Վիկտոր Ժոզեֆ Օգյուստ Դոնթ (ֆր.՝ Victor D'Hondt, նոյեմբերի 20, 1841(1841-11-20) կամ 1841[1], Գենտ, Բելգիա - մայիսի 30, 1901(1901-05-30) կամ 1901[1], Գենտ, Բելգիա)[2], բելգիացի իրավաբան և քաղաքացիական իրավունքի իրավաբան Գենտի համալսարանում։ 1878 թվականին նա մշակել և նկարագրել է մի մեթոդ, որը կուսակցությունների ցուցակով համամասնական ընտրակարգի մանդատների բաշխման տարբերակ է։ Մեթոդը ընդունվել է մի շարք երկրների կողմից, այդ թվում՝ Ալբանիայում, Արգենտինայում, Հայաստանում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Չիլիում, Կոլումբիայում, Խորվաթիայում, Չեխիայում, Դանիայում, Էկվադորում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Ճապոնիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նիդեռլանդներում, Հյուսիսային Իռլանդիայում, Պարագվայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Շոտլանդիայում, Սլովենիայում, Սերբիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Թուրքիայում, Իսլանդիայում, Ուրուգվայում և Ուելսում։ Լոնդոնի վեհաժողովի (անգլ.՝ London Assembly) և Շոտլանդիայի խորհրդարանի ընտրությունների համար օգտագործվում է փոփոխված Դոնթ մեթոդը։

Վիկտոր Դոնթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1841(1841-11-20) կամ 1841[1]
ԾննդավայրԳենտ, Բելգիա
Մահացել էմայիսի 30, 1901(1901-05-30) կամ 1901[1]
Մահվան վայրԳենտ, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, իրավաբան և քաղաքական ակտիվիստ
ԱշխատավայրԳենտի համալսարան

Վիկտոր Դոնթը Բելգիայում համամասնական ընտրակարգի ազդեցիկ կողմնակից էր։ Նա հրապարակել է մի քանի հոդվածներ համամասնական ընտրակարգի վերաբերյալ։ 1881 թվականին հիմնադրել է Համամասնական ներկայացուցչության ասոցիացիայի ընդունման Բելգիայի բարեփոխիչ ընկերությունը (ֆր.՝ Réformiste Belge pour l'Adoption de la Representation Proportionnelle Association): 1885 թվականից նա դասավանդել է Գենտի համալսարանում, որպես քաղաքացիական և հարկաբյուջետային իրավունքի պրոֆեսոր։ 1896 թվականին նրան շնորհվել է Բելգիայի Լեոպոլդի շքանշանի սպայի կոչում[2][3]։

Հրատարակություններ խմբագրել

  • Question électorale. La représentation proportionnelle des partis. Bruxelles, 1878.
  • Système pratique et raisonné de représentation proportionnelle. Bruxelles, 1882.
  • Formule du minimum dans la représentation proportionnelle. In Représentation proportionnelle—Revue mensuelle 2, pages 117–130, 1883
  • Exposé du système pratique de représentation proportionnelle adopté par le Comité de l’Associaton Réformiste Belge. Gand, 1885.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 UGentMemorialis
  2. 2,0 2,1 Beatse, Georges (1913). «Victor D'Hondt -- Notice et portrait». Université de Gand. Liber memorialis: notices biographiques (ֆրանսերեն). էջեր 428–429.
  3. Pukelsheim, Friedrich (2017). Proportional Representation: Apportionment Methods and Their Applications (Second ed.). Springer. էջեր 305–306. ISBN 978-3-319-64707-4. OCLC 1021196335.