Վիկա Մարտիրոսյան
Վիկա Մարտիրոսյան (ամբողջական անունը՝ Վիկտորյա Մարտիրոսյան, փետրվարի 15, 1985[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորեոգրաֆ, պարուհի։
Վիկա Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 15, 1985[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | Բալետի պարուհի |
ԿենսագրությունԽմբագրել
Վիկա Մարտիրոսյանը ծնվել է 1985 թվականի փետրվարի 15-ին, Երևան քաղաքում, արվեստագետների ընտանիքում։ Ծնողները եղել են «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի» մենակատարներ։ Քույրը ևս եղել է պարուհի։
ԿրթությունԽմբագրել
1991-1994 թվականներին սովորել է Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթում։ 1992 թվականին ընդունվել և ապա ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան ֆրանսիական թեքումով № 119 միջնակարգ դպրոցը։ 1994 թվականին ընդունվել և սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժնում։ 2013-2018 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի հեռակա բաժնում, այն ավարտել կարմիր դիպլոմով և ստացել բակալավրի աստիճան։
ԳործունեությունԽմբագրել
2003 թվականին ուսումնարանն ավարտելով՝ ընդունվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես բալետի դերասանուհի։ Թատրոնում աշխատել է 5 տարի, որից հետո գործունեությունը շարունակել է որպես «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար։ Վերջինս հիմնադրվել է 1995 թվականի հոկտեմբերի 25-ին, հոր` Աշոտ Մարտիրոսյանի մտահաղացմամբ՝ Արցախում գտնվող եկեղեցու անունով[2]։ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին[3] Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ամարաս» պարային համույթի 20-ամյակին նվիրված մենահամերգը[4][5]՝ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների (Սիլվա Հակոբյան, Արամե, Էրիկ, Հռիփսիմե Հակոբյան, Մարտին Մկրտչյան, Քրիստինե Պեպելյան, Անգելինա Գասպարյան, Գևորգ Մարտիրոսյան և այլք) մասնակցությամբ[6][7]։ 2017 թվականի մայիսի 2-ին ներկայացվել է «Ամարաս» պարային խմբի անհատական տեսահոլովակը, ռեժիսոր՝ Արտյոմ Աբովյան[8][9]։ 2018 թվականի հուլիսի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Ամարաս» պարային համույթի «Ամարասի գանձերը»[10] պարային ներկայացումը, որի գլխավոր պարուսույցը և գեղարվեստական ղեկավարը եղել է Վիկա Մարտիրոսյանը, ռեժիսորը՝ Կարո Նաղդալյանը[11]։ Մյուզիքլին մասնակցել են պարային համույթի տարբեր տարիքային խմբերի 380 սաներ[12]։ 2021 թվականի փետրվարին բացվել է AMARAS DANCE STUDIO-ի նոր ստուդիան[13]։ 2021 թվականին եղել է Առաջին ալիքով հեռարձակվող «Դիմակահանդես» ժամանցային հաղորդման պարային բեմադրիչը[14]։
Մանկական Եվրատեսիլ 2019Խմբագրել
2019 թվականի հայաստանյան «Դեպի Մանկական Եվրատեսիլ» ընտրական մրցույթի արդյունքներով հայտնի է դարձել[15], որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային մրցույթում կներկայացնի Կարինա Իգնատյանը։ Նրա «Colours Of Your Dream» երգի խոսքերի հեղինակները եղել են Ավետ Բարսեղյանն ու Մարգարիտա Դորոշևիչը, իսկ երաժշտության հեղինակը` ռուս կոմպոզիտոր Տարաս Դեմչուկը[16][17]։ Երգի տեսահոլովակի և մրցույթի ժամանակ պարային բեմադրության կազմակերպիչը, պարուսույցը եղել է Վիկա Մարտիրոսյանը[18]։
