Վիլլա Վիզքայա (անգլ.՝ Villa Vizcaya), գտնվում է ԱՄՆՄայամի քաղաքի Կոկոնատ Գրոուվ շրջանում, ամառանոց պալատ, այժմ՝ Vizcaya Museum and Garden թանգարան։

Պատմություն խմբագրել

 
Վիլլա Վիզքայա, տեսարան ծովից

Կառույցը ձևավորված է Վիլլա Պալլադիոի ոճով, այն կառուցվել է 1914-ից 1916 թվականները ամերիկացի ճարտարապետ կրտսեր Բարրելլա Հոֆմանի նախագծով և ծառայել է որպես արդյունաբերող Ջեյմս Դերինգի (1859–1925) ձմեռային նստվայր, մինչև նրա մահը։ Սեփականության ընդհանուր մակերսը, այգու հետ միասին կազմում է 72,8 հեկտար։ Վիլլան իրենից ներկայացնում է պալատ, նախագծված է Անդրեա Պալլադիո կրկնակի սիմետրիկ առանցքին համապատասխան, այն ունի կենտրոնական բաց ներքնաբակ, ծածկված ապակե տանիքով, առկա է նաև չորս անկյունային տաղավարները ինչպես նաև դրանք իրար կապող թևերը։ Կազմված է ավելի քան 70 տարածքներից և սենյականերից, կահավորված տարբեր ժամանակաշրջանների և ոճերի դեկորատիվ կահույքով (օրինակ ամպիր)։ Վիլլայի ներքին հարդարման մշակմամբ զբաղվել է դիզայներ Պոլ Շալֆեն։ Այգու պլանավորման համար պատասխանատու էր լնդշաֆտի ճարտարապետ Դիեգո Սուվարեսը, այստեղ աշխատանքներն ավարտվել են 1920-ական թվականներին։ Դերինգի մահից հետո, 1945 թվականին նրա ժառանգները այգու մի մասը տվեցին Սենտ Օգաստեն եպիսկոպոսությանը (Ֆլորիդա) և տեղի հիվանդանոցներից մեկին։ Հենց ինքը վիլլան վաճառվել է Մայամիի Դեյդ շրջանին, այն 1953 թվականից ծառայում է որպես Դեյդի արվեստի թանգարան ( Dade County Art Museum

1971 թվականի մարտի 22-ին վիլլան թալանվել է, այստեղից գողացել էին 1,5 միլլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նկարներ և արծաթյա պրագաներ[1]։

Թալանողները ձեռբակալվեցին 1971 թվականի մարտի 25-ին[2]։ Նյու Յորքի ոստիկանության սերժանտ Թոմ Կոննոլին ձեռբակալեց հարավսլավական ծագում ունեցող ամերիկացի հանցագործներ՝ Վոիսլավ Ստանիմիրովիչին, նրա կնոջը՝ Բրանկին և նրանց համախոհ Ալեքսանդր Կարալանովիչին։ Նրանք դատապարտվել են գողության և ապօրինի զենքի օգտագործման մեղադրանքով։ Գողոնի մի մասը 250 հազար դոլար արժողությամբ, գտել են Ստանիմիրովիչների բնակարանում, որի մեջ է եղել արծաթյա սկուտեղ, որը պատկանել է Նապալեոն Բոնապարտին[3]։ Գողացված իրերի զգալի մասը այդպես էլ չի հայտնաբերվել։

Ներկայումս Vizcaya Museum and Gardens-ը զբաղեցնում է 20 հեկտար ընդհանուր մակերես, 1987 թվականի սեպտեմբերին այստեղ կայացել է ամերիկայի նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանի և Հռոմի պապ՝ Հովհանես Պողոս II-ի հանդիպումը։ Վիլլայի անունը՝ «Vizcaya», բասկականից թարգմանաբար նշանակում է «վեհ տարածք»։ Այգու տարածքում և շինություններում նկարահանվել են բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր։ 1994 թվականի ապրիլից Վիլլա Վիզքայան գտնվում է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձանների ցուցակում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Vizcaya». Flashback Miami. 2014 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
  2. «Trio Arrested with Silver in New York». Spokane Daily Chronicle. 1971 թ․ մարտի 25. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
  3. «Big cache of art, jewelry; trio arrested». The Bryan Times. 1971 թ․ մարտի 25. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • James T. Maher: Twilight of Splendor: Chronicles of the Age of American Palaces. Little, Brown, Boston 1975, ISBN 0-316-54385-3.
  • Witold Rybczynski, Laurie Olin, Steven Brooke (Foto): Vizcaya: An American Villa and Its Makers. University of Pennsylvania Press,Philadelphia 2006, ISBN 0-8122-3951-2.
  • Laurie Ossman (Text), Bill Sumner (Photos): Visions of Vizcaya. Vizcaya Museum and Gardens/Miami-Dade County, Miami 2006, ISBN 0-9779744-0-5.
  • Kathryn C. Harwood: Lives of Vizcaya. Banyan Books, Miami 1985, ISBN 0-916224-99-6.

Լրացում խմբագրել