Վեներան Վուլկանի դարբնոցում (անգլ.՝ Venus asking Vulcan for the Armour of Aeneas), հոլանդացի նկարիչ, բարոկկոյի կարկառուն ներկայացուցիչ, գրաֆիկ Անտոնիս վան Դեյքի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1630-ից 1632 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 220 × 145 սմ։ «Վեներան Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում (Փարիզ, Ֆրանսիա)[3][4]։

Վեներան Վուլկանի դարբնոցում
տեսակգեղանկար
նկարիչԱնտոնիս վան Դեյք[1]
տարի1630[1]
բարձրություն220 ± 1 սանտիմետր[1]
լայնություն145 ± 1 սանտիմետր[1]
ժանրդիցաբանական գեղանկարչություն[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էRoom 850?[2]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին[1]
սեփականատերԼյուդովիկոս XIV
https://livres.louvre.fr/vandyck/cats/16/ կայք
Ծանոթագրություններ
 Venus Asks Vulcan to Cast Arms for her Son Aeneas - Anthony van Dyck - Louvre INV 1234 Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

«Վեներան Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է Անտվերպենում ապրելու տարիներին։ Այստեղ Անտոնիս վան Դեյքն աշխատել է էրցհերցոգուհի Իզաբելլա Կլարա Եվգենիայի արքունիքում[5]։ Ի տարբերություն իր ուսուցիչ Ռուբենսի, Դեյքը սկսում է նկարել առանց թանձր ներկերի ու լաքերի, քանի որ, ըստ իրեն, այդ ներկերը խամրեցնում են կապույտ և կանաչ երանգները։ Այդ պատճառով, իր շատ կտավներում, այդ թվում և «Վեներան Վուլկանի դարբնոցում» նկարում, հեղինակը նկարել է ընկույզի յուղի և սպիտակ կապարաներկի խառնուրդով։ Կապարաներկի՝ տաք յուղում ամբողջությամբ լուծվելուց հետո, Անտոնիս վան Դեյքը քամել է այն և լրիվությամբ սառեցել լաքը, որից հետո օգտագործել է կտավի վրա՝ մինչև թանձրանալը։ «Վեներան Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը վրձնելիս հեղինակը կիրառել է «ալլա-պրիմա» տեխնիկան, որը բացառում է կտավի վրա կրկնակի նկարումը։ Արդյունքում հեղինակը օգտագործել է գորշ շագանակագույն նախաներկում, սևաշագանակագույն ստվերներ, կիսերանգ գրունտ և սպիտակեցրել կապարաներկով։ Այս ամենի արդյունքում հեղինակը հասավ գույների անթափանցիկության[6]։

Սյուժե խմբագրել

Վերգիլիոսի «Էնեական» (8:370-385) ստեղծագործությունում պատմվում է այն մասին, թե ինչպես Վեներան գալիս իր ամուսնու՝ Վուլկանի դարբնոցը։ Այստեղ Վուլկանը աշխատում էր կիկլոպների հետ միասին։ Վեներան գալիս է դարբնոց խնդրանքով, որպեսզի ռազմական հանդերձանք պատրաստել տա Էնեասի համար (Վեներայի և Անհիսի արտամուսնական կապից ծնված որդին)։ Ռազմական հագուստներն անհրաժեշտ էին Էնեասին դեպի Լացիա արշավանքներ կատարելու համար։ Հանձնվելով Վեներայի սիրային խորամանկություններին՝ Վուլկանը կռում-կոփում է զենք ու զրահ, որոնց մեջ կար վահան, որտեղ պատկերված էր Հռոմի ապագա պատմությունը։ Կտավում պատկերված է այն պահը, երբ Վեներան Էրոսի ուղեկցությամբ գտնվում է դարբնոցում և խնդրում, որ զենք ու զրահ պատրաստեն որդու համար[7]։

Նկարագիր խմբագրել

«Վեներան Վուլկանի դարբնոցում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է բարոկկո ժանրում։ Այս նկարը յուղաներկով հաստոցային նկարչություն է, կտավի հենքը բնական բամբակ է։ Նկարը ուղղահայաց է։ Էրոսը պատկերված է կոմպոզիցիայի կենտրոնում՝ կիսադարձ կանգնած վիճակում։ Վեներան գտնվում է կտավի աջ հատվածում, ամբողջ հասակով։ Վուլկանը նկարված է կտավի աջ հատվածում՝ գործի թեժ պահին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Joconde (ֆր.) — 1975.
  2. http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=9835
  3. Maria Tsaneva Anthony van Dyck: 130 Paintings and Drawings. — Lulu Press, Inc, 2014. — ISBN 9781304825254
  4. P. T. Eden A Commentary on Virgil: Aeneid VIII. — BRILL, 1975. — С. 19. — 221 с. — ISBN 9004042253
  5. Мария Кузнецова (18 октября 2013). «Художник недели: Антонис ван Дейк». Художник недели. ARTinvestment.RU.
  6. А. Викторова Антонис ван Дейк. — Великие художники Т.68. — К: Иглмосс-Юкрейн, 2003. — С. 22-23. — 32 с.
  7. Перевод с латинского С. А. Ошерова под ред. Ф. А. Петровского. Комментарий Н. А. Старостиной. «Вергилий ЭНЕИДА КНИГА VIII». Античная литература. ancientrome.ru.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներան Վուլկանի դարբնոցում» հոդվածին։