Իրինա Դանիելյան
հայ դերասանուհի
Իրինա Լեոնիդի Դանիելյան (մարտի 31, 1965, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1965 (58 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1985) և Երևանի Կամերային թատրոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Կենսագրություն խմբագրել
Իրինա Դանիելյանը ծնվել է 1965 թվականին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի Շևչենկոյի անվան միջնակարգ դպրոցը։ 1981-1985 թվականներին սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, միաժամանակ՝ Երևանի Կամերային թատրոնի ստուդիայի դպրոցում։ 1987 թվականից Երևանի պետական Կամերային թատրոնի դերասանուհի[1], 1995-1998 թվականներին Հայաստանի Երգի պետական թատրոնում եղել է երգչուհի և հանդիսավար։ 1996 թվականին մասնակցել է «Խաթաբալադա» ներկայացման բեմադրության աշխատանքներին և ֆիլմի նկարահանումներին[2][3]։
Դերեր խմբագրել
Ներկայացումներ խմբագրել
- «Հայկ»
- «Կաբարե»
- «Հասարակ համերգ»
- «Նազար»
- «Մեա Կուլպա»
- «Ջին ջան», 2012
Ֆիլմեր խմբագրել
- «Մեր բակը 2»
- «Պահանջվում է գումար» (հեռուստասերիալ, Արմենիա հեռուստաընկերություն)
- «Ջեմիկը» (հեռուստաֆիլմ, Շանթ հեռուստաընկերություն)
- «Վերվարածները ընտանիքում 4» (հեռուստասերիալ, Շանթ հեռուստաընկերություն)
- «Ընտանյոք հանդերձ» (հեռուստասերիալ), 2015
- «Կարմիր խնձորներ», 2016
Նախագծեր խմբագրել
- «Մեր այբբենարանը» (մասնակցել է նախագծի 9 մասերի ստեղծմանը)
- «Աստղային պատերազմներ» («Արմենիա» հեռուստաընկերություն)
- «10 պակաս» և «Դանիելյան + Դանիելյան» («Հայ TV» հեռուստաընկերություն)
- «Մեր մեջ ասած» (Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն)
Ընտանիք խմբագրել
Եղել է Հրանտ Թոխատյանի կինը[4][5]։ Ունի մեկ որդի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Իրինա Դանիելյանի մասին www.erkat.am կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-20-ին։ Վերցված է 2018-03-31
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Իրինա Դանիելյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-28-ին։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Ирина Даниелян»։ Кино-Театр.РУ։ Վերցված է 2018-03-31
- ↑ Իրինա Դանիելյանն` իր և Հրանտ Թոխատյանի հարաբերությունների, սիրելի աշխատանքի և ապագա հարսի մասին
- ↑ «Ամուսնալուծությունից հետո կյանքը ոչ թե շարունակվում է, այլ սկսվում է երկրորդ անգամ. Իրինա Դանիելյան»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին։ Վերցված է 2018-03-31