Պրոկլ
Պրոկլ Դիադոխոս (արաբ․՝ Պրոկղ,հին հունարեն՝ Πρόκλος ὁ Διάδοχος, լատին․՝ Proclus, ոչ վաղ քան փետրվարի 7, 412 և ոչ ուշ քան փետրվարի 8, 412, Կոստանդնուպոլիս - ապրիլի 17, 485, Աթենք, Achaea, Հին Հռոմ), հույն փիլիսոփա և մաթեմատիկոս, նեոպլատոնականաթյան ներկայացուցիչ, անտիկ փիլյան վերջին խոշոր դեմքը։
Պրոկլ հին հունարեն՝ Πρόκλος ὁ Διάδοχος | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան փետրվարի 7, 412 և ոչ ուշ քան փետրվարի 8, 412 Կոստանդնուպոլիս |
Մահացել է | ապրիլի 17, 485 (73 տարեկան) Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Բնակության վայր(եր) | Proclus's House? |
Քաղաքացիություն | ![]() |
Ուղղություն | Նեոպլատոնականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, մաթեմատիկոս, առասպելագիր և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և աստվածաբանություն |
Տիրապետում է լեզուներին | միջին հունարեն և հին հունարեն |
Ազդվել է | Պլոտինոս, Արիստոտել, Պլատոն, Ploutarchos of Athens? և Syrianus? |
Ուսուցիչ | Syrianus?, Olympiodorus the Elder?, Ploutarchos of Athens? և Asclepigenia? |
Աշակերտներ | Zenodotus?, Marinus of Neapolis?, Isidore of Alexandria? և Agapius? |
Ներշնչվել է
| |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Աթենքում աշակերտել է Պլուտարքոսին, Սիրիանոսին, որի մահվանից հետո ստանձնել է Պլատոնյան Ակադեմիայի ղեկավարությունը։ Գրել է փիլիսոփա և մաթեմատիկոս աշխատություններ, որոնց մեծ մասը Պլատոնի, ինչպես նաև Արիստոտելի ու Եվկլիդեսի երկերի մեկնությունն է։
Պլատոնիկ փորձել է համակարգել նեոպլատոնականությունը, մասնավորապես, Պլոտինի ուսմունքը՝ կիրառելով տրիադային վերլուծության մեթոդը։ Մեծ է Պլատոնիկիի փիլիսոփա ժառանգության նշանակությունը տրամաբանության և դիալեկտիկական մտածողության պատմության համար։
Պլատոնի գլխավոր երկը՝ «Աստվածաբանության սկզբունքները» («Շաղկապք աստուածաբանականք»), վրացերենից հայերեն է թարգմանել Սիմեոն Պղնձահանեցին (1248 թվականին կցելով նաև «Օմելախոսի իմաստասիրի և հռետորի՝ աթենացւոց եպիսկոպոսի, Լուծմունք Պրոկղի Դիադոխոսի՝ պղատոնական իմաստասիրի» մեկնողական աշխատությունը։
Ենթադրվում է, որ Օմելախոսի անվան տակ թաքնված է վրաց փիլիսոփա Իոաննե Պետրիծին։ Պլիտոնին է վերագրվել նաև «Գիրք պատճառացը» (հայաստան հրատարակություն 1750), որը «Աստվածաբանության սկզբունքների» համառոտությունն է․ այն լատիներենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (1660)։
Պլատոնի երկի մեկնություններով հանդես են եկել Սիմեոն Ջուղայեցին (1651) և Սիմեոն Երեվանցին (1750)։ Ուշագրավ է, որ այդ երկը Փիլիպպոս քահանա Ազնավուրյանը հայերենից վերստին թարգմանել է վրացերեն (1757)։ «Աստվածաբանության սկզբունքների» հայերեն թարգմանության և մեկնությունների ձեռագրերը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 440)։ |