Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արման Գևորգյան (նոյեմբերի 12, 1977(1977-11-12), Երևան, Հայաստան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Հայտնի է «Անիրական սեր» և «Հաջողության հորոսկոպ» ֆիլմերով։

Արման Գևորգյան
Ծնվել էնոյեմբերի 12, 1977(1977-11-12) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Գործունեության տարիներ2000-2015
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Ոճ(եր)կատակերգություն, մելոդրամա և մարտաֆիլմ
IMDbID ID 6280685

Կենսագրություն խմբագրել

Արման Գևորգյանը ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 12-ին Երևանում։ 1994 թվականին ընդունվել է Ռազմաօդային ակադեմիա, 2006 թվականին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ռեժիսուրայի ֆակուլտետ[1]։

2001 թվականին աշխատանքի է ընդունվել «Արմենիա» հեռուստաընկերություն որպես մոնտաժի ռեժիսոր, իսկ 2005 թվականին՝ Հանրային հեռուստաընկերություն՝ որպես թոք շոուի ռեժիսոր[2]։

2008 թվականից աշխատել է Շանթ հեռուստաընկերությունում որպես հեռուստասերիալի ռեժիսոր[2]։ 2011-2013 թվականներին աշխատել է Բեգ Սաունդ կինոընկերությունում, ռուսական հեռուստաընկերությունների համար թողարկել 3 մինի սերիալ։

2014 թվականին «New Art Cinema Production» կինոընկերության հետ թողարկել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ «Անիրական սեր»։

2015 թվականին «Սպուտնիկ ի Տրիո Ֆիլմ» կինոընկերության հետ թողարկել է «Հաջողության հորոսկոպ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը։ Նույն թվականին «Էխո ֆիլմ» կինոընկերության հետ թողարկել է «SOS, Ձմեռ պապ կամ ամեն ինչ կիրականանա» ամանորյա ֆիլմը։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերը կինոյում խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ Դեր
2013 Առողջարանային մառախուղ դրվագ
2012 Հրաձիգը կապիտան Սազոնով

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2015 Դիպուկահարը․ դիմադրության հերոսը
2015 Հաջողության հորոսկոպ
2015 SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա
2014 Ետ նայիր
2014 Անիրական սեր
2013 Առողջարանային մառախուղ
2012 Հրաձիգը
2012 Ռուսաստան՝ սիրո հետևից

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Ետ նայիր

Պրոդյուսեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
2014 Ետ նայիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Арман Геворгян». kino-teatr.ru. 2016 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.
  2. 2,0 2,1 «ԱՐՄԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ». avproduction.am/. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 18-ին.