Կարինե Բուռնազյան

հայ դերասան

Կարինե Բուռնազյան (հունվարի 14, 1959(1959-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 24, 2020(2020-05-24), Երևան, Հայաստան[1]), խորհրդային և հայկական կինոյի ու թատրոնի դերասանուհի։

Կարինե Բուռնազյան
Ծնվել էհունվարի 14, 1959(1959-01-14)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 24, 2020(2020-05-24) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին Երևանում։ 1977 թվականից սովորել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից թատերական ստուդիայում ՝ ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի արվեստանոցում, աշխատել նույն թատրոնում, այնուհետև 1988 թվականից՝ Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում[2]։

1997-2005 թվականներին «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում[3]։

Դերեր խմբագրել

Ներկայացումներ խմբագրել

Հեղինակ Ներկայցում Դեր
Ժ. Ֆեյդո «Կասկածը կնոջ սրտում» Օլիմպ
Կ. Գոլդոնի «Հյուրանոցի տիրուհին» Օրտենզիա
Ժ. Անանյան «Տեր, մի թող մեզ անտեր» Հարևանուհի
Ա. Ցագարելի «Խանումի արարքները» Թեկլե
Դ. Պսաֆաս «Պահանջվում է ստախոս» Կուլա
Հ. Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ» Փահլևան
Ա. Այվազյան «Չարենցի ուղղիչ տունը»
Ժ. Վիլար «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» Իննա և քարտուղարուհի
Բոմարշե «Խելահեղ օր» Գոհար
Ալեքսանդր Շիրվանզադե «Ազգային գործիչ» Հմայիլ
Սոլոգուբ «Քնքուշ սրտից պատուհաս» Դարյա Սեմյոնովնա
Տիգրան Չուխաջյան, լիբրետտոյի հեղինակ՝
Թագվոր Նալյան, բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան
«Կարինե» Խաթուն[4]
Ժ. Հարությունյան «Պարոն Բաբիկը և ուրիշներ» Բալանսի Մարգո[5]
Արշակ Սեմիրջյան «Դու էիր պակաս» Գառնիկի զոքանչը
Ալեքսանդր Վոլոդին «Սիրելիներից մի բաժանվեք» Նիկուլինա

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
2012 Կորած մոլորվածը Հայաստանում գեր կին
1980 Թռիչքն սկսվում է երկրից դրվագ

Հեռուստասերիալներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը». a1plus.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  2. «Կարինե Բուռնազիանի էջը Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի կայքում։».
  3. «AV Production - Կարինե Բուռնազյան». avproduction.am. Վերցված է 2018 թ․ ապրիլի 18-ին.(չաշխատող հղում)
  4. Կարինե
  5. Պարոն Բաբիկը և ուրիշները