Վիկտորյա Լուիզա Պրուսացի

Վիկտորյա Լուիզա Պրուսիացի (գերմ.՝ Viktoria Luise von Preußen, սեպտեմբերի 13, 1892(1892-09-13)[1][2], Մարմարե պալատ - դեկտեմբերի 11, 1980(1980-12-11)[1][2], Հաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), Գերմանիայի Վիլհելմ II կայսրի դուստր, Էրնստ Օգոստոս Բրաունշվեյգի կին, Հունաստանի թագուհի Ֆրեդրիկայի մայրը։

Վիկտորյա Լուիզա Պրուսացի
գերմ.՝ Viktoria Luise von Preußen
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1892(1892-09-13)[1][2]
ԾննդավայրՄարմարե պալատ
Մահացել էդեկտեմբերի 11, 1980(1980-12-11)[1][2] (88 տարեկան)
Մահվան վայրՀաննովեր, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]
ԳերեզմանWelf family mausoleum
Քաղաքացիություն Գերմանիա
ԱմուսինErnst August, Duke of Brunswick?
Ծնողներհայր՝ Վիլհելմ II, մայր՝ Augusta Victoria of Schleswig-Holstein?
ԵրեխաներErnst August, Prince of Hanover?, Prince Georg Wilhelm of Hanover?, Frederica of Hanover?, Prince Christian Oscar of Hanover? և Prince Welf Heinrich of Hanover?[4]
 Princess Viktoria Luise of Prussia Վիքիպահեստում

Ծագում խմբագրել

Արքայադուստրը ծնվել է 1892 թվականի սեպետմբերի 13-ին և եղել է կայսր Վիլհելմ Երկրորդի և կայսրուհի Ավգուստա Վիկտորյա Շլեսվիգ-Գոլշթայն-Զոնդենբուրգ-Ավգուստենբուրգի յոթերորդ երեխան և միակ դուստրը։ Դստրոջ ծնունդը մայրն իր օրագորում այսպես է մեկնաբանել[к 1][5]՝

Վեց որդիներից հետո Աստված մեզ ուղարկեց մի փոքր, բայց շատ ուժեղ դուստր։

Փոքր արքայադուստրը կնքվել է հոկտեմբերի 22-ին։ Նրան անվանել էին նրա տատ և Մեծ Բրիտանիայի կայսրուհի Վիկտորյայի պատիվ։ Ընտանիքում նա ստացել էր Սիսի մականունը։

Պատմաբան Ջասին Ուոքը գրել է, որ Վիկտորյա Լուիզան խելացի էր ինչպես նրա տատը, վսեմ ինչպես մայրը, բայց միևնույն պահին հրամայողական և կառավարողական էր, ինչպես իր հայրը։ Նրան դուր էր գալիս լինել ուշադրության կենտրոնում, և նա իր հոր ամենասիրելի երեխան էր։ Թագաժառանգ Վիլհելմի խոսքերով՝ Վիկտորյա Լուիզան միակն էր բոլոր երեխաներից, որ կարողացավ փոքր տարիքում մտնել իր հոր սրտի մեջ։ Անգլիայի դեսպան Աննա Տոպհեմը առաջին հանդիպման մասին գրել է, որ արքայադուստրն ընկերասեր էր և խելացի, բայց ուներ վատ հարաբերություններ իր եղբայր Յոհանի հետ։ Աննան նաև գրել է, որ իր ռազմատենչ և ավտոկրատիկ հայրն ընտանեկան շրջանում դառնում էր նուրբ, և իր ժամանակի մեծ մասն ացն էր կացնում դստեր հետ։

 
1902

Վիկտորյա Լուիզան և Յոհանը միշտ այցելում էիր զարմիկներին Կրոնբերգ ամրոցում։ 1905 թվականին Վիկտորյան սկսեց հետաքրքրվել երաժշտությունով և սկսեց ստանալ դաշնամուրի դասեր դաշնամուրահար Սանդրա Դրոքերի կողմից։ 1911 թվականի մայիսին ծնողներն իր հետ Անգլիա վերցրեցին դստեր Վիկտորյա Լուիզային․ այստեղ նա հանդիպեց իր հոր զարմիկ Գեորգ Հինգերորդին։

Ամուսնացում խմբագրել

1912 թվականին Էրնստ Ավգուստ Բրաունշվեյգացին, Կամբերլենդի հերցոգի թագաժառանգը, մեկնեց բեռլին կայսրական պալատ, որպեսզի շնորհակալություն հայտնի Վիլհելմ կայսրին և արքայազն Ֆրիդրիխին՝ իր ավագ եղբայր Գեորգ Վիլհելմի հուղարկավորմանը մասնակցելու համար։ Լինելով Բեռլինում նա հանդիպեց Վիկտորյային, և երկուսն էլ մեծ տպավորություն թողեցին մեկը մյուսի վրա[к 2]։ Չնայած դրան՝ ամուսնացման մասին խոսք չէր կարող գնալ քաղաքական խնդիրների պատճառով։ Էրնստ Ավգուստը նաև Հաննովերի թագավորության թագաժառանգն էր, որը գրավվել էր թագավոր Վիլհելմ Առաջինի կողմից Ավստրիայի հետ պատերազմի ընթացքում։ Կայսրին դուր չէր գալիս դա և նա պահանջում էր, որ նա իր իրավունքներից հրաժարվի և ստանա միայն Բրաունշվեյգի կոմսությունը։

Վիկտորյայի և Էրնստ Ավգուստի ամուսնությունը տեղի ունեցավ 1913 թվականի մայիսի 24-ին Բեռլինում։ Այս ամուսնությունը հանդես եկավ որպես Հոհենցոլերների և Հաննովերների միջև խաղաղության հայտարարում, որին այսքան սպասում էին դեռ տակավին 1866 թվականին։ The Times Ամսագիրն այն անվանեց ժամանակակից Ռոմեոյի և Ջուլիետի պատմություն, սակայն լավ վերջաբանով։ Չնայած դրան, որ մարդիկ այն ընկալել էին որպես սիրո ամուսնություն, որոշ պատմաբաններ կարծում են, որ տեղի է ունեցել քաղաքական ամուսնություն Հոհենցոլերների և Հաննովերների միջև՝ հաստատելու խաղաղություն երկու ընտանիքների միջև, չնայած որ իր նամակներում Վիկտորյա Լուիզան գրում էր, որ շատ է սիրում իր ամուսնուն։

 
Վիկտորյան՝ Ամուսնու հետ

Որպես խաղաղության նշան՝ ամուսնությանը ներկա էին երկու ընտանինքների համարյա բոլոր ներկայացուցիչները։ Բացի դրանից, ներում շնորհվեց և ազատ արձակվեցին երկու բրիտանական լրտեսներ՝ կապիտան Ստուարտը և Տրենչը։ Ամուսնությունը դարձավ կայսրության ամենամեծ իրադարձություններից մեկը, երբ առաջին անգամ 1871 թվականից ի վեր հավաքվեցին Գերմանիայի բոլոր միապետները, և վերջին մեծ համամիապետական իրադարձությունը մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Ամուսնությանը ներկայացան նաև Վիլհելմ Երկրորդի եղբայրներ Անգլիայի կայսր Գեորգ Հինգերորդն ու Ռուսաց կայսր Նիկոլայ Երկրորդը։ Ամուսնությանը ներկա էին 1200 հյուր, և արքայադստեր մայր Ավգուստա Վիկտորյան շատ դժվար էր տանում միակ դստեր կորուստը։

Կյանքն ամուսնության մեջ խմբագրել

Նոր հերցոգ և հերցոգուհի Բրաունշվեյգը ուղեվորվեցին Բրաունշվեյգ և սկսեցին ընտանեկան կյանքը առաջին երեխայի՝ էրնստ Ավգուստի ծննդից հետո, ամուսնությունից մեկ տարի անց։ Ընդհանուր Վիկտորյա Լուիզան կյանք պարգևեց 5 որդու՝

  • Էրնստ Ավգուս Գեորգ Վիլհելմ Քրիստիան Լուդվիգ Ֆրանց Իոսիվ Նիկողայոս Օսկար (1914 - 1987)
  • Գեորգ Վիլհելմ Էռնստ Ավգուստ Ֆրիդրիխ Ակսել (1915-2006)
  • Ֆրեդերիկա Լուիզա Տիրա Վիկտորյա Մարգարիտա Սոֆիա Օլգա Ցեցելիա Իզաբելա Կրիստա (1917-1981)
  • Քրիստիան Օսկար Էրնստ Ավգուստ Վիլհելմ Վիկտոր Գեորգ Հենրիխ (1919-1981)
  • Վելֆ Հենրիծ էրնստ Ավգուստ Գերոգ Քրիստիան Բերթոլդ Վիլհելմ Լուիս Ֆերդինանդ (1923-1997)

1918 թվականի նոյեմբերի 8-ին Էրնստ Ավգուստ II-ը ստիպված հրաժարվել գահի իրավունքներից, ինչպես և մնացած գերմանայի թագավորները, մեծ հերցոգները, հերցոգները և արքայազները, և Բրաունշվեյգի հերցոգությունը հետագայում ոչնչացվեց։ Հաջորդ տարի համաձայն ընդունված տիտղոսների զրկման մասին օրենքի՝ Գերմանայի կողմից առաջին համաշխարհային պատերազմում մասնակցելու համար զրկվեց իր բոլոր տիտղոսներից Էրնստ Ավգուստը, ով կաոող էր դառնալ Քեմբերլանդի արքայազն եթե ոչ այդ օրենքը][6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմում խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական գերմանիան սկսեց իր վերելքը։ Վիկտորյա-Լուիզայի մի քանի եղբայրներ միացան նացիստական կուսակցությանը, այդ թվում նաև նախկին գահաժառանգ Վիլհելմը։ Նրա ամուսին Էրնստ Ավգուստը պաշտոնապես երբեք չէր գրանցվել կուսակցության շարքերում, սակայն օգնում էր կուսակցությանը փողով և մոտ էր մի քանի կարևոր դեմքերի հետ։ Ինչպես նախկին բրիտանական արքայազն, Էրնստ Ավգուստը, ինչպես նաև Վիկտորյա Լուիզան, ցանկանում էին մերձացում Գերմանիայի և Անգլիայի միջև։ Ադոլֆ Հիտլերը առաջարկեց զույգին ամուսնություն կամզակերպել նրանց միակ դստեր և Էդուարդ VIII միջև, սակայն նրանք հրաժարվեցին՝ պատճառ բերելով տարիքային մեծ տարբերությունը։

 
Վիկտորյան՝ կյանքի վերջի տարում

1941 թվականի մայիսին Վիկտորյա Լուիզայի հայրը՝ նախկին կայսր Վիլհելմ Երկրորդը սկսեց տառապել ստամոքսային դժվարմարսողությամբ։ Վիկտորյա Լուիզան իր ընտանիքով մեկնեց իր հոր մոտ։ Շրջապատված այդքան սիրված երեխաներով՝ Վիլհելմը շուտ ոտքի կանգնեց, սակայն հաջորդ ամիս մահացավ իր կնոջ ձեռքերում։

Պատերազմից հետո Վիկտորյա-Լուիզան շատ ժամանակ անցկացրեց Գերմանիան կործանումից հետո վերակառուցելու համար, ինչպես նաև սկսեց զբաղվել մեծածավալ բարեգործությամբ՝ հիմնականում անկացնելով մի շարք միջոցառումներ փոքր կայք ունեցող ընտանիքներից դուրս եկող երեխաների համար[7]։

Տիտղոսներ խմբագրել

  • 1892 — 1913 — նորին կայսրական մեծություն արքայադուստր Վիկտորյա Լուիզա Պրուսիացի
  • 1913 — նորին թագավորական մեծություն Էրնստ Ավգուստ Հաննովերյանի կին
  • 1913 — 1917 — նորին թագավորական մեծություն Էրնստ Ավգուստ Քամբերելդյանի կին
  • 1913 — 1953 — նորին թագավորական մեծություն Բրաունշվեյգի հերցոգուհի
  • 1953 — 1980 — նորին թագավորական մեծություն այրի Բրաունշվեյգի հերցոգուհի

Ռազմական կարիերա խմբագրել

1909 թվականից պրուսական երկրորդ լեյբ-հուսարական ջոկատի («սև» կամ «մահվան» հուսարներ) հրամանատար։

Գրքեր խմբագրել

  • Ein Leben als Tochter des Kaisers. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1965. — 381 p. — ISBN 3-87267-020-4.
  • Im Glanz der Krone. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1967. — 369 p. — ISBN 3-453-00528-7.
  • Bilder der Kaiserzeit. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1969. — 394 p.
  • Vor 100 Jahren. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1971. — 135 p.
  • Deutschlands letzte Kaiserin. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1972. — 239 p.
  • Im Strom der Zeit. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1975. — 318 p. — ISBN 9783872670267.
  • Die Kronprinzessin. — Hannover: Göttinger Verlagsanstalt, 1977. — 303 p. — ISBN 9783872670274.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118626981 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Lundy D. R. The Peerage
  5. MacDonogh, 2000, էջ 340
  6. Almeric Fitzroy At the Court at Buckingham Palace, the 28th day of March, 1919(անգլ.) // London Gazette. — 1919. — № 31255. — С. 4000. Архивировано из первоисточника 3 Դեկտեմբերի 2010.
  7. Viktoria Luise (Herzogin zu Braunschweig und Lüneburg) The Kaiser's daughter. — W. H. Allen, 1977. — С. 276. — ISBN 0491018088, 9780491018081
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Լուիզա Պրուսացի» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "к", but no corresponding <references group="к"/> tag was found