Հովսեփ Շամամյան

պարուսույց

Հովսեփ Շամամյան (հոկտեմբերի 26, 1926(1926-10-26) - նոյեմբերի 21, 2004(2004-11-21), Երևան, Հայաստան), պարուսույց։ «Բարեկամություն» պարի համույթի գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող։

Հովսեփ Շամամյան
Դիմանկար
Ծնվել է1926 հոկտեմբերի 26
Ծննդավայրնոյեմբերի 21, 2004(2004-11-21) (տարիքը 78)
Մահացել էնոյեմբերի 21, 2004(2004-11-21) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (1944) և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1960)
Մասնագիտությունպարուսույց
ԱշխատավայրԲարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն

խմբագրել

Հովսեփ Շամամյանը ծնվել է 1926 թվականին վանեցու ընտանիքում։ 1933-1944 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 13 տարեկան հասակում մասնակցել է Մոսկվայում կայացած Հայաստանի գրականության և արվեստի առաջին տասնօրյակին, որտեղ մեծ թատրոնի բեմի վրա կատարել է պար՝ Արամ Խաչատրյանի «Երջանկություն» բալետից։ 1944-1951 թվականներին, որպես կամավոր, ծառայել է սովետական բանակում։ Գնդում իրեն դրսևորել է որպես պարերի հմուտ բեմադրող և լավագույն կատարող։ 1955-1960 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Ավելի քան 1 տարի դասավանդել է ակումբագրադարանային տեխնիկումում, ապա՝ երաժշտական գիշերօթիկ դպրոցում։ 1972-1985 թվականներին մեծածավալ աշխատանք է կատարել Երևանի Սունդուկյանի, Պարոնյանի անվան թատրոնների ստուդիաներում, Պատանի հանդիսատեսի թատրոնում[1]։ Իրականացրել է պարերի բեմադրություններ մի շարք ներկայացումների համար՝

  • Արաքսմանյանի «Փիղը պարում է»
  • Բեսի «Աղաֆոնը եւ իր փեսաները»
  • Ջոջուայի «Երկու օրիորդ»
  • Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ»
  • Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից»
  • Պետրոսյանի «Ծանր է Հիպոկրատի գլխարկը»
  • Օստրովսկու «Կատաղի փողեր»

Իր անընդմեջ աշխատանքային գործունեության 70 տարիների ընթացքում, որից 30-ը՝ պիոներ-դպրոցականների պալատում, ստեղծել է մի շարք համույթներ՝ «Բարեկամություն» (1964), «Զարթոնք», «Արևիկ», «Ժպիտ», «Երջանիկ մանկություն», «Զորավար Անդրանիկ», «Գարուն», «Երիտասարդություն» և այլն[2]։

Հիշատակ

խմբագրել

«Բարեկամություն» պարային համույթը Հովսեփ Շամամյանի մահից հետո անվանափոխվել է վարպետի անունով՝ Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» մանկապատանեկան համույթ։

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
  • «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալ
  • Սպայի տանը զինվորական պարային համույթ ստեղծելու համար պատվոգիր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հովսեփ Շամամյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  2. Լեգենդարը՝ երախտավորի մասին, Լուսահոգի Վանուշ Խանամիրյանը սիրով էր հիշում Հովսեփ Շամամյանին

Արտաքին հղումներ

խմբագրել