներածություն, որը համառոտ պետք է բացահայտի հոդվածի հիմնական դրույթները: Ի տարբերություն հոդվածի տեքստի՝ ներածությունը պետք է հասկանալի լինի շարքային ընթերցողին և պարունակի նվազագույն քանակի մասնագիտական եզրույթներ: Խորհուրդ չի տրվում, որ ներածությունը միջին չափսի մոնիտորի վրա ունենա 10 տողից կամ 1000 նիշքից պակաս չափս:
- Հոդվածի ծավալը, ըստ նվազագույն հոդվածի չափանիշների, չպետք է լինի տեքստի տեսանելի 20 հազար նիշքից պակաս (մոտավորապես 40 հազար կիլոբայթ): Թույլատրվում է աննշան՝ մինչև 10 %, շեղում նվազագույնից, եթե դա չի ազդում հոդվածի թեմայի ամբողջական բացահայտմանը: Խորհուրդ չի տրվում գերազանցել 100 հազար նիշքը (200 հազար կիլոբայթը). ավելորդ տեքստը հիմնավորված դիտողությունների դեպքում պետք է տեղափոխվի հատուկ հոդվածներ (Հոդվածի չափի որոշումը՝ Ակտիվացում՝ Նախընտրություններ -> Գադջեթներ -> Տարբեր վիճակագրական փաստեր հոդվածի մասին: Օգտագործում՝ Էջի վերևում Ավելին -> Վիճակագրություն):
- Հոդվածի տեքստում պնդումների կողքին (որոնք կարևոր են ինչպես հոդվածի համար ամբողջությամբ, այնպես էլ դրա բաժինների համար, ինչպես նաև թվային արժեքների կողքին, պետք է բերվեն վստահելի աղբյուրներ՝ ձևավորված որպես ծանոթագրություններ: Մեծ ծավալի աղբյուր (մենագրություն, գիրք, 15-20 էջից ավելի հոդված) նշելիս ծանոթագրության մեջ պետք է նշվի կոնկրետ էջը կամ բաժինը, իսկ բաժնին հղում կատարելիս ցանկալի է նշել սկզբի և ավարտի էջերը[Ն 1]: Ընդ որում հղումները կարող են լինել գրքերի, մենագրությունների կամ հոդվածների կա՛մ թղթային, կա՛մ էլեկտրոնային տարբերակին: Էլեկտրոնային փաստաթղթերին հղում կատարելիս արգելվում են հղումները դեպի հեղինակային իրավունքը խախտող կայքեր:.
- Մատենագրության և ծանուցումների ձևավորումը պետք է միասնականացնել համապատասխան կաղապարների օգնությամբ:
- Հոդվածը չպետք է պարունակի ակնհայտ սխալներ և անճշտություններ:
- Հոդվածը պետք է լինի ավարտուն և չունենա ակնհայտ անավարտ բաժիններ:
- Ընտրյալ կարգավիճակի հավակնող հոդվածը պետք է լինի կայուն, փոխհամաձայնեցված տարբերակը. գնահատման, առաջադրման ժամանակ չպետք է տարվեն խմբագրական պատերազմներ, հոդվածը չպետք է պաշտպանված լինի:
- Հոդվածում պետք է ներկայացված լինեն կատեգորիաները և (եթե առկա են) միջլեզվային հղումներ:
- Հոդվածում պետք է լինի հղումների փունջ դեպի թեմային առնչվող համացանցային ռեսուրսներ (եթե այդպիսիք առկա են)[Ն 2]:
- Արտաքին ֆայլերին տրվող հղումները չպետք է խախտեն արտաքին հղումների մասին կանոնակարգը և չպետք է պարունակեն նյութեր, որոնք ակնհայտորեն խախտում են հեղինակային իրավունքը:
Հոդվածի բոլոր պատկերները պետք է ունենան հստակ արտոնագրային կարգավիճակ: Ցանկացած հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր: Պատկերասրահի բոլոր նիշքերը պետք է օժտված լինեն ինքնուրույն հանրագիտարանային արժեքով և ոչ մասնագետի տեսանկյունից չպետք է կրկնեն մեկը մյուսին, ինչպես նաև խստագույնս առնչվեն տեքստին. դրանք չպետք է ունենան հոդվածը նկարազարդող բնույթ:
Ցանկալի է (բայց ոչ պարտադիր)՝
- Մեկ կամ մի քանի պատկերների առկայություն
- Հոդվածի թեմայի գրականության ցանկի առկայություն
Եթե առաջադրվող հոդվածը չի համապատասխանում այս չափանիշներին, բայց, ըստ Ձեզ, բավական հետաքրքիր է և ունի զարգացման հեռանկար, կարող եք առաջադրել լավ հոդվածների թեկնածուների էջում, որտեղ կդիտարկվի և հնարավոր է՝ կօգնեն հասցնել կարգավիճակի:
- ↑ Արդեն կարգավիճակ ունեցող հոդվածները չպետք է առաջադրվեն կարգավիճակի հեռացման միայն էջանշման բացակայության պատճառով:
- ↑ Արտաքին հղումների փունջն այլ վիքիպեդիաներից տեղափոխելիս անհրաժեշտ է ըստ անհրաժեշտության թարգմանել նաև դրանք
|