Մանկական Եվրատեսիլ 2021Խմբագրել
2021 թվականին «Քամի Քամի» երգով Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացրել է երգչուհի Մալենան (երաժշտությունը՝ Տոկիոնին, բառերը՝ Վահրամ Պետրոսյան, Տոկիոնին, Մալենա և Դավիթ Ծերունյան)[19][20][21]։ Երգի տեսահոլովակի և մրցույթի ժամանակ պարային բեմադրության կազմակերպիչը, պարուսույցը եղել է Վիկա Մարտիրոսյանը, պարային համարին մասնակցել են «Ամարաս» խմբի ներկայացուցիչները[22][23]։ Դեկտեմբերի 19-ին Փարիզում կայացած Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթում Մալենան զբաղեցրել է առաջին հորիզոնականը[24]։
ՏեսահոլովակներԽմբագրել
Թվական | Կատարող | Երգ | Նշումներ |
---|---|---|---|
2011 | Միհրան Ծառուկյան | «Սիրո կինո» | [25] |
2012 | Միհրան Ծառուկյան | «Գոլ» | [26] |
2013 | Սարգիս Ավետիսյան | «Սեր առաջին հայացքից» | [27] |
2013 | Հռիփսիմե Հակոբյան | «Խոստովանություն» | [28] |
2013 | Միհրան Ծառուկյան | «Թե կուզես» | [29] |
2014 | Միհրան Ծառուկյան | «Ծնունդդ շնորհավոր» | [30] |
2014 | Սարգիս Ավետիսյան | «Դու իմն ես» | [31] |
2014 | Կարեն Սևակ | «Իրական» | [32] |
2014 | Հռիփսիմե Հակոբյան | «Լոկա, լոկա» | [33] |
2015 | Լիլիթ Հովհաննիսյան, Նանուլ | «Իմ տիկնիկն ես» | [34] |
2015 | Լիլու | «Հանդիպել եմ» | [35] |
2016 | Գևորգ Մարտիրոսյան | «Հարսանիքի օրը» | [36] |
2016 | Հռիփսիմե Հակոբյան | «Իմ սիրտը լիքն ա» | [37] |
2016 | Մարտին Մկրտչյան | «Նվեր» | [38] |
2016 | Սարգիս Ավետիսյան | «Ջան ջիգյարս» | [39] |
2016 | Հռիփսիմե Հակոբյան, Մարտին Մկրտչյան | «Happy Birthday» | [40] |
2017 | Մարտին Մկրտչյան | «Քեֆս միլիոն է» | [41] |
2017 | Նանուլ | «Նանուլի պարն ա» | [42] |
2018 | Արման Հովհաննիսյան | «Էլի նա» | [43] |
2018 | Հռիփսիմե Հակոբյան | «Տապալել ես» | [44] |
2018 | Նիկ Էգիբյան | «Ամաչել չկա» | [45] |
2018 | Տաթև Ասատրյան | «Ջան ջան» | [46] |
2019 | Արամե, Jilbér | «Յար ունեմ, պարում եմ» | [47] |
2019 | Քրիստինե Պեպելյան | «Էլի կընտրեմ քեզ» | [48] |
2019 | Նիկ Էգիբյան | «Բաղչից ծաղիկ» | [49] |
2019 | Կարինա Իգնատյան | «Colours Of Your Dream» | [50], Մանկական Եվրատեսիլ 2019 |
2020 | Սարգիս Ավետիսյան | «Շնորհավոր» | [51] |
2020 | Արմենչիկ | «Ավելի» | [52] |
2020 | Արման Հովհաննիսյան | «Քեզ» | [53] |
2020 | Արմենչիկ | «Քաղցր» | [54] |
2021 | Սարգիս Ավետիսյան | «Քաղցրս» | [55] |
2021 | Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան | «Քիչ է, քիչ է» | [56] |
ՄրցույթներԽմբագրել
Վիկա Մարտիրոսյանը մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթ-փառատոնների։
- 2007 թվական՝ «Armenian Music Awards»՝ որպես փառատոնի պարերի բեմադրիչ,
- 2008 թվական՝ մասնակցություն Ֆրանսիայում Կաննի ամենամյա միջազգային փառատոնին,
- 2010 թվական՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքի բալետային տրուպայի բեմադրություն կատարելու հատուկ հրավեր,
- 2017 թվական՝ մասնակցություն Փարիզում մարտի 26-ին «Armenia Europe Music Awards» մրցանակաբաշխությանը (պարային բեմադրությունների հեղինակ / խորեոգրաֆ),
- 2018 թվական՝ մասնակցություն Վրաստանի ազգային պարերի «Ensembl» մրցույթին։
ՄրցանակներԽմբագրել
- 1998 թվական՝ մասնակցել է «Ամադեուս» միջազգային մրցույթ փառատոնին (բրոնզե մեդալակիր և դափնեկիր),
- 2002 թվական՝ մասնակցել է Սանկտ Պետերբուրգում «ВАГАНОВА – PRIX» հինգերորդ միջազգային բալետային մրցույթին (2-րդ տեղ[57]),
- 2002 թվական՝ մասնակցել է Շվեցարիայում Prix de Lausanne մրցույթ փառատոնին (դափնեկիր),
- 2005 թվական՝ մասնակցել է Հայաստանում «Կռունկ» փառատոնին (Գրան պրի),
- 2007 թվական՝ մասնակցել է «Ես» մրցանակաբաշխությանը (Տարվա լավագույն խումբ),
- 2014 թվական՝ 21TV հայկական երաժշտական մրցանակաբաշխություն տարվա լավագույն պարային տեսահոլովակ մրցանակ (Լիլիթ Հովհաննիսյան «Դե էլ մի»),
- 2017 թվական՝ ստացել է Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության պատվոգիր։
Անձնական կյանքԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.facebook.com/amarasvika/?pageid=545664995522124&ftentidentifier=3045028125585786&padding=0
- ↑ «Որքան են վճարում «Ամարաս»-ի Վիկային` տեսահոլովակներում և միջոցառումներում պարելու համար (վիդեո, ֆոտո) - BlogNews.am»։ blognews.am (հայերեն)։ Վերցված է 2021-07-13
- ↑ ««Ամարաս» պարային խումբը 20 տարեկան է»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-17-ին։ Վերցված է 2019-09-04
- ↑ ««Ամարաս» պարային համույթի 20 ամյակ / «Amaras» dance ensemble 20 years anniversary Full Video HD»
- ↑ «Հոկտեմբերին պարային խումբը հոբելյանական համերգով կնշանավորի տարեդարձը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում»
- ↑ «Սիլվան, Արամեն, Էրիկը, Հռիփսիմեն, Մարտինը, Քրիստինեն` «Ամարասի» 20-ամյակին (ֆոտոռեպորտաժ)»։ style.news.am։ Վերցված է 2021-07-13
- ↑ (hy-AM) «Ամարաս» պարային համույթի 20 ամյակ / «Amaras» dance ensemble 20 years anniversary Full Video HD, https://www.youtube.com/watch?v=3tMgRzpF9D0, վերցված է 2021-07-25
- ↑ (hy-AM) Amaras - #Move // HD 2017, https://www.youtube.com/watch?v=ExtTs37YcPw, վերցված է 2021-07-13
- ↑ «Ես մրցակցությունից դուրս եմ. Վիկա Մարտիրոսյան»։ EL.am (en-US)։ 2017-05-02։ Վերցված է 2021-07-13
- ↑ ««Ոչ ոք դեռ նման պարային ներկայացում չի բեմադրել. աշխատանքներն իսկապես շատ մասշտաբային էին». Վիկա Մարտիրոսյան»
- ↑ ««Ամարասի» չորս հարյուր սաները` հաշվետու համերգին»
- ↑ Mediamax։ «Վիկա Մարտիրոսյանը ներկայացրեց «Ամարասի գանձերը»»։ Bravo.am։ Վերցված է 2021-07-13
- ↑ KamoTovmasyan։ «ՎԻԿԱ Մարտիրոսյանի նոր AMARAS DANCE STUDIO-ի բացումը և հյուրերը»։ kamoblog.tv (հայերեն)։ Վերցված է 2021-07-25
- ↑ «Դիմակահանդես»։ www.1tv.am (հայերեն)։ Վերցված է 2022-03-15
- ↑ «Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլի» 10 մասնակիցները. պայքարը շարունակվում է»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2021-07-25
- ↑ «Հայտնի է` ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում»։ Sputnik Armenian։ Վերցված է 2021-07-25
- ↑ LLC Helix Consulting։ «Poland wins Junior Eurovision 2019, Armenia comes 9th»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2021-08-10
- ↑ Karina Ignatyan Eurovision Diary 6 (Armenian Public TV), https://www.youtube.com/watch?v=_RrbfWzCbQk, վերցված է 2021-07-25
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝eurovisionam
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Granger Anthony (19 November 2021)։ «Armenia: “Qami Qami” Revealed For Junior Eurovision»։ Eurovoix
- ↑ «Junior Eurovision Song Contest: Paris 2021 - Collection»։ lyricstranslate.com (անգլերեն)։ Վերցված է 2021-11-27
- ↑ «Մալենա. Քամուն ընդառաջ»։ www.1tv.am (հայերեն)։ Վերցված է 2022-03-15
- ↑ ««Մանկական Եվրատեսիլ»-ն ավելի շատ պատանեկան է, քան մանկական. Ծերունյանը՝ Մալենայի կերպարի քննադատությունների մասին»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2022-03-15
- ↑ «Junior Eurovision 2021 winner: Armenia's Malena with "Qami Qami"»։ wiwibloggs (en-US)։ 2021-12-19։ Վերցված է 2021-12-21
- ↑ Միհրան Ծառուկյանի «Սիրո կինո» երգի հոլովակը Յություբում
- ↑ Միհրան Ծառուկյանի «Գոլ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սարգիս Ավետիսյանի «Սեր առաջին հայացքից» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հռիփսիմե Հակոբյանի «Խոստովանություն» երգի հոլովակը Յություբում
- ↑ Միհրան Ծառուկյանի «Թե կուզես» երգի հոլովակը Յություբում
- ↑ Միհրան Ծառուկյանի «Ծնունդդ շնորհավոր» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սարգիս Ավետիսյանի «Դու իմն ես» երգի հոլովակը Յություբում
- ↑ Կարեն Սևակի «Իրական» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հռիփսիմե Հակոբյանի «Լոկա, լոկա» երգի հոլովակը Յություբում
- ↑ Լիլիթ Հովհաննիսյանի և Նանուլի «Իմ տիկնիկն ես» երգի հոլովակը Յություբում
- ↑ Լիլուի «Հանդիպել եմ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Գևորգ Մարտիրոսյանի «Հարսանիքի օրը» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հռիփսիմե Հակոբյանի «Իմ սիրտը լիքն ա» երգի հոլովակը Յություբում
- ↑ Մարտին Մկրտչյանի «Նվեր» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սարգիս Ավետիսյանի «Ջան ջիգյարս» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի «Happy Birthday» երգի հոլովակը Յություբում
- ↑ Մարտին Մկրտչյանի «Քեֆս միլիոն է» երգի հոլովակը Յություբում
- ↑ Նանուլի «Նանուլի պարն ա» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արման Հովհաննիսյանի «Էլի նա» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հռիփսիմե Հակոբյանի «Տապալել ես» երգի հոլովակը Յություբում
- ↑ Նիկ Էգիբյանի «Ամաչել չկա» երգի հոլովակը Յություբում
