Սեպուհ Ապիկյան
Սեպուհ Ապիկյան (ապրիլի 17, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հիմնականում հանդես է գալիս հումորային նախգծերում[1]։
Սեպուհ Ապիկյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 17, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Կենսագրություն խմբագրել
Սեպուհ Ապիկյանը ծնվել է 1975 թվականի ապրիլի 17-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում։ 1995 թվականին ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի թատերական բաժինը, 1996 թվականին՝ Երևանի թատերական ինստիտուտը, 1998 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և ջազ-վոկալի բաժինները։
Գործունեություն խմբագրել
Որպես դերասան՝ 1996-2001 թվականներին աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 2007 թվականից աշխատում Երևանի Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։
Ներկայացումներ խմբագրել
Սեպուհ Ապիկյանը խաղացել է մի շարք ներկայացումներում՝ Գ. Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Ն. Գոգոլի «Ամուսնություն», Ջ.Պատրիկի «Սիրելի Պամելա», Հ. Քոչարի «Կարոտ», «Էդմոնդ Քին», Մ. Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է», Լ. Շանթի «Ռեքվիեմ ողջերի համար» և այլն[1]։
Հեռուստասերիալներ խմբագրել
Սեպուհ Ապիկյանը խաղացել է նաև հեռուստասերիալներում։ Խաղացել է «Վերվարածներն ընտանիքում» (2008 թվական), «Բանակում» (2010 թվական), «Անուղղելիները», «Հատուկ բաժին» հեռուստասերիալներում։ Խաղացել է նաև «Yere1» (2012-2014 թվականներ),«Սուպեր Մամա 2», «Հարս Չկա» հեռուստանախագծերում և գեղարվեստական ֆիլմերում[2][3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «AV Production - Սեպուհ Ապիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Հարցազրույց Սեպուհ Ապիկյանի հետ».
- ↑ ««Տևական ժամանակ նկարահանման առաջարկ չէի ստանում»․ Սեպուհ Ապիկյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.