Վարդուհի Ռուշանյան

հայ դերասան

Վարդուհի Հրաչիկի Ռուշանյան (մարտի 19, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2013)[1]։

Վարդուհի Հրաչիկի Ռուշանյան
Ծնվել էմարտի 19, 1955
(65 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԼևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց և Հայկական պետական մանկավարժական համալսարան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասանուհի
Պարգևներ և մրցանակներՀայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Վարդուհի Ռուշանյանը ծնվել է 1955 թվականին, Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։ Ուսմանը զուգահեռ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիայում։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին՝ Հենրիկ Մալյանի արվեստանոց։ 1979-1981 թվականներին խաղացել է Երևանի Երիտասարդական փորձարարական թատրոնում, 1980 թվականից՝ «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոնի դերասանուհի։ Հանդիսանում է թատրոնի հիմնադիրներից մեկը։ 1980-1990 թվականներին եղել է թատրոնի խաղացանկի բոլոր ներկայացումներում, մասնակցել է բազմաթիվ թատերական փառատոների և հյուրախաղերի Հայաստանում և արտերկրում։

Նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մի շարք ֆիլմերում, խաղացել է հեռուստաթատրոնի բազմաթիվ ներկայացումներում և ռադիոբեմադրություններում։ 2005 թվականին նկարահանվել է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանի «Ճանապարհորդություն Հայաստանով» ֆիլմում։ Վարել է «Առավոտը Շանթում» հաղորդման խոհանոցի հատվածը[2]։

ՀեռուստասերիալներԽմբագրել

2005 թվականից նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության մի շարք հեռուստասերիալներում՝

  • «Վերվարածները հիվանդանոցում»
  • «Վերվարածները ընտանիքում»
  • «Որոգայթ»
  • «Հաջողակը»
  • «Լիալուսին»

ԾանոթագրություններԽմբագրել