Վերին Հոռաթաղ

Գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում

Վերին Հոռաթաղ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 44 կմ հարավ-արևմուտք` Թարթառ գետի աջ ափին՝ 800 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 570 հեկտար։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 71 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Վերին Հոռաթաղ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ845 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն449[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվերինհոռաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վերին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 575,72 հա տարածք, որից 233,39 հա գյուղատնտեսական նշանակության, 277,12 հա անտառային հողեր։ Վերին Հոռաթաղ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 14 աղբյուրներ` «Քյահրիզ», «Շենին», «Պեխեն», «Տկողնին», «Ձորին», «Երե թաղին», «Մուքյուն», «Սպիտակ», «Ուզուն-թալա», «Նովավուր աղբյուր», «Խաթունա ջուր», «Պիծի ջուր», «Խաչին սեռ» և «Հարությունա»։

Վերին Հոռաթաղը Արցախյան ազատամարտում խմբագրել

1989-ին Վերին Հոռաթաղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Սայիյան)։ Մասնակցել է Մարտակերտի (Չափար, Մարաղա, Կիչան, Նարեշտար, Աղդաբան, Ումուդլու, Իմերեթ Քերավենդ, Սրխավենդ), Քաշաթաղի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Վերին Հոռաթաղից հրամանատար է եղել Ա. Շիրինյանը։ ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Ա. Շիրինյանը, Ռոմեո Գալստյանը (հետմահու)։ Վերին Հոռաթաղից զոհվել է 12 ազատամարտիկ[2]։

Կրթություն խմբագրել

Հայաստան համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թ.-ին գյուղում կառուցվել է եռահարկ դպրոց[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Վերին Հոռաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 532 մարդ, կա 145 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 502 527 515

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ` խաչքար (XII-XIII դդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 62 հուշարձան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Վահին անունով հայտնի 2 մատուռ (13-րդ դար), Ճոխտակ եղցին, Մրջման շինատեղը (9-14-րդ դդ.)։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 89 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 620։
  3. «Նորակառույց դպրոց Վերին Հոռաթաղում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 208.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)