Եպիսկոպոսություն
Եպիսկոպոսություն, սա հայոց մեջ ընկալվել և ընկալվում է երկու ձևով.
1․ Եպիսկոպոսի աստիճանը, կոչումը, պաշտոնը քրիստոնեական եկեղեցում,
2․ Տեսչություն, եկեղեցական թեմ։
Ծագում
խմբագրելԵպիսկոպոսությունները ձևավորվել են վաղ քրիստոնեական համայնքների հիման վրա և նրանց համեմատ տարածքային ու իրավավարչական ավելի կայուն, ընդարձակ ու հաստատուն եկեղեցական կազմակերպություններ են։ 2-րդ դարի կեսից աստիճանաբար ձեռք են բերել եկեղեցավարչական ավելի լայն լիազորություններ՝ կազմակերպելով ու տնօրինելով թեմի ոչ միայն հոգևոր-եկեղեցական ու ծիսական խնդիրները, այլև հաճախ՝ ազգային-հասարակական, իրավաքաղաքական ու կրթական գործերը։
Կառուցվածք
խմբագրելԵպիսկոպոսության տարողությունն ու աստիճանը կախված է եկեղեցական ու պետական իշխանությունների եպիսկոպոսություններին ընձեռած տարածության ու հասարակական-քաղաքական կշռի չափից։ Եպիսկոպոսությունները ավատապետական հարուստ, ազդեցիկ կենտրոններ են եղել, այժմ հատկապես կաթոլիկ ու անգլիկան եկեղեցիներում, իշխում են կապիտալ հարստությունների, երբեմն էլ՝ կալվածների, և սոցիալ-քաղաքական մեծ ուժ են ներկայացնում։
Տեսակներ
խմբագրելԲաժանվում են երեք հիմնական կարգի, մայրաքաղաքային կամ գլխավոր քաղաքային (մետրոպոլիտություն), մեկ կամ մի քանի քաղաքների և գավառային շրջանների տեսչության, որոնց համապատասխանաբար գլխավորում են՝ մետրոպոլիտը, արքեպիսկոպոսը կամ եպիսկոպոսը և քորեպիսկոպոսը։
Եպիսկոպոսությունը Հայաստանում
խմբագրելՀայ եկեղեցին անհրաժեշտության դեպքում եպիսկոպոսության ղեկավարությունը վստահում է դեռևս եպիսկոպոսական աստիճան չունեցող հոգևորականի (վարդապետ), որին սակայն շուտով տրվել է այդ կոչումը։ Հայ եկեղեցական թեմերը եպիսկոպոսություններ են (միայն Սյունյաց թեմն է ճանաչված եղել մետրոպոլիտություն)։ Եպիսկոպոսության ղեկավարը՝ առաջնորդը, ընտրվում է կաթողիկոսի հավանությամբ և հաստատվում նրա կողմից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 518)։ |