Մարմարե պալատ (գերմ.՝ Marmorpalais), վաղ կլասիցիզմի ոճով կառուցված պալատը գտնվում է Պոտսդամի Նոր այգում` Սուրբ լճի ափին։ Պալատը կառուցել է ճարտարապետ Կարլ Ֆոն Գոնտարդը 1787 - 1792 թվականներին, Պրուսիայի Ֆրիդրիխ Վիլհելմ երկրորդ թագավորի հրամանով։ 1789 թվականից պալատի շինարարությանը մասնակցել է նաև Բեռլինում «Բրանդենբուրգսկի դարպասներ» - ի հեղինակ Կարլ Գոտտգարդ Լանգգանսը։ Գեղարվեստական շնորհով օժտված թագավորը մտածել էր պալատը կառուցել, որպես նոր նստավայր։ Անզավակ Ֆրիդրիխ երկրորդի եղբորորդին և ժառանգորդը, հաստատվելով այս շենքում ձգտում է հեռանալ իր ոչ շատ սիրելի հորեղբորից ոչ միայն հեռավորությամբ, այլ նաև ճարտարապետությամբ, նախընտրելով Բարոկկո և Ռոկոկո։

Մարմարե պալատ
Երկիր` Գերմանիա[1][2]
Ճարտարապետական ոճ`նեոդասական ճարտարապետություն
Ճարտարապետ`Carl von Gontard? և Կառլ Գոթհարդ Լանգհանս
Քարտեզ
Քարտեզ
Մարմարի ամրոց Պոտսդամում նոր այգում
Պալատային համույթի ընդհանուր տեսքը
Պալատի խոհանոց՝ կառուցված հնագույն տաճարների ավերակների վրա

Ճարտարապետություն խմբագրել

Կարմիր աղյուսից կառուցված մարմարե պալատը իրենից ներկայացնում է երկհարկանի շինություն` քառակուսու տեսքով։ Պալատի տանիքը պսակված է ռոտոնդայով, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի մերձակայքը, այդ թվում Պֆաուենինզել կղզին, որը զարդարում է հատուկ կառուցված պալատը։ Պալատը իր անունը ստացել է Գորշ և սպիտակ մարմարներից, որոնք զարդարում են շենքի ճակատը։ Շենքի պատշգամբից, որը գտնվում է լճի կողմում, աստիճաններ են իջնում դեպի նավահանգիստը։ Թագավորը նավակով այստեղ հաճույքով թիավարում էր։ Այստեղից ջրային ճանապարհով կարելի էր հասնել մինչև Բեռլինի` Շառլոտենբուրգ պալատը։ Ափին էր գտնվում նաև պալատական խոհանոցի շենքը, կառուցված Լանգգանսի կողմից 1788 - 1790 թվականներին։ Խոհանոցը գետնանցումով կապվում էր առաջին հարկի դահլիճի հետ, որը ամռան ամիսներին ծառայում էր որպես ճաշասենյակ։ Որոշ ժամանակ անց պալատը արդեն փոքր էր երևում։ 1797 թվականին, երբ մահացավ Ֆրիդրիխ Վիլհելմ երկրորդը, Միքայել Ֆիլիպ Բաումանի նախագծով սկսվեց Պալատի կողմնակի թևերի շինարարությունը։ Մեկ հարկանի ուղղանկյուն շինությունը ճարտարապետը աջից և ձախից սյուներով միացրեց պալատի պատկերասրահներին։ Սյուները պատրաստվում էին մարմարից Սան - Սուսի այգում։ Ֆրիդրիխ Վիլհելմ երրորդ թագավորի որդու և իրավահաջորդի օրոք շինարարությունը դադարեցվել է։ Այս կարգավիճակով պալատը տեսել է նաև իշխան Վիլհելմը` ապագա Կայսր Վիլհելմ առաջինը, երբ ստիպված էր որոշ ժամանակով հանգրվանել այստեղ, սպասելով Բաբելսբերգ պալատի շինարարության ավարտին։ 1881 - 1888 թվականներին իր ընտանիքի հետ մարմարե պալատում ապրել է իշխան Վիլհելմը` ապագա Վիլհելմ երկրորդ կայսրը։ Մարմարե պալատի վերջին բնակիչները եղել են թագավորական տնից թագաժառանգ Վիլհելմը` Կայսր Վիլհելմ երկրորդի ավագ որդին, իր կնոջ Սեսիլիայի հետ։ 1917 թվականին նրանք տեղափոխվել են մոտակայքում գտնվող և հատուկ իրենց համար կառուցված Ցեցիլիենհոֆ պալատը։

Պատերազմի տարիներին խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից հետո միապետության տապալումով, Պրուսական պետության և Գոգենցոլերնով տան միջև եղած վիճաբանության արդյունքում, 1926 թվականին Մարմարե պալատը հանձնվել է Պրուսական պալատների կառավարմանը։ 1932 թվականին Մարմարե պալատում բացվել է թանգարան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին պալատը մեծապես վնասվել է, հյուսիսային թևի վրա ռումբ է ընկել, իսկ գլխավոր մասնաշենքում նռնակներ են պայթեցվել։ 1946 թվականին Խորհրդային վարչակազմը պալատում բացել է սպաների տուն։

 
Խորհրդային ՄԻԳ Մարմարե պալատի ֆոնին, Գերմանական բանակի թանգարան 1964

Թանգարան խմբագրել

1961 թվականին շենքում բացվեց Գերմանական բանակի թանգարան , որտեղ ցուցադրվել են ռազմական տեխնիկա, ռազմական համազգեստ և պատմական փաստաթղթեր։ Բակում մինչև 1989 թվականը տեղադրված են եղել` հրացաններ, տանկ T -34, ականանավ, ՄԻԳ և հրթիռներ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Wilma Otte: Das Marmorpalais, ein Refugium am Heiligen See. Stiftung Preußische Schlösser und Gärten Berlin-Brandenburg. Prestel, München-Berlin-London-New York 2003. ISBN 3-7913-2896-4
  • Das Marmorpalais. Amtlicher Führer der Stiftung Preußische Schlösser und Gärten Berlin-Brandenburg. Potsdam 1998.
  • Das Marmorpalais. in: Bauten und Bildwerke im Park Sanssouci, amtlicher Führer der Stiftung Preußische Schlösser und Gärten Berlin-Brandenburg. Potsdam 2000, 2002 (2. Aufl.).
  • Gert Streidt, Klaus Frahm: Potsdam. Die Schlösser und Gärten der Hohenzollern. Könemann, Köln 1996. ISBN 3-89508-238-4
  • Hermann Schmitz: Das Marmorpalais bei Potsdam und das Schlösschen auf der Pfaueninsel. Verlag für Kunstwissenschaft, Berlin 1921.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարե պալատ» հոդվածին։