- ↑ Տաթև Ասատրյանի «Ջան ջան» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արամեի և Jilbér-ի «Յար ունեմ, պարում եմ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Քրիստինե Պեպելյանի «Էլի կընտրեմ քեզ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Նիկ Էգիբյանի «Բաղչից ծաղիկ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Կարինա Իգնատյանի «Colours Of Your Dream» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սարգիս Ավետիսյանի «Շնորհավոր» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արմենչիկի «Ավելի» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արման Հովհաննիսյանի «Քեզ» երգի հոլովակը Յություբում
- ↑ Արմենչիկի «Քաղցր» երգի հոլովակը Յություբում
- ↑ Սարգիս Ավետիսյանի «Քաղցրս» երգի հոլովակը Յություբում
- ↑ Հակոբ Հակոբյանի և Արմեն Հովհաննիսյանի «Քիչ է, քիչ է» երգի հոլովակը Յություբում
- ↑ «ВОСПИТАННИКИ ЕРЕВАНСКОГО ХОРЕОГРАФИЧЕСКОГО УЧИЛИЩА ДОБИЛИСЬ УСПЕХА В 4-Х МЕЖДУНАРОДНЫХ КОНКУРСАХ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-18-ին։ Վերցված է 2019-08-18
- ↑ «“Ամարաս”-ի գլխավոր պարուհին սպասում է իր առաջնեկին»
- ↑ «Վիկա Մարտիրոսյանի դստեր` Նանուլի 7–ամյակի խնջույքն ու որդու ատամհատիկը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-20-ին։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Վիկա Մարտիրոսյանի որդին՝ Լևոնը, երեկ դարձավ 3 տարեկան»
Արտաքին հղումներԽմբագրել
- Ինստագրամյան պաշտոնական էջ
- Ֆեյսբուքյան պաշտոնական էջ
- Յութուբյան պաշտոնական ալիք
- Քայլ առ քայլ Վիկա Մարտիրոսյանի հետ հարցազրույց
- Վիկա Մարտիրոսյանը՝ Հունաստանում ընտանիքի հետ անցկացրած հանգստի մասին
- Ես մրցակցությունից դուրս եմ. Վիկա Մարտիրոսյան
- «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը պատմել է նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին Archived 2019-07-20 at the Wayback Machine.
- Վիկա Մարտիրոսյան / ԱՄԱՐԱՍ / Դինայի հետ-հարցազրույց
- «Օրը ցերեկով » Դինայի հետ, Նանուլ, Վիկա Մարտիրոսյան, եթեր 25 11 2015 թ/A21TV
- Միայն անհասկացող մարդիկ կարող են վատ մեկնաբանություններ գրել Նանուլին. Վիկա Մարտիրոսյան
- Աստղային ոճ. Վիկա Մարտիրոսյան
- Վիկա Մարտիրոսյան. «Կարծում եմ` 30-ամյակիս կսպասեմ երկրորդ բալիկիս լույս աշխարհ գալուն»
- Վիկա Մարտիրոսյանի որդին՝ Լևոնը, երեկ դարձավ 3 տարեկան
- Պարն իմ առողջությունն է, իմ առօրյան է, ես ապրում եմ պարարվեստով. Վիկա Մարտիրոսյան Archived 2019-09-20 at the Wayback Machine.
- Գուշակիր մեղեդին. Մարտին Մկրտչյան, Հռիփսիմե Հակոբյան, Վիկա Մարտիրոսյան
- Insta SHOW- Վիկա Մարտիրոսյան Archived 2019-09-20 at the Wayback Machine.
- «Այս տարի էլ ավելի շատ եմ հուզվում». Վիկա Մարտիրոսյանը` «Ամարասի» հաշվետու համերգի մասին Archived 2019-09-20 at the Wayback Machine.
- Ես կամ 30.01.2016 Վիկա Մարտիրոսյան
- Վիկա Մարտիրոսյանի դստեր` Նանուլի 7–ամյակի խնջույքն ու որդու ատամհատիկը Archived 2019-09-20 at the Wayback Machine.
- Vika Martirosyan stage choreographer of Armenia’s act at the Junior Eurovision Song Contest 2019
- Choreography: Vika Martirosyan (Amaras Dance Studio) Karina Ignatyan - Colours Of Your Dream - Armenia - Official Music Video - Junior Eurovision
- Մանկական Եվրատեսիլի օրագիր 14.11.2019/Վիկա Մարտիրոսյան «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար-հարցազրույց