Վիեննական պարահանդես (գերմ.՝ Wiener Opernball), ավանդական միջոցառում, որը կազմակերպվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում պարահանդեսային ժամանակաշրջանում։ Վիեննական պարահանդեսները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մինչև 2012 թվականը ներառված են եղել ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, սակայն հետագայում, կապված պարահանդեսում ֆաշիստական տարրերի կիրառման հետ, հեռացվել է ցուցակից[1][2]։ 1935 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի, ամենամեծ վիեննական պարահանդեսը կազմակերպվում է Վիեննայի պետական օպերայում Մոխրոտ չորեքշաբթիին հաջորդող հինգշաբթի օրը[3][4]։

Վիեննայի պետական օպերայի շենքը
Օպերային երգչուհի Մարգարիտա Գրիտսկովան Վիեննական պարահանդեսի բացման արարողությանը երգելիս, 2014թ.
Դեբյուտանտների մուտքը բացման արարողությանը, 2014թ.

Չափանիշներ

խմբագրել

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն պարահանդեսները, որպեսզի Վիեննական պարահանդես համարվեն։ Ի թիվս այլ դրսևորումների՝ պետք է հստակ հետևել պարահանդեսային հատուկ կանոնակարգին ու պարահանդեսի անցկացման կանոններին։ Պարահանդեսի բացումը պետք է կատարեն առաջին անգամ ելույթ ունեցող երիտասարդ զույգերը, կեսգիշերին պարտադիր պետք է լինի կեսգիշերային ելույթ եւ առավոտյան կողմ կազմակերպվի պարահանդեսի հանդիսավոր փակումը։

Պատմություն

խմբագրել

Վիեննական պարահանդեսների պատմության սկիզբը ձգվում է մինչև վիեննական կոնգրեսի ժամանակաշրջանը։ 19-րդ դարի առաջին կեսին՝ Վիեննայի յուրաքանչյուր կարնավալային սեզոնին՝ ամեն երեկո, մոտ 250 պարահանդես էր կազմակերպվում։ Պարերին մասնակցում էին գրեթե բոլորը՝ արիստոկրատներից մինչև հասարակ մարդիկ։ 19-րդ դարի վերջին կայսրության հիմնական իրադարձություններից մեկը դարձան պալատական պարահանդեսները։ Դրանց մասնակցելու էին հրավիրվում միայն հայտնիները, այդ պատճառով էլ ավարտից հետ պարահանդեսները շատ երկար ժամանակ քննարկման առարկա էին դառնում Վիեննայի բնակիչների շրջանում։ 1899 թվականին Ֆրանց Յոզեֆ I կայսրը, սգալով կնոջ՝ Էլիզաբեթ կայսրուհու մահը, արգելում է պարահանդեսները։

Ավստրո-Հունգարիայի անկումից հետո՝ 1921 թվականին, պալատական պարահանդեսներին փոխարինելու եկան օպերային պարահանդեսները[5]։ Դրանք իրենց գոյությունը սկսել էին պալատական բազմանկյուն դահլիճներում, սակայն հետագայում տեղափոխվել էին նոր օպերային թատրոնի շենք, որը կառուցվել էր Ֆրանց Յոզեֆ I կայսեր հրամանով 1869 թվականին։ Հենց այնտեղ էլ 1877 թվականի դեկտեմբերի 11-ին տեղի ունեցավ առաջին խոշոր օպերային պարահանդեսը, որի ժամանակ նվագախմբին ղեկավարեց Էդվարդ Շտրաուսը՝ հայտնի կոմպոզիտորի կրտսեր եղբայրը[6]։ Նոր պարահանդեսի առանձնահատկությունը դարձավ այն, որ իգական սեռի ներկայացուցիչներն իրենց դեմքը պարտադիր պետք է քողարկեին դիմակներով։ Զուգընկերոջ ընտրության իրավունքը վերապահված էր հենց իգական սեռի ներկայացուցիչներին։ Այս «խորհրդավոր խաղում» ինքնադրսևորվելու հնարավորությունը սկզբում վատ ընդունվեց պահպանողականների կողմից, բայց արդյունքում մեծ ճանաչում բերեց պարահանդեսին[7]։

Ժամանակակից տեսակի առաջին օպերային պարահանդեսը՝ նոր անվամբ և կանցլեր Կուրտ Շուշնիգի հովանավորությամբ, կազմակերպվեց 1935 թվականին Վիեննայի պետական օպերայի շենքում[8]։ Գերմանիային Ավստրիայի բռնակցումից հետո պարահանդեսների անցկացումը դադարեցվեց։ Օպերային պարահանդեսններն իրենց գոյությունը վերսկսեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն՝ 1956 թվականի փետրվարին[9][10]։

Մասնակիցներ

խմբագրել

Օպերային պարահանդեսը բացում է հռչակավոր պոլոնեզը, որին մասնակցում են միայն նախապես ընտրված երիտասարդ զույգերը։ Օպերային պարահանդեսի բացմանը մասնակցում է մոտ 200 զույգ։ Բացման պոլոնեզից հետո պարահանդեսներից շատերում սկսնակ զույգերը պարում են ուրախ պոլկա և իրենց ելույթն ավարտում են վալսով։ Մասնակիցների ընտրության հիմնական չափանիշը պարելու ունակությունն է, մասնավորապես՝ վալսի աջակողմյան և ձախակողմյան պտույտներ անելու կարողությունը։ Հավելյալ պահանջը բեմական հագուստի ընտրությանն է վերաբերվում։ Պարահանդեսի բացմանը մասնակցող աղջիկները պետք է սպիտակ զգեստով և փոքրիկ ծաղկեփնջով լինեն։ Օպերային պարահանդեսին նրանք պետք է նաև թագի տեսքով գլխազարդեր կրեն, որոնց ոճը յուրաքանչյուր տարի փոխվում է։ Զուգընկերները պետք է ֆրակ կամ մունդիր կրեն. չնայած որոշ պարահանդեսներում թույլատրելի է նաև սմոքինգը։ Վալսը սկսելուց առաջ պարահանդեսի բացումը կատարող երիտասարդ զույգերը կրկին պետք է ցույց տան իրենց պարային հմտությունները՝ այս անգամ պարելով արդեն ձախակողմյան վալս։

Պարահանդեսի մեծությունից կախված՝ այն կարող է ընդունել տարբեր քանակությամբ հյուրեր։ Ամենախոշոր պարահանդեսին կարող է այցելել մոտ 5000 հյուր և մոտ 1000 սպասարկող, որոնց մեջ մտնում են երաժիշտները, խոհարարները, դերձակներն ու կոշկագործները։

Պարահանդեսային սեզոն

խմբագրել
 
Վիեննական պարահանդեսը 1904 թվականի նկարում

Վիեննայում պարահանդեսային սեզոնը սկսում է նոյեմբերի 11-ից մինչև ֆաշինգի երեքշաբթի։ Որոշ պարահանդեսներ կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածում։

Տարվա առաջին խոշոր պարահանդեսը ավանդաբար կազմակերպվում է Ամանորի գիշերը՝ Հոֆբուրգում։ Այն Պալատական պարահանդեսն է։ Այդ պարահանդեսին հնչում են միապետության ժամանակաշրջանի ամենահայտնի մեղեդիները՝ Շտրաուսի և Լեգարի վալսերը և վիեննական դասականների երաժշտությունը՝ Մոցարտ, Բեթհովեն, Յոզեֆ Հայդն։

Պարահանդեսային սեզոնին Վիեննայում կազմակերպվում է մոտ 300 պարահանդես՝ տարբեր մասնագիտությունների պարահանդեսներից սկսած (իրավաբանների պարահանդես, որսորդների պարահանդես) և վերջացրած պետական ու մշակութային կազմակերպությունների խոշոր պարահանդեսներով (վիեննական ֆիլհարմոնիկների պարահանդես, օպերային պարահանդես)։

Պարահանդեսների առաջատարը ողջ Եվրոպայում Վիեննայի Օպերային պարահանդեսն է։ Այն սովորաբար կազմակերպվում է փետրվարի կեսերին և համընկնում է «ֆաշինգներ»-ի տոնական օրերի հետ, որոնք ավստրիական ուրախ կարնավալներն ու դիմակահանդեսներն են։ Դրանք համազոր են պետական ընդունելություններին և դրանց ներկա է գտնվում նաև Ավստրիայի նախագահը։

Ամեն ինչ սկսում է ավանդական պոլոնեզից, որին մասնակցում են առաջին անգամ ելույթ ունեցողները։ Դեբյուտանտների պարից հետո սկսում են պարել բոլորը։ Բայց բոլորը անհամբեր սպասում են ամենագլխավոր պարին, որը հռչակավոր վիեննական վալսն է համարվում։

Գրականություն

խմբագրել
  • Jan Zawiejski: Die Adaptirung des k. k. Hofoperntheaters in Wien für Opernredouten. (Vortrag, gehalten in der Fachgruppe für Architektur und Hochbau am 14. Februar 1899). In: Paul Kortz (Red.): Zeitschrift des Oesterreichischen Ingenieur- und Architekten-Vereines. Band 51.1899, Nr. 11.1899, LI. Jahrgang. Eigenverlag, Wien 1899, S. 157–161. – Volltext online (PDF; 18 MB).(գերմ.)
  • Heinrich Kralik: Die Wiener Oper. Rosenbaum, Wien 1962, OBV.(գերմ.)
  • Christl Schönfeldt: Der Wiener Opernball. 2., erweiterte Auflage. Koska, Wien/Berlin 1980, OBV.(գերմ.)
  • Markus Niklas Ludvik: Grundrechtsverletzungen durch die Exekutive bei Demonstrationen in Österreich unter (besonderer) Berücksichtigung des Polizeieinsatzes in der „Hainburger Au“, sowie beim „Wiener Opernball 1990“. Diplomarbeit. Universität Salzburg, Salzburg 1991, OBV.(գերմ.)
  • Ulrike Messer-Krol (Hrsg.), Karlheinz Roschitz: Der Wiener Opernball. Vom Mythos des Walzertanzens. Erste Auflage. Brandstätter, Wien 1995, ISBN 3-85447-639-6.(գերմ.)
  • Sabine Schiechl: Der Wiener Opernball – kulturtheoretische Überlegungen zu einer erfundenen Tradition als ruhendem Pol im Wandel der Zeit. Diplomarbeit. Universität Graz, Graz 2001, OBV.(գերմ.)
  • Und wieder hieß es: „Alles Walzer!“ Schön, prickelnd, betörend – der Wiener Opernball. In: Peter Meier-Bergfeld: Volk, begnadet für das Schöne? Zehn Jahre Korrespondent in Österreich. Reportagen, Essays, Kommentare, Interviews. Books on Demand, Norderstedt 2003, ISBN 3-8334-0502-3, S. 46–50. – Inhaltsverzeichnis online.(գերմ.)
  • Klaus Schmeh: Der Kultfaktor. Vom Marketing zum Mythos. 42 Erfolgsstorys von Rolex bis Jägermeister. Redline Wirtschaft, Frankfurt am Main 2004, ISBN 978-3-636-01082-7. (Enthält ein ausführliches Kapitel über den Wiener Opernball).(գերմ.)
  • Johannes Kunz: Der Wiener Opernball. Molden, Wien 2006, ISBN 3-85485-186-3. – Inhaltsverzeichnis online (PDF; 34 kB).(գերմ.)
  • Wiener Opernball. Programm. Erscheint jährlich. Wiener Staatsoper Wien 2008–.(գերմ.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Austria: 'Neo-Nazi' ball has its last waltz with Unesco.(գերմ.)
  2. ЮНЕСКО исключила венские балы из культурного наследия Австрии.(ռուս.)
  3. Վիեննական պարահանդեսի պատմությունը:(անգլ.)
  4. Wiener Zeitung.(անգլ.)
  5. Lokalbericht. Die erste Opernredoute. In: Neue Freie Presse, Morgenblatt, 22. Jänner 1921, S. 7, Mitte links.(գերմ.)
  6. ANNO-Volltextsuche - nutzen Sie auch unsere Volltextsuche!(գերմ.)
  7. Nun tanzen sie wieder, die Wiener, ORF, 20. Februar 1995 12:00 Uhr (Beginn und 28:00, Online Արխիվացված 2014-03-03 Wayback Machine in der TVthek)(գերմ.)
  8. Nationalbibliothek, Österreichische. «ANNO, Neue Freie Presse, 1935-01-27, Seite 9». anno.onb.ac.at (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  9. Rund um den Opernball. In: Neue Freie Presse, Morgenblatt, Nr. 25272 S/1935, 20. Jänner 1935, S. 9, oben.(գերմ.)
  10. Anmut und Grazie auf dem Opernball. In: Das Kleine Blatt, Folge 54/1939 (XIII. Jahrgang), 23. Februar 1939, S. 6, unten rechts. (գերմ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննական պարահանդես» հոդվածին։