Նահապետ Ռուսինյան

հայ բանաստեղծ

Նահապետ Ռուսինյան (սեպտեմբերի 28, 1819(1819-09-28)[1][2][3], Էֆքերե, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3] - նոյեմբերի 29, 1876(1876-11-29)[2][3], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3]), հայ գրող, մանկավարժ, ազգային-հասարակական գործիչ։

Նահապետ Ռուսինյան
արմտ. հայ.՝ Նահապետ Ռուսինեան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1819(1819-09-28)[1][2][3]
ԾննդավայրԷֆքերե, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 29, 1876(1876-11-29)[2][3] (57 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[2][3]
Մասնագիտությունհասարակական գործիչ, փիլիսոփա, բժիշկ, գրող և քաղաքական գործիչ
Լեզուարևմտահայերեն
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՓարիզի գիտությունների ֆակուլտետ[2]
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[3]
Ուշագրավ աշխատանքներ1860 թվականի ազգային սահմանադրություն
ԱշխատավայրԿայ­սե­րա­կան զին­վո­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Նահապետ Ռուսինյան Վիքիդարանում
 Nahapet Rusinian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կեսարիա գավառի Էվքերե գյուղում, սովորել է Կեսարիայում, իսկ 1829 թվականից ՝ Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի Ս. Կարապետ եկեղեցու վարժարանում։ 1844-1851 թվականներին շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան։ 1849 թվականին, Փարիզում, Ծերենցի գործակցությամբ, ստեղծել է ուսանողական «Արարատյան ընկերությունը», որի խնդիրն էր՝ «սատարել Հայաստանի առաջադիմությանը»։

1851 թվականին վերադառնալով Պոլիս՝ ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն՝ մեծ մասնակցություն բերելով արևմտահայոց Ազգային սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին։

1853 թվականին տպագրված «Ուղղղախոսութիւն արդի Հայոց լեզուին» աշխատությամբ պաշտպանել է աշխարհաբարը, փորձել է մշակել դրա քերականությունը։ Պոլսի պատրիարքարանի կողմից գիրքն արգելվեց 1854 թվականին։

1863 թվականից պարբերաբար ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան, ղեկավարել նրա նիստերը, հանդես բերելով ազգային հոգսերի համար հանգանակություն կազմակերպելու, աղքատ երեխաներին անվճար պարտադիր կրթություն տալու և այլ կարևոր հարցերի քննարկման նախաձեռնություն։

Կյանքի վերջին տարիներին Ռուսինյանը զբաղվել է փիլիսոփայությամբ։ Կայսերական բժշկական ուսումնարանում դասավանդել է փիլիսոփայություն և բժշկական դեոնտոլոգիա։

Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860 թվականին հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու և անկեղծ ներշնչանքի (դարձել է երգ, երաժշտությունը՝ Գաբրիել Երանյանի

Թարգմանություններ խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ֆրանսիական պոեզիա.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 480 էջ.- (Ուսանողի գրադարան)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահապետ Ռուսինյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նահապետ Ռուսինյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 96