Վիկտոր Կուզեն

ֆրանսիացի գրող

Վիկտոր Կուզեն (ֆր.՝ Victor Cousin, 28 նոյեմբերի, 1792, Փարիզ - 14 հունվարի, 1867, Կանն), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ։ Լուի Ֆիլիպի օրոք եղել է պետական խորհրդի անդամ, Ֆրանսիայի պեր։ 1830 թվականից՝ Ֆրանսիական ակադեմիայի, 1832 թվականից՝ բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ։ Կուզենի փիլիսոփայությանը բնորոշ է էլեկտիկան։ Ըստ նրա, փիլիսոփայության բոլոր ճշմարտություններն ասված են, այդ պատճառով նախկին փիլիսոփայական համակարգերից քննադատորեն պետք է ընտրել ճշմարտությունները։ Կուզենը պայքարել է մատերիալիզմի, հատկապես XVIII դարի ֆրանսիական մատերիալիզմի դեմ։ Թարգմանել է Պլատոնի, հրատարակել նրա, Պրոկլի, Պիեռ Աբելարի, Ռընե Դեկարտի և ուրիշների երկերը։ Ֆրանսիացի ընթերցողին ծանոթացրել է Կանտի, Շելինգի, Հեգելի փիլիսոփայությանը։ Կուզենի էկլեկտիկայի ազդեցությունը նկատվում է XIX դարի հայ փիլիսոփայության մեջ (Նահապետ Ռուսինյան, Ռ. Պերպերյան և ուրիշներ)։

Picto infobox auteur.png
Վիկտոր Կուզեն
Victor Cousin
Victor Cousin by Gustave Le Gray, late 1850s-crop.jpg
Ծնվել էնոյեմբերի 28, 1792(1792-11-28)[1][2][3][…] Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Մահացել էհունվարի 14, 1867(1867-01-14)[1][6] (74 տարեկան) Կանն[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա[7]
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, թարգմանիչ, համալսարանի դասախոս, կենսագիր և փիլիսոփայության պատմաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայության պատմություն
Պաշտոն(ներ)Պերերի պալատի անդամ, տնօրեն, նախարար և Ֆրանսիական ակադեմիայի 5-րդ տեղ[8]
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8], Հելիոգրաֆիական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա, Ֆրանսիայի պատմության ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Ալմա մատերՇարլեմաժ լիցե (1810) և Pensionnat normal?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ազդվել էՊլատոն, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Բլեզ Պասկալ և Ջոն Լոկ
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ, Concours général և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
ՈւսուցիչPierre Laromiguière? և Pierre Paul Royer-Collard?
ԱշակերտներÉtienne Vacherot?, Ֆելիքս Ռավեսսոն, Charles Bénard? և Օնորե դը Բալզակ
Ստորագրություն
Signature de Victor Cousin.jpg
Victor Cousin Վիքիպահեստում

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. Encyclopædia Britannica
  4. Кузен Виктор // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Թուրինի գիտությունների ակադեմիա — 1757.
  6. Annuaire prosopographique : la France savante
  7. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  8. 8,0 8,1 Académie française (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 713