Մոխրոտ չորեքշաբթի (լատին․՝ Dies Cinerum), Մեծ պահքի մեկնարկման օրն է ըստ լատինական արարողակարգի։ Տոնը նշում են կաթոլիկ եկեղեցիները, անգլիական եկեղեցիները և մի շարք լյութերական եկեղեցիներ։ Տևողությունը կազմում է 46 օրացուցային օր (շուրջ 1,5 ամիս)։ Ավարտվում է Զատիկով։ Կաթոլիկության կանոններով այդ օրը պահպանվում է խիստ պահքով։

Մոխրոտ չորեքշաբթի
լատին․՝ Dies Cinerum

Գլխին մոխրի ցանումը
(Յուլիան Ֆալատ. «Մոխրոտ չորեքշաբթի» 1881 թիվ)
ՏեսակՔրիստոնեական տոն
ԱմսաթիվEaster − 46 days?
Շաբաթվա օրչորեքշաբթի
Տոնվում էԿաթոլիկ երկրներ, Մեծ Բրիտանիայի եկեղեցիներ, Լյութերական եկեղեցիներ
ԱվանդույթներՕրհնված մոխիր են ցանում հավատացյալների գլուխներին
ՆախորդShrove Tuesday?
ԿապվածՄեծ պահքի սկիզբ
Հավատացյալների ճակատներին մոխրով խաչի պատկերումը քահանայի կողմից
Կառլ Շպիցվեգ. «Մոխրոտչորեքշաբթի»

Նշանակություն խմբագրել

Այդ օրվա ավետարանական ընթերցումը Հովհաննես Մկրտչի քարոզից է ապաշխարության մասին.

  Եվ այն ժողովրդին, որ եկել էր իրենից մկրտվելու, ասում էր. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել բարկությունից, որ գալու է։ Այսուհետև ապաշխարության արժանի պտուղներ տվե՛ք և մի՛ սկսեք ասել, թե Աբրահամին ունենք իբրև հայր. այս ասեմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից անգամ դուրս բերել անգամ Աբրահամի որդիներ։ Բայց ահավասիկ կացինը ծառերի արմատի վրա է. ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում և կրակն է նետվում»
- (Ղուկաս 3:7-10)
 

Պատարագիչները այդ օրը զգեստավորվուն են մանուշակագույն հանդերձանքով։ Կաթոլիկական պատարագի ժամանակ այդ օրը կատարվում է հատուկ ծիսակարգ։ Հավատացյալների գլուխներին օրհնված մոխիր են շաղ տալիս։ Երբեմն ուղղակի քահանան մոխրով խաչ է պատկերում հավատացյալների ճակատներին։ Այս ծիսակարգը խորհրդանշում է այն, որ հավատացյալները պահքի ընթացքում ապաշխարհեն ու տրտմեն Քրիստոսի չարչարանքների համար։ Արարողակարգի ընթացքում քահանան յուրաքանչյուր հավատացյալին ասում է Մարկոսի ավետարանի այս հատվածը. «Ժամանակը հասել է և մոտեցել է Աստծու արքայությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին» (Մարկոս 1։15)։ Կամ էլ Ծննդոց գրքից կարդում է հետևյալ նախադասությունը. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ, որից ստեղծվեցիր, որովհետև հող էիր և հող էլ կդառնաս» (Ծննդոց 3։19)։

Մոխիրը ստանում են նախորդ տարվա ծաղկազարդի ճյուղերի այրումից։

Մոխրոտ չորեքշաբթիին նախորդում է այսպես կոչված «յուղոտ երեքշաբթին»։ Այդ օրը վերջին օրն է դիմակահանդեսների և հաճույքների, քանի որ հաջորդ օրը սկսվում է Մեծ պասը։ Ի դեպ հայկական իրականության մեջ «յուղոտ երեքշաբթին» համապատասխանում է Բուն Բարեկանդանին։

Գլուխներն ու երեսները մոխրով պատելն ունի շատ հին պատմություն։ Հին Կտակարանի մեջ այդ արարողությունը նկարագրվում է որպես ապաշխարության և հնազանդության սիմվոլներ։

Պատմություն խմբագրել

Մոխրոտ չորեքշաբթին մեծ պահքի մեկնարկն է համարվում։ Այն կիրառության մեջ է մտել IV դարում։ Սկզբանական ժամանակաշրջանում պասը տևում էր քառասուն օր, սակայն VIII դարում նրան ավելացավ ևս մի քանի օր։ Դրա հետևանքով էլ պահքը սկսվեց չորեքշաբթի օրը[1]։ Պատմության մեջ կա նաև վարկած, որ ավելի վաղ են սկսել Մեծ պասը չորեքշաբթի օրերից սկսել[2]։ Այս արարողակարգը շատ հաճախ կապում են Հռոմի պապ Գրիգոր Մեծի հետ։ Սակայն գլուխներին մոխիր շաղ տալը գործնականորեն կիրառության մեջ է մտել միայն X դարում[3]։ Էլֆրիկ Էբինգդոնցին՝ Քենտրբերիի արքեպիսկոպոսը, 995-1005 թվականներին գրել է.

  Մենք և՛ Հին, և՛ Նոր Կտակարանների գրքերում կարդում ենք, որ մարդիկ, ովքեր խոստովանել են իրենց մեղքերը և ապաշխարել, մոխիր են շաղ տվել իրենց վրա և քուրձ են հագել։ Բերեք մենք էլ վարվենք նույն կերպ Պահքի սկզբին՝ գլուխներիս մոխիր շաղ տանք՝ ի նշանավորումն նրան, որ ապաշխարենք մեր մեղանչումներից Պահքի շրջանում[4]
- Էլֆրիկ Էբինգդոնցի
 

Մոխրոտ չորեքշաբթիի օրեր խմբագրել

  • 2014մարտի 5
  • 2015փետրվարի 18
  • 2016փետրվարի 10
  • 2017 — մարտի 1
  • 2018 — փետրվարի 14
  • 2019 — մարտի 6
  • 2020 — փետրվարի 26
  • 2021 — փետրվարի 17
  • 2022 — մարտի 2
  • 2023 — փետրվարի 22
  • 2024 — փետրվարի 14
  • 2025 — մարտի 5
  • 2026 — փետրվարի 18
  • 2027 — փետրվարի 10
  • 2028 — մարտի 1
  • 2029 — փետրվարի 14
  • 2030 — մարտի 6

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сегодня у римо-католиков первый день великого поста — пепельная среда». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  2. «Пепельная среда». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. «Ash Wednesday». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 15-ին.
  4. Р. Бучер. "История и смысл Пепельной среды"

Գրականություն խմբագրել

  • Rupert Berger։ Neues Pastoralliturgisches Handlexikon. Herder, Freiburg im Breisgau / Basel / Wien 1999, ISBN 3-451-26603-2, S. 38–39.
  • Günter Schenk։ Mainzer Fastnachts-ABC։ Fakten – Legenden – Anekdoten. Leinpfad, Ingelheim 2011, ISBN 978-3-942291-10-1.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրոտ չորեքշաբթի» հոդվածին։