Վերվարածներն ընտանիքում (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Վերվարածներն ընտանիքում», հայկական բազմասերիանոց հեռուստասերիալ, հեռարձակվել է 2005 թվականին «Շանթ» հեռուստաընկերությամբ[1]։

Վերվարածներն ընտանիքում
Ժանրսիթքոմ և կատակերգական հեռուստասերիալ
Երկիր Հայաստան
Լեզուհայերեն
ՌեժիսորՌոման Մուշեղյան
Գլխավոր
դերերում
Արտյոմ Կարապետյան, Ալլա Վարդանյան, Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Վարդուհի Ռուշանյան, Լուսինե Կիրակոսյան և Ռազմիկ Խոսրոև
ՊրոդյուսերՀունան Սողոյան
ՍցենարիստՀարություն Ղուկասյան
Եթերաշրջանների քանակ4
Էկրաններին է2005-ից հունիսի 22, 2012
ԸնկերությունՇանթ հեռուստաընկերություն
ՆախորդՎերվարածները բանակում
Կարգավիճակավարտված
Պաշտոնական կայքէջ

Ստեղծման պատմություն խմբագրել

«Վերվարածներն ընտանիքում» սերիալը ուկրաինական «Դիմակների շոու»-ի հայկական տարբերակն է։ Այն բաղկացած է առանձին կատակերգական մանրաերկերից։ Սկզբում հայտնվել են «Վերվարածները հիվանդանոցում», «Վերվարածները բանակում», իսկ վերջինը՝ «Վերվարածներն ընտանիքում»[2]։

Սյուժե խմբագրել

Սերիալի գործողությունները տեղի են ունեում Երևանի բակերում։ Հանդիսատեսը ականատես է լինում մի մեծ ընտանիքի կյանքին, որը ունի իր հոգսերը, խնդիրները և ուրախությունները։ Սերիալը ուշագրավ է նրանով, որ ամեն հերոս շատ նման է յուրաքանչյուր հայի։ Հերոսների արարքներով, մենք կարող ենք ինքներս մեզ ճանաչել։ Ուստի այս ֆիլմը այնքան հետաքրքիր է, որ այն իրարանցում է առաջացրել Հայաստանում և Սփյուռքում։

Աշխատանք խմբագրել

«Վերվարածներն ընտանիքում» հայկական առաջին հեռուստատեսային սերիալն է։ Սկզբում ոչ ոք գումար չէր հատկացնում սերիալի նկարահանումների համար, որի արդյունքում նկարահանող խումբը բավարարվում էր մինիմալ կապիտալով։ Բայց Հայաստանում և Սփյուռքում մեծ հաջողության հասնելուց հետո (այդ թվում՝ Արցախում), շատերը արձագանքեցին և առաջարկեցին հովանավորել սերիալը։

Դերերում խմբագրել

Դերակատար Կերպար Եթերաշրջան
Արթուր Հակոբյան Արբի 1-3
Արտյոմ Կարապետյան Կնյազ 1-4
Լևոն Մելոյան, Արմեն Սանթրոսյան Գարսևան 1-4
Վարդուհի Ռուշանյան Անթառամ 1-4
Սերգեյ Դանիելյան Միսակ, Մեծ Մամե 1-3,2-4
Հայկ Սարատիկյան Լիպարիտ 1-4
Աշոտ Եդիգարյան Փայլակ 1-4
Իվետա Եդիգարյան Զիտա 1-3
Ելենա Բորիսենկո Կարինե 1-4
Սեպուհ Ապիկյան Ասքանազ,Ճպլ 1-4
Լուսինե Կիրակոսյան Ռոզա, Հռիփսիկ 1-4,2-3
Մարգարիտա Խաչատրյան Սաթենիկ 1-3
Լևոն Ղազարյան, Կարեն Խաչատրյան Վաչագան 1-3
Անի Բայաթյան Համեստ, Հոռոմսիմ 1-4
Սաթենիկ Հազարյան Իռա 2
Կարինե Բուռնազյան Ֆլորա 2-3
Արմեն Թովմասյան Ժորժ 2-3
Աղաս Հունանյան Գրիշա 1-3
Գևորգ Ասիլյան Աբուլիկ 1-3
Հարություն Մովսիսյան Հովո 2
Մագդա Ղազարյան Լիանա 2-3
Կարինե Գարսևանյան Աշխեն 2-3
Տրդատ Մակարյան Սերոժ 2-4
Զառա Արամյան Մոնա 2
Կիմ Երիցյան Թաթոս պապի, պրոֆեսոր 2
Անուշիկ Առաքելյան Զվարթ 3
Մանան Խորոզյան Անգելինա 4
Մանուկ Հախվերդյան Գվիդոն 3-4
Լևոն Հարությունյան Նարբե 4
Իրինա Դանիելյան Գոհար 4
Լևոն Մուրադյան Նազար 4
Վահան Թովմասյան Չան 4
Նառա Մնացականյան Պողոսուհի 2-4
Լեյլա Թադևոսյան Թառլան 4
Սոնա Մանսուրյան Էպոպեյա 3-4
Մայիս Իսագոզյան Մայիս 3-4

